Դաս 121
3 Նեփի 11.18–41
Նախաբան
Երբ Նեփիացիները առաջ եկան և վերքերի տեղերը շոշափեցին Փրկչի ձեռքերի, ոտքերի և կողի մեջ, Տերը Նեփիին տվեց իշխանություն մկրտելու և կատարելու այլ քահանայության պաշտոնների պարտականություններ: Փրկիչը նաև նախազգուշացրեց ժողովրդին խուսափել հակառակությունից և խոստացավ, որ եթե նրանք ապրեն Իր վարդապետության համաձայն, կժառանգեն Աստծո արքայությունը:
Ուսուցանման առաջարկներ
3 Նեփի 11.18–27
Հիսուս Քրիստոսը Նեփիին և մյուսներին մկրտելու իշխանություն է տալիս
Նախքան դասը գրեք հետևյալ հարցերը գրատախտակին.Ո՞վ կարող է մկրտել ինձ: Ինչպե՞ս է կատարվում մկրտությունը:
Եթե դուք ուսուցանում եք մեկ կամ ավելի ուսանողների, ովքեր վերջերս են միացել Եկեղեցուն, դուք կարող եք սկսել այս դասը, խնդրելով նրանց կիսվել որոշ փորձառոււթյուններով, որոնք նրանք ունեցել են, մինչ սովորում էին Եկեղեցու մասին: Հարցրեք նրանց, թե արդյոք նրանք հետաքրքրվում էին գրատախտակի վրայի երկու հարցերի պատասխաններով, երբ նրանք որոշեցին մկրտվել:
Դուք կարող եք նաև սկսել այս դասը, հրավիրելով ուսանողներին պատկերացնել, որ նրանց ընկերներից մեկը վերջերս որոշել է միանալ Եկեղեցուն և տվել է նրանց գրատախտակի վրայի երկու հարցերը: Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչպես նրանք կպատասխանեին այս հարցերին: Կամ դուք կարող եք հրավիրել երկու ուսանողներին դերակատարմամբ քննարկում անցկացնել որևէ Եկեղեցու անդամի և նրա ընկերոջ միջև՝ օգտագործելով այս հարցերը:
Հիշեցրեք ուսանողներին, որ նախորդ դասում նրանք իմացան մի խումբ Նեփիացիներին Հիսուս Քրիստոսի հայտնվելու մասին: Հիսուս Քրիստոսը հրավիրեց նրանց Իր Հարության և աստվածայնության ականատես լինել՝ շոշափելով վերքերի տեղերը Իր ձեռքերում, ոտքերում և կողում: Բացատրեք, որ այս փորձառությանն անմիջապես հաջորդեց Փրկչի ուսուցանումը ժողովրդին Իր վարդապետությունը, որն Իրեն հավատալն էր, մկրտվելը, և Սուրբ Հոգին ստանալը:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 11.18–22 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում՝ որոնելով պատասխաններ «Ո՞վ կարող է մկրտել ինձ» հարցին: Հանձնարարեք որևէ ուսանողի գրել պատասխանները գրատախտակին՝ հարցի ներքևում: Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը: Մկրտությունը պետք է կատարվի մի անձնավորության կողմից, ով կրում է համապատասխան իշխանությունը: (Եթե այդ միտքն արդեն գրված չէ գրատախտակին, դուք կարող եք ավելացնել այն պատասխանների ցուցակում:)
Որպեսզի ուսանողներին օգնեք ավելի լավ հասկանալ այս ճշմարտությունը, դուք կարող եք համառոտ բացատրել, որ մկրտությունը կարող է կատարվել միայն մի մարդու կողմից, ով կրում է Ահարոնյան Քահանայության քահանայի պաշտոնը (տես ՎևՈՒ 20.46) կամ որևէ մեկի կողմից, ով իրեն շնորհված ունի Մելքիսեդեկյան Քահանայություն (տես ՎևՈՒ 20.38–39, 107.10–11): Բացի այդ, այս անձնավորությունը պետք է գործի քահանայության ղեկավարի առաջնորդությամբ, ով կրում է քահանայության բանալիները, որոնք անհրաժեշտ են լիազորելու այդ արարողությունը (ինչպես օրինակ եպիսկոպոսը, ճյուղի նախագահը կամ միսիայի նախագահը):
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է, Տերը պահանջում, որ մկրտության արարողությունը կատարվի լիազորված քահանայություն կրողի կողմից:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 11.23–37 հատվածը: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում, որոնելով պատասխաններ«Ինչպե՞ս է կատարվում մկրտությունը» հարցին: Հանձնարարեք որևէ ուսանողի գրել իրենց պատասխանները գրատախտակին՝ հարցի ներքևում:
-
Ի՞նչ է կատարվում մկրտության ժամանակ, եթե արարողության խոսքերը ճիշտ չեն ասվում կամ եթե մկրտվող անձնավորությունը լիովին չի ընկղմվում ջրի տակ: (Արարողությունը կրկնվում է:) Ի՞նչ ճշմարտություն կարող ենք մենք սովորել սրանից: ( Չնայած ուսանողները կարող է օգտագործեն տարբեր խոսքեր, նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Մկրտությունը պետք է կատարվի Տիրոջ սահմանած ձևով: Դուք կարող եք գրել այս միտքը գրատախտակին:)
-
Ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է, որ մկրտությունները կատարվեն ճշգրտորեն Տիրոջ սահամանած ձևով:
Որպեսզի ուսանողներին օգնեք զգալ ճշմարտությունների կարևորությունը, որոնք դուք քննարկեցիք 3 Նեփի 11.18–27 հատվածներում, դուք կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը.
-
Ի՞նչ զգացոււմներ ունեցաք , երբ մկրտվեցիք: Ի՞նչ է նշանակում ձեզ համար գիտենալը, որ դուք մկրտվել եք մի մարդու կողմից, ով պատշաճ իշխանություն էր կրում և Տիրոջ կողմից սահմանված ձևով է արվել:
-
Արդյո՞ք դուք վերջերս ականատես եք եղել մկրտության: Ի՞նչ զգացումներ ունեիք:
Եթե ձեր ուսանողներից որևէ մեկը կրում է Ահարոնյան Քահանայության քահանայի պաշտոնը, հարցրեք.
-
Ինչպե՞ս է մկրտելու իշխանություն ունենալու գիտակցությունը ազդում ձեր վրա: (Դուք կարող եք պարզել, թե արդյոք որևէ ուսանող ձեր դասարանում ունեցել է հնարավորություն մկրտելու որևէ մեկին: Եթե նրանք ունեցել են, հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ են զգացել և սովորել իրենց փորձառության ընթացքում:)
Դուք կարող եք կիսվել մկրտության սրբազան արարողության վերաբերյալ ձեր փորձառություններով և զգացումներով:
3 Նեփի 11.28–30
Հիսոս Քրիստոսը նախազգուշացնում է, որ հակառակությունը դևից է
Գրատախտակին գրեք հակառակություն բառը:
-
Ի՞նչ է հակառակությունը: (Վեճ, հակասություն կամ հակաճառություն:)
Հրավիրեք ուսանողներին համառոտ գրի առնել տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում որոշ իրավիճակներ կամ գործունեություն, որոնց ընթացքում կարող է առաջանալ հակառակություն: Ուսանողներին գրելու համար բավականաչափ ժամանակ տալուց հետո, խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 11.28–30 հատվածները: Հրավիրեք դասարանին հետևել ընթացքում և նշել, թե ինչի համար էին Նեփիացիներից ոմանք միմյանց հետ հակաճառում:
-
Ինչի՞ մասին էին իրականում վիճաբանում Նեփիացիները: (Մկրտության արարողության [տես նաև 3 Նեփի 11.22] և Քրիստոսի վարդապետության մասին:)
-
Համաձայն 3 Նեփի 11.29 հատվածի, որտեղի՞ց է գալիս հակառակության ոգին: (Գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Հակառակության ոգին Աստծուց չէ, այլ դևից: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս ճշմարտությունը 3 Նեփի 11.29 հատվածում:)
-
Ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է խուսափել հակառակությունից, երբ քննարկում ենք ավետարանը ուրիշների հետ: Ինչո՞ւ է վիճաբանությունը սխալ ուղի ավետարանն ուսուցանելու համար: (Ուսանողները կարող են տալ տարբեր պատասխաններ, բայց հավաստիացեք, որ նրանք հասկանում են, որ երբ մենք հակառակվում ենք կամ վիճաբանում ուրիշների հետ ավետարանի վերաբերյալ, Սուրբ Հոգին ներկա չի լինում օգնելու մեզ ուսուցանել կամ վկայել ճշմարտության մասին՝ նրանց սրտերում, ում մենք ուսուցանում ենք:)
Շեշտելու համար հակառակության մի կարևոր հետևանք՝ գրատախտակին գրեք Առաջին Նախագահությունից Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ միտքը: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին գրել այն իրենց սուրբ գրություններում3 Նեփի 11.29 հատվածի կողքին: (Այդ միտքը գտնվում է “What I Want My Son to Know before He Leaves on His Mission,” Ensign, May 1996, 41):
-
Ե՞րբ եք զգացել, որ Տիրոջ Հոգին հեռացել է հակառակության պատճառով: Ինչպե՞ս եք իմացել, որ Հոգին հեռացել է:
Մատնանշեք հակառակության վերաբերյալ Փրկչի միտքը 3 Նեփի 11.30 հատվածում: «Սա է իմ վարդապետությունը, որ այսպիսի բաները պետք է վերացվեն»:
-
Ինչպե՞ս կարող ենք «վերջ տալ» հակառակությանը և վիճաբանություններին: (Պատասխանները կարող են ներառել հետևյալը. Մենք կարող ենք ձգտել լինել խաղաղարարներ [տես 3 Նեփի 12.9]: Մենք կարող ենք աղոթել իմաստության և համբերության համար՝ հակառակությունը հաղթահարելու համար: Մենք կարող ենք փորձել խուսափել իրավիճակներից, որոնցում մենք հնարավոր է գայթակղվենք հակառակվել ուրիշների հետ: )
-
Ե՞րբ եք օրհնված զգացել՝ հակառակությունից խուսափելու կամ հաղթահարելու ձեր ջանքերի համար:
-
Ինչպե՞ս կարող է 3 Նեփի 11.29–30 հատվածների Փրկչի ուսմունքները հիշելն օգնել ձեզ, երբ դուք գտնեք ձեզ մի իրավիճակում, որը կարող է դառնալ հակառակություն:
Դուք կարող եք կիսվել մի փորձառությամբ, որը դուք ունեցել եք, երբ ձեզ օրհնված եք զգացել հակառակությունից խուսափելու կամ այն հաղթահարելու ձեր ջանքերի համար: Ուսանողներին խրախուսելու համար, որպեսզի կիրառեն այն, ինչ իրենք սովորել են3 Նեփի 11.28–30 հատվածներից, հրավիրեք նրանց ետ նայել իրավիճակների կամ իրադարձությունների իրենց ցուցակներին, որոնց ընթացքում նրանք հավանական է հակված լինեին հակառակություն զգալու:
3 Նեփի 11.31–41
Հիսուս Քրիստոսը հայտարարում է Իր վարդապետությունը
Ուսանողներին նախապատրաստելու համար ուսումնասիրել 3 Նեփի 11.31–41 հատվածները, գրեք հետևյալը գրատախտակին.
Հրավիրեք ուսանողներին համառոտակի համադասարանցուն պատմել ինչ-որ բան, որը նրանք վերջերս արել են, որը դրական հետևանք է առաջացրել և բացատրել, թե ինչ հետևանք էր դա: Դուք կարող եք նաև խնդրել նրանց պատմել ինչ որ բանի մասին, որ նրանք արել են կամ տեսել, որը առաջացրել է բացասական հետևանք: (Զգուշացրեք ուսանողներին, որ չկիսվեն որևէ բանով, որը կարող է պատշաճ չլինել կամ խիստ անձնական լինել:)
Բարձրաձայն կարդացեք 3 Նեփի 11.31 հատվածը դասարանի համար: Բացատրեք, որ 3 Նեփի 11 գլխի մնացած մասը պարունակում է Հիսուս Քրիստոսի հայտարարությունը Իր վարդապետության վերաբերյալ՝ ուղղած Նեփիի ժողովրդին: Այս գլուխը նաև նշում է Նրա վարդապետությունը ընդունելու կամ մերժելու հետևանքների մասին:
Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրության հղումները. 3 Նեփի 11.32–34 , 3 Նեփի 11.35–36, 3 Նեփի 11.37–38, 3 Նեփի 11.39–40: Ուսանողներին բաժանեք զույգերի և հանձնարարեք յուրաքանչյուր զույգին ուսումնասիրել սուրբ գրության հատվածներից մեկը: Խնդրեք նրանց նշել այն գործողություններն ու հետևանքները, որոնց մասին ուսուցանեց Հիսուս Քրիստոսը: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները համեմատեն այս ուսմունքները հավատքի չորրորդ հանգանակի հետ:)
Ուսանողներին ուսումնասիրության համար բավականաչափ ժամանակ տալուց հետո, խնդրեք նրանցից մի քանիսին հաղորդել այն գործողություններն ու հետևանքները, որոնք նրանք գտան իրենց հանձնարարված հատվածներում: Հրավիրեք նրանց գրել իրենց պատասխանները գրատախտակին Գործողություն կամ Հետևանք բառերի ներքո: Երբ ուսանողները հաղորդեն յուրաքանչյուր ուղերձի մասին, տվեք ստորև գտնվող համապատասխան հարցերը.
Զույգերին, ում հանձնարարված է3 Նեփի 11.32–34 հատվածները, հարցրեք.
-
Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում մեզ հավատալ Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը: (Սուրբ Հոգին վկայում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: ) Ե՞րբ է Սուրբ Հոգին վկայություն բերել ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո իրական լինելու մասին:
Զույգերին, ում հանձնարարված է 3 Նեփի 11.35–36 հատվածները, հարցրեք.
-
Համաձայն այս հատվածների, ինչպե՞ս է Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հավատալն ընտրելը հրավիրում Սուրբ Հոգու ազդեցությունը մեր կյանք:
Զույգերին, ում հանձնարարված է3 Նեփի 11.37–38 հատվածները, հարցրեք.
-
Ի՞նչ գտաք, որը նույնանման էր 3 Նեփի 11.37 հատվածում և 3 Նեփի 11.38 հատվածում:
-
Որո՞նք են փոքրիկ երեխայի լավ հատկանիշները: Ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է «դառնալ ինչպես փոքրիկ երեխան»:
Զույգերին, ում հանձնարարված է 3 Նեփի 11.39–40 հատվածները, հարցրեք,
-
Ինչպե՞ս են Փրկչի ուսմունքներն այս հատվածներում շեշտադրում Նրա վարդապետությանը հնազանդվելու կամ չհնազանդվելու մեր ընտրությունը:
Խնդրեք ուսանողներին ամփոփել կարևոր գործողությունները, որոնք Հիսուս Քրիստոսն ուսուցանեց, որ պետք է կատարենք՝ երկնքի արքայությունը մտնելու համար: Ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, բայց նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը.Երկնքի արքայությունը մտնելու համար, մենք պետք է ապաշխարենք, հավատանք Հիսուս Քրիստոսին, մկրտվենք և ստանանք Սուրբ Հոգին: Դուք կարող եք եզրափակել՝ կիսվելով ձեր վկայությամբ այս ճշմարտության մասին: Խրախուսեք ուսանողներին ապրել համաձայն Հիսուս Քրիստոսի վարդապետության, որպեսզի կարողանան ժառանգել Աստծո արքայությունը: Դուք կարող եք նաև հիշեցնել նրանց, որ աշխատեն հակառակությունից խուսափելու և այն հաղթահարելու իրենց նպատակների վրա: