Գրադարան
Տնային ուսումնասիրություն մաս 32


Տնային ուսումնասիրության դաս

Մորոնի 7.2010.34 (Մաս 32)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրեցինՄորոնի 7.20 10.34 (մաս 32 -ը) նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որ դուք եք ուսուցանում կենտրոնացած է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Ձեր ուսանողների պահանջները հաշվի առնելիս Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին:

Օր 1 (Մորոնի 7.20–48)

Երբ ուսանողները շարունակեցին իրենց ուսումնասիրությունը ժողովատանը գտնվող մարդկանց Մորմոնի քարոզի վերաբերյալ, նրանք սովորեցին կարևոր սկզբունքներ հավատքի, հույսի և գթության վերաբերյալ: Երբ մենք գործադրում ենք հավատք առ Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք որդեգրել ամեն բարի բան: Եթե մենք գործադրենք հավատք առ Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք ձեռք բերել հույս՝ բարձրացվելու դեպի հավերժական կյանք Նրա Քավության միջոցով: Եթե մենք աղոթենք Հորը մեր սրտի ողջ կորովով և ապրենք որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, մենք կարող ենք լցվել գթությամբ:

Դաս 2 (Մորոնի 8–9)

Ուսումնասիրելով Մորոնիին ուղղված Մորմոնի նամակը, որն արձանագրված է Մորոնի 8 գլխում, ուսանողները սովորեցին, որ ապաշխարությունը և մկրտությունն անհրաժեշտ են բոլորի համար, ովքեր հաշվետու են և ընդունակ մեղք գործելու: Նրանք նաև ուսումնասիրեցին վարդապետությունը, որ երեխաները փրկվում են Հիսուս Քրիստոսի Քավությամբ: Ուսումանսիրելով Մորոնի 9 գլուխը, ուսանողները սովորեցին, որ մենք պետք է ջանասիրաբար աշխատենք Աստծու ծառայության մեջ, եթե նույնիսկ նրանք, ում մենք ծառայում ենք դրականորեն չեն արձագանքում: Բացի այդ ուսանողները սովորեցին Մորմոնի և Մորոնիի օրինակներից, որ եթե մենք հավատարիմ լինենք Հիսուս Քրիստոսին, Նա մեզ վեր կբարձրացնի, նույնիսկ, եթե դժվարություններն ու ամբարշտությունը շրջապատեն մեզ:

Օր 3 (Մորոնի 10.1–7, 27–29)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Մորոնիի եզրափակիչ վկայությունը, նրանց հիշեցվեց, որ եթե մենք հարցնենք Աստծուն հավատքով և անկեղծ միտումով, Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք ստանալ վկայություն Մորմոնի Գրքի և Հիսուս Քրիստոսի մասին: Նրանք նաև սովորեցին, որ նրանք, ովքեր ստացել են Մորմոնի Գիրքը, հաշվետու կլինեն Աստծուն՝ դրա հանդեպ իրենց վերաբերմունքի համար:

Օր 4 (Մորոնի 10.8–26, 30–34)

Ուսանողները սովորեցին, որ Աստված շնորհում է Հոգու պարգևները Իր զավակների օգտի համար: Նրանք նաև սովորեցին, որ եթե մենք ունենք հավատք, մենք կկարողանանք անել այն, ինչ Փրկիչն է կամենում, որ մենք անենք: Նրանք նաև ուսումնասիրեցին Մորոնիի վերջին խոսքերը Մորմոնի Գրքում, որոնք ուսուցանում են, որ երբ, մենք գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ, մենք կարողանում ենք մաքրագործվել և կատարելագործվելՆրա Քավության միջոցով:

Նախաբան

Այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում որդեգրել ամեն բարի բան: Ուսանողներին հնարավորություն կտրվի բացատրել, թե ինչպես մարդ կարող է իմանալ ինքն իր համար, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Նրանք կկարողանան նաև կիսվել իրենց վկայություններով Մորմոնի Գրքի մասին և քննարկել, թե ինչպես են իրենց վկայությունները զորացվել այս տարի: Մորոնի 7–9 հատվածները պարունակում են գրեր կամ նամակներ Մորմոնից, որոնք Մորոնին ընդգրկեց այս գրքում:

Ուսուցանման առաջարկներ

Մորոնի 7.20–48

Մորոնին գրի է առնում հավատք առ Հիսուս Քրիստոս, հույսի և գթության մասին Մորմոնի ուսմունքները:

Գրեք դիպչել և որդեգրել բառերը գրատախտակին: Խնդրեք որևէ ուսանողի գալ դասարանի առջև և ցույց տալ դասարանին, թե ինչ է նշանակում դիպչել Մորմոնի Գրքին: Ապա խնդրեք ուսանողին ցույց տալ, թե ինչ է նշանակում որդեգրել Մորմոնի Գիրքը:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 7.19 և փնտրել Մորմոնի խոսքերն այն մասին, թե մենք ինչ պետք է որդեգրենք.

  • Ըստ Մորոմոնի մենք ի՞նչ պետք է որդեգրենք:

  • Ի՞նչ եք կարծում ինչ է նշանակում «որդեգրել ամեն բարի բան»: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ «ամեն բարի բանը» կարող է ներառել արդար նպատակներ, գործեր, մտքեր, սկզբունքներ և դիտավորություններ:)

Բացատրեք, որ Մորմոնը շարունակում է ուսուցանել, թե ինչպես մենք կարող ենք «որդեգրել ամեն բարի բան»: Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մորոնի 7.20–22, 25 : Խնդրեք դասարանին փնտրել Մորմոնի խորհուրդը նրա վերաբերյալ, թե ինչ պետք է անենք «որդեգրել ամեն բարի բան»:

Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Երբ մենք … , մենք կարող ենք որդեգրել ամեն բարի բան:

Հարցրեք. Այս հատվածները կարդալուց հետո, ինչպե՞ս կլրացնեիք այս միտքը: (Ուսանողների պատասխաններից մեկ կարող է լինել այն է, որ երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք որդեգրել ամեն բարի բան:)

Հիշեցրեք ուսանողներին, որ Մորմոնի այս գլուխը նաև վկայում է, որ առ Հիսուս Քրիստոս հավատքի միջոցով մենք կարող ենք լցվել գթության պարգևով (տես Մորոնի 7.48): Հանձնարարեք դասարանին անգիր արտասանել սուրբ գրության սերտման Մորոնի 7.45, 47–48 հատվածը: Դասարանի անդամները կարող են նաև հատվածները բարձրաձայն կարդալ:

Ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ո՞րն է ձեր սիրելի արտահայտությունը Մորոնի 7.45, 47–48 հատվածներում: Ինչո՞ւ է այդ արտահայտությունը ձեզ համար կարևոր:

  • Ե՞րբ եք տեսել, որ ինչ որ մեկը գթառատ է եղել, կամ զգացել, որ Տերն օգնում է ձեզ գթառատ լինել: (Դուք կարող եք տալ այս հարցերին ձեր անձնական պատասխանները:)

Մորոնի 10

Մորոնին հորդորում է մեզ ձեռք բերել վկայություն Մորմոնի Գրքի վերաբերյալ և գալ դեպի Հիսուս Քրիստոսը:

Ուսանողների հետ Վերանայեք կամարի պորտաքարի նպատակը: Քննարկեք թե ինչպես է պորտաքարի գաղափարը կապված Մորմոնի Գրքի հետ: (Դուք կարող եք ուսանողներին հղել մաս 1-ի նկարը, օր 3 իրենց ուսումասիրության ուղեցույցներում:) Հրավիրեք ուսանողներին կիսվելու այն բանով, թե ինչպես է Մորմոնի Գիրքը իրենց վկայությունների պորտաքարը:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Մորոնի 10.3–5: Թող ուսանողները մտածեն, թե ինչո՞ւ են այս հատվածները անհրաժեշտ կիսելու բոլոր մարդկանց հետ, անկախ նրանից, թե նրանք մեր Եկեղեցու անդամներ են, թե ոչ: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով, իսկ հետո հարցրեք. Ըստ Մորոնիի, ինչ պետք է անենք, որպեսզի իմանանք ճշմարտությունը: (Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք գրել նրանց պատասխանները գրատախտակին: Մատնանշեք, որ այդ պատասխանները ուղիներ են, որոնցով կարող ենք հավատքով փնտրել իմանալու համար «ճշմարտությունը բոլոր բաների մասին»:)

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Մորոնի 10.6–7 , իսկ հետո հարցրեք. Բացի Մորմոնի Գրքի ճշմարտացիությունից, էլ ի՞նչ կարող ենք իմանալ Սուրբ Հոգու զորությամբ (Սուրբ Հոգին կհաստատի, որ Հիսուսը Քրիստոսն է:)

Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին.Եթե մենք խնդրենք Աստծուն հավատքով և անկեղծ միտումով, Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք ստանալ վկայություն Մորմոնի Գրքի և Հիսուս Քրիստոսի մասին:

Հիշեցրեք ուսանողներին, որ Մորոնին թողել է մի վերջնական հրավեր բոլոր մարդկանց համար, ովքեր կկարդան Մորմոնի Գիրքը: Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ նրա հրավերը, որը գտնվում է Մորոնի 10.30, 32–33 հատվածներում: Խնդրեք դասարանի անդամներին փնտրել ուղիներ, որոնցով մենք կարող ենք «գալ Քրիստոսի մոտ»: (Դուք կարող եք առաջարկել, որ նրանք նշեն իրենց սովորածը:) Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ հրավեր է Մորոնին հղում մեզ այս սրբազան հիշատակարանի վերջում:

  • Այս հատվածներում ո՞ր արտահայտություններն են օգնում ձեզ իմանալ, թե ինչպես «գալ Քրիստոսի մոտ»:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող եք սովորել այս հատվածներից: (Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալ սկզբունքը. Երբ մենք գանք դեպի Հիսուս Քրիստոսը, մենք կարող ենք մաքրագործվել և կատարելագործվել Նրա Քավության միջոցով: Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին:)

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար այն, որ դուք կարող եք կատարյալ դառնալ միայն Հիսուս Քրիստոսի միջոցով:

Հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի ընտրել հետևյալ հարցերից մեկը և մտածել դրանց պատասխանների մասին: (Դուք կարող եք գրել այս հարցերը գրատախտակին կամ պատրաստել դրանք որպես օժանդակ նյութ նախքան դասը:) Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվելու իրենց պատասխաններով:

  • Ինչպե՞ս եք իմացել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

  • Ինչպե՞ս է Փրկիչն օգնել ավելի կատարելագործվել, քան դուք երբևէ կարող էիք անել դա ինքնուրույն:

  • Երբ դուք ետ եք նայում այս տարվա Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությանը, ի՞նչ կկամենայիք անել բարելավելու սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը:

Ուսանողներն իրենց պատասխաններով կիսվելուց հետո, դուք կարող եք կիսվել Մորմոնի Գրքի և Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ ձեր վկայությամբ: Բացի այդ շնորհակալություն հայտնեք ուսանողներին այս տարի սեմինարիայում ուսումանսիրելու և սովորելու իրենց ջանքերի համար: Հորդորեք նրանց շարունակելու սուրբ գրությունների ամենօրյա ընթերցանությունը և ձգտել կիրառել այն, ինչ նրանք սովորում են իրենց կյանքի ընթացքում: