Գրադարան
Դաս 106. Հելաման 1–2


Դաս 106

Հելաման 1–2

Նախաբան

Պաորանի մահից հետո հակառակություն բարձրացավ Նեփիացիների մեջ այն հարցի վերաբերյալ, թե ով է լինելու հաջորդ գլխավոր դատավորը: Նրա որդի Պաորանը նշանակվեց ժողովրդի ձայնով: Սակայն նոր գլխավոր դատավորը սպանվեց Կիսկումենի կողմից, ով գաղտնի խմբակցության մաս էր կազմում: Օգտվելով այս հակառակությունից և մասնատվածությունից՝ Լամանացիները նվաճեցին Զարահեմլայի մայրաքաղաքը: Նեփիացիները ետ վերցրեցին Զարահեմլան, իսկ Կիսկումենը սպանվեց՝ Հելամանին ( Հելամանի որդուն)՝ նոր գլխավոր դատավորին սպանելու փորձ անելիս:

Ուսուցանման առաջարկներ

Հելաման 1

Հակառակությունը բաժանում է Նեփիացիներին և թույլ է տալիս Լամանացիներին ներխուժել Զարահեմլա

Դասից առաջ գրատախտակին գրեք հետևյալը.

Հելաման 1.1–4 Ի՞նչը դարձավ անօրինության և երկպառակության պատճառ Նեփիացի ժողովրդի մեջ:

Հելաման 1.5–8 Ո՞վ նշանակվեց որպես գլխավոր դատավոր, և ինչպե՞ս արձագանքեցին դրան նրա երկու եղբայրները:

Դասը սկսելիս խնդրեք ուսանողներին նկարագրել այն տարբերությունները, որ կան հարցը քննարկելու և հարցի մասին հակառակվելու միջև: Եթե ուսանողներն այս տարբերություններն ընկալելու հարցում օգնության կարիք ունեն, խնդրեք նրանց մտածել հետևյալ իրադրությունների մասին և նշել, թե որոնք են հակառակության օրինակներ: (Նրանք պետք է նշեն երկրորդ և երրորդ իրադրությունները:)

  1. Բացատրել ձեր դիրքորոշումը սիրալիր համոզչությամբ և փաստերով

  2. Ցուցաբերել անհարգալից վերաբերմունք մեկի նկատմամբ, ում հայացքները տարբերվում են ձեր հայացքներից

  3. Զգալ, որ բանավեճում հաղթող դուրս գալն ավելի կարևոր է, քան մյուս մարդու բարեկեցությունը

Հրավիրեք ուսանողներին փնտրել հակառակության վտանգները՝ մինչ նրանք կուսումնասիրեն Հելաման 1 գլուխը: Խրախուսեք նրանց առանձին մտածել իրավիճակների մասին, որտեղ հակառակությունն ակնհայտ է եղել իրենց կյանքում:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ սուրբ գրություններից այն հատվածները, որոնք դուք գրել եք գրատախտակին՝ փնտրելով պատասխաններ համապատասխան հարցերին: Հրավիրեք նրանց զեկուցել հայտնաբերածի մասին:

Գրատախտակին նկարեք ճանապարհ և այն պիտակեք հակառակություն բառով:

Ճանապարհ

Բացատրեք, որ հակառակությունը կարող է նմանվել մի ճանապարհի, որը տանում է դեպի այլ մեղքեր և բացասական հետևանքներ: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հելաման 1.9 հատվածը:

Խնդրեք դասարանին նշել, թե Նեփիացիների միջև եղած հակառակությունը վերջիվերջո ինչի հասցրեց նրանց: (Սպանության:) Գրատախտակին՝ ձեր նկարած ճանապարհի վրա, գրեք սպանություն:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հելաման 1.10–12 հատվածները՝ պարզելով, թե Կիսկումենը և նրան ուղարկողներն ինչ արեցին, որպեսզի թաքցնեն նրա կատարած սպանությունը:

  • Ինչու՞ էին Կիսկումենը և նրա հետևորդները ցանկանում գաղտնի պահել իրենց արարքները:

  • Թվարկեք արդի որոշ օրինակներ, երբ մարդիկ փորձում են գաղտնի պահել իրենց անօրեն արարքները: (Պատասխանները կարող են ներառել՝ ծնողներին կամ եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ հարցազրույցների ժամանակ խաբելը:)

  • Ինչու՞ անխոհեմ կլիներ օգնել ինչ-որ մեկին թաքցնել իր մեղքերը:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հելաման 1.18–21 հատվածը: Խնդրեք դասարանին հետևել և նշել Նեփիացիների հակառակությունից առաջացած այլ հետևանքներ: Երբ ուսանողները ներկայացնեն ինչ որ գտել են, հրավիրեք նրանց գրել պատասխանները գրատախտակին նկարած ճանապարհի վրա: Դուք կարող եք նաև խորհուրդ տալ նրանց գրել հակառակության այլ հետևանքներ, որ նրանք տեսել են:

Ամփոփեք Հելաման 1.22–30 հատվածները՝ բացատրելով, որ Լամանացիների Զարահեմլա ներխուժելուց հետո Նեփիական զորքերը պարտության մատնեցին նրանց կռվում, որտեղ շատերը սպանվեցին:

Հրավիրեք ուսանողներին ամփոփել հակառակությանը վերաբերող մի սկզբունք, որ նրանք սովորել են Հելաման 1–գլուխն ուսումնասիրելիս: Սկզբունքներից մեկը, որ ուսանողները կարող են նշել, այն է, որ հակառակությունը մեզ դարձնում է խոցելի հակառակորդի ազդեցության նկատմամբ: Դուք կարող եք գրել սա գրատախտակին:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս սկզբունքը և կիրառել այն իրենց կյանքում, հիշեք տալ նրանց հետևյալ հարցերից մի քանիսը.

  • Եթե մի երիտասարդ կին վիճում է ծնողների հետ իր ընկերների համար, ինչպե՞ս դա կարող է ազդել իր վերաբերմունքի վրա դեպի իր ծնողների խորհուրդը, որ առնչվում է իր կյանքի այլ ոլորտների հետ:

  • Երբ քույրերն ու եղբայրները հակառակվող են լինում, ինչպե՞ս կարող է իրենց վերաբերմունքն ազդել իրենց երկարատև հարաբերության վրա: Ինչպե՞ս դա կարող է ազդել ողջ ընտանիքի վրա:

  • Ինչպե՞ս կարող է ծխում կամ ճյուղում եղած հակառակությունը Եկեղեցու անդամներին դարձնել ավելի խոցելի Սատանայի գրոհների նկատմամբ:

  • Եթե մի երիտասարդ տղամարդ զայրացած է ինչ-որ մեկի վրա իր քահանայության քվորումում, ինչպե՞ս կարող են իր զգացմունքերն ազդել եկեղեցում իր գործողությունների վրա: Ինչպե՞ս կարող են դրանք ազդել իր եկեղեցի հաճախելու վրա:

  • Ինչպե՞ս կարող են հակառակության զգացումները թուլացնել մեզ, երբ մենք գայթակղության հետ դեմ առ դեմ կանգնենք:

Հրավիրեք ուսանողներին առաջարկել այլ իրավիճակներ, որտեղ հակառակությունը կարող է մեզ թուլացնել և խոցելի դարձնել հակառակորդի դիտավորությունների նկատմամբ:

Ուսանողներին ժամանակ տվեք խորհելու իրենց կյանքի այն ոլորտների մասին, որտեղ նրանք գուցե նպաստում են հակառակության զգացմունքներին: Հրավիրեք նրանց առանձնացնել մեկ հատուկ գործողություն, որ կարող են կատարել հակառակվող վարքագծից խուսափելու համար:

Հելաման 2

Հելամանը դառնում է գլխավոր դատավոր, և նրա ծառան խանգարում է Կիսկումենին խլել նրա կյանքը

  • Ինչու՞ է ավելի լավ հարթել անկարգությունը, քան թաքցնել այն:

  • Ինչու՞ կարող է մարդ ցանկանա թաքցնել իր արարքը:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հելաման 2.3–4 և ՎևՈւ 58.43 հատվածները:

  • Համաձայն այս հատվածների՝ ո՞րն է տարբերությունն այն ճանապարհների միջև, թե ինչպես է Տերն ուզում, որ մենք վարվենք մեղքի հետ, և թե ինչպես վարվեցին մեղքի հետ Գադիանթոնի ավազակները:

Բացատրեք, որ Հելամանի 2-րդ գլխում մենք կարդում ենք Հելամանին՝ հաջորդ գլխավոր դատավորին, Կիսկումենի սպանելու փորձի մասին: Խնդրեք երիտասարդներին պատկերացնել, որ իրենք լրագրողներ են, ում հանձնարարված է զեկուցել գլխավոր դատավորին սպանելու փորձի մասին: Հրավիրեք նրանց դասընկերոջ հետ կարդալ Հելաման 2.2–9 հատվածները և գրել մի խորագիր՝ ամփոփելով կատարվածը: Խնդրեք մի քանի ուսանողների դասարանի համար կարդալ իրենց խորագրերը:

Հրավիրեք երիտասարդներին մտքում կարդալ Հելաման 2.10–11 հատվածները՝ փնտրելով այն միջոցները, որ Հելամանը կիրառեց Գադիանթոնի ավազակների դեմ: Ուսանողներից մեկին խնդրեք ամփոփել այս հատվածները:

Բացատրեք, որ Գադիանթոնի հրոսակախումբը գաղտնի խմբակցության օրինակ է: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 2.12–14 հատվածները: Դասարանին խնդրեք պարզաբանել այն ազդեցությունները, որ գաղտնի խմբակցություններն ունեին Նեփիացիների վրա:

  • Այս հատվածներից ի՞նչ կարող ենք սովորել գաղտնի խմբակցությունների վտանգի մասին: (Մինչ ուսանողները կպատասխանեն՝ համոզվեք, որ հետևյալ ճշմարտությունը պարզ է. գաղտնի խմբակցությունները կարող են կործանման հասցնել հասարակությունները: Դուք կարող եք բացատրել, որ Նեփիացիներին կործանման հասցնելուց բացի, գաղտնի խմբակցությունները նաև Հարեդացիներին հասցրեցին կործանման, ում մասին ուսանողները կկարդան Եթերի գրքում. տես Եթերի 8.20–21 հատվածները):

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը: Խնդրեք ուսանողներին լսել այսօրվա գաղտնի խմբակցությունների օրինակների մասին.

Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ հանցագործության մեջ ներգրավված գաղտնի խմբակցությունները լուրջ մարտահրավեր են ներկայացնում ոչ միայն անհատների կամ ընտանիքների համար, այլ ողջ հասարակության համար: Այսօրվա գաղտնի խմբակցություններից են թաղային հանցախմբերը, թմրանյութերի կարտելները և հանցագործ տոհմակցությունները ….

Եթե մենք զգույշ չլինենք, ապա այսօրվա գաղտնի խմբակցությունները կարող են ուժ և ազդեցություն ձեռք բերել այնպես արագ և լիարժեք, ինչպես Մորմոնի Գրքի ժամանակներում»: …

«… [Դևն] օգտագործում է գաղտնի խմբակցությունները, ներառյալ թաղային հանցախմբերը, «սերնդե-սերունդ, որքանով որ ինքը կարողանում է ազդեցություն ձեռք բերել մարդկանց զավակների սրտերի վրա»: [Հելաման 6.30]: Նրա նպատակն է կործանել անհատներին, ընտանիքները, համայնքներն ու ազգերը: (Տես 2 Նեփի 9.9:) Որոշ աստիճանով, նա հաջողակ էր Մորմոնի Գրքի ժամանակներում: Եվ նա շատ ավելի հաջողակ է այսօր: Ահա թե ինչու այդքան կարևոր է մեզ համար…… ամուր կանգնել հանուն ճշմարտության և արդարության՝ անելով այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի օգնենք ապահով պահել մեր համայնքները» («Կանգնել հանուն արդարության և ճշմարտության», Ensign, Նոյ. 1997, 38):

Հրավիրեք ուսանողներին խորհել Երեց Բալլարդի ուսմունքը կիրառելու ուղիների մասին: Հրավիրեք նրանց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել այն ամենի մասին, որ նրանք կանեն, որպեսզի խուսափեն որևէ ձևի գաղտնի խմբակցություններից, և ինչ կանեն, որպեսզի «ամուր կանգնեն հանուն արդարության և ճշմարտության» իրենց համայնքներում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հելաման 1.1–21: Հակառակությունը կործանարար է

Հելամանի գիրքը պատմում է Նեփիացիների մեջ մեծ ամբարշտության ժամանակաշրջանի մասին: Գադիանթոնի ավազակները բարգավաճում էին, իսկ մարդիկ ապրում էին ամբարշտության, ավերածության և ապաշխարության շրջան՝ միայն ամբարշտության վերադառնալու համար: Այս անհանգստություններից շատերն առաջացել են հակառակությունից, ինչպես նկարագրված է Հելամանի առաջին գլխում: Որոշ մարդիկ հակառակությունը փոքր մեղք են համարում: Այնուամենայնիվ, վերջին օրերի մարգարեների հետևյալ երկու հայտարարությունները շեշտում են այդ մեղքի լրջության մասին.

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստն առաջին նախագահությունից զգուշացրել է. «Երբ կա հակառակություն, Տիրոջ Հոգին հեռանում է` անկախ նրանից, թե ով է մեղավոր» («What I Want My Son to Know before He Leaves on His Mission» Ensign, Մայիս 1996, 41):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Վիրթլինը զգուշացրել է. «Կաշառակերության, անազնվության, վիճաբանության, հակառակության և այս աշխարհի այլ չարիքների մեղքերը պատահաբար չեն այստեղ: Դրանք Սատանայի և նրա հետևորդների անողոք ջանքերի ապացույցն են: Նա օգտագործում է իրեն հասանելի ամեն գործիք և միջոց, որպեսզի խաբի, շփոթեցնի և մոլորեցնի» («Deep Roots», Ensign, Նոյ. 1994, 76):

Ի հակադրություն հակառակության կործանարար հարվածին՝ Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահությունից, շեշտադրել է այն միասնությունը և խաղաղությունը, որը բերում է Տիրոջ Հոգին.

«Այնտեղ, որտեղ մարդիկ իրենց հետ ունեն այդ Հոգին, մենք կարող ենք ակնկալել ներդաշնակություն: Հոգին դնում է ճշմարտության մասին վկայությունը մեր սրտերում, որը միավորում է նրանց, ովքեր կիսում են այդ վկայությունը: Աստծո Հոգին երբեք չի ծնում հակառակություն (տես 3 Նեփի 11.29): Այն երբեք չի ծնում խտրության զգացումներ մարդկանց միջև, որը տանում է վիճաբանության (տես Ջոզեֆ Ֆ. Սմիթ, Ավետարանի Վարդապետությունը, 13-րդ հրատ. [1963], 131): Այն տանում է դեպի անձնական խաղաղություն և ուրիշների հետ միասնականության զգացում: Այն միավորում է հոգիները: Միավորված ընտանիքը, միավորված Եկեղեցին և խաղաղ աշխարհը կախված են միավորված հոգիներից» («Որպեսզի մենք լինենք մեկ», Ensign, Մայիս 1998, 67):