Դաս 143
Եթեր 1
Նախաբան
Մորոնին կրճատել է Եթերի գիրքը այն քսանչորս ոսկյա թիթեղներից, որոնք գտնվել էին Լիմքիի կողմից ուղարկված որոնման խմբի կողմից (տես Մոսիա 8.7–11): Այս թիթեղները պարունակում էին Հարեդացիների պատմությունը: Հարեդացիների հիշատակարանը սկսվում է Հարեդից և իր եղբորից, ովքեր փնտրում էին Տիրոջ գթությունն ու առաջնորդությունը իրենց ընտանիքների ու ընկերների համար, երբ Տերը խառնեց Բաբելոնյան աշտարակի մոտ գտնվող մարդկանց լեզուները (տես Ծննդոց 11): Քանի որ Հարեդի եղբայրը հավատարմորեն աղոթեց Տիրոջը, Տերը պահպանեց Հարեդի, նրա եղբոր և նրանց ընտանիքների ու ընկերների լեզուն: Տերն ասաց, որ Նա կառաջնորդի նրանց դեպի խոստումի երկիր, որտեղ նրանք կդառնան մեծ ազգ:
Ուսուցանման առաջարկներ
Եթեր 1.1–32
Մորոնին գրանցում է Եթերի տոհմաբանությունը ընդհուպ մինչև Բաբելոնյան աշտարակի Հարեդը:
Ուսանողներին հիշեցնելու համար, թե Եթերը որտեղից էր եկել, նրանց հետ վերանայեք այս ձեռնարկի հավելվածում տեղ գտած Մոսիա 7–24 –ի ճամփորդությունների ակնարկը: Հանձնարարեք նրանց անդրադառնալ Զարահեմլան գտնելու ճամփորդության փորձ 4-ին: Այնուհետև նրանց ուշադրությունը դարձրեք այն բանին, թե Լիմքիի մարդիկ ինչ գտան այդ ճամփորդության ժամանակ: Այնուհետև թող նրանք բացեն Եթերի գրքի առաջին էջը: Վերնագրի տակ տրված ամփոփումը մեկնաբանում է, որ Եթերի գիրքը վերցված է այն քսանչորս թիթեղներից, որոնք Լիմքիի ժողովուրդը գտել էր:
Բացատրեք, որ այն բանից հետո, երբ Մորոնին ավարտեց իր հոր հիշատակարանը նա գրեց մի համառոտագիր կամ կրճատված մի տարբերակ գտնված 24 ոսկյա թիթեղների համար: Հիշատակարանը պարունակում է Հարեդացիների պատմությունը, ովքեր ապրել են Ամերիկյան մայրցամաքում նախքան Լամանացիներն ու Նեփիացիները: Հանձնարարեք ուսանողներին ցածրաձայն կարդալ Եթեր 1.1–5 փնտրելով այն, թե ինչ էր Մորոնին ներառել Հարեդացիների հիշատակարանի իր կրճատման մեջ: Խնդրեք ուսանողներին պատմել իրենց սովորածը:
Եթե դուք ունեք Բաբելոնյան աշտարակի նկարները, ցուցադրեք դրանք: Հանձնարարեք ուսանողներին ամփոփել Եթեր 1.5–ում պատմվող աշտարակի մասին, և թե ինչ պատահեց նրանց, ովքեր ցանկանում էին կառուցել այն: (Այն կոչվում էր Բաբելոնյան աշտարակ: Տերը խառնեց այն մարդկանց լեզուները, ովքեր ցանկանում էին կառուցել այն, և ցրեց նրանց աշխարհով մեկ իրենց ամբարշտությունների պատճառով; տես Ծննդոց 11.1–9):
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հարեդացիների պատմության և Նեփիացիների պատմության միջև կապը, հանձնարարեք նրանց նայել Մորմոնի Գրքի էջանիշի ժամանակագրությանը (հոդվածի համարը՝ 32336): Բացատրեք, որ Մորոնին Հարեդացիների հիշատակարանի պատմությունը սկսել է մարգարե Եթերի նախնիների գրառումներով, ովքեր գրել են այդ 24 ոսկյա թիթեղների վրա: Մորոնին գրանցել է Եթերի նախնիներին ընդհուպ մինչև Հարեդ անունով մարդուն, ով ապրել էր Բաբելոնյան աշտարակի ժամանակաշրջանում:
Եթեր 1.33–43
Հարեդի եղբոր աղոթքների շնորհիվ, նրա ընտանիքը և ընկերները ստացան գթություն և առաջնորդություն
Ուսանողներին հարցրեք, թե արդյոք նրանցից որևէ մեկը եղել է մի վայրում, որտեղ նա չի կարողացել հասկանալ իրեն շրջապատողների լեզուն: Հրավիրեք նրանց կիսվել այդ իրավիճակում ունեցած իրենց զգացմունքներով: Այնուհետև թող նրանք պատկերացնեն, թե ինչպես էին իրենց զգում Բաբելոնյան աշտարակի մոտ հավաքված մարդիկ, երբ նրանք հասկացան, որ բոլորի լեզուն փոխվել է: Թույլ տվեք նրանց լուռ մտածել այս հարցերի շուրջ.
-
Եթե դուք լինեիք այդ իրավիճակում, ո՞ւմ հաղորդակցությունը առավել շատ կկարոտեիք: Ինչո՞ւ:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 1.33–34: Նախքան կարդալը նրանց ուշադրությունը հրավիրեք նրան, թե (1) ում հետ էր Հարեդը ցանկանում հաղորդակցվել և (2) ինչպես նա առաջարկեց լուծել այդ խնդիրը: (Նա ցանկանում էր հաղորդակցվել իր ընտանիքի հետ, և նա խնդրեց իր եղբորը աղոթել, որպեսզի իրենց լեզուն չխառնվեր:) Ուսանողների պատասխաններից հետո հարցրեք.
-
Ի՞նչ է նշանակում ձեր համար «Աղաղակել առ Տերը» արտահայտությունը:
-
Եթեր 1.33–34-ից ի՞նչ եք սովորել իր եղբոր և իր եղբոր աղոթքի հանդեպ ունեցած Հարեդի կարծիքի մասին:
Դասարանը բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգ թող հերթով բարձրաձայն կարդա Եթեր 1.35–42: Նրանց ուշադրությունը դարձրեք Հարեդի եղբոր աղոթքին և այդ աղոթքի հանդեպ Տիրոջ պատասխանին: Կարդալուց հետո ուսանողներին հարցրեք.
-
Հարեդի եղբոր աղոթքի մեջ ի՞նչը ձեզ վրա տպավորություն թողեց:
-
Ինչպե՞ս Տերը պատասխանեց Հարեդի եղբոր աղոթքներին:
-
Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորել նրանից, թե ինչպես էր Հարեդի եղբայրը աղոթում, և թե ինչպես Տերը պատասխանեց նրան: (Ուսանողների մտքերը լսելուց հետո, հորդորեք նրանց խորհել իրենց հանդեպ Երկնային Հոր գթության և սիրո մասին: Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք շարունակաբար հավատքով աղաղակենք առ Տերը, Նա գթություն կունենա մեր հանդեպ:)
Դասարանի առջև գրատախտակին գրեք հետևյալ հարցը: (Կամ կարող եք նրանց թռուցիկ բաժանել, կամ էլ դանդաղ ու բարձրաձայն կարդալ, որպեսզի ուսանողները հասցնեն գրի առնել:)
Ուսանողներին հանձնարարեք պատասխանել այս հարցերին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Կարող եք նրանց հնարավորություն տալ կիսվել իրենց գրածով: Վկայություն բերեք այն մասին, որ Երկնային Հայրը սիրում է մեզ և ցանկանում էօրհնել մեզ, եթե մենք կանոնավոր կերպով նրան ենք դիմում:
Բացատրեք, որ Եթեր 1-ի հիշատակարանը կարող է մեզ լրացուցիչ հասկացողություն տալ մեր հանդեպ Աստծո սիրո և այն օրհնությունների մասին, որոնք գալիս են աղոթքի միջոցով: Ուսանողներին հանձնարարեք ցածրաձայն վերանայել Եթեր 1.34, 36, 38, ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչ պահանջեց Հարեդը, որպեսզի իր եղբայրը հարցներ իր աղոթքում: Խնդրեք ուսանողներից մեկին գրել ուսանողների պատասխանները գրատախտակին: Կարող եք առաջարկել, որ գրատախտակին գրող ուսանողը այդ բոլոր բառերը գրի «աղաղակել առ Տերը» սկզբունքի տակ, որը դուք գրել եք գրատախտակին:
Կարող եք ուսանողներին առաջարկել իրենց մոտ նշել Եթեր 1.38-ի վերջում գրված «եկեք հավատարիմ լինենք Տիրոջը» արտահայտությունը: Շեշտեք, որ Հարեդի և նրա եղբայրների արարքները ցույց են տալիս Տիրոջը հնազանդվելու նրանց հավատքն ու ցանկությունը:
Ուսանողներին հանձնարարեք ցածրաձայն վերանայել Եթեր 1.35, 37, 40–42, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես է Աստված օրհնել Հարեդին, նրա եղբայրներին, ընտանիքին և ընկերներին: Մեկ ուսանողի խնդրեք գրատախտակին գրել ուսանողների կարդացածը ձեր գրած սկզբունքի գթություն բառի տակ: Համոզվեք, որ ուսանողները տեսնում են կապը, որը կա Հարեդի եղբոր խնդրանքի և Տիրոջ տված օրհնությունների միջև:
Հանձնարարեք ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 1.43: Դասարանին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն օրհնություններին, որոնք Աստված խոստացավ, չնայած Հարեդի եղբայրը հատուկ չեր խնդրել դրանք:
-
Ի՞նչ լրացուցիչ օրհնություններ Տերը խոստացավ մարդկանց: (Հարեդը խնդրեց իր եղբորը, որպեսզի նա Տիրոջից հարցներ, թե ուր պետք է գնային նրանք: Հարեդը մտածում էր, թե Տերը կտանի նրանց մի երկիր, որն «ամենաընտիրն է աշխարհում» [Եթեր 1.38]: Տերը խոստացավ առաջնորդել նրանց խոստումի երկիր: Բացի այդ Նա տվեց հատուկ հրահանգներ, թե ինչպես նախապատրաստվել այդ ճամփորդությանը: Նա նաև խոստացավ, որ Նա կառաջացնի մի մեծ ազգ նրանց ընտանիքներից և որ երկրի երեսին չի լինի ավելի մեծ ազգ):
Ուսանողներին հանձնարարեք վերադառնալ 2 Նեփի 4.35-ին: (Կարող եք նրանց առաջարկել իրենց սուրբ գրություններում 2 Նեփի 4.35 գրել Եթեր 1.43 –ի կողքին): Այնուհետև առաջարկեք նրանց ցածրաձայն կարդալ 2 Նեփի 4.35 և Եթեր 1.43, ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչ են ուսուցանում այդ հատվածները Աստծո այն օրհնությունների մասին, որոնք Նա տվել է ի պատասխան մեր աղոթքների:
-
2 Նեփի 4.35-ում, ի՞նչ է Նեփին ուսուցանում աղոթքի հանդեպ Աստծո պատասխանի մասին: (Աստված առատորեն կտա նրանց, ովքեր աղոթքով փնտրում են Իրեն: Դուք կարող եք բացատրել, որ առատորեն բառը նշանակում է շռայլորեն): Ինչպե՞ս է Եթեր 1.43 հաստատում այն, թե ինչ Նեփին ասաց 2 Նեփի 4.35 –ում:
-
Ըստ Եթեր 1.43-ի, ո՞րն էր պատճառը, որը Տերը տվեց, օրհնությունների խոստումների համար, որոնք տրվեցին Հարեդացիներին ի լրում իրենց խնդրած օրհնություններին: (Տերը խոստացավ լրացուցիչ օրհնություններ, քանի որ նրանք հավատարիմ էին իրենց աղոթքներում: Ուսանողներին կարող եք առաջարկել, որպեսզի նշեն հետևյալ արտահայտությունը Եթեր 1.43. «որովհետև այս երկար ժամանակաընթացքում դու աղաղակել ես առ ինձ»):
-
Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Եթեր 1.43-ից: (Ուսանողները կօգտագործեն տարբեր բառեր, բայց նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք կանոնավոր կերպով աղոթենք Աստծուն, մենք կստանանք օրհնություններ մեր խնդրածից առավել: Կարող եք ուսանողներին առաջարկել, որպեսզի այս սկբունքը գրեն իրենց սուրբ գրություններում):
-
Ե՞րբ եք դուք տեսել այս սկզբունքը ձեր կյանքում կամ մեկի կյանքում, ում դուք ճանաչում եք:
Ուսանողների պատասխանները լսելուց հետո դուք կարող եք կիսվել օրինակներով ձեր կամ ուրիշների կյանքից: Մարգարե Ջոզեֆ Սմիթը լավ օրինակ է այս սկզբունքի: Նա ստացավ օրհնություններ առավել նրանցից, որոնք նա խնդրել էր, երբ աղոթեց իմանալու համար, թե որ եկեղեցին է ճշմարիտ (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.10–20), և երբ աղոթեց իմանալու համար Տիրոջ մոտ իր դերի մասին (տես Ջոզեֆ Սմիթ — Պատմություն 1.29–47):
Ավարտելով, ուսանողներին հորդորեք ջանքեր գործադրել ավելի անկեղծ աղոթելու համար: Նաև խրախուսեք նրանց, որ հիշեն, որ Երկնային Հայրը գթությամբ է լցված և որ նա կպատասխանի նրանց աղոթքներին համաձայն նրանց հավատարմության և այնպես, ինչպես, Նրա գիտելիքով, կբերի մեծագույն օրհնություններ նրանց կյանք: