Դաս 158
Մորոնի 9
Նախաբան
Իր որդուն՝ Մորոնիին ուղղված իր վերջին նամակում, Մորմոնը վշտացած է Նեփիացիների ամբարիշտ վիճակից: Նա հորդորում է Մորոնիին ջանասիրաբար աշխատել Նեփիացիներին ապաշխարության բերելու համար: Մորմոնը պատմել է նաև նրանց ամբարշտության պատճառով ժողովրդի տառապանքների մասին: Չնայած իր ժողովրդի այլասեռված վիճակին, նա խրախուսեց Մորոնիին հավատարիմ լինել Հիսուս Քրիստոսին և հույս ունենալ հավերժական կյանքի խոստման հանդեպ:
Ուսուցանման առաջարկներ
Մորոնի 9.1–20
Մորմոնը ողբում է Նեփիացիների և Լամանացիների ամբարշտության համար:
Խնդրեք ուսանողներին մտածել, թե արդյոք նրանք երբևէ փորձել են օգնել որևէ մեկին, ով մերժել է իրենց ջանքերը:
-
Ինչպե՞ս են որոշ մարդիկ պատասխանում, երբ իրենց բարի մտադրություններն անընդհատ մերժվում են նրանց կողմից, ում իրենք փորձում են օգնել:
Բացատրեք դասարանին, որ Մորոնի 9 գլուխը մի նամակ է, որը գրվել է մարգարե Մորմոնի կողմից իր որդուն՝ Մորոնիին: Հրավիրեք նրանց փնտրել, թե ինչպես Մորմոնը խրախուսեց իր որդուն:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 9.1 : Հանձնարարեք դասարանին հետևել՝ փնտրելով Նեփիացիների իրավիճակը նկարագրող Մորմոնի օգտագործած խոսքերը: Ուսանողների պատասխանից հետո, դուք պետք է բացատրեք, որ ցավալի բառը նշանակում է մի բան, որը շատ ցավոտ է, տանջալից, կամ վշտալի:
Գրեք հետևյալ սուրբ գրության հղումները գրատախտակինՄորոնի 9.2–5, Մորոնի 9.7–10, Մորոնի 9.16–19: Բաժանեք ուսանողներին երեք խմբի: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբին կարդալ գրատախտակին գրված սուրբ գրության հատվածներից մեկը, որոնելով այն ցավալի բաները, որոնք Մորմոնն էր նկարագրել: Յուրաքանչյուր խմբից որևէ մեկին հանձնարարեք կիսվել իրենց կարդացածով: (Եթե հանձնարարված ուսանողները Մորոնի 9.2–5 չեն գտնում բարկություն բառը, ապա դուք նշեք, թե բարկությունը ինչ դեր խաղաց Մորմոնի նկարագրած սոսկալի իրադարձությունների ժամանակ:)
Հանձնարարեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալՄորոնի 9.11–15, 20 : Խնդրեք ուսանողներին գտնել այն պատճառները, թե ինչու Մորմոնը վշտացած էր իր մարդկանց վիճակի համար: Որպեսզի օգնեք ուսանողներին վերլուծելու հետևյալ հատվածները, տվեք հետևյալ հարցերը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «առանց քաղաքակրթության»:(Մորոնի 9.11): (Գործել անքաղաքակիրթ ձևով՝ առանց հղկվածության կամ զսպվածության, չհարգել օրենքները, որոնք ղեկավարում են հասարակությունը:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «առանց սկզբունքի»: (Մորոնի 9.20): (Ապրել առանց չափանիշների և առանց հարգելու և պահելու Աստծո պատվիրանները:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «անզգա դարձած» (Մորոնի 9.20): (Լինել կարծրասիրտ Տիրոջ Հոգու և Քրիստոսի Լույսի հանդեպ և չզանազանել ճիշտը սխալից: )
-
Ի՞նչ ապացույց եք դուք տեսնում այսօրվա աշխարհում, որ որոշ մարդիկ առանց քաղաքակրթության են, առանց սկզբունքի և զգացումներից զուրկ:
Դուք կարող եք նշել, որ Մորմոնն ասել է, որ նրա մարդիկ ընկան ամբարշտության այդ վիճակի մեջ ընդամենը մի քանի տարիների ընթացքում (տես Մորոնի 9.12):
Բացատրեք, որ Հարեդացիների մարգարե Եթերի նման, Մորմոնն ականատես եղավ բարկության և ամբարշտության, որը հաղթեց իր ժողովրդին: Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 9.4 : Խնդրեք դասարանին հետևել և լսել, թե Մորոնին Նեփիացիների ինչից էր վախենում: (Նա վախենում էր, որ «Տիրոջ Հոգին դադարել էր նրանց հետ ճգնելուց»: )
-
Մորմոնը նշել է, որ նա «շարունակ տքնում էր [իր ժողովրդի] հետ»: Ինչո՞ւ է այսօր Մորմոնը, կամ Եկեղեցու որևէ առաջնորդ, շարունակում տքնել ժողովրդի մեջ, ովքեր բարկանում են կամ կարծրացնում իրենց սրտերն Աստծո խոսքի դեմ:
Գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին.Մենք պետք է ջանասիրաբար տքնենք Աստծո ծառայության մեջ, եթե նույնիսկ նրանք, ում մենք ծառայում ենք դրականորեն չեն արձագանքում: Բացատրեք, որ դա ճիշտ է, նույնիսկ, երբ մարդիկ, ում ծառայում ենք մեղավոր են լուրջ մեղքերի մեջ: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 9.6 հատվածը: Խնդրեք ուսանողներին հետևել, փնտրելով պատճառներ այն մասին, թե ինչու մենք պետք է ջանասիրաբար տքնենք Աստծո ծառայության մեջ, եթե նույնիսկ նրանք, ում մենք ծառայում ենք, դրականորեն չեն արձագանքում: Ուսանողների մտքերից հետ, ներկայացրեք նրանց հետևյալ իրադրությունները (կամ ինքնուրույն ստեղծեք մի քանիսը) օգնելու նրանց մտածել, թե ինչպես նրանք կարող են կիրառել գրատախտակի վրայի այդ ճշմարտությունը ձեր ներկայացրած յուրաքանչյուր իրավիճակում:
-
Որպես Երիտասարդ Կանանց դասարանի նախագահ դուք պատասխանատու եք ձեր ծխում հինգ ուրիշ երիտասարդ կանանց համար: Այդ երիտասարդ կանանցից մեկը չի եկել եկեղեցու ժողովներին կամ միջոցառումներին մեկ տարուց ավելի: Երբ դուք անձնապես երեք անցած ամիսների ընթացքում հրավիրել եք նրան գալ, նա այնուամենայնիվ չի եկել որևէ ժողովների կամ միջոցառումների:
-
Որպես տնային ուսուցիչ դուք ջանասիրաբար աշխատել եք ծառայել ձեզ նշանակված ընտանիքներից յուրաքանչյուրին: Սակայն անցած մի քանի ամիսների ընթացքում, ձեր ընտանիքներից մեկը չի պատասխանել ձեր հեռախոսազանգերին կամ բացել դուռը, երբ դուք այցելել եք նրանց:
-
Դուք ուժեղ զգացում եք ապրում հրավիրելու ձեր լավ ընկերեներից մեկին՝ հանդիպելու միսիոներների հետ: Նա ուշադրություն չի դարձնում ձեր հրավերին, այնուամենայնիվ, դուք շարունակում եք ունենալ նրան կրկին անգամ հրավիրելու զգացում:
Կիսվեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ մտքով, ով խրախուսել է մեզ համառորեն շարունակել Աստծո զավակների մեջ մեր ջանքերը: Հանձնարարեք ուսանողներին լսել որևէ բան, որը դրդում է նրանց ուրիշներին օգնելու համար տքնել ջանասիրաբար:
«Դա այն ուխտն է, որը մենք կապում ենք Աստծո հետ՝ պահելու Նրա բոլոր պատվիրանները և ծառայելու այնպես, ինչպես Նա կծառայեր, եթե Նա անձնապես ներկա գտնվեր: Ապրելով ըստ այդ չափանիշի արժանավույն ձևով՝ մենք ձեռք կբերենք այն ուժը, որը անհրաժեշտ կլինի մինչև վերջ դիմանալու համար:
«Քահանայության մեծ ուսուցիչները ցույց են տվել ինձ, թե ինչպես ստեղծել այդ ուժը․ դա մի սովորույթ ստեղծելն է՝ առաջ մղվելու հոգնածության և վախի միջով, որոնք կարող են ստիպել ձեզ հանձնվել: Տիրոջ մեծ դաստիարակները ցույց են տվել ինձ, որ հոգևոր մնայուն ուժը գալիս է տքնելով այն կետից անց, երբ ուրիշները հանգիստ կառնեին: …
«… Ես խոստանում եմ, որ եթե դուք անեք այն բոլորը ինչ կարող եք, Աստված կմեծացնի ձեր ուժն ու ձեր իմաստությունը»: Ensign or Լիահոնա, նոյ. 2011, 58–59).
-
Ի՞նչ ուսուցանեց Նախագահ Այրինգը, որը կդրդի ձեզ տքնաջանորեն աշխատել Տիրոջ ձեր ծառայությունում անկախ նրանից, թե ինչպես են ձեր ջանքերն ընդունվում:
Կարդացեք Յոթանասունից Երեց Մերվին Բ. Առնոլդի հետևյալ պատմությունը մի քահանայություն կրողի մասին, ով տքնաջանորեն աշխատում էր մի երիտասարդի հետ, չնայած նա անընդհատ մերժվում էր: Հրավիրեք ուսանողներին լսել, թե ինչ երիտասարդն ի վերջո տեսավ քահանայության իր առաջնորդի մեջ:
«Ֆորտալեզայում, Բրազիլիա, որպես ճյուղի նախագահության անդամ Եղբայր Մարկուեսը քահանայության մյուս առաջնորդների հետ մշակեց մի ծրագիր վերակտիվացնելու նրանց, ովքեր ավելի քիչ ակտիվ էին ճյուղում: Նրանցից մեկը, ով ավելի քիչ ակտիվ էր Ֆերնանդո Առաուջո անունով մի երիտասարդ էր, և նա պատմեց ինձ իր փորձառությունը.
«Ես ներգրավվեցի սերֆինգի մրցույթներում կիրակի առավոտները և դադարեցի հաճախել իմ Եկեղեցու ժողովներին: Մի կիրակի առավոտյան Եղբայր Մարկուեսը թակեց մեր դուռը և հարցրեց իմ ոչ ամդամ մայրիկին, թե կարող էր արդյոք խոսել ինձ հետ: Երբ նա ասաց, որ ես քնած եմ, նա ինձ արթնացնելու թույլտվություն խնդրեց: Նա ինձ ասաց. «Ֆերնանդո, դու ուշանում ես եկեղեցուց»: Ականջ չդնելով իմ արդարացումներին, նա ինձ տարավ եկեղեցի»:
«Հաջորդ կիրակի տեղի ունեցավ նույն բանը, այսպիսով երրորդ կիրակի ես որոշեցի շուտ գնալ՝ նրանից խուսափելու համար: Երբ ես բացեցի դարպասը, ես նրան գտա իր մեքենայում նստած, սուրբ գրությունները կարդալիս: Երբ նա ինձ տեսավ, ասաց, «Լավ է, դու շուտ ես արթնացել: Այսօր մենք կգնանք և կգտնենք մեկ ուրիշ երիտասարդի»: Ես բողոքեցի՝ մեջ բերելով իմ ազատ կամքը, բայց նա ասաց. «Մենք կարող ենք այդ մասին ավելի ուշ խոսել»:
«Ութ կիրակի հետո, ես չէի կարողանում նրանից ազատվել, այսպիսով որոշեցի քնել ընկերոջս տանը: Ես ծովափին էի հաջորդ առավոտյան, երբ տեսա մի մարդու կոստյումը հագած և փողկապը կապած դեպի ինձ մոտենալիս: Երբ տեսա, որ Եղբայր Մարկուեսն էր, ես վազեցի մտնելով ջուրը: Հանկարծ ուսիս վրա զգացի ինչ որ մեկի ձեռքը: Դա Եղբայր Մարկուեսն էր, մինչև իր կրծքավանդակը ջրի մեջ մտած: Նա բռնեց ձեռքս և ասաց. «Դու ուշանում ես: Արի գնանք:» Երբ ես առարկեցի, որ շորեր չունեի հագնելու, նա պատասխանեց. «Դրանք մեքենայում են:»
«Այդ օրը, երբ մենք դուրս էինք գալիս օվկիանոսից, ինձ հուզեց Եղբայր Մարկուեսի անկեղծ սերը և անհանգստությունն ինձ համար: … Եղբայր Մարկուեսը պարզապես ինձ մեքենայով չէր տանում եկեղեցի՝— քվորումը հոգ էր տանում, որ ես ակտիվ մնայի: Նրանք ծրագրում էին միջոցառումներ, որոնք ստիպում էին ինձ զգալ սիրված և կարևոր: Ես ընդունեցի կոչում և քվորումի անդամները դարձան իմ ընկերները: («Զորացրեք ձեր եղբայրներին», Ensign կամ Լիահոնա , մայիս 2004, 46–47):
Բացատրեք, որ որպես Եկեղեցու անդամներ մենք բոլորս ունենք կարևոր աշխատանքներ կատարելու այս կյանքում:Մորմոնի, Մորոնիի, և Եղբայր Մարկուեսի օրինակները կարող են քաջալերել մեզ այդ աշխատանքներում, երբ մենք հուսահատվում ենք կամ մերժվում նրանց կողմից, ում մենք պետք է ծառայենք:
Մորոնի 9.21–26
Մորմոնը խրախուսում է Մորոնիին հավատարիմ լինել
Հանձնարարեք ուսանողներին նշել իրենց համայնքում կամ ազգում կամ էլ աշխարհում վերջերս կատարված ցանկացած իրադարձություններ, որոնք ստիպում են մարդկանց հուսահատված զգալ:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 9.21–22, 25–26 հատվածները: Հանձնարարեք նրանց փնտրել Մորմոնի խորհուրդը, որը նա տվեց Մորնիին, թե ինչ նա պետք է աներ իր հուսահատության ժամանակ։ Որպեսզի օգնեք ուսանողներին վերլուծելու հետևյալ հատվածները, տվեք հետևյալ հարցերը.
-
Այս հատվածներում, ո՞ր խոսքերն ու արտահայտություններն են ցույց տալիս, թե ինչ էր Մորմոնը զգում իր որդի Մորոնիի հանդեպ:
-
Ի՞նչ առաջարկեց Մորմոնը, որ պետք է «մնա [Մորմոնի] մտքում հավիտյան»Մորոնի 9.25): Ինչպե՞ս կարող է Փրկչին հիշելը և Նրա Քավությունը օգնել մեզ, երբ մենք հուսահատվում ենք, կամ երբ շրջապատված ենք լինում ամբարշտությամբ:
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես արձագանքենք դժվարություններին և ամբարշտությանը, որոնք կարող են շրջապատել մեզ: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է արտահայտեն այն, որ եթե մենք հավատարիմ ենք Հիսուս Քրիստոսին, Նա մեզ վեր կբարձրացնի, նույնիսկ, երբ դժվարություններն ու ամբարշտությունը շրջապատեն մեզ: Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին և առաջարկել, որ ուսանողներն այն գրեն իրենց սուրբ գրություններում:)
-
Ի՞նչ փորձառություններ ցույց տալիս ձեր կյանքում կամ նրանց կյանքում, ում ճանաչում եք, որ այս սկզբունքը ճշմարիտ է:
Խրախուսեք ուսանողներին խորհել այն ուղիների մասին, երբ կարող են լինել ավելի հավատարիմ և ավելի ուշադիր Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, նույնիսկ երբ նրանք հուսահատված են կամ շրջապատված ամբարշտությամբ: Վկայեք այն ուժի մասին, որ դուք ստացել եք Հիսուս Քրիստոսին հավատարիմ լինելուց: