Դաս 108
Հելաման 5
Ներածություն
Նեփիացիները շարունակում էին ամբարշտությամբ, մինչև նրանցից շատերը նախընտրեցին ամբարշտությունն արդարակեցությունից: Նեփին ու Լեքին իրենց նվիրեցին Աստծո խոսքը քարոզելուն: Նրանց հայրը՝ Հելամանը, ուսուցանել էր նրանց հիշել իրենց Քավիչին և դարձնել Նրան իրենց կյանքի հիմքը: Նեփիացիներին ուսուցանելուց հետո, Նեփին ու Լեքին քարոզեցին Լամանացիներին, ովքեր բանտ նետեցին նրանց: Տերը հրաշքով ազատեց նրանց, և Լամանացիների մեծամասնությունն ապաշխարեց և դարձի եկավ դեպի ավետարանը:
Ուսուցանման առաջարկներ
Հելաման 5.1–13
Հելամանը խորհուրդ է տալիս իր որդիներին պահել Աստծո պատվիրանները, քարոզել ավետարանը և հիշել Հիսուս Քրիստոսի քավող զորությունը:
Դասից առաջ պատրաստեք վեց թղթի շերտ ցուցադրելու համար: Առաջինի վրա պետք է ձեր անունը գրված լինի: Մյուս հինգը պետք է ներառեն հետևյալ բառերն ու արտահայտությունները. Ծնողներ, Հիսուս Քրիստոսի Քավությունը, Մարգարեներ, Ապաշխարությունը տանում է դեպի փրկություն և Պահեք պատվիրանները:
Յուրաքանչյուր ուսանողի տվեք թղթի մի կտոր: Բացատրեք, որ պատրաստվում եք հակիրճ ցույց տալ նրանց թղթի վեց շերտ, որոնց վրա կան գրված բառեր: Հետո նրանք հիշելով կգրեն այդ բառերը: Ուսանողներին հերթով ցույց տվեք թղթի շերտերը:
Խնդրեք նրանց գրել այն բառերը, որոնք հիշում են: Հետո կրկին ցույց տվեք թղթի վեց շերտերը: Հարցրեք.
-
Հե՞շտ էր, թե դժվար հիշել այս բառերն ու արտահայտությունները:
-
Ձեր կարծիքով ի՞նչ տարբերություն եղավ, երբ ձեզ նախապես ասվեց, որ պետք է հիշեիք այն, ինչ գրված էր թղթի շերտերի վրա:
Ուսանողներից մեկին խնդրեք կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ հայտարարությունը: Դասարանին հրավիրեք լսել այն, ինչ նա ասել է ավետարանի մեր ստացած ուսմունքները հիշելու կարևորության մասին.
«Երբ բառարանում փնտրում եք ամենակարևոր բառը, գիտե՞ք որն է դա: Դա կարող է լինել հիշելը: Քանի որ դուք բոլորդ ուխտ եք կապել, դուք գիտեք ինչ անել և գիտեք ինչպես անել դա—մեր ամենամեծ կարիքը հիշելն է» («Վեհացման շրջանները» [ուղղված է ԵԿՀ-ի կրոնի ուսուցիչներին, Հունիս 28, 1968], 5, si.lds.org):
Բացատրեք դասարանին, որ այսօր նրանք կսովորեն երկու մարդկանց մասին, ովքեր տարբերություն են մտցրել հազարավոր մարդկանց կյանքերում, որովհետև նրանք հիշել են և գործել են համաձայն որոշ ճշմարտությունների: Այսօրվա դասի ընթացքում խրախուսեք ուսանողներին մտածել, թե իրենց կարծիքով Տերն ինչ է ուզում, որպեսզի նրանք հիշեն:
Ամփոփեք Հելաման 5.1–4հատվածները: Բացատրեք, որ ամբարշտության պատճառով Նեփին հրաժարվեց գլխավոր դատավոր լինելուց, այսպիսով, նա և նրա եղբայր Լեքին կարողացան նվիրվել Աստծո խոսքը քարոզելուն:
Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները: (Մի՛ ընդգրկեք փակագծերի մեջ գրված բառերը:)
Հրավիրեք ուսանողներին ուշադիր կարդալ գրատախտակին գրված հատվածները՝ փնտրելով հիշել բառը: Դուք կարող եք առաջարկել, որ ամեն անգամ այդ բառին հանդիպելիս ընդգծեն այն: Հետո ուսանողներին մի քանի րոպե տվեք, որպեսզի մտքում կարդան այս հատվածները՝ փնտրելով, թե ինչ էր ուզում Հելամանը, որ իր որդիները հիշեին: Հրավիրեք ուսանողներին պատմել, թե ինչ են պարզել: Դուք կարող եք գրել նրանց պատասխանները գրատախտակի վրա՝ համապատասխան սուրբ գրության հղումի կողքին:
Որպեսզի օգնեք ուսանողներին վերլուծել և հասկանալ այս հատվածները, տվեք հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս կարող է ուրիշների արդարացի օրինակները հիշելն օգնել ձեզ ընտրել «անել այն, ինչը բարի է»:
-
Ի՞նչ եք անում Հիսուս Քրիստոսի Քավությունը հիշելու համար:
Գրատախտակին գրեք հետևյալ հայտարարությունը. եթե մենք … , Սատանան ոչ մի զորություն չի ունենա մեր վրա:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 5.12: Դասարանին խնդրեք հետևել՝ գրատախտակին գրված խոսքը լրացնելու եղանակ փնտրելով: Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, հավաստիացեք, որ նրանք արտահայտում են այն, որ եթե մենք կառուցենք մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, Սատանան ոչ մի զորություն չի ունենա մեր վրա: Կարող եք հրավիրել ուսանողներին նշել Հելաման 5.12-ի արտահայտությունները, որոնք արտահայտում են այս սկզբունքը: Նշեք, որ Հելաման 5.12 սուրբ գրությունների սերտման հատված է: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն այս հատվածը տարբերվող ձևով, այնպես, որ կարողանան հեշտորեն գտնել այն:
Որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ այս հատվածում ուսուցանվող սկզբունքը, կառուցեք մի փոքրիկ աշտարակ կամ տուն (խորանարդներով կամ գրքերով) և տվեք նմանատիպ հարցեր.
-
Ինչու՞ է անհրաժեշտ, որ կառույցն ունենա ամուր հիմք:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կառուցել մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:
-
Ի՞նչ խոստումներ են տրվում նրանց, ովքեր կառուցում են իրենց հիմքը «Քավիչի վեմի վրա»:
-
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի կառուցենք մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա: (Դուք կարող եք հարցնել ուսանողներին, թե ինչպես են Հելաման 5.6–11 հատվածում ուսուցանված ճշմարտությունները օրինակ հանդիսանում, թե ինչ եղանակով կարող ենք կառուցել մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:)
Դուք կարող եք նշել, որ Փրկչի հիմքի վրա կառուցելը չի կանխի Սատանայի հարձակումները, այլ մեզ ուժ կտա, որպեսզի հաղթահարենք դրանք:
-
Ե՞րբ եք ի վիճակի եղել դիմադրել գայթակղությանը կամ տանել փորձությունները ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցած լինելու պատճառով:
Վկայեք այն ուժի մասին, որ դուք ստացել եք ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա կառուցելու շնորհիվ: Ուսանողներին ժամանակ տվեք տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել մի եղանակի մասին, որի միջոցով ավելի ջանասիրաբար կձգտեն կառուցել իրենց հիմքն իրենց Փրկչի վեմի վրա:
Հելաման 5.14–52
Տերը պաշտպանում է Նեփիին ու Լեքիին բանտում և շատ Լամանացիներ դարձի են գալիս:
Ամփոփեք Հելաման 5.14–19 հատվածները՝ բացատրելով, որ Նեփին ու Լեքին մեծ զորությամբ քարոզում էին ավետարանը Նեփիացիների ու Լամանացիների մեջ: Որպես հետևանք, շատ Նեփիացի պառակտիչներ վերադարձան իրենց հավատքին: Զարահեմլայում և շրջակա տարածքում 8000 Լամանացիներ մկրտվեցին:
Արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակի վրա: Դասարանը բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգի խնդրեք արտագրել աղյուսակը թղթի մի կտորի վրա: Խնդրեք զույգերին միասին աշխատել, կարդալ աղյուսակի մեջ նշված սուրբ գրությունների հատվածները և հետո նկարել մի պարզ նկար կամ գրել հակիրճ ամփոփում այն մասին, թե ինչ է նկարագրում յուրաքանչյուր հատվածը: (Երբ ուսանողները կարտագրեն աղյուսակը, խրախուսեք նրանց յուրաքանչյուր սուրբ գրության հղման տակ բավարար տեղ թողնել իրենց նկարի կամ ամփոփման համար:)
Բավականաչափ ժամանակ անցնելուց հետո հրավիրեք ուսանողներին հակիրճ ցույց տալ և բացատրել իրենց նկարները կամ ամփոփումները մյուս ուսանող զույգերին: Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել այս հատվածների վերաբերյալ իրենց հասկացողությունը, տվեք հետևյալ հարցերը.
-
Երբ Լամանացիները խավարի ամպի մեջ էին, ձայնն ի՞նչ հորդորեց նրանց անել: (Տես Հելաման 5.29, 32:)
-
Ինչպե՞ս է Հելաման 5.30– հատվածում նկարագրվում ձայնը:
-
Ե՞րբ եք զգացել կամ լսել «կատարյալ մեղմության հանդարտ ձայնի» շշուկները:
-
Ամինադաբն ի՞նչ սովորեցրեց իր եղբայրներին անել, որպեսզի հեռացնեն խավարը: (Տես Հելաման 5.41:)
-
Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Լամանացիները ենթարկվեցին Ամինադաբի խորհրդին և հավատք գործադրեցին առ Քրիստոս: (Տես Հելաման 5.43–44:)
Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Հելաման 5.44–47 հատվածները՝ փնտրելով այնպիսի բառեր, որոնք նկարագրում են ապաշխարության որոշ արդյունքներ:
-
Այս հատվածներից ի՞նչ եք սովորում ապաշխարության մասին: (Օգնեք ուսանողներին ներկայացնել հետևյալ ճշմարտությունը. երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս և ապաշխարում ենք մեր մեղքերից, Սուրբ Հոգին լցնում է մեր սրտերը խաղաղությամբ և ուրախությամբ:)
Ամփոփեք Հելաման 5.48–52 հատվածները՝ բացատրելով, որ Լամանացիները և Նեփիացի պառակտիչները, ովքեր ականատես եղան այս հրաշքին, առաջ գնացին և սպասավորեցին ժողովրդին, և Լամանացիների մեծ մասը դարձի եկավ դեպի ավետարանը:
Խրախուսեք ուսանողներին խորհել, արդյոք նրանք ներկայումս իրենց կյանքում զգում են խաղաղություն և ուրախություն: Եթե չեն զգում, հրավիրեք նրանց մտածել ինչ կարող են անել, որպեսզի կառուցեն իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա և ցրեն իրենց շրջապատող խավարի ամպը: