Գրադարան
Դաս 71. Ալմա 5.1–36


Դաս 71

Ալմա 5.1–36

Նախաբան

Երբ Եկեղեցուն սպառնում էին ներքին հակառակությունները և ամբարշտությունները (տես՝ Ալմա 4.9–11), Ալման թողեց դատավորների աթոռը, որպեսզի կարողանար իր ջանքերը կենտրոնացնել Եկեղեցին ամրապնդելու գործի վրա: Նա սկսեց իր առաքելությունը, որպեսզի հայտարարեր Նեփիի ժողովրդին «պարզ վկայությամբ հակադրվելով ընդդեմ նրանց» (Ալմա 4.19): Ալման սկսեց իր առաքելությունը, հիշեցնելով Զարահեմլայի ժողովրդին, որ Տերը նրանց նախնիներին ազատել էր ֆիզիկական և հոգևոր ճորտությունից: Նա խրախուսեց նրանց պատրաստվել դատաստանի վերջին օրվան, հավատալով Աստծո խոսքին և գնահատելով իրենց սրտերի հոգևոր վիճակը:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 5.1–14

Ալման պատմում է իր հոր և նրա հետևորդների դարձի մասին:

Գրատախտակին գրեք փոփոխություն բառը: Ուսանողներին խնդրեք կիսվել օրինակներով, երբ մարդիկ կարող են փոխել իրենց արտաքինը կամ բնավորությունը: Խնդրեք նրանց բացատրել, թե ինչը կարող է հանգեցնել կամ բերել մարդկանց մեջ այդ փոփոխությունները:

Հիշեցրեք ուսանողներին, որ Ալման մտահոգված էր ամբարշտությամբ, որը մեծանում էր Նեփիացիների մեջ: Նա տեսնում էր, որ եթե նրանք չփոխվեին, նրանք կորցնեին իրենց կապած ուխտերի խոստացված օրհնությունները: Նա թողեց դատավորի աթոռը և նվիրվեց մարդկանց ծառայելու և նրանց ապաշխարության կանչելու գործին: Նա սկսեց իր քարոզը Զարահեմլայի ժողովրդից:

Մի քանի ուսանողների հրավիրեք հերթով կարդալ Ալմա 5.3–6: Դասարանին հանձնարարեք հետևել նրանց, ուշադրություն դարձնելով այն իրադարձություններին, որոնք Ալման մեջբերեց նախքան ժողովրդին ուսուցանել սկսելը:

  • Ինչպե՞ս կարող էր ճորտության, ազատման և Ալմայի հոր ու նրա հետևորդների դարձի գալու պատմությունը օգնել Ալմայի ժողովրդին:

  • Նայեք Ալմա 5.7: Համաձայն այս հատվածի, ինչպի՞սի փոփոխություն տեղի ունեցավ Ալմայի հոր և նրա ժողովրդի կյանքում:

Գրատախտակին ավելացրեք սրտի հետո փոփոխություն, որպեսզի այն կարդացվի՝ սրտի փոփոխություն:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում զգալ «սրտի փոփոխություն»: (Օգնելու համար ուսանողներին պատասխանել այս հարցին, ասացեք նրանց, որ Յոթանասունական Երեց Ժեռալդ Ն. Լանդն ուսուցանել է, որ սուրբ գրություններում սիրտ բառը հաճախ վերաբերվում է «իրական ներամփոփ մարդուն» [“Understanding Scriptural Symbols,” Ensign, հոկ. 1986, 25]):

  • Ո՞րն է տարբերությունը սրտի փոփոխության և այն փոփոխությունների այն տեսակների միջև, որ մենք քննարկեցինք դասի սկզբում:

Բացատրեք, որ Ալմա 5.7–9, 14 –ում Ալման օգտագործում է տարբեր արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ է սրտի փոփոխությունը: Լրացրեք գրատախտակի արտահայտությունն այնպես, որ այն կարդացվի՝ Սրտի փոոխությունը նման է  …

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 5.7–9, 14, ուշադրություն դարձնելով Ալմայի նկարագրություններին, թե ինչ է սրտի փոփոխությունը: Հրավիրեք նրանց կիսվել իրենց սովորածով: Երբ ուսանողները կիսվում են, ավելացրեք արտահայտությունները գրատախտակին: (Ձեր ցուցակը կունենա հետևյալ տեսքը. Սրտի փոփոխությունը նման է զարթնեցնելուն նրանց խորը քնից, լուսավորելուն լույսով, արձակելուն կապանքներից, հոգիները բացվելուն, գովերգելուն քավիչ սեր, ծնվելուն Աստծուց, ընդունելուն Տիրոջ պատկերը ձեր դեմքին:)

  • Ինչպե՞ս է սրտի փոփոխությունը նման գրատախտակին թվարկված նկարագրություններին:

  • Ինչպե՞ս կարող է սրտի փոփոխությունը երևալ անձի արարքներում: Ինչպե՞ս է երբեմն սրտի փոփոխությունը նկատելի մարդու դեմքին: (Կարող եք ուսանողներին հարցնել, որպեսզի նրանք բնութագրեն իրենց որևէ ծանոթի տեսքը կամ վարքը, ով, իրենց կարծիքով, «ընդունել է [Տիրոջ] պատկերը [իր] դեմքին»:)

Խնդրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Ալմա 5.10 , իսկ դասարանին՝ պարզաբանել երեք հարցերը, որոնք Ալման տվեց մարդկանց: (Կարող եք ուսանողներին առաջարկել նշել այս հարցերը:) Այս հարցերը կարդալը կօգնի ուսանողներին հաջորդ հատվածներում բացահայտել այն գործոնները, որոնք Ալմային և նրա ժողովրդին բերեցին սրտի զորեղ փոփոխություն:

Հանձնարարեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Ալմա 5.11–13, և հարցրեք դասարանին, թե ինչը բերեց Ալմային ու նրա հետևորդներին սրտի զորեղ փոփոխություն: (Նրանց հավատքը Աստծու խոսքին, ավելի պարզ՝ նրանց հավատքը և վստահությունը Աստծո նկատմամբ: Նաև կարող եք նշել Աստծո խոսքի ազդեցությունը Ալմա 5.5, 7-ում):

  • Ի՞նչ կապ եք տեսնում Աստծո խոսքին հավատալու և սրտի փոփոխության միջև: (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը. Երբ մենք հավատում ենք Աստծո խոսքին և կիրառում հավատք առ Հիսուս Քրիստոս, մենք զգում ենք սրտի զորեղ փոփոխություն: Ընգծեք, որ Աստծո խոսքերը, որոնք հաղորդվել էին Աբինադիի և Ալմայի կողմից, կենտրոնացած են փրկագնման վրա, որը գալիս է Հիսուս Քրիստոսի միջոցով [տես՝ Մոսիա 16.4–9; 18.1–2]):

Բացատրեք, որ սրտի զորեղ փոփոխությունը նկարագրելու մեկ այլ ձև է վերստին ծնվել արտահայտությունը: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ «ծնվել Աստծուց» արտահայտությունը վերաբերվում է այն փոփոխությանը, որը մարդ ունենում է, երբ ընդունում է Հիսուս Քրիստոսին և սկսում նոր կյանք որպես Նրա աշակերտ: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ սրտի զորեղ փոփոխություն ունենալը կամ վերստին ծնվելը շատ հաճախ աստիճանական գործընթաց է, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը.

«Կարող եք հարցնել. «Ինչո՞ւ այդ փոփոխությունն ավելի արագ չի կատարվում ինձ հետ»:… Շատերիս համար փոփոխություններն ավելի շուտ աստիճանական են և տեղի են ունենում ժամանակի ընթացքում: Վերստին ծնվելը … ավելի շուտ ընթացք է, քան իրադարձություն: Եվ այդ գործընթացի մեջ մտնելը մահկանացու կյանքի առանցքային նպատակն է» («Վերստին ծնված», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 78):

  • Ե՞րբ եք զգացել փոփոխություն ձեր սրտում, ձգտելով ապրել Աստծո խոսքին համաձայն:

  • Ինչպե՞ս կնկարագրեք զգացումները և արարքները, որոնք տեղի են ունեցել սրտի փոփոխության ժամանակ:

  • Ինչպե՞ս է փոխվել ձեր սիրտը, երբ դուք այս տարի սեմինարիայի ժամանակ ուսումնասիրել եք Մորմոնի Գիրքը:

Մի քանի րոպե տրամադրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրի առնելու համար մեկ կամ երկու բան, որոնք նրանք կանեն, որպեսզի ավելի եռանդով ապրեն Աստծո խոսքին համաձայն:

Ալմա 5.15–36

Ալման ուսուցանում է, որ երկնային արքայություն մտնելու համար անհրաժեշտ է ունենալ սրտի զորեղ փոփոխություն:

Յուրաքանչյուր ուսանողի բաժանեք հետևյալ գծագիրը կամ գծեք այն գրատախտակին և խնդրեք ուսանողներին արտագրել:

Cardiogram

Բացատրեք ուսանողներին, որ սրտագիրը դա մի գծագիր է, որ բժիշկները երբեմն օգտագործում են գնահատելու կամ վերահսկելու մեր ֆիզիկական սիրտը: Դա նրանց օգնում է հասկանալ խնդիրները կամ իրավիճակները, որոնք բուժում են պահանջում:

Պատմեք ուսանողներին, որ այն բանից հետո, երբ Ալման ուսուցանեց, որ Աստծո խոսքի շնորհիվ իր հայրը և ուրիշները զգացել են սրտի զորեղ փոփոխություն, նա ժողովրդին տվեց հարցեր, որոնք կօգնեին նրանց գնահատել իրենց սրտերի կարգավիճակը: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ալմա 5.14, ուշադրություն դարձնելով այն երեք հարցերին, որոնք Ալման տվեց ժողովրդին: (Կարող եք ուսանողներին առաջարկել, որ նրանք նշեն այդ հարցերը:)

Պարզաբանեք, որ Ալման տվեց ևս մի քանի հարց, որպեսզի օգներ իր ժողովրդին որոշել իրենց սրտերի վիճակը: Հանձնարարեք ուսանողներին մի քանի րոպե ուսումնասիրել և խորհել սուրբ գրությունների այն հատվածների վրա, որոնք գրված են հոգևոր սրտագրի վերևում: Խրախուսեք նրանց գծագրում նշել այն վանդակները, որոնք լավագույնս նկարագրում են, թե որքանով են իրենք գործում յուրաքանչյուր հատվածին վերաբերող հարցերին համաձայն: (Ուշադրություն դարձրեք, որ մի քանի հատվածներ պարունակում են մի քանի հարցեր:) Քանի որ այս վարժությունը անհատական բնույթ է կրում, ուսանողները չպետք է դասարանի հետ կիսվեն իրենց պատասխաններով:

Երբ ուսանողները ավարտեն իրենց սրտագրերը, հրավիրեք նրանց մտքում կարդալ Ալմա 5.29–31, ուշադրություն դարձնելով ևս մի քանի հարցերի, որոնք Ալման տվեց, որպեսզի օգներ իր ժողովրդին գնահատել իրենց սրտերը: (Առաջարկեք ուսանողներին փոքր ինչ վերաձևակերպել հարցադրումները, վերագրելով դրանք իրենց. Արդյո՞ք ես զերծ եմ նախանձությունից: Արդո՞ք ես ծաղրում եմ ուրիշներին: Արդյո՞ք ես հալածում եմ ուրիշներին:)

Մի քանի ուսանողների հանձնարարեք հերթով կարդալ Ալմա 5.17–18, 20–25: Դասարանին հանձնարարեք փնտրել այն պատճառները, թե ինչու մեր սրտերը պետք է փոխվեն դատաստանի օրվան նախապատրաստվելու համար: Ուսանողներին տվեք հետևյալ հարցերը, որպեսզի հասկանան, որ, ունենալով սրտի փոփոխություն, մենք պատրաստվում ենք ստանալ տեղ երկնային արքայությունում.

  • Ի՞նչ բառեր և արտահայտություններ Ալման օգտագործեց, նկարագրելով այն վիճակը, որում դուք կուզենայիք լինել, երբ կանգնեիք Աստծո առջև, որպեսզի դատվեք: (Մինչ ուսանողները կպատասխանեն այս հարցին, նրանց ուշադրությունը հրավիրեք Ալմա 5.16, 19–ի վրա:)

  • Ինչպե՞ս կարող է այժմ կատարվող սրտի փոփոխությունը նախապատրաստել ձեզ ստանալ տեղ երկնային արքայությունում:

Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունները. (Կարող եք գրել դրանք նախքան դասը սկսելը:)

Ի՞նչ է Տերը հրավիրում մեզ անել:

Որո՞ն ք են այդ հրավերը ընդունելու կամ մերժելու հետևանքները:

Ի՞նչ են այս հատվածները ուսուցանում Փրկչի մասին:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 5.33–36, մինչ մյուսները փնտրում են գրատախտակի վրայի հարցերի պատասխանները: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած պատասխաններով:

Ամփոփեք, տրամադրելով ուսանողներին մի քանի րոպե գրելու համար: Հանձնարարեք նրանց Ալմա 5.1–36–ից ընտրել հատված կամ արտահայտություն: Հրավիրեք նրանց գրել այն մասին, թե ինչ է այդ հատվածը կամ արտահայտությունը նշանակում իրենց համար և ինչպես նրանք կարող են անել այն, ինչ պետք է, քանի դեռ ձգտում են ունենալ սրտի փոփոխություն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Վկայեք, որ եթե մենք շարունակաբար ունենանք սրտի փոփոխություն և առաջ բերենք բարի գործեր, մենք պատրաստ կլինենք մտնելու Աստծո արքայություն:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 5.14, 26 «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»:

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը բացատրել է, որ «սրտի զորեղ փոփոխությունը» աստիճանական գործընթաց է.

«Քրիստոսին նմանվելը ողջ կյանքի տևողություն ունեցող գործըթաց է և հաճախ ներառում է աճ և փոփոխություն, որոնք դանդաղ են կատարվում, գրեթե՝ աննկատ: Սուրբ գրությունները արձանագրում են մեծ թվթվ գրառումներ այն մարդկանց մասին, որոնց կյանքը կտրուկ փոխվել է մի ակնթարթում, ինչպես օրինակ՝ Ալմա Կրտսերը, Պողոսը Դամասկոսի ճանապարհին, Ենովսը, ով աղոթում էր ամբողջ գիշեր շարունակ, թագավոր Լամոնին: Նման զարմանալի ուժի օրինակները, որոնք փոխում են նույնիսկ մեղքի մեջ ընկղմվածներին, տալիս են վստահություն, որ Քավությունը կարող է հասնել անգամ ամենամեծ հուսահատին:

Սակայն մենք պետք է զգուշությամբ քննարկենք այս ուշագրավ օրինակները: Լինելով իրական են և զորեղ, դրանք ավելի շատ բացառություն են, քան կանոն: Ամեն Պողոսի, ամեն Ենովսի, ամեն թագավոր Լամոնիի դիմաց կան հարյուրավոր և հազարավոր մարդիկ, ովքեր ապաշխարության գործընթացը տեսնում են շատ ավելի աննշան, շատ ավելի աննկատ: Օր օրի նրանք ավելի են մոտենում Տիրոջը, քիչ գիտակցելով, որ կառուցում են աստվածանման կյանք: Նրանք ապրում են հանգիստ կյանքով, ծառայությամբ և նվիրվածությամբ: Նրանք նման են Լամանացիներին, որոնց մասին Տերն ասել է՝ նրանք «մկրտվեցին կրակով և Սուրբ Հոգով, և չիմացան դա» (3 Նեփի 9․20; շեղագիրն ավելացված է) (“A Mighty Change of Heart,” Ensign, Oct. 1989, 5)։

Ալմա 5․21–24, 27 «Քանզի չի կարող ոչ մի մարդ փրկված լինել մինչև նրա հանդերձները լվացված չլինեն ճերմակ»:

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Կ. Փաքերը պատմել է, թե ինչպես է ինքը հասկացել հոգեպես մաքուր լինելու անհրաժեշտությունը.

«Ավելի քան 50 տարի առաջ, Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, ես մի փորձառություն ունեցա: Մեր ռմբակոծիչի անձնակազմը վերապատրաստվել էր Վիրջինիա նահանգի Լանգլի Ֆիլդում, որպեսզի կիրառեր վերջերս ստեղծված— ռադիոտեղորոշիչը: Մեզ հանձնարարված էր գնալ արևմտյան ափ, այնուհետև՝ Խաղաղ օվկիանոս:

Մենք տեղափոխվում էինք բեռնափոխադրումների գնացքի ապրանքատար վագոնով, որը կահավորված էր նեղ մահճակալներով, որոնք գիշերը իջեցվում էին պատից: Չկային ճաշարանային վագոններ: Փոխարենը՝ ճամբարային խոհանոցներ էին տեղադրված կեղտոտ հատակով ապրանքատար վագոններում:

Մենք կրում էին բաց գույնի ամառային համզգեստ: Ուղեբեռի վագոնն ուշանում էր, այնպես որ վեցօրյա ուղևորության ընթացքում մենք չէինք փոխել մեր հագուստը: Արիզոնան ու Տեխասը անցնելիս շատ շոգ էր: Շարժիչի ծուխը ու խարամը դարձնում էին այդ ամենը շատ անտանելի: Հնարավոր չէր լողանալ կամ լվանալ մեր համազգեստը: Մի առավոտ մենք հասանք Լոս Անջելես —անփույթ հանդերձներով—, և մեզ ասացին, որ պետք է երեկոյան վերադառնայինք գնացք:

Առաջին հերթին մենք մտածեցինք ուտելիքի մասին: Մեր անձնակազմի 10 անդամներով հանեցինք մեր փողերը և ուղևորվեցինք լավագույն ռեստորանը, որ կարող էինք գտնել:

Այն լեփ-լեցուն էր և մենք կանգնեցինք երկար հերթում, որպեսզի նստեինք: Ես անմիջապես կանգնած էի լավ հագնված մի տիկնոջից հետո: Նույնիսկ առանց ետ շրջվելու այդ գեղակազմ կինը նկատեց մեր ներկայությունը:

Նա շրջվեց և մեզ նայեց: Հետո նա դարձավ ինձ ու ոտքից մինչև գլուխ չափեց ինձ: Ահա ես՝ կանգնած այդ քրտնած, կեղտոտ, մրոտ, ճմրթված համազգեստով: Նա զզվանքով ասաց. «Ինչպիսի փնթի մարդիկ են»: Բոլորի աչքերը հառեցին մեզ:

Ոչ մի կասկած չկար, որ նա չէր ցանկանում մեզ տեսնել այդտեղ: Ես ինձ զգում էի աղտոտված, անհարմար և ամոթխած:

Հետագայում, երբ ես սկսեցի լրջորեն ուսումնասիրել սուրբ գրությունները, ես նկատեցի հոգևպես մաքուր լինելու մասին հատվածներ: «Ահա, ես ասում եմ ձեզ, որ դուք կլինեք ավելի թշվառ՝ բնակվելով սուրբ և արդար Աստծո հետ, նրա առջև ձեր աղտոտվածության գիտակցության ներքո, քան եթե ապրեք նզովված հոգիների հետ դժոխքում» [Մորմոն 9:4]:

«Ես հասկանում էի դա: Ես հիշեցի, թե ինչպես էի զգում այն օրը Լոս Անջելեսում: Ես գտա, որ հոգեպես անմաքուր լինելը կբերի ավելի ուժեղ ամոթխածություն ու նվաստացում, քան ես զգացի այդ օրը: Ես գտա հղումներ, որոնցից առնվազն ութն ասում էին, որ ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել Աստծո արքայությունը [տես 1 Նեփի 10․21; 15․34; Ալմա 7․21; 11․37; 40․26; 3 Նեփի 27․19; ՎևՈւ 94․9; Մովսես 6․57]։ Թեև ես հասկանում էի, որ այդ հղումները քիչ են կապված կեղտոտ շորերի կամ հողոտ ձեռքերի հետ, միևնույն է, ես որոշեցի մնալ հոգեպես մաքուր» (“Washed Clean,” Ensign, մայիս 1997, 9):