Գրադարան
Դաս 63. Մոսիա 21–22


Դաս 63

Մոսիա 21–22

Նախաբան

Երեք անգամ փորձելով ազատվել լամանացիների ճորտությունից, և ամեն անգամ ձախողվելուց հետո Լիմքիի ժողովուրդն ի վերջո դարձավ դեպի Տերը, որ Նա ազատեր իրենց: Հետագայում Ամմոնը և նրա եղբայրները եկան Լեքի-Նեփիի երկիրը: Տիրոջը ծառայելու ուխտ կապելուց հետո Լիմքիի ժողովուրդը փախավ լամանացիների ճորտությունից, և Ամմոնը առաջնորդեց նրանց Զարահեմլա:

Ուսուցանման առաջարկներ

Մոսիա 21.1–22

Այն բանից հետո, երբ Լիմքիի ժողովուրդը երեք անգամ ապստամբեց լամանացիների դեմ և զարկվեց, նրանք խոնարհեցրեցին իրենց Տիրոջ առջև և սկսեցին բարգավաճել

Գրատախտակին գրեք գերություն և ազատում բառերը:

  • Ի՞նչ կերպարներ են գալիս ձեր միտք, երբ դուք մտածում եք այս բառերի մասին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ զգացողություններ են կապված այս բառերի հետ:

  • Ի՞նչ առնչություն ունեն այս բառերը փրկության ծրագրի հետ:

Բացատրեք, որ Մոսիա 21–24–ը պարունակում է երկու խումբ մարդկանց պատմությունը, ովքեր գերեվարվել էին լամանացիների կողմից և ի վերջո ազատվել էին Տիրոջ կողմից: Մոսիա 21–22-ում մենք կարդում ենք Լիմքիի և նրա ժողովրդի մասին, ովքեր գերի դարձան իրենց անօրինությունների արդյունքում: Նրանց ֆիզիկական գերությունը արտացոլում էր հոգևոր գերությունը, որը նրանք ունեցան իրենց մեղքերի պատճառով: Երկրորդ խմբի պատմությունը Մոսիա 23–24-ում կմեկնաբանվի հաջորդ դասի ժամանակ: Այն պատմում է Ալմայի ժողովրդի մասին, ովքեր տարան գերություն և չարչարանքներ իրենց մկրտությունից հետո: Երկու պատմություններն էլ սովորեցնում են կարևոր ճշմարտություններ մեղքից և չարչարանքներից մեզ ազատելու Տիրոջ զորության մասին: Խրախուսեք ուսանողներին մտածել մեղքից մեզ ազատելու Տիրոջ զորության մասին, երբ նրանք կուսումնասիրեն մարդկանց գերությունը և ազատումը Մոսիա 21–22–ում:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 21.2–6-ը: Խնդրեք նրանց ներկայացնել բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ փորձառություն էին ունենում Լիմքին և իր ժողովուրդը և ինչ էին նրանք զգում դրա վերաբերյալ: Որպեսզի շեշտեք դժվարությունը, որին հանդիպեցին Լիմքիի ժողովուրդը, դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել «չկար ոչ մի միջոց, որ նրանք կարողանային ազատվել» արտահայտությունը Մոսիա 21.5–ում:

  • Մոսիա 21.6-ի ո՞ր մանրամասներն են հուշում, որ մարդիկ դեռևս չեն խոնարհեցրել իրենց և դարձել դեպի Տերը:

  • Ի՞նչ լուծում առաջարկեցին Լիմքիի ժողովուրդը իրենց չարչարանքներից ազատվելու համար:

Ամփոփեք Մոսիա 21.7–12-ը, պատմելով ուսանողներին, որ Լիմքիի ժողովուրդը երեք անգամ գնացին ճակատամարտելու, որ ազատվեն լամանացիներից, սակայն նրանք պարտություն կրեցին և մեծ կորուստներ ունեցան ամեն անգամ:

  • Ինչպե՞ս կարող էին արձագանքել մարդիկ իրենց ազատելու համար երրորդ անհաջող փորձից հետո:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 21.13–16, որ իմանան, թե ինչպես ժողովուրդն արձագանքեց: Կարող եք տալ հետևյալ բոլոր հարցերը կամ դրանցից մի քանիսը.

  • Ինչպե՞ս ժողովուրդը փոխվեց իրենց երրորդ պարտությունից հետո:

  • Համաձայն Մոսիա 21.15-ի, ինչո՞ւ էր Տերը դանդաղ իրենց աղոթքները լսելիս:

  • Մոսիա 11.23–25-ում ի՞նչ ասաց Աբինադին մարդկանց, որ նրանք պետք է անեին, նախքան Տերը կլսեր իրենց աղոթքներն ազատման համար:

  • Չնայած մարդիկ անմիջապես չազատվեցին գերությունից, սակայն ինչպե՞ս Տերն օրհնեց նրանց, երբ նրանք սկսեցին ապաշխարել: (Երբ ուսանողները պատասխանեն, խորհեք քաջալերել նրանց նշել Մոսիա 21.16–ի «աստիճանաբար բարգավաճել» արտահայտությունը:)

  • Ի՞նչ է սա սովորեցնում այն մասին, թե ինչ կանի Տերը, երբ մարդիկ խոնարհեցնեն իրենց, սկսեն ապաշխարել և կանչեն առ Նա օգնության համար:

Ամփոփեք Մոսիա 21.16–22-ը, բացատրելով, որ մնացած ժամանակահատվածում, երբ Լիմքիի ժողովուրդը գտնվում էր ճորտության մեջ, Տերը բարգավաճեցրեց նրանց, որպեսզի նրանք սոված չմնային: Նաև «այլևս որևէ խռովություն չկար լամանացիների և Լիմքիի ժողովրդի միջև» (Մոսիա 21.22):

Հրավիրեք ուսանողներին շարադրել այն սկբունքները, որոնք նրանք սովորել են Լիմքի ժողովրդի պատմությունից: Չնայած ուսանողները կարող են կիսվել տարբեր սկզբունքներով, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ երբ մենք խոնարհեցնում ենք մեզ, կանչում ենք առ Տերը և ապաշխարում ենք մեր մեղքերից, Նա կլսի մեր աղոթքները և կթեթևացնի մեր մեղքերի բեռը Իր իսկ ժամանակին: (Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին: Դուք կարող եք նաև հրավիրել ուսանողներին գրել այն իրենց սուրբ գրություններում Մոսիա 21.15–16–ի կողքին կամ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ օգուտ մենք կարող ենք քաղել սպասելուց, որ Տերն ազատի մեզ մեր մեղքերի բեռից:

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել իրենց սովորածը, տվեք նրանց մի քանի րոպե, որ խորհեն հետևյալ հարցերի շուրջ և գրեն պատասխաններն իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: (Դուք կարող եք գրել հարցերը գրատախտակին:)

  • Ի՞նչ եք դուք անում, որ փնտրեք ձեր մեղքերից ազատող Տիրոջ զորությունը:

  • Ի՞նչ եղանակներով եք դուք «աստիճանաբար բարգավաճել», երբ դուք փնտրել եք Տիրոջ օգնությունը:

Մոսիա 21.23–22.16

Լիմքին, Ամմոնը և Գեդեոնը աշխատում են միասին, որ օգնեն ժողովրդին փախչել ճորտությունից և վերադառնալ Զարահեմլա

Նշում. Դուք կարող եք հիշեցնել ուսանողներին, որ Մոսիա 7 և 8-ը ներառում են Ամմոնի և նրա եղբայրների պատմությունը, ովքեր գտնում են Լիմքի թագավորին և նրա ժողովրդին: Հաջորդ 14 գլուխները՝ Մոսիա 9–22, տալիս են Լիմքիի ժողովրդի պատմությունը, որը սկսվում է Ամմոնի նրանց գտնելուց մոտավորապես 80 տարի առաջ: Այս պատմությունն ավարտվում է վերապատմելով որոշ իրադարձություններ, որոնք տրված էին նախորդ գլուխներում: Այդ իսկ պատճառով Մոսիա 21.23–30–ի բովանդակության մեծ մասն ամփոփվել էր Մոսիա 7–8 և Մոսիա 18 դասերում: Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել Մոսիա 21.23–30–ի իրադարձությունները, կարող է օգտակար լինել հակիրճ ձևով վերանայել Մոսիա 7–24–ի ճամփորդությունների ընդհանուր գաղափարները, որոնք գտնվում են այս ձեռնարկի վերջում գտնվող ցուցիչում:

Հիշեցրեք ուսանողներին, որ Լիմքիի ժողովուրդը գիտակցեց, որ իրենց չարչարանքները եկել էին, քանի որ նրանք մերժել էին ապաշխարելու Տիրոջ հրավերը (տես Մոսիա 12.1–2, 20.21): Իրենց մեղքերն ընդունելով Լիմքիի ժողովուրդը սկսեց ապաշխարության և դարձի գալու գործընթացը: Կիսվեք ապաշխարության հետևյալ սահմանումով.

«[Ապաշխարությունը] կարևոր է ձեր երջանկության համար այս կյանքում և ողջ հավերժության մեջ: Ապաշխարությունն ավելին է, քան միայն գործած սխալների գիտակցումը: Այն մտքի և սրտի փոփոխություն է: … Այն ներառում է մեղքից հեռանալը և ներման համար դեպի Աստված դառնալը: Այն թելադրվում է Աստծո հանդեպ ունեցած սիրուց և Նրա պատվիրաններին հնազանդվելու անկեղծ ցանկությունից» (Հավատքին Հավատարիմ. Ավետարանական Վկայակոչում [2004], 24):

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 21.32–35: Թող նրանք ներկայացնեն բառեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ Լիմքին և նրա ժողովուրդն ապաշխարել էին և իրենց սրտերը դարձրել էին առ Աստված: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք նշեն այս բառերը և արտահայտությունները: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գտածով: (Նրանց պատասխանները պետք է ներառեն, որ Լիմքին և նրա մարդկանցից շատերը մտել էին ուխտի մեջ, որ ծառայեն Աստծուն և պահեն Նրա պատվիրանները, որ նրանք ցանկացան մկրտվել և որ նրանք հոժար էին ծառայել Աստծուն իրենց ողջ սրտով:)

Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին տեսնել, որ Տերն օգնեց Լիմքիի ժողովրդին փախչել ճորտությունից, երբ նրանք պատվեցին Նրան ծառայելու և Նրա պատվիրանները պահելու իրենց ուխտը: Նախքան դասը՝ գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և սուրբ գրությունների հղումները.

Ինչպե՞ս էր Ամմոնի և նրա եղբայրների գալուստը հանդիսանում Լիմքիի ժողովրդի աղոթքների պատասխան: (Տես Մոսիա 7.14–15, 18–20, 21.14–15, 22–24:)

Բացի աղոթքի միջոցով Տիրոջ օգնությունը փնտրելուց, ի՞նչ արեցին Լիմքիի ժողովուրդն ազատվելու համար: (Տես Մոսիա 21.36, 22.1–10:)

Այս հատվածներում ո՞ր մանրամասներն են նշում, որ Տերն օգնեց Լիմքիի ժողովրդին ապահով փախչել: (Տես Մոսիա 22.11–16, 25.15–16:)

Բաժանեք ուսանողներին երեք խմբի: Թող յուրաքանչյուր խումբը պատրաստվի, որ պատասխանի գրատախտակի հարցերից մեկին՝ ուսումնասիրելով դրանց ուղեկցող սուրբ գրությունների հատվածները: Մի քանի րոպե անց յուրաքանչյուր խմբից հրավիրեք մեկական ուսանողի զեկուցել իրենց նախապատրաստած պատասխանները: Սա նաև հարմար պահ կլինի, որ ուսանողներն ավելացնեն «Լիմքիի ժողովուրդը փախչում են» արտահայտությունը Մոսիա 7–24–ի ճամփորդությունների մասին ընդհանուր գաղափարի իրենց գծապատկերի վրա: (Ամբողջական գծապատկերը կարող եք տեսնել այս ձեռնարկի վերջում գտնվող ցուցիչում:) Դուք կարող եք նաև ցանկանալ, որ ուսանողներն անդրադառնան Մորմոնի Գրքի էջանշանին, որպեսզի ներկայացնեն, թե ի վերջո ինչ էր պատահելու Լիմքիի ժողովրդի հետ (տես Մոսիա 22.13–14):

Մոսիա 7–24-ի ճամփորդությունները

Նշեք, որ գուցե մենք Լիմքիի ժողովրդի պես ֆիզիկական գերությունից ազատվելու կարիքը չունենանք, սակայն բոլորս էլ կարիք ունենք ազատվելու մեղքից:

  • Ի՞նչ եք դուք սովորել Մոսիա 21–22-ից, որը կխրախուսեր ցանկացած մարդու, ով կարիք կունենար զգալու մեզ մեղքից ազատելու Տիրոջ զորությունը:

Վերջում բերեք ձեր վկայությունը մեզ մեղքից ազատելու Տիրոջ զորության մասին: Նշեք, որ երբ մենք խոնարհեցնենք մեզ, կանչենք առ Տերը և ապաշխարենք մեր մեղքերից, Նա կլսի մեր աղոթքները և կթեթևացնի մեր մեղքի բեռը Իր ժամանակին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մոսիա 21.15, 29–30: Մեղքից եկող տառապանքը կարող է նպատակի ծառայել

Երբ մենք մեղք ենք գործում և հրաժարվում ենք ապաշխարել, ինչպես Լիմքի թագավորի ժողովուրդը, մենք լրացուցիչ ցավ ենք բերում մեզ վրա՝ երբեմն ֆիզիկական և միշտ հոգևոր: Յոթանասունից Երեց Քենթ Ֆ. Ռիչարդսը բացատրել է, թե ինչպես կարող է ցավը լինել մեր հոգևոր ապաքինման և աճի անհրաժեշտ մասը.

«Ցավը ապաքինման գործընթացի չափանիշ է: Այն հաճախ մեզ սովորեցնում է համբերել: …

Երեց Օրսոն Ֆ. Ուիթնին գրել է. «Ոչ մի ցավ, որը մենք տանում ենք, ոչ մի փորձություն, որին մենք դիմանում ենք, իզուր չի անցնում: Այն ծառայում է մեր կրթությանը, այնպիսի հատկանիշների զարգացմանը, ինչպիսիք են` համբերությունը, հավատքը, տոկունությունը և համեստությունը: … Դա վշտի և տառապանքի, չարչարանքի և դժբախտության միջոցով գիտելիք ձեռք բերելու համար է, որ մենք գալիս ենք այստեղ»:

Նմանապես Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն է ասել.

«Ցավը բերում է ձեզ խոհեմության, որը թույլ է տալիս ձեզ խորհրդածել: Դա փորձառություն է, և ես երախտապարտ եմ, որ տոկացել եմ: …

Ես հասկացա, որ ֆիզիկական ցավը և մարմնի ապաքինումը … մեծապես նման են հոգևոր ցավին և հոգու ապաքինմանը` ապաշխարության գործընթացի ժամանակ»» («Քավությունը ծածկում է բոլոր ցավերը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 15):

Մոսիա 21.15–16: Ի՞նչ վերաբերմունք եք ցուցաբերում չարչարանքների ժամանակ:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է վերաբերմունքի մասին, որից մենք պետք է փորձենք խուսափել և վերաբերմունքի մասին, որը մենք պետք է փորձենք զարգացնել մեր չարչարանքների ժամանակ.

«Տերն աստվածային զորությամբ կթեթևացնի ձեզ, երբ ազատում փնտրեք համեստությամբ և առ Հիսուս Քրիստոս հավատքով:

«Ոչ ոք ինձ չի հասկանում: Ես չեմ կարող լուծել այս խնդիրը, կամ ստանալ ինձ անհրաժեշտ օգնությունը»: Այդ մեկնաբանությունները անձի պարտությունն են: Ոչ ոք չի կարող ձեզ օգնել՝ առանց ձեր հավատքի և անձնական ջանքերի: Ձեր անձնական զարգացումն է դա պահանջում: Մի փնտրեք ըստ էության անհանգստությունից, ցավից, ճնշումից, դժվարությունից կամ վշտից զերծ կյանք, քանի որ դրանք այն գործիքներն են, որոնք սիրող Հայրն օգտագործում է մեր անձնական զարգացումը և հասկացողությունը խթանելու համար: Ինչպես շարունակաբար հաստատում են սուրբ գրությունները, դուք օգնություն կստանաք, երբ հավատք գործադրեք առ Հիսուս Քրիստոսը:… Հավատքն առ Քրիստոս նշանակում է, որ մենք վստահում ենք Նրան. մենք վստահում ենք Նրա ուսմունքներին: Դա տանում է դեպի հույս, իսկ հույսը բերում է գթասրտություն, որը Քրիստոսի մաքուր սերն է, և այդ խաղաղ զգացողությունը գալիս է, երբ զգում ենք Նրա մտահոգությունը, Նրա սերը և մեզ բուժելու Նրա կարողությունը կամ Իր բուժող զորությամբ մեր բեռները թեթևացնելը» (“To Be Healed,” Ensign, May 1994, 8):