Հիմնական վարդապետությունների նախաբանը
Հետևյալ Հիմնական վարդապետությունները պետք է ընդգծվեն սեմինարիայի ժամանակ.
-
Աստվածագլուխ
-
Փրկության ծրագիր
-
Հիսուս Քրիստոսի Քավությունը
-
Տնտեսություն, Ուրացություն և Վերականգնում
-
Մարգարեներ և հայտնություն
-
Քահանայություն և քահանայության բանալիներ
-
Արարողություններ և ուխտեր
-
Ամուսնություն և ընտանիք
-
Պատվիրաններ
Ուսուցիչները պետք է օգնեն ուսանողներին ներկայացնել, հասկանալ, հավատալ, բացատրել և կիրառել ավետարանի այս հիմնական վարդապետությունները, երբ նրանք ուսումնասիրեն սուրբ գրությունները: Դա կօգնի ուսանողներին ամրացնել իրենց վկայությունները և մեծացնել նրանց երախտագիտությունը առ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը: Հիմնական վարդապետությունները սովորելը նաև կօգնի ուսանողներին ավելի լավ պատրաստված լինել ավետարանով ապրելու և ուրիշներին այս կարևոր ճշմարտությունները սովորեցնելու համար: Այս ձեռնարկի դասերը կազմվել են Հիմնական վարդապետությունների հիման վրա: Կարևոր է իմանալը, որ ավետարանի այլ կարևոր վարդապետություններ նույնպես կշեշտվեն այս ձեռնարկում, չնայած որ դրանք չկան Հիմնական վարդապետությունների ցանկում:
Ավետարանի հիմնական վարդապետությունների ուսուցումն առաջ է գալիս, երբ դուք ամեն օր ուսանողների հետ սովորում եք սուրբ գրությունները և երբ դուք օգնում եք նրանց սերտել կարևոր սուրբ գրությունների հատվածները: Դուք չպետք է շեղվեք սուրբ գրությունների հաջորդական ուսումնասիրությունից՝ այս վարդապետությունների վրա կենտրոնանալու համար: Այլ դուք պետք է ուշադրություն դարձնեք դրանց վրա, երբ դրանք բնականաբար առաջ գան դասընթացի ժամանակ, և երբ դուք օգնեք ուսանողներին սերտել սուրբ գրությունների կարևոր հատվածները: Օրինակ, երբ դուք ուսուցանեք 1 Նեփի 1–ում գտնվող ճշմարտությունը, որ «մարգարեները զգուշացնում են մեղքի դեմ և ուսուցանում են փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով», դուք կարող եք ցույց տալ ուսանողներին, որ այս ճշմարտությունը կարող է օգնել նրանց հասկանալ «մարգարեների և հայտնության» Հիմնական վարդապետությունը: Դուք կարող եք խնդրել ուսանողներին բացատրել, թե ուրիշ ինչ նրանք գիտեն մարգարեների և հայտնության մասին: Նաև, երբ ուսանողները սովորեն 2 Նեփի 25.23, 26 սերտման սուրբ գրության հատվածը, դուք կարող եք օգնել նրանց տեսնել, որ հատվածը լուսաբանում է մի ուղի, որով մարգարեները կատարում են իրենց պարտականությունը՝ ուսուցանելու փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով: Հիմնական վարդապետությունները ավելի լավ հասկալը, դրանց հավատալը և դրանցով ապրելը մի գործընթաց է, որը տեղի է ունենում սեմինարիայի չորս տարիների ընթացքում և շարունակվում է ուսանողի կյանքի մնացած ընթացքում:
Դուք կարող եք ուսանողներին տալ Հիմնական վարդապետությունների ցանկը:
Հիմնական վարդապետությունների գնահատումը
Հիմանկան Վարդապետություննների գնահատումը նախատեսված է ուսուցիչներին տեղեկություններ տալու համար, որը նրանք կարող են օգտագործել իրենց ուսանողների կյանքն ավելի օրհնված դարձնելու համար: Մենք խորհուրդ ենք տալիս, որ ուսուցիչները ներկայացնեն այս գնահատումները դասընթացի առաջին շաբաթվա ընթացքում և ևս մեկ անգամ տարեվերջի մոտ: Հիմնական վարդապետությունների գնահատումը և այլ գնահատումներ ՍևԻ վեբ կայքում գտնելու համար (si.lds.org) որոնում կատարեք՝ օգտագործելով գնահատում կարևոր բառը:
Այն ուսուցիչները, ովքեր ուղարկում են իրենց ուսանողների գնահատման արդյունքները ՍևԻ հետազոտությունների գրասենյակ, կստանան հաշվետվություն, որը կօգնի նրանց հարմարեցնել իրենց ուսուցումը, որ ավելի լավ արձագանքեն իրենց ուսանողների կարիքներին: Օրինակ, եթե արդյունքներում ասվում է, որ ուսանողները չեն ասկացել ապաշխարելու վարդապետությունը, տարվա ուսումնական ծրագրում կներկայացվեն մի շարք դասեր, որոնք կարող են օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ այս վարդապետությունը: Երբ ուսուցիչները աղոթքով օգտագործեն այս տեղեկությունները սուրբ գրությունները հերթականությամբ ուսուցանելիս, մեր պատանիները և չափահաս երիտասարդները ավելի լավ նախապատրաստված կլինեն իրականացնելու Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների Նպատակը: