Դաս 111
Հելաման 10
Նախաբան
Գլխավոր դատավորի սպանության հանցագործին գտնելու դատավարությունն ավարտվեց, երբ սպանության վերաբերյալ Նեփիի հայտնությունը հաստատվեց: Իրեն ուղղված կեղծ մեղադրանքների պատժից ազատվելով՝ Նեփին սկսեց քայլել դեպի տուն: Նա խորհում էր այն մասին, թե Տերն ինչ էր ցույց տվել նրան՝ վհատված զգալով ժողովրդի ամբարշտության պատճառով: Մտորումների և տխրության այս պահին նա լսեց Տիրոջ ձայնը: Տերն օրհնեց նրան կնքող զորությամբ և պատվիրեց շարունակել մարդկանց ապաշխարություն քարոզել: Նեփին անմիջապես հնազանդվեց Տիրոջ պատվիրանին:
Ուսուցանման առաջարկներ
Հելաման 10.1–11
Նեփին ստանում է կնքման զորությունը
Ուսանողներին հիշեցրեք Հելաման 8–9 գլուխներում արձանագրված գլխավոր դատավորի սպանության վերաբերյալ Նեփիի հայտնության մասին: Հրավիրեք ուսանողներին Նեփիի փոխարեն իրենց պատկերացնել անմիջապես գլխավոր դատավորի սպանողին բացահայտելուց հետո:
-
Ինչպե՞ս կզգայիք ձեզ: Ինչպիսի՞ արձագանք եք ակնկալում մյուսների կողմից:
-
Ի՞նչ կուզենայիք ասել ժողովրդին:
-
Ինչպե՞ս կզգայիք, եթե մարդիկ արհամարհեին ձեզ կամ մենակ թողնեին:
Բացատրեք, որ գլխավոր դատավորի սպանությունից անմեղ ճանաչվելուց հետո Նեփին տուն վերադարձավ: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Հելաման 10.1–3 հատվածները, և խնդրեք դասարանին հետևել, թե ինչ արեց Նեփին, երբ քայլում էր դեպի տուն: Դուք կարող եք ուսանողներին առաջարկել ընդգծել խորհել բառը, որտեղ որ այն հանդիպի այս հատվածներում:
-
Ինչու՞ էր Նեփին «ընկճված»:
-
Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Նեփին խորհում էր: (Տիրոջ ձայնը եկավ նրան:) Ո՞րն է խորհելու և հայտնություն ստանալու միջև եղած կապը:
Մինչ ուսանողները կպատասխանեն, օգնեք նրանց հասկանալ հետևյալ սկզբունքը. Տիրոջ բաների մասին խորհելը պատրաստում է մեզ ստանալ հայտնություն: Դուք կարող եք այս սկզբունքը գրել գրատախտակի վրա:
Հարցրեք ուսանողներին, թե արդյոք կարող են սուրբ գրություններից կամ Եկեղեցու պատմությունից հիշել դեպքերի մասին, երբ մարդիկ ստացել են հայտնություն՝ որպես Տիրոջ բաների մասին խորհելու արդյունք: (Պատասխաններն ընդգրկում են Լեքիի որդի Նեփին, ով տեսիլք տեսավ իր հոր տեսած բաները տեսնել փափագելուց և «իր սրտում խորհելուց» հետո [տես 1 Նեփի 10.17; 11.1 ]; Ջոզեֆ Սմիթը, ում առաջին տեսիլքն եկավ Հակոբոսի 1.5 հատվածի մասին իր «նորից ու նորից… վերընթերցելուց» հետո [տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.11–17]; և Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը, ով Տիրոջ խոսքերի մասին խորհելուց և մտորելուց հետո տեսավ մահացածների փրկագնման մասին տեսիլքը [տես ՎևՈւ 138.1–6, 11]):
-
Ե՞րբ է խորհելն օգնել ձեզ ստանալ անձնական հայտնություն: (Դուք կարող եք նշել, որ անձնական հայտնություն ստանալը սովորաբար այդքան տպավորիչ չի լինում, ինչպես որոշ օրինակներ սուրբ գրություններում: Սովորաբար հայտնության փորձառությունները հանկարծակի լուսավորման պահեր են, ինչպես օրինակ, երբ մենք հանկարծակի հասկանում ենք մի բան, որի համար նախկինում շատ ջանք ենք գործադրել:)
-
Ո՞րոնք են այն ժամանակները կամ իրավիճակները, երբ Տիրոջ բաների մասին խորհելը, հատկապես տեղին կլինի: (Նման ժամանակների օրինակներն են՝ հաղորդության ժողովի ընթացքում և հետո, անձնական աղոթքներից և սուրբ գրությունների ուսումնասիրումից առաջ և հետո, գերագույն համաժողովը դիտելուց կամ լսելուց հետո, ծոմապահության ընթացքում, տաճարում ծառայություն կատարելիս և Հանգստի օրը Տիրոջը պատվելիս:)
Խրախուսեք ուսանողներին ժամանակ հատկացնել պարբերաբար խորհելու համար: Առաջարկեք նրանց գրի առնել այն տպավորությունները, որ կստանան խորհելիս:
Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին շարունակել ուսումնասիրել Նեփիի փորձառությունները, հրավիրեք նրանց պատկերացնել, որ իրենց հարևանները որոշ ժամանակ բացակայելու են և ինչ-որ մեկի կարիքն ունեն, ով կհետևի իրենց տանը և ունեցվածքին:
-
Ձեր կարծիքով ձեր հարևաններն ինչպիսի՞ անձնավորություն կուզենան, որ հոգ տանի իրենց տան մասին:
-
Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր հարևաններին, որ դուք պատրաստ եք վստահվելու նման պատասխանատվությամբ:
Խնդրեք ուսանողներին լուռ կարդալ Հելաման 10.4–5՝ ուշադրություն դարձնելով, թե ինչու Տերը վստահեց Նեփիին մեծ օրհնություններով և պատասխանատվությամբ: (Դուք կարող եք բացատրել, որ անխոնջություն նշանակում է ջանասիրություն կամ աշխատասիրություն:) Հրավիրեք ուսանողներին հայտնել, թե ինչ են պարզել:
-
Ինչպե՞ս է անխոնջ ծառայությունը ցույց տալիս, որ Տերը կարող է վստահել մեզ օրհնություններով և պատասխանատվություններով:
-
Ինչպե՞ս կարող է մարդկանցից չվախենալու Նեփիի օրինակին հետևելն օգնել մեզ պատրաստվել Տիրոջ արքայությունում պատասխանատվության համար:
-
Ի՞նչ է ձեզ համար նշանակում «դու… չես փնտրել քո սեփական կյանքը» արտահայտությունը:
Գրատախտակին գրեք հետևյալը. Տերը վստահում է մեզ օրհնություններով և պատասխանատվություններով, երբ մենք … Հարցրեք ուսանողներին, թե նրանք ինչպես կլրացնեին այս խոսքը՝ հիմնված այն ամենի վրա, ինչ սովորել են Նեփիի մասին Հելաման 10.4–5 հատվածներում: Եղանակներից մեկը, որ ուսանողները կարող են լրացնել խոսքը, հետևյալն է. Տերը վստահում է մեզ օրհնություններով և պատասխանատվություններով, երբ մենք դնում ենք Նրա կամքը մեր սեփական կամքից առաջ: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում կամ տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում:
Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի մասին և պատասխանել դրանցից մեկին.
-
Ի՞նչ եք արել վերջերս ձեր կյանքում, որպեսզի ցույց տաք Տիրոջը, որ Իր կամքն ավելի կարևոր է, քան ձեր սեփական կամքը:
-
Ո՞րն է ձեր կյանքի ոլորտներից մեկը, որտեղ կարող էիք ավելի լավ փնտրել Աստծո կամքը:
Վկայեք մեզ ավելի ու ավելի մեծ օրհնություններով վստահելու Տիրոջ պատրաստակամության մասին, երբ մենք փնտրում ենք Նրա կամքը և պահում ենք Նրա պատվիրանները:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հելաման 10.5–7 հատվածները՝ ուշադրություն դարձնելով այն օրհնություններին և պատասխանատվություններին, որ Տերը տվել էր Նեփիին: Մինչ ուսանողները կկարդան, գրատախտակի վրա գրեք հետևյալը.
Հրավիրեք մի քանի ուսանողների գրատախտակի վրա՝ համապատասխան հատվածի կողքին գրել այն օրհնությունները, որ Տերը տվեց Նեփիին:
Շեշտեք, որ օրհնություններից մեկը, որ Տերը տվեց Նեփիին, կնքման զորությունն էր: Հետո գրատախտակի վրա գրեք հետևյալ ճշմարտությունը. կնքման զորությունը կապում և արձակում է երկրի վրա և երկնքում: Կարող եք խորհուրդ տալ ուսանողներին գրել այս ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում՝ Հելաման 10.7 հատվածի կողքին:
Հարցրեք ուսանողներին, արդյոք Հելամանից բացի ուրիշներին ճանաչում են, ում տրվել է կնքման զորությունը: Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք հրավիրել նրանց կատարել խաչաձև հղում Հելաման 10.7 և հետևյալ սուրբ գրությունների միջև. Ա Թագավորաց 17.1 (Եղիա); Մատթեոս 16.15–19 (Պետրոս); Վարդապետություն և Ուխտեր 132.46 (Ջոզեֆ Սմիթ):
Բացատրեք, որ այս նույն զորության բանալիները հիմա կրում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահը: Նեփիի նման Եկեղեցու Նախագահներն անխոնջությամբ ծառայել են և ցույց են տվել, որ Տերը կարող է վստահել նրանց մեծ օրհնություններով և պատասխանատվություններով: Կնքման զորությունը հիշատակելիս մենք ամենից հաճախ ակնարկում ենք ընտանիքների կնքումը տաճարային արարողությունների միջոցով:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ կնքման զորությունը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը.
«Տաճարները, արարողությունները, ուխտերը, օժտումները և կնքումները վերականգնվել են, ճիշտ ինչպես մարգարեացվել է: Տաճարային արարողությունները հաշտեցում են Տիրոջ հետ և կնքում են ընտանիքները հավերժ միասին: Տաճարներում կապված սրբազան ուխտերի նկատմամբ հնազանդությունը երաշխավորում է մեզ հավերժական կյանք՝ Աստծո ամենամեծ պարգևը մարդուն» («Պատրաստվեք Տաճարային Օրհնություններին» Ensign, հոկտ. 2010, 42):
-
Ինչպե՞ս եք օրհնվել այն գիտելիքից, որ ընտանիքները կարող են հավերժորեն միասին լինել:
-
Ապագայում ինչպե՞ս կարող եք փնտրել կնքման զորության օրհնությունները: (Պատասխանները կարող են ներառել այն, որ ուսանողները կարող են նախապատրաստվել տաճարային ամուսնության, և որ հիմա նրանք կարող են կատարել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք, որը թույլ կտա նրանց կնքվել իրենց մահացած նախնիների հետ:)
Կիսվեք կնքման զորության օրհնությունների և տաճարում կնքման արարողություններ ստանալու կարևորության մասին ձեր զգացումներով:
Հելաման 10.12–19
Նեփին հնազանդվում է ժողովրդին ապաշխարություն քարոզելու Տիրոջ պատվիրանին
Հարցրեք ուսանողներին, արդյոք նրանք երբևէ հապաղել են կատարել ինչ-որ բան, որ նրանցից խնդրվել է կատարել: (Օրինակները կարող են ներառել հետաձգել ավարտին հասցնել տան գործը կամ դպրոցական կամ աշխատանքային հանձնարարությունը:)
-
Ի՞նչ պատկերացում կկազմեն ուրիշները մեր մասին, եթե հապաղենք կատարել այն, ինչ խնդրում են մեզանից:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 10.11–12 հատվածները: Խնդրեք երեխաներին հետևել՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես Նեփին արձագանքեց, երբ Տերը պատվիրեց նրան ապաշխարություն քարոզել ժողովրդին:
-
Ի՞նչ ենք ցույց տալիս Տիրոջը, երբ մենք արագ արձագանքում ենք Նրա խորհրդին և պատվիրաններին:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 10.13–14 հատվածները: Այնուհետև մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Հելաման 10.15–17 հատվածները:
-
Նեփիի օրինակն այս հատվածներում ի՞նչ է ուսուցանում մեզ:
-
Տերն ինչպե՞ս օգնեց Նեփիին:
Օգնեք ուսանողներին տեսնել, որ Նեփիի հավատարմության շնորհիվ Տերը պաշտպանեց նրան և օրհնեց նրանց մեծ զորությամբ: Նեփին վճռական էր իրականացնել այն առաքելությունը, որ Տերը տվել էր իրեն:
-
Ինչպե՞ս կարող եք ցույց տալ Տիրոջը ծառայելու ձեր վճռականությունը:
Խրախուսեք ուսանողներին Տիրոջ կամքն իրենց սեփական կամքից առաջ դնելու ուղիներ փնտրել և արագ հնազանդվել: Վկայեք այն օրհնությունների մասին, որ գալիս են Տիրոջը հնազանդվելուց: