Գրադարան
Դաս 150. Եթեր 12.23–41


Դաս 150

Եթեր 12.23–41

Նախաբան

Խոնարհ աղոթքում Մորոնին արտահայտել է մի մտահոգություն: Նա անհանգստանում էր իր և Մորմոնի Գրքի այլ մարգարեների գրելու թուլության համար: Տերը խոստումով պատասխանեց, որ կուժեղացնի նրանց, ովքեր խոնարհեցնում են իրենց և ունեն հավատք առ Նա:

Ուսուցանման առաջարկներ

Եթեր 12.23–41

Մորոնին ուսուցանում է, որ հավատքը, հույսը և գթութությունը պարտադիր են փրկության համար:

Գրատախտակի մի կողմում գրեք ուժեղ, իսկ մյուս կողմում՝ թույլ բառերը: Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու իրենց ուժեղ կողմերի մասին: Այնուհետև հանձնարարեք նրանց մտածել իրենց մի քանի թուլությունների կամ անհամապատասխանությունների վերաբերյալ: Թող նրանք բարձրացնեն ձեռքերը, ովքեր կցանկանային իրենց թույլ կողմերը դարձնել ուժեղ: Բացատրեք, որ Մորոնին ուսուցանել է, թե ինչու մենք ունենք թուլություններ և ինչպես կարող ենք հաղթահարել դրանք:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եթեր 12.23–25: Դaսարանին հանձնարարեք հետևել նրան, բացահայտելով այն թուլությունները, որոնք Մորոնին և Մորմոնի Գրքի այլ գրողները զգացել են: Նախքան ուսանողների կարդալը, կարող եք բացատրել, որ այս հատվածներում Հեթանոսներ բառը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր վերջին օրերում կապրեն Հեթանոս ազգերի մեջ:

  • Ի՞նչն էր Մորոնիին մտահոգում Մորմոնի Գիրքը գրողների թուլությունների առումով:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Տիրոջ պատասխանը Մորոնիի մտահոգությանը Եթեր 12.26–27-ում: Ասացեք նրանց, որ ուշադրություն դարձնեն այն հանգամանքին, թե ինչու համար է Աստված մեզ թուլություններ տալիս: Նշեք, որ Եթեր 12.27-ը սուրբ գրությունների սերտման հատված է: Կարող եք առաջարկել, որ ուսանողները տարբերակելի ձևով նշեն այդ հատվածը, որպեսզի հեշտությամբ գտնեն այն:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ թուլություն բառը, ինչպես այն կիրառված է այս հատվածներում, խնդրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ արտահայտությունը: Նախքան այն կարդալը, դասարանին հանձնարարեք լսել Երեց Մաքսվելի բացահայտած երկու տեսակի թուլությունները:

Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Երբ սուրբ գրություններում մենք կարդում ենք մարդու «թուլության» մասին, այդ բառը իր մեջ ներառում է … թուլություն, որը բնորոշ է մարդկային ընդհանուր վիճակին, որի դեպքում մարմինն ունի անընդհատ [կամ մշտական] ազդեցություն հոգու վրա (տես Եթեր 12.28–29): Թուլությունը նույնպես ներառում է մեր հատուկ, անհատական թուլությունները, որոնք մենք ցանկանում ենք հաղթահարել (տես ՎևՈւ 66.3; Հակոբ 4.7): Կյանքն ունի իր ձևը բացահայտելու այս թուլությունները» (Lord, Increase Our Faith [1994], 84):

  • Ըստ Երեց Մաքսվելի, որո՞նք են այն երկու տեսակի մարդկային թուլությունները, որոնց մասին մենք կարդում ենք սուրբ գրություններում: (Կարող եք բացատրել, որ «մարդկային ընդհանուր վիճակը» վերաբերվում է այն թուլությանը, որն արդյունքն է Ադամի ու Եվայի անկման, կամ այլ խոսքերով ասած՝ թուլություններ, որոնք ըստ Մոսիա 3.19-ի, կապված են «բնական մարդու» հետ:)

Հիշեցրեք ուսանողներին, որ սուրբ գրությունները երբեմն սկզբունքը նկարագրում են եթե և այն ժամանակ բառերով: Եթե բառը ցույց է տալիս մի բան, որ մենք պետք է անենք, իսկ այն ժամանակ բառը ցույց է տալիս բացատրությունը նրա, թե ինչ կպատահի մեր արարաքների արդյունքում: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Եթեր 12.27, ուշադրություն դարձնելով «եթե-այն ժամանակ» սկզբունքին, որը գրված է այս հատվածում: Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքները (գրեք դրանք գրատախտակին).

Եթե մենք գանք դեպի Հիսուս Քրիստոսը, այն ժամանակ նա ցույց կտա մեզ մեր թուլությունները:

Եթե մենք խոնարհեցնենք մեզ և գործադրենք հավատք առ Տերը, այն ժամանակ Նա մեր թույլ կողմերը կդարձնի ուժեղ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար ճանաչել մեր թուլությունները:

  • Առաջին սկզբունքի մեջ նշեք «գալ դեպի Հիսուս Քրիստոսը» արտահայտությունը: Որո՞նք են այն մի քանի բաները, որ կարող ենք անել, որպեսզի «գանք դեպի Հիսուս Քրիստոսը»: (Պատասխանները կարող են պարունակել այն, որ մենք կարող ենք աղոթել, ծոմ պահել, ապաշխարել, ուսումնասիրել սուրբ գրությունները, մասնակցել տաճարային արարողություններին, ծառայել ուրիշներին և ձգտել զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ: Կարող եք նշել, որ շատ դեպքերում թուլություններ հաղթահարելը նշանակում է, որ բացի Տիրոջ օգնությունը փնտրելը, մենք պետք է անենք մեր մասը:)

  • Ըստ երկրորդ սկզբունքի, ի՞նչ կպատահի, եթե մենք չկամենանք խոնարհեցնել ինքներս մեզ և գործադրել հավատք առ Հիսուս Քրիստոսը: (Մեր թուլությունները կմնան, քանի որ մենք մերժեցինք Տիրոջ շնորհը, որը կօգներ մեզ հաղթահարել դրանք:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ էր ուզում ասել «իմ շնորհը բավական է բոլորի համար, … ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև»: (Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այդ հարցին, դուք կարող եք բացատրել, որ շնորհը՝ «աստվածային այդ օգնությունն ու ուժը, տրվում է Աստծո ողորմության և սիրո շնորհիվ» և հնարավոր է դառնում Քավության շնորհիվ [Սուրբ գրքերի ուղեցույց, «Շնորհ»]: Այս հնարավորության զորությունը կամ օգնությունը երբեք չի վերջանա՝ անկախ նրանից, թե քանի մարդ կստանա այն:)

Ուսանողներին հրավիրեք կիսվել փորձառություններով, որոնք նրանք ունեցել են, երբ Տերն օգնել է իրենց (կամ ինչ-որ մեկին, ում նրանք ճանաչում են) հաղթահարել իրենց թուլությունը: (Ուսանողներին հիշեցրեք, որ նրանք չպետք է կիսվեն անձնական կամ գաղտնի փորձառություններով:) Դուք կարող եք կիսվել նաև ձեր անձնական փորձառությամբ:

Որպեսզի խրախուսեք Եթեր 12.27-ում ուսուցանված սկզբունքների օգտագործումը, հետևյալ արտահայտությունները գրեք գրատախտակին.

1. Ճանաչել իմ թուլությունը  2. Խոնարհեցնել ինձ  3. Գործադրել հավատք առ Հիսուս Քրիստոս

Հանձնարարեք ուսանողներին գրել այդ արտահայտությունները իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Համապատասխան արտահայտությունների տակ հանձնաարրեք նրանց գրել (1) իրենց թուլությունները, (2) եղանակները, որոնցով նրանք կարող են խենարհեցնել իրենց, (3) եղանակները, որոնցով նրանք կարող են հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոսը, որպեսզի ստանան Նրա օգնությունը՝ կամ շնորհը, որը կօգնի հաղթահարել իրենց թված թուլությունները: Հավաստիացրեք ուսանողներին, որ եթե նրանք հետևեն նրան, ինչ գրել են, Տերը «նրանց թույլ կողմերը կդարձնի ուժեղ» ( Եթեր12.27):

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Եթեր 12.26, 28, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես Տերը ապագայում պատասխանեց Մորոնիի մտահոգությանը՝ նրա թուլությունների վերաբերյալ:

Շեշտեք «Հիմարներն են ծիծաղում, բայց նրանք կսգան» նախադասությունը: (Եթեր 12.26):

  • Հիմնվելով այսօրվա սովորածի վրա, ձեր կարծիքով, ինչո՞ւ են հիմարները ծիծաղում ուրիշների թուլությունների վրա:

Շեշտեք, որ Եթեր 12.26-ում նշվում է հեզության մասին: (Կարող եք բացատրել, որ հեզ լինելը նշանակում է լինել խոնարհ ու ունակ ուսուցանվելու և տառապանքի ժամերին ունակ լինելու համբերելու:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք պետք է լինենք հեզ, որպեսզի չնկատենք ուրիշների թուլությունները:

Նախքան շարունակելը ընդգծեք, որ եթե մենք հեզ ենք, մենք կարող ենք ստանալ Տիրոջ շնորհը, որը կօգնի մեզ չնկատել ուրիշների թուլությունները:

Ամփոփեք Եթեր 12.29–32-ը, բացատրելով, որ Մորոնին ուսուցանեց հավատք գործադրելու և հույս ու հավատք ունենալու կարևորությունը: Կարող եք բացատրել, որ «գթությունը Քրիստոսի մաքուր սերն է» (Մորոնի 7.47):

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 12.33–35, ուշադրություն դարձնելով, թե ինչու է կարևոր գործադրել գթություն՝ ուրիշների թուլություններին հանդիպելիս:

  • Ըստ Եթեր 12.34-ի, որո՞նք են այն հետևանքները, որոնց մենք կբախվենք, եթե մենք գթություն չունենանք:

Ավարտեք, ուսանողներին հանձնարարելով մտքում կարդալ Եթեր 12.38–41: Հանձնարարեք նրանց իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրի առնել այն, թե ինչ են նրանք անում, որպեսզի պատասխանեն Եթեր 12.41–ում գրված հրավերին՝— «փնտրել այս Հիսուսին, որի մասին գրել են մարգարեներն ու առաքյալները»:

Վկայեք, որ երբ մենք խոնարհեցնում ենք ինքներս մեզ և գործադրում հավատք առ Հիսուս Քրիստոս, Նա «թույլ կողմերը կդարձնի ուժեղ [մեզ համար]» (Եթեր 12.27): Հորդորեք ուսանողներին հետևել իրենց գրած ծրագրերին: Կարող եք նաև հորդորել նրանց փնտրել Տիրոջ օգնությունը՝ գործադրելու համար գթություն, երբ նրանք բախվում են ուրիշների թուլությունների հետ:

scripture mastery iconՍուրբ գրությունների սերտման հատված —Եթեր 12.27

Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել Եթեր 12.27-ը, գրեք հետևյալ բառերը գրատախտակին և հանձնարարեք ուսանողներին արտագրել այն թղթի վրա.

Եթե … գան … ցույց կտամ … թուլությունը … թուլություն եմ … տալիս … խոնարհ լինեն … շնորհը … բոլոր մարդկանց համար … խոնարհեցնում են … եթե … խոնարհեցնեն … հավատք … թուլ … ուժեղ:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 12.27, հաշվի առնելով այս բառերը: Այնուհետև հրավիրեք նրանց անգիր արտասանել որքան հնարավոր է շատ տողեր, նայելով միայն իրենց թղթերի բառերին: Հորդորեք ուսանողներին դնել թուղթը այնպիսի մի տեղ, որ կարողանան այդ օրը կամ հաջորդ օրը հեշտությամբ գտնել այն (օրինակ՝ գրպանի կամ սուրբ գրությունների մեջ): Հանձնարարեք նրանց թուղթը տեսնելիս կրկնել Եթեր 12.27 այնքան անգամ, մինչև որ անգիր անեն հատվածը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Եթեր 12․27 «Ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը»

Յոթանասունից Երեց Բրյուս Ս. Հեյֆենը նշել է, որ թուլությունը հաղթահարելու մեր պայքարը առանցքային է այստեղ երկրի վրա մեր նպատակում.

«Մեր Հոր ծրագիրը ենթարկում է մեզ գայթակղությունների և թշվառության այս ընկած աշխարհում: …

Այնպես որ, եթե կյանքում հանդիպում եք խնդիրների, մի մտածեք, թե ձեզ հետ ինչ-որ բան կարգին չէ: Այդ խնդիրների դեմ պայքարը ընկած է կյանքի նպատակների ամենահիմքում: Երբ մենք մոտենում ենք Աստծուն, Նա ցույց է տալիս մեզ մեր թուլությունները և դրանց միջոցով մեզ դարձնում ավելի խելացի, ավելի ուժեղ: Եթե դուք ձեր մեջ ավելի շատ եք տեսնում ձեր թուլությունները, դա միայն նշանակում է, որ դուք ավելի եք մոտենում Աստծուն, քան՝ հեռանում նրանից» (“The Atonement: All for All,” Ensign or Liahona, May 2004, 97):

Հետևյալ պատմությունը մի երիտասարդի մասին է, ով զգաց Եթեր 12.27-ում Տիրոջ խոստումի կատարումը.

Եկեղեցու բոլոր երիտասարդ տղաներին խրախուսված է կատարել պարտականություն Աստծո առաջ ծրագրի, իսկ որոշ վայրերում՝ Սքաութական ծրագրի նպատակները: Ջոնաթան Պերեզի ծնողները զբաղված էին իրենց բազմանդամ ընտանիքի կարիքները հոգալով, իսկ նրա ընկերները ծաղրում էին Սքաութական ծրագրում Արծիվ կարգին հասնելու նրա ջանքերը: Չնայած այդ դժվարություններին, Ջոնաթանը նպատակ դրեց և սկսեց աշխատել: Ժամանակի ընթացքում իր Երիտասարդ տղաների ղեկավարների օգնությամբ նա հասավ իր նպատակին: Նա գրել է. «Այդ փորձությունը սովորեցրել է ինձ, որ անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ կամ դժվարություններ են հանդիպում իմ ճանապարհին, Տերը կօգնի ինձ հաղթահարել իմ թերություններն ու թուլությունները (տես Եթեր 12.27): Նշանակություն չունի մեր անցյալը կամ այն, որ մենք աղքատ ենք, թե հարուստ: Մենք կարող ենք հասնել մեր նպատակներին, քանի որ Տերը կանգնած է մեր կողքին» (Jonathan Perez, “An Honor Earned,” New Era, Nov. 2007, 45):