Դաս 61
Մոսիա 18
Նախաբան
Աբինադիի մահից հետո, Ալման ժողովրդի մեջ գաղտնի ուսուցանեց Աբինադիի խոսքերը: Նրանք, ովքեր հավատացին նրան, հավաքվեցին Մորմոնի Ջրերի մոտ, որ ավելին սովորեն: Ալման քարոզեց «ապաշխարություն և փրկագնում և հավատք առ Տերը» (Մոսիա 18.7): Նրանք, ովքեր ընդունեցին նրա ուսմունքները և ապաշխարեցին իրենց մեղքերից, մտան մկրտության ուխտի մեջ: Մարդիկ հավատարիմ էին այս ուխտին, և նրանք օգնեցին միմյանց նյութապես և հոգեպես:
Ուսուցանման առաջարկներ
Մոսիա 18.1–16
Ալման ուսուցանում և մկրտում է մարդկանց
Ցուցադրեք Աբինադին Նոյ թագավորի առջև նկարը (62042; Gospel Art Book [2009], no. 75): Մատնանշեք նկարի հետին պլանում պատկերված քահանաներին: Բացատրեք, որ Մոսիա 18-ը պատմում է Ալմայի փորձառության մասին, ով Նոյ թագավորի քահանաներից մեկն էր:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 18.1, 3–6: Խնդրեք ուսանողներին փնտրել, թե ինչ արեց Ալման Աբինադիի վկայությունը լսելուց հետո: Այն բանից հետո, երբ ուսանողները կզեկուցեն իրենց սովորածը, հրավիրեք նրանց անդրադառնալ իրենց գծապատկերին, որը ընդհանուր գաղափար է տալիս Մոսիա 7–24–ի ճամփորդությունների մասին: Ցուցումներ տվեք նրանց, որ պատշաճ տեղում նկարեն Մորմոնի Ջրերը: (Ամբողջական գծապատկերը կարող եք տեսնել այս ձեռնարկի վերջում գտնվող ցուցիչում:)
Բացատրեք, որ Ալման ծրագրել էր իր ուսմունքները, որ նախապատրաստեր մարդկանց մկրտության համար: Խնդրեք ուսանողներին մի պահ մտածել իրենց մկրտությունների մասին: Որպեսզի օգնեք նրանց խորհել, թե ինչ նշանակություն ունեն նրանց համար իրենց մկրտությունները, դուք կարող եք տալ հետևյալ հարցերի նման հարցեր.
-
Ի՞նչ մանրամասներ դուք կարող եք հիշել ձեր փորձառությունից:
-
Ինչպե՞ս են ձեր ծնողները, ուսուցիչները և ղեկավարներն օգնել ձեզ նախապատրաստվել մկրտությանը:
-
Մկրտության հետ կապված ինչի՞ համար եք դուք այժմ ավելի երախտապարտ, քան այն ժամանակ, երբ դուք մկրտվեցիք:
Բացատրեք, որ Մորմոնի ջրերի մոտ սովորեցնելու և մկրտելու Ալմայի պատմությունը կարող է օգնել մեզ ձեռք բերել ավելի խորը հասկացողություն մկրտության ուխտի մասին:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 18.2, 7, փնտրելով, թե ինչ ուսուցանեց Ալման ժողովրդին, երբ նա նախապատրաստեց նրանց մկրտության համար:
-
Համաձայն այս հատվածների, ո՞ր վարդապետությունները և սկզբունքներն Ալման շեշտեց:
-
Ձեր կարծիքով, այս ճշմարտությունները հասկանալը ինչպե՞ս կարող է օգնել ինչ-որ մեկին նախապատրաստվել մկրտությանը:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ կարող են նրանք անել մկրտության ուխտը պահելու համար, և որպեսզի օգնեք նրանց երախտապարտ լինել օրհնությունների համար, որոնք նրանք կստանան արդյունքում, գրատախտակին գրեք հետևյալ ցանկը: Մի ներառեք ցանկի ներքևում գտնվող նախադասությունները կամ սուրբ գրությունների հղումները:
Ես հոժար եմ … |
Աստված խոստանում է … |
---|---|
Օգնել կրել ուրիշների բեռը, որ դրանք թեթև լինեն (տես Մոսիա 18.8): Սգալ նրանց հետ, ովքեր սգում են (տես Մոսիա 18.9): Մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության (տես Մոսիա 18.9): Կանգնել որպես Աստծո վկա բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում (տես Մոսիա 18.9): Ծառայել Աստծուն և պահել Նրա պատվիրանները (տես Մոսիա 18.10): |
Որպեսզի ես կարողանամ փրկագնվել Աստծո կողմից (տես Մոսիա 18.9): Որպեսզի ես կարողանամ բաժին ունենալ առաջին հարության մեջ (տես Մոսիա 18.9): Որպեսզի ես կարողանամ հավերժական կյանք ունենալ (տես Մոսիա 18.9): Նա դուրս կթափի Իր Հոգին ինձ վրա (տես Մոսիա 18.10): |
Բացատրեք, որ նախքան մարդկանց մկրտվելու հրավիրելը, Ալման խոսեց նրանց հետ հատկանիշների և արարքների մասին, որոնք ցույց կտային, որ նրանք պատրաստ էին Տիրոջ հետ կապել և պահել այս ուխտը: (Դուք կարող եք հիշեցնել ուսանողներին, որ ուխտը Աստծո և մարդու միջև համաձայնություն է, որի մեջ սակայն Աստված և մարդը «չեն գործում որպես հավասարներ: Աստված տալիս է ուխտի պայմանները, և մարդիկ համաձայնվում են անել այն, ինչ նա խնդրում է անել: Այնուհետև, Աստված մարդկանց որոշակի օրհնություններ է խոստանում նրանց հնազանդության համար» [Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Ուխտ», scriptures.lds.org]: Մկրտվելու համար ներկայացվող պահանջների վերջին օրերի բացատրությունները տես Վարդապետություն և Ուխտեր 20.37:)
Դասարանը կիսեք երկու մասի: Հրավիրեք դասարանի մի կեսին ուսումնասիրել Մոսիա 18.8–11, թե ինչ ուսուցանեց Ալման, որ մենք պետք է հոժար լինենք անելու, երբ մենք մկրտվենք: Հրավիրեք դասարանի մյուս մասին ուսումնասիրել նույն հատվածը և ներկայացնել, թե ինչպես է Տերը խոստանում օրհնել մեզ, եթե մենք պահենք մեր ուխտը: Հատվածներն ուսումնասիրելու համար ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք մի քանի ուսանողների մոտենալ գրատախտակին և համապատասխան սյունակներում գրել, թե ինչ են իրենք բացահայտել:
Որպեսզի օգնեք ուսանողներին երախտապարտ լինել իրենց մկրտության ուխտի համար, հարցրեք.
-
Ի՞նչ նշանակություն ունեն ձեզ համար առաջին սյունակի արարքները և հատկանիշները:
-
Ինչո՞ւ են երկրորդ սյունակում գրված խոստումները կարևոր ձեզ համար:
Խնդրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Մոսիա 18.12–16, փնտրելով ուղիներ, որոնցով Ալման և իր ժողովուրդը օրհնվեցին, երբ նրանք ուխտեցին ծառայել Տիրոջը: Հրավիրեք ուսանողներին զեկուցել իրենց գտածը: Դուք կարող եք նշել, որ Ալման լցված էր Տիրոջ Հոգով, երբ նա պատրաստվում էր մկրտել Հելամին և որ Ալման և Հելամը լցվել էին Հոգով, երբ մկրտությունը կատարվեց, որը ցույց էր տալիս, որ Տերն արդեն իսկ սկսել էր իրագործել Իր ուխտը և դուրս թափել Իր Հոգին ժողովրդի վրա:
Կիսվեք ձեր վկայությամբ, որ մենք ստանում ենք Տիրոջ Հոգին և հավերժական կյանքի խոստումը՝ կապելով և պահելով մկրտության ուխտը:
Մոսիա 18.17–30
Ալման ժողովրդի մեջ հաստատեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցին
Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը.
«Սկսած մկրտության օրվանից մեր կյանքի հոգևոր ուղենիշների միջոցով մենք խոստումներ ենք տալիս Աստծուն և Նա խոստումներ է տալիս մեզ: Նա միշտ պահում է Իր խոստումները, որոնք տրվում են Նրա արտոնյալ ծառաների միջոցով, սակայն սա է մեր կյանքի վճռական քննությունը, որ տեսնենք, թե արդյոք մենք կկապենք և կպահենք մեր ուխտերը Նրա հետ» (“Witnesses for God,” Ensign, Nov. 1996, 30):
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակի ցանկի վրա: Բացատրեք, որ նրանք այժմ կսովորեն այն մասին, թե ինչպես էին Ալմայի մարդիկ ապրում համաձայն մկրտության ուխտի և ինչպես էին նրանք օրհնվում սա անելու համար: Ուսանողներին բաժանեք երկու խմբի: Խնդրեք մի խմբին ուսումնասիրել Մոսիա 18.17–23 և մյուս խմբին ուսումնասիրել Մոսիա 18.24–30: Երբ նրանք կարդան, երկու խմբերին էլ հրավիրեք փնտրել որոշ ուղիներ, որոնցով մարդիկ պետք է ապրեին ըստ Ալմայի ուսուցանածի, որ պահեին մկրտության ուխտը: Յուրաքանչյուր խմբից խնդրեք մեկական ուսանողի զեկուցել մյուս խմբից ընտրած զուգընկերոջը, թե ինչ են իրենք գտել: Կամ թող յուրաքանչյուր խմբից մի ներկայացուցիչ զեկուցի ողջ դասարանին, թե ինչ է ինքը սովորել:
-
Ինչպե՞ս է ձեր մկրտության ուխտն ազդում ձեր ամենօրյա ապրելակերպի վրա: (Հրավիրեք ուսանողներին պատասխանել այս հարցին, խոսելով այն մասին, թե ինչպես է իրենց մկրտության ուխտն ազդում այն բանի վրա, թե ինչպես են նրանք վերաբերվում ընտանիքի անդամներին, ինչպիսի ուրախ ժամանց են իրենք ընտրում կամ ինչպես են նրանք հաղորդակցվում հասակակիցների հետ:)
Հրավիրեք ուսանողներին վերանայել Մոսիա 18.17, 22, 29, որ գտնեք բառեր և արտահայտություններ, որոնք նշում են, թե ինչպես էին մարդիկ օրհնվել իրենց ուխտերը պահելու համար: Գրատախտակին գրեք այս օրհնությունները մկրտության ուխտի ցանկի ներքևում: (Դուք կարող եք հիշեցնել ուսանողներին, որ «Աստծո զավակներ» [Մոսիա 18.22] արտահայտությունը վերաբերվում է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով հավերժական կյանքի ժառանգներ մեր դառնալու մասին [տես Մոսիա 5.6–8, 15]:)
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, որ մեծ օրհնություններ են տրվում նրանց, ովքեր պահում են մկրտության ուխտը, ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակի ցանկի վրա և հարցրեք.
-
Ի՞նչ եղանակներով եք դուք տեսել, որ ձեր ընկերները, ընտանիքի անդամները կամ ծխի անդամները օրհնվեն իրենց ուխտերը պահելու համար:
-
Ինչպե՞ս է Տերն օրհնել ձեզ մկրտության ուխտերը պահելու համար:
Բերեք ձեր վկայությունը, թե ինչպես է ուխտերը պահելը օրհնություններ բերել ձեր կյանքում:
Մոսիա 18.31–35
Նրանք, ովքեր պատկանում էին Եկեղեցուն, փախան Նոյ թագավորի հալածանքներից
Ամփոփեք Մոսիա 18.31–33, բացատրելով, որ մի օր, երբ Ալման և նրա ժողովուրդը հավաքվել էին լսելու Տիրոջ խոսքը, նրանք հայտնաբերվեցին Նոյ թագավորի ծառաների կողմից: Այդ ժամանակ թագավորն ուղարկեց իր զորքը՝ կործանելու նրանց:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 18.34: Նշեք, որ տողատակի ա ծանոթագրությունը կարդացողների ուշադրությունը հրավիրում է Մոսիա 23.1-ի վրա: (Դուք կարող եք հրավիրել ուսանողներին նշել այս տողատակի ծանոթագրությունը:) Բացատրեք, որ Մոսիա 18.34-ի պատմությունը շարունակվում է Մոսիա 23.1-ում, այն բանից հետո, երբ 19-22 գլուխներում արձանագրվում են Լիմքիի ժողովրդի փորձառությունները: Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 23.1–2:
-
Ինչպե՞ս Ալման «տեղեկացվեց» իր ժողովրդին սպասվող վտանգի մասին:
Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Տերը կարող է նախազգուշացնել արդարներին իրենց սպասվող վտանգի մասին: (Դուք կարող եք հրավիրել ուսանողներին գրել այս սկզբունքը Մոսիա 18.34–ի կողքի լուսանցքում:) Այս ճշմարտությունը լուսաբանելու համար կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի պատմած հետևյալ պատմությունը.
«Աշխատելով որպես հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի հատուկ գործակալ, իմ ընկերը հետաքննում էր կազմակերպված հանցագործ խմբերի, որոնք անօրինական ձևով թմրադեղեր էին տեղափոխում Միացյալ Նահանգներ:
Մի առիթով նա և մեկ այլ գործակալ մոտեցան մի բնակարանի, որտեղ նրանց կարծիքով հայտնի թմրադեղերի վաճառող կոկաին էր բաժանում: Իմ ընկերը նկարագրում է, թե ինչ պատահեց.
«Մենք թակեցինք թմրադեղ վաճառողի դուռը: Կասկածյալը բացեց դուռը, և մեզ տեսնելուն պես փորձեց փակել մեր տեսադաշտը: Սակայն արդեն շատ ուշ էր, մենք տեսել էինք նրա սեղանին դրված կոկաինը:
Սեղանի մոտ նստած տղամարդը և կինն անմիջապես սկսեցին տեղափոխել կոկաինը: Մենք պետք է կանխեինք նրանց, որ չոչնչացնեին փաստերը, ուստի ես արագ մի կողմ հրեցի թմրադեղերի կասկածյալին, ով արգելափակել էր դուռը: Երբ ես հրեցի նրան, իմ հայացքը հանդիպեց նրա հայացքին: Տարօրինակ էր այն, որ նա ոչ բարկացած էր թվում և ոչ էլ վախեցած: Նա ժպտում էր ինձ:
Նրա աչքերը և զայրույթը մեղմող ժպիտն այնպիսի տպավորություն թողեցին ինձ վրա, որ նա վտանգավոր չէր, ուստի ես հապճեպ թողեցի նրան և սկսեցի շարժվել դեպի սեղանը: Կասկածյալն այժմ գտնվում էր իմ ետևում: Այդ պահին մի հստակ, զորեղ տպավորություն ունեցա իմ մտքում. «Զգուշացիր ժպտացող աչքերի ետևում թաքնված չարից»:
Ես անմիջապես ետ շրջվեցի դեպի կասկածյալը: Նրա ձեռքն առջևի մեծ գրպանում էր: Ես մեխանիկորեն բռնեցի նրա ձեռքը և այն դուրս քաշեցի նրա գրպանից: Միայն այդ պահին ես նկատեցի նրա ձեռքում ամուր բռնած կիսաավտոմատ ատրճանակը, որը պատրաստ էր կրակել: Լարված պայքարի արդյունքում ինձ հաջողվեց զինաթափել նրան»: …
… Սուրբ Հոգին նախազգուշացրեց իմ ընկերոջը ֆիզիկական վտանգի մասին. Սուրբ Հոգին նաև կնախազգուշացնի ձեզ հոգևոր վտանգի մասին» (“Beware of the Evil behind the Smiling Eyes,” Ensign or Liahona, May 2005, 46–47):
Հաստատեք, որ Տերը հաճախ նախազգուշացնում է արդարներին վերահաս վտանգի մասին, սակայն մենք չպետք է ենթադրենք, որ մենք արդար չենք, եթե մենք չենք զգում նախազգուշացում Սուրբ Հոգուց ամեն անգամ, երբ մենք հայտնվում ենք վտանգավոր իրավիճակներում:
-
Ե՞րբ եք դուք զգացել, որ Տերը նախազգուշացնում է ձեզ ֆիզիկական կամ հոգևոր վտանգի մասին: (Այն բանից հետո, երբ ուսանողները կկիսվեն իրենց փորձառություններով, դուք կարող եք կիսվել ձեր փորձառություններից մեկով:)