Գրադարան
Դաս 5. Մորմոնի Գրքի ակնարկ


Դաս 5

Մորմոնի Գրքի ակնարկ

Նախաբան

Այս դասը ներկայացնում է Մորմոնի Գրքի մի ակնարկ: Ուսանողները կուսումնասիրեն Ջոզեֆ Սմիթի վկայությունը Մորմոնի Գրքի ի հայտ գալու վերաբերյալ: Նրանք նաև կսովորեն, թե ինչպես է գիրքը ստեղծվել և կրճատվել երկնային ղեկավարության ներքո: Մորմոնի Գրքի գրողները տեսել են վերջին օրերը և նրանք ներառել են պատմություններ և ուսմունքներ, որոնք, գիտեին, որ մեծապես օգտակար կլինեին մեզ համար:

Ուսուցանման առաջարկներ

Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը

Դասարանի առջև դրեք Մորմոնի Գիրքը մի արկղում և փաթեթավորեք այն նվերի տեսքով: Ցուցադրեք նվերը սեղանի վրա դասարանի առջև և պատմեք ուսանողներին, որ այն արժեքավոր նվեր է:

  • Որո՞նք են ամենաարժեքավոր նվերները, որ դուք ստացել եք:

  • Ի՞նչն է դարձնում նվերն արժեքավոր:

  • Ինչպե՞ս եք զգում, երբ նվեր եք տալիս, որը դուք արժեքավոր եք համարում, և երբ ստացողն ընդունում է այն ուրախությամբ:

Հրավիրեք ուսանողին բացել նվերը և ցույց տալ մյուս ուսանողներին, թե այն ինչ է պարունակում:

  • Ո՞վ է տվել մեզ նվերը:

  • Ինչո՞ւ եք զգում, որ այս նվերն արժեքավոր է:

Ցուցադրեք «Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին իր սենյակում» նկարը (62492; Gospel Art Book [2009], no. 91):

The Angel Moroni Appears to Joseph Smith
  • Ի՞նչ իրադարձություն է պատկերված այս նկարում:

  • Ինչպե՞ս է այս իրադարձությունը նպաստել ավետարանի Վերականգմանը:

Բացատրեք ուսանողներին, որ նրանք այժմ կկարդան Մարգարե Ջոզեֆ Սմիթի սեփական խոսքերը Մորմոնի Գրքի ի հայտ գալու վերաբերյալ: Ասացեք նրանց, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը, որը գտնվում է Մորմոնի Գրքի սկզբում, վերցված է Թանկագին Մարգարիտում գտնվող Ջոզեֆ Սմիթ—Պատմությունից:

Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով: Հրավիրեք յուրաքանչյուր զույգից մեկ ուսանողի կարդալ Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.30, 32–35, 42 մտքում: Խնդրեք յուրաքանչյուր զույգի մյուս ուսանողին մտքում կարդալ Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.51–54, 59–60: Բացատրեք, որ երբ նրանք վերջացնեն կարդալը, յուրաքանչյուր զուգընկերը պետք է ուսուցանի մյուսին, այն մասին, ինչ կարդացել է:

Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ են ունեցել կարդալու և քննարկելու համար, հարցրեք.

  • Ի՞նչ եք կարծում, ինչպես կարող էր օգնել Ջոզեֆ Սմիթին չորս տարի սպասելը նախքան նա կկարողանար իր հետ տուն տանել ոսկյա թիթեղները: (Այդ ժամանակաընթացքում Ջոզեֆն ուսուցանվում էր Մորոնիի կողմից, և նա հասունանում էր շատ ուղիներով: Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.54:)

  • Ջոզեֆ Սմիթի պատմության մեջ ի՞նչ փաստ եք տեսնում, որն ապացուցում է, որ Տերը պահպանել էր Մորմոնի Գիրքը՝ ի հայտ գալու վերջին օրերում:

  • Ջոզեֆ Սմիթի պատմության մեջ ի՞նչ փաստ եք տեսնում, որ Մորմոնի Գիրքը ի հայտ եկավ Աստծո զորությամբ:

Համառոտ բացատրություն Մորմոնի Գրքի մասին

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Մորմոնի Գիրքը կազմվել, հանձնարարեք նրանց կարդալ Մորմոնի Գրքի ներածական էջերում «Համառոտ բացատրություն Մորմոնի Գրքի մասին» հատվածը: Հրավիրեք չորս ուսանողի հերթով բարձրաձայն կարդալ 1–4 կետերը: Երբ կարդան, դասարանի մնացած մասին հանձնարարեք լսել, թե ինչպես է թիթեղների յուրաքանչյուր խումբը կարևոր Մորմոնի Գրքի համար: Այս ձեռնարկի հավելվածում կա «Թիթեղները և դրանց կապը հրատարակված Մորմոնի Գրքի հետ» վերնագրով մի նկար: Այս նկարը կարող է օգնել ուսանողներին պատկերացնել թիթեղները, որոնց մասին քննարկվում է « Համառոտ բացատրություն Մորմոնի Գրքի մասին» հատվածում: (Եթե զգում եք, որ այն օգտակար կլիներ որպես այս քննարկման մաս, նշեք համառոտ բացատրության վերջին պարբերության մասին, սկսած «Այս հրատարակության մասին» արտահայտությունը: Բացատրեք, որ Մորմոնի Գրքի յուրաքանչյուր հրատարակություն պարունակում է ուղղագրական և տողաշարային սխալների փոքր ուղղումներ:)

Mormon Abridging the Plates

Ցուցադրեք «Մորմոնը կրճատում է թիթեղները» նկարը (62520; Gospel Art Book, no. 73): Բացատրեք, որ շատ մարդիկ պահպանել են հիշատակարանները, որոնք վերջում դարձան Մորմոնի Գիրքը: Գրեք հետևյալ սուրբգրքյան հղումները գրատախտակին: Խնդրեք ուսանողներին լուռ ընթերցել դրանք, որոնելով սկզբունքներից մի քանիսը, որոնք օգնեցին Մորմոնի Գրքի գրողներին որոշել, թե ինչ ներառել իրենց հիշատակարաններում: Հրավիրեք ուսանողներին կիսվել նրանով, ինչ իրենք գտել են: (Դուք կարող եք գրել նրանց պատասխանները գրատախտակին:)

  • Ինչպե՞ս կարող է այս առաջնորդող սկզբունքները հասկանալը օգնել ձեզ, երբ դուք ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը:

Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ Մորմոնի Գիրքը գրողները տեսել են մեր օրը և գրել այն, ինչը մեծագույն օգնություն կլիներ մեզ համար: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալՄորմոն 8.35–38-ը:

  • Ի՞նչ խնդիրներ էր Մորոնին տեսնում մեր օրերի մարդկանց մեջ:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Մորոնին և Մորմոնի Գրքի մյուս գրողները տեղյակ էին այն խնդիրներին, որոնց մենք հանդիպելու էինք:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Էզրա Թաֆթ Բենսոնի հետևյալ խոսքերն այն մասին, թե ինչպես պետք է ուսումանսիրել Մորմոնի Գիրքը.

Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոն

«Եթե նրանք տեսել են մեր օրը, և ընտրել այն բաները, որոնք մեզ համար կլինեին մեծագույն օգուտը, մի՞թե դա չէ այն ուղին, որով մենք պետք է ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը: Մենք անընդհատ պետք է հարց տանք մեզ. «Ինչո՞ւ է Տերը ոգեշնչել Մորմոնին (կամ Մորոնիին, կամ Ալմային) ներառել այն իր հիշատակարանում: Ի՞նչ դաս կարող եմ սովորել դրանից, որը կօգնի ինձ ապրել այս օրերում և այս դարում» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 6):

Ասեք ուսանողներին, որ մարդիկ, որոնց մասին գրված է Մորմոնի Գրքում, դիմակայում էին խնդիրների, որոնք շատ նման էին մեր սեփական խնդիրներին: Չնայած Մորմոնի Գիրքը հնադարյան փաստաթուղթ է, դրա վարդապետությունները, պատմությունները և պատմվածքները մեծ արժեք ունեն այսօր:

Խնդրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Էզրա Թաֆթ Բենսոնի հետևյալ միտքը: (Դուք կարող եք յուրաքանչյուր ուսանողի տալ այդ տպված մտքի մի օրինակ): Հանձնարարեք դասարանին լսել այն օրհնությունները, որոնք Նախագահ Բենսոնը խոստացել է նրանց, ովքեր սկսում են Մորմոնի Գքրի լուրջ ուսումնասիրություն:

«Բանը ուղղակի նրանում չէ, որ Մորմոնի Գիրքը մեզ ճշմարտությունն է ուսուցանում, թեև այն իսկապես ուսուցանում է դա: Բանը ուղղակի նրանում չէ, որՄորմոնի Գիրքը վկայություն է բերում Քրիստոսի մասին, թեև իսկապես բերում է: Կա ինչ որ մի բան, որն ավելին է: Գրքի մեջ մի զորություն կա, որը սկսում է ներթափանցել ձեր կյանք այն պահից, երբ դուք սկսում եք այդ գրքի լուրջ ուսումնասիրությունը: Դուք կգտնեք ավելի մեծ զորություն՝ գայթակղությանը դիմակայելու համար: Դուք կգտնեք ավելի մեծ զորություն՝ խաբեությունից խուսափելու համար: Դուք կգտնեք ավելի մեծ զորություն՝ ուղիղ և նեղ արահետի վրա մնալու համար: Սուրբ գրությունները կոչվում են «կյանքի խոսքեր» (տես ՎևՈւ 84.85), և դա առավել ճշմարիտ է Մորմոնի Գրքի մասին: Երբ դուք սկսում եք քաղց և ծարավ զգալ այդ խոսքերի համար, դուք կյանք կգտնեք ավելի ու ավելի մեծ առատությամբ» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” 7):

  • Ե՞րբ եք զգացել օրհնություններ Մորմոնի Գիրքը ուսումնասիրելուց:

Կիսվեք ձեր վկայությամբ, որ Մորմոնի Գիրքը տալիս է մեզ ավելի մեծ ուժ դիմադրելու գայթակղությանը, խուսափելու խաբեությունից և մնալու նեղ և անձուկ արահետի վրա: Պատմեք ուսանողներին մի ժամանակի մասին, երբ դուք ստացել եք այս օրհնությունները Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու արդյունքում:

Նախքան դասը սկսելը գրատախտակին գրեք հետևյալ հարցերի ցուցակը և սուրբ գրությունները.

Բացատրեք, որ բացի արդեն նշված օրհնություններից, Մորմոնի Գիրքը պարունակում է պատասխաններ կյանքի ամենաիմաստալի հարցերին: Հրավիրեք ուսանողներին անձնապես ընտրել մեկ կամ երկու հարց և որոնել կցված սուրբ գրությունների հատվածները պատասխանների համար: Նրանց մի քանի րոպե տվեք՝ պատասխանները գտնելու համար: Դուք կարող եք քայլել դասարանով, օգնություն ցույց տալով անհրաժեշտության դեպքում:

  • Ինչպե՞ս է պատասխանում Մորմոնի Գիրքը ձեր ընտրած հարցերին:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Կ. Փաքերի հետևյալ միտքը: Երբ նա արտահայտեց այս միտքը, նա խոսում էր սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչների հետ՝ կյանքի ամենաիմաստալի հարցերին պատասխանելու սուրբ գրությունների ուժի մասին:

«Եթե ձեր ուսանողները ծանոթ են հայտնությունների հետ, հարց չի լինի՝ անձնական, սոցիալական, քաղաքական կամ մասնագիտական, որ մնա անպատասխան: Դրանք պարունակվում են հավիտենական ավետարանի լրիվության մեջ: Դրանցում մենք գտնում ենք ճշմարտության սկզբունքներ, որոնք կլուծեն ամեն խառնաշփոթ և ամեն խնդիր ու ամեն երկընտրանք, որը կհանդիպի մարդկության ընտանիքին կամ որևէ անհատի» (“Teach the Scriptures” [address to CES religious educators, Oct. 14, 1977], 3–4, si.lds.org):

Կիսվեք, թե ինչպես է Մորմոնի Գիրքն օրհնել ձեր կյանքը: Հիշեցրեք ուսանողներին ՄորմոնիԳրքի ամենօրյա ընթերցանության իրենց նպատակի մասին և այս տարի ողջ Մորմոնի Գիրքը առնվազն մեկ անգամ կարդալու մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Համառոտ բացատրություն Մորմոնի Գրքի մասին: «Այս հրատարակության մասին»

Կան Մորմոնի գրքի երկու ձեռագրեր՝ ձեռագրի բնօրինակը և տպագրողի ձեռագիրը: 1830 թվականի հրատարակության տողաշարի մի փոքր մասը հիմնված էր բնօրինակ ձեռագրի վրա, իսկ մնացածը՝ հրատարակչի ձեռագրի վրա, որը բնօրինակ ձեռագրի մի օրինակ էր: Երբ Ջոզեֆ Սմիթը պատրաստեց Մորմոնի Գիրքը 1840 թվականի հրատարակության համար, նա օգտագործեց ձեռագրի բնօրինակը՝ ուղղելով պատահական սխալները և ջնջումները, որնք տեղի էին ունեցել 1830 թվականի հրատարակությունում: 1981 թվականի հարատարակության ժամանակ ձեռագրի բնօրինակը կրկին վերանայվեց, որպեսզի վերականգվեր սկզբնական բառերով մոտավորապես 20 տեղերում: Մորմոնի Գրքում որևէ սխալ մարդկանց սխալ է և փոփոխությունները պարզապես արվում են Մորմոնի Գիրքը իր բնագրային իմաստով և միտումով վերականգնելու համար։ (Sես Book of Mormon Reference Companion, ed. Dennis Largey [2003], 124–25։)

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.

«Գտնվել են մի քանի տպագրական սխալներ [Մորմոնի Գրքի]առաջին հրատարակությունում և գուցե մեկ կամ երկու բառի բացթողում: Նրանք, ովքեր հրատարակել են գրքեր ամենաուշադիր և նպաստավոր հանգամանքներում, ահաբեկված, գտել են սխալներ՝ տպագրական և մեխանիկական, որոնցից մի քանիսը տեղի են ունեցել սրբագրական վերջին ստուգումը կատարելուց հետո:

… Փոփոխությունների ցուցակի մանրազննին ստուգումը… ցույց է տալիս, որ չկա մի փոփոխություն կամ ավելացում, որը լիակատար ներդաշնակության մեջ չլինի տեքստի բնօրինակի հետ: Փոփոխություններ կատարվել են կետադրության և մի քանի այլ մանր հարցերում, որոնք ուղղման կարիք են ունեցել, բայց երբեք որևէ փոփոխություն կամ ավելացում չի փոխել ոչ մի սկզբնական միտք: Ինչպես մեզ է երևում, փոփոխությունները … այնպիսին են, որ դարձնում են տեքստն ավելի հստակ և ցույց են տալիս, որ դրանք բացթողումներ են: Ես համոզված եմ, որ սխալները կամ բացթողումներն առաջին հրատարակության մեջ մեծամասամբ գրաշարի կամ տպագրիչի մեղքով են տեղի ունեցել: Այդ սխալներից շատերը, որոնք առաջին սրբագրություններում էին, հայտնաբերվել են անձամբ Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից և նա է կատարել ուղղումները» (Answers to Gospel Questions,comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 2:199–200; italics in original).