Դաս 127
3 Նեփի 18
Նախաբան
Երբ Նեփիացիների մեջ Հիսուս Քրիստոսն ավարտեց Իր ծառայությունը, Նա սպասավորեց հաղորդությունը: Նա պատվիրեց նրանց ճաշակել հաղորդությունը, միշտ աղոթել Հորը և ցույց տալ ընկերակցություն բոլոր մարդկանց: Փրկիչը խոստացավ մեծ օրհնություններ նրանց, ովքեր հնազանդվեցին: Այնուհետև Նա տվեց տասներկու Նեփիացի աշակերտներին հրահանգներ Եկեղեցում նրանց ծառայության վերաբերյալ: Նախքան երկինք համբարձվելը, Նա իշխանություն տվեց նրանց՝ տալու Սուրբ Հոգու պարգևը:
Ուսուցանման առաջարկներ
3 Նեփի 18.1–14
Հիսուս Քրիստոսը սպասավորում է հաղորդությունը Նեփիացիներին
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Յոթանասունից Երեց Ջերալդ Ն. Լանդի հետևյալ միտքը: (Ասեք ուսանողին, որCzenkusch անունը արտասանվում է «Զեն-կուշ»:) Խրախուսեք դասարանին պատկերացնել, թե ինչ է նշանակում լինել այնպիսի լեռնագնաց, որի մասին հիշատակվում է Երեց Լանդի կողմից:
«Շատ վաղուց մի հետաքրքիր հոդված կար լեռնագնացության մասին մի բժշկական ամսագրում»: …
Հոդվածը մի մարդու մասին էր, որի անունը Զենկուշ էր, որը ղեկավարում էր լեռնագնացության դպրոցը: … Զենկուշը հարցազրույցը վարողին նկարագրում էր լեռնագնացության անվտանգությունը ապահովող համակարգը: Սա այն համակարգն է, որով լեռնագնացները իրենց ապահովում են անկումներից: Մի լեռնագնաց հասնում է մի ապահով դիրքի և ամրացնում պարանը, սովորաբար օղակելով իր սեփական մարմնի շուրջը մյուս լեռնագնացի համար: «Դու ապահովված ես» նշանակում է. «Ես բռնել եմ քեզ: Եթե ինչ որ բան պատահի ես կկանգնեցնեմ քո անկումը»: Դա լեռնագնացության կարևոր մասն է հանդիսանում: Այժմ ուշադրություն դարձրեք, թե ինչ է հաջորդը հետևում հոդվածում. «Ապահովումը Զենկուշին պարգևել է լավագույն և վատթարագույն պահերը լեռնագնացության մեջ: Մի անգամ Զենկուշն ընկավ անդունդի շատ բարձր տեղից՝ տեղահան անելով երեք մեխանիկական հենակետեր և իրեն ապահովող մարդուն քաշելով ժայռի վրայից: Նա կանգ առավ գլխիվայր, գետնից 10 ոտնաչափ բարձրության վրա, երբ նրա անվտանգությունը ապահովող անձնավորությունը [Դոնը] ձեռքերը և ոտքերը չռված վիճակում կանգնեցրեց անկումը իր մեկնած ձեռքերի ուժով: «Դոնը փրկեց իմ կյանքը», - ասաց Զենկուշը: «Ինչպե՞ս եք պատասխանում այդպիսի մարդուն: Որպես Սուրբ Ծննդյան նվեր օգտագործված մագլցելու պարան ե՞ք տալիս: Ոչ, դուք հիշում եք նրան: Դուք միշտ հիշում եք նրան » [Eric G. Anderson, “The Vertical Wilderness,” Private Practice, November 1979, 21; շեշտադրումն ավելացված է]» (“The Grace and Mercy of Jesus Christ,” in Jesus Christ: Son of God, Savior, ed. Paul H. Peterson, Gary L. Hatch, and Laura D. Card [2002], 48):
-
Ինչո՞ւ լեռնագնացը զգաց, որ իր փրկչին նյութական նվերներ տալը կլիներ շնորհակալություն հայտնելու ոչ պատշաճ ձև:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 18.1–7 հատվածները՝ որոնելով, թե ինչ ասաց Փրկիչը Նեփիացիներին անել՝ Իրեն հիշելու համար: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն հիշողություն և հիշել բառերը 3 Նեփի 18.7 հատվածում:) Երբ ուսանողները հաղորդեն, թե ինչ են գտել, տվեք հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս է հաղորդություն ընդունելն օգնում մեզ հիշել Փրկչի զոհաբերությունը հանուն մեզ:
-
Համաձայն 3 Նեփի 18.7-ի, ի՞նչ պետք է հիշեին Նեփիացիները, երբ նրանք ճաշակեին հացը:
Ժամանակ տվեք ուսանողներին ետ նայելու 3 Նեփի 11.14–15 հատվածներին: Ապա տվեք հետևյալ հարցերը:
-
Ինչո՞ւ կարող էր Փրկչի մարմինը հիշելը հատկապես կարևոր լինել Նեփիացիների համար:
-
Չնայած դուք չեք տեսել Փրկչի մարմնի վերքերը ինչպես Նեփիացիները, ինչո՞ւ է ձեզ համար կարևոր ճաշակել հաղորդության հացը «ի հիշատակ [Փրկչի] մարմնի» (ՎևՈւ 20.77):
-
Ի՞նչ կարող եք անել միշտ Փրկչին հիշելու համար:
Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, մենք վկայում ենք Հորը, որ …
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 18.8–11, որոնելով խոսքերն ու արտահայտությունները, որոնք լրացնում են գրատախտակի վրայի միտքը: Խնդրեք մի քանի ուսանողի ասել, թե ինչ են իրենք գտել: (Ուսանողները կարող են լրացնել միտքն այս ձևով. Երբ ճաշակում ենք հաղորդությունը, մենք վկայում ենք Հորը, որ մենք միշտ հիշում ենք Հիսուս Քրիստոսին: Մեկ այլ հնարավոր պատասխան կարող է լինել հետևյալը. Երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, մենք վկայում ենք Հորը, որ հոժար ենք անել բոլոր բաները, որ Փրկիչը պատվիրել է:)
Օգտագործեք հետևյալ մի քանի կամ բոլոր հարցերը՝ օգնելու ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը և երախտագիտությունը հաղորդության դերի համար, որն օգնում է հիշել Փրկչին:
-
Որո՞նք են Փրկչի կյանքի և ծառայության որոշ առանձնահատկությունները, որ մենք կարող ենք հիշել հաղորդության արարողության ժամանակ: (Պատասխանները կարող են ներառել Նրա մահը և քավող զոհաբերությունը, Նրա համեստ ծնունդը, Նրա հրաշքներն ու ուսմունքները, Նրա սիրառատ հոգատարությունը մյուսների հանդեպ և Նրա հնազանդությունը Երկնային Հոր հանդեպ:)
-
Չնայած հաղորդությունը ճաշակելը քիչ ժամանակ է խլում, այս արարողությանը նախապատրաստվելու և մասնակցելու հետևանքները հավերժական են: Ի՞նչ կարող ենք անել միշտ հիշելու Փրկչին հաղորդությունը ճաշակելուց հետո և շաբաթվա մնացած ժամանակ:
-
Ինչպե՞ս կարող են անկեղծությունը և ուշադրությունը, որը մենք հատկացնում ենք հաղորդությունը ճաշակելուն, օգնել մեզ հիշել Փրկչին շաբաթվա ընթացքում:
-
Ի՞նչ իմաստ ունի հաղորդությունը, եթե մենք չհիշենք Նրան:
-
Համաձայն 3 Նեփի 18.7, 11-ի, ի՞նչ խոստացավ Փրկիչը նրանց, ովքեր ճաշակում են հաղորդությունը և միշտ հիշում են Նրան: (Երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը և միշտ հիշում Փրկչին, մենք Նրա Հոգին մեզ հետ ենք ունենում:)
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 18.12–14 , և ապա խնդրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Հելաման 5.12: Հրավիրեք մնացած ուսանողներին հետևել ընթացքում, խորհելով կապի մասին երկու սուրբ գրությունների հատվածների միջև:
-
Ինչպե՞ս կարող է կանոնավորապես հաղորդությունը ճաշակելն օգնել ձեզ դարձնել Հիսուս Քրիստոսին այն հիմքը, որի վրա դուք կառուցում եք ձեր կյանքը:
Օգնելու ուսանողներին ավելի շատ հիշել Հիսուս Քրիստոսին, հրավիրեք նրանց հաջորդ շաբաթ ամեն օր գրել տետրերում, սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերում կամ իրենց անձնական օրագրերում այն մասին, թե ինչ են նրանք անում Փրկչին հիշելու համար: Խրախուսեք նրանց գրել իրենց մտքերը, որոնք ունեցել են հաղորդության ընթացքում կամ ինչպես է Փրկչին հիշելը ազդել իրենց մտքերի, խոսքերի և գործերի վրա:
Հետևեք ուսանողներին հաջորդ մի քանի դասերի ընթացքում՝ խրախուսելով նրանց շարունակել ամեն օր գրելը: Շաբաթվա ընթացքում դուք կարող եք նրանց մի քանի րոպե տալ դասի սկզբում՝ գրի առնելու, թե ինչ են նրանք անում հիշելու համար Փրկչին:
3 Նեփի 18.15 25
Հիսուսն ուսուցանում է Նեփիացիներին միշտ աղոթել Հորը և միմյանց հաճախ հանդիպել:
Բաժանեք ուսանողներին զույգերի: Հրավիրեք յուրաքանչյուր մասնակցի կարդալ 3 Նեփի 18.15–21 միասին, որոնելով այն, ինչ Փրկիչն ուսուցանել է մեզ անել գայթակղությանը դիմադրելու համար: Երբ վերջացնեն կարդալը, մասնակիցներին հանձնարարեք գրել մեկ նախադասություն, որով կարող են ամփոփել գայթակղությունը հաղթահարելու այս ուսմուքները: Խնդրեք մի քանի զույգերի պատմել, թե ինչ են գրել: (Թեև ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր իրենց ամփոփումներն արտահայտելու համար, նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը.Եթե մենք արթուն կենանք և միշտ աղոթենք Հորը, մենք կարող ենք դիմադրել սատանայի գայթակղություններին:)
-
Ի՞նչ է նշանակում արթուն բառը3 Նեփի 18.18 հատվածում: (Լինել հոգեպես զգաստ, աչալուրջ կամ զգոն:)
-
Ինչո՞ւ եք կարծում, որ արթուն լինելն ու աղոթելը կարևոր են գայթակղությանը դիմադրելու համար:
Շեշտեք, որ 3 Նեփի 18.15, 20–21 հատվածները սուրբ գրությունների սերտման հատվածներ են: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս հատվածը տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել այն:
-
Ինչպե՞ս է աղոթքն օգնում մեզ մնալ արթուն և զգաստ մեզ գայթակղելու սատանայի ջանքերին դիմակայելիս:
Հրավիրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանել հետևյալ հարցերից մեկին: (Դուք կարող եք գրել հարցերը գրատախտակին կամ դրանք դանդաղ կարդալ, որպեսզի ուսանողները կարողանան դրանք գրի առնել:)
-
Ինչպե՞ս է աղոթելն օգնել ձեզ դիմադրել սատանայի գայթակղություններին:
-
Ի՞նչ կարող եք անել ձեր անհատական աղոթքները բարելավելու համար:
-
Ի՞նչ օրհնություններ եք տեսել ձեր ընտանիքի հետ աղոթելուց:
-
Ի՞նչ կարող եք անել՝ օգնելու ձեր ընտանիքին ունենալ հետևողական և իմաստալի աղոթք:
Եթե ժամանակը ներում է, կարող եք խնդրել մի քանի ուսանողների դասարանին պատմել այն, ինչ իրենք գրել են:
Խնդրեք ուսանողներին մտածել ինչ որ մեկի մասին, ում իրենք կկամենային օգնել մոտենալ Փրկչին: Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին և խրախուսեք ուսանողներին այն գրի առնել. Երբ ծառայում ենք ուրիշներին, մենք կարող ենք օգնել նրանց գալ դեպի Քրիստոսը: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 18.22–24 :
-
Ի՞նչ է խնդրում Փրկիչը մեզանից անել՝ օգնելու համար ուրիշներին գալ դեպի Իրեն: (Մենք չպետք է ուրիշներին հեռացնենք մեր Եկեղեցու ժողովներից և մենք պետք է աղոթենք նրանց համար:)
-
Փրկիչն ասաց, որ Նա է լույսը, որը մենք պետք է բարձր պահենք աշխարհի համար: Ինչպե՞ս կարող ենք յուրաքանչյուրս քայլել մեր կյանքում՝ վեր պահելով Փրկչի լույսը:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը: Հրավիրեք ուսանողներին լսել, թե ինչ, ըստ Երեց Հեյլսի, տեղի կունենա, երբ մենք արդարակյաց կյանքով ապրենք:
«Մի՞թե Հիսուսի համար հաճելի չի լինի, եթե մենք կարողանանք թույլ տալ, որ մեր լույսն այնպես շողա, որ նրանք ովքեր հետևել են մեզ, հետևեն Փրկչին: Կան այնպիսիք, ովքեր որոնում են լույսը և ովքեր ուրախությամբ կանցնեն մկրտության դարպասով դեպի նեղ և անձուկ արահետը, որը տանում է դեպի հավերժական կյանք (տես 2 Նեփի 31): Արդյոք կլինե՞ք դուք այդ լույսը, որը կառաջնորդի նրանց դեպի ապահով նավահանգիստ» (“That Ye May Be the Children of Light” [Brigham Young University fireside address, Nov. 3, 1996], 8, speeches.byu.edu):
-
Ի՞նչ մտքեր եք ունենում, երբ մտածում եք, «Մի՞թե Հիսուսի համար հաճելի չի լինի, եթե մենք կարողանանք թույլ տալ, որ մեր լույսն այնպես շողա, որ նրանք ովքեր հետևել են մեզ, հետևեն Փրկչին» հարցը:
Բացատրեք, որ ուրիշների համար աղոթելը, նրանց հրավիրելը հաճախել Եկեղեցու ժողովներին և Քրիստոսանման օրինակ ցույց տալը, ուղիներ են, որոնցով մենք կարող ենք ծառայել ուրիշներին: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել մի փորձառությամբ, որի ժամանակ նրանք բարձր են պահել Փրկչի լույսը՝ օգնելու ինչ որ մեկին գալ դեպի Նա:
3 Նեփի 18.26–39
Փրկիչն ուսուցանում է Իր աշակերտներին ընկերակցություն ցույց տալ բոլոր մարդկանց:
Ամփոփեք 3 Նեփի 18.26–39 , բացատրելով, որ Փրկիչը բազմության հետ խոսելուց հետո դիմեց Իր ընտրած տասներկու աշակերտներին և հրահանգեց նրանց, թե ինչպես առաջնորդեին և ղեկավարեին Եկեղեցու գործերը: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 18.32, փնտրելով, թե ինչպես մենք պետք է պատասխանենք մարդկանց, ովքեր հեռացել են հավատքից:
-
Ինչո՞ւ է կարևոր, որ մենք շարունակենք ծառայել մարդկանց, ովքեր հեռացել են հավատքից:
Կարող եք կիսվել մի փորձառությամբ, որի ժամանակ դուք օգնել եք ծառայել Աստծո զավակներից մեկին և օգնել եք այդ անձնավորությանը գալ դեպի Քրիստոսը: