Դաս 145
Եթեր 3
Նախաբան
Տիրոջ այն հարցին ի պատասխան, թե— «Ի՞նչ կկամենաս, որ ես անեմ, որ դուք լույս ունենաք ձեր նավերում», Հարեդի եղբայրը պատրաստում է տասնվեց քարեր և խոնարհաբար Տիրոջը խնդրում դիպչել դրանց «որ դրանք կարողանան փայլել խավարում» (Եթեր 2.23; 3.4): Քանի որ Հարեդի եղբայրն ուներ զորեղ հավատք, նա տեսավ Տիրոջ ձեռքը դիպչելիս քարերին: Այնուհետև Տերն Իրեն ցույց տվեց Հարեդի եղբորը և հայտնեց շատ բաներ: Տերը պատվիրեց Հարեդի եղբորը, որպեսզի նա գրեր այն, ինչ տեսել ու լսել էր և կնքել այդ բաները մինչ Տերը կցանկանար ի հայտ բերել դրանք:
Ուսուցանման առաջարկներ
Եթեր 3.1–20
Տերը դիպչում է քարերին և լուսավորում հարեդացիների բեռնանավերը և ցույց տալիս Իրեն Հարեդի եղբորը
Այնուհետև ուսանողներին տվեք հետևյալ հարցը և մի ուսանողի խնդրեք պատասխանները գրել գրատախտակին:
-
Որո՞նք են այն մի քանի բաները, որոնց համար երիտասարդները անկեղծորեն աղոթում են:
Ուսանողներին խնդրեք պատկերացնել, թե իրենց ընկերներից մեկն աղոթում է գրատախտակին գրված որևէ բանի համար: Այդ ընկերը կցանկանար իմանալ, թե ինչպես բարելավեր իր աղոթքները և արարքները, որպեսզի կարողանար ստանալ Տիրոջ օգնությունն ու առաջնորդությունը: Հորդորեք ուսանողներին մտածել այդ խնդրանքի մասին, երբ նրանք կուսումնասիրեն Հարեդի եղբոր օրինակը Եթեր 3-ում, չմոռանալով իրենց մտքերով կիսվել ընկերների հետ:
Ուսանողներին հիշեցրեք, որ անցած դասերի ժամանակ նրանք քննարկել են այն պատմությունը, երբ Հարեդի եղբայրը Տիրոջը հարցրել էր, թե ինչպես ապահովեր լույս հարեդացիների բեռնանավերի համար:
-
Ի՞նչ արեց Հարեդի եղբայրը, որպեսզի լույս ապահովեր բեռնանանվերի համար (տես Եթեր 3.1):
-
Ի՞նչ խնդրեց Հարեդի եղբայրը Տիրոջից լույս ունենալու համար (տես Եթեր 3.1, 4):
-
Հարեդի եղբոր գործողությունների մեջ հատկապես ի՞նչը ձեզ վրա տպավորություն գործեց:
Շեշտեք, որ Հարեդի եղբայրը շատ ջանքեր թափեց քարերը պատրաստելու համար: Այնուհետև թող ուսանողները մտածեն, թե որքա՞ն արդյունավետ կլիներ լուսավորությունը, եթե Տերը չդիպչեր քարերին: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Եթեր 3.2–5, ուշադրություն դարձնելով այն արտահայտություններին, որոնք ցույց են տալիս Հարեդի այն ընկալումը, որ նա կախված է Տիրոջից:
Կարդալուց հետո ուսանողներին բաժանեք զույգերի: Խնդրեք նրանց միմյանց հետ կիսվել իրենց գտածով: Առաջարկեք նաև, որ նրանք կիսվեն նրանով, թե Հարեդի եղբոր աղոթքի մեջ ինչը նրանց դուր եկավ:
Եթեր 3.2 կարդալուց հետո ուսանողների մոտ կարող են հարցեր ծագել, թե ինչ է նշանակում «մենք քո առաջ անարժան ենք» և «մեր էությունները շարունակ չար են դարձել» արտահայտությունները: Օգնեք նրանց հասկանալ, որ երբ Հարեդի եղբայրն ասաց այս բառերը, նա նկատի ուներ այն կարգավիճակը, որը մենք ժառանգել ենք «անկման պատճառով»: Մենք ֆիզիկապես և հոգեպես առանձնացել ենք Աստծուց և շարունակում ենք առանձնանալ, երբ մենք մեղք ենք գործում: Նրա հետ համեմատած մենք թույլ ու անարժան ենք: Առանց Նրա օգնության, մենք երբեք չենք կարող վերադառնալ ապրելու Նրա ներկայության մեջ:
Որպեսզի օգնեք ուսանողներին հետագայում ավելի լավ իրենց կարդացած հատվածները հասկանալ, տվեք հետևյալ հարցերը.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար գիտակցելը մեր կախվածությունը Տիրոջից, երբ մենք Նրա օգնությանն ենք դիմում:
-
Եթեր 3.1–5-ում ի՞նչ ապացույցներ, ըստ ձեզ, ուներ Հարեդի եղբայրն այն մասին, որ Տերը կարող է օգնել իրեն լուծել խնդիրը: (Եթե անհրաժեշտ է, ուսանողներին հուշեք, որ փնտրեն այնպիսի արտահայտություններ, որոնք նկարագրում են Հարեդի եղբոր ջանքերը, և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս նրա վստահությունը Տիրոջ հանդեպ:)
Ընդգծելու համար Հարեդի եղբոր հավատքի զորությունը, ուսանողներին խնդրեք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ արտահայտությունը.
«Անշուշտ Աստված, ինչպես նաև ընթերցողը զգում է ինչ-որ վառ բան այս մարդու հավատքի մանկական անմեղության և ջանքերի մեջ: «Ահա, ո՜վ Տեր, դու կարող ես անել այս»: Թերևս, սուրբ գրություններում չկա ավելի զորեղ հավատքի միասնական արտահայտություն, արված մարդու կողմից: …Այնուամենայնիվ, վստահ չէ մարգարեն իր կարողության վրա, նա չունի ոչ մի անվստահություն Աստծո զորության հանդեպ» (“Rending the Veil of Unbelief,” in Nurturing Faith through the Book of Mormon: The 24th Annual Sidney B. Sperry Symposium [1995], 12):
Ցույց տվեք այն նկարը, որտեղ Հարեդի եղբայրը տեսնում է Տիրոջ մատը (62478; Ավետարանի նկարների գիրք [2009], հր. 85): Մի ուսանողի հանձնարարեք կարդալ Եթեր 3.6: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և պատկերացնել, թե այդ հատվածում նկարագրված փորձությունը ինչ էր նշանակում Հարեդի համար:
-
Ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք դուք, եթե ունենայիք նմանատիպ փորձառություն, ինչպես Հարեդի եղբայրը:
Ամփոփեք Եթեր 3.6–8, մեկնաբանելով, որ երբ Հարեդի եղբայրը տեսավ Տիրոջ մատը, նա «վայր ընկավ Տիրոջ առջև» (Եթեր 3.6): Նա զարմացավ՝ տեսնելով, որ Տիրոջ մատը «մարդու մատի պես էր, նման մսից ու արյունից» (Եթեր 3.6): (Հետագայում Հարեդի եղբայրը իմացավ, որ նա տեսել էր Տիրոջ հոգու մարմինը [տես Եթեր 3.16]:)
Հանձնարարեք ուսանողներին ցածրաձայն կարդալ Եթեր 3.9՝ փնտրելով այն պատճառը, թե ինչու Հարեդի եղբայրը կարողացավ տեսնել Տիրոջ մատը:
Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին.
Թող ուսանողները առաջարկեն այնպիսի բառեր, որոնք կարող են օգտագործվել այս նախադասությունը լրացնելու համար: Ուսանողները պետք է առաջարկեն հավատք բառը այս նախադասությունը լրացնելու համար: Նրանք նաև կարող են առաջարկել ջանքեր, հնազանդություն, կարիքներ, և անկեղծություն: Օգնեք նրանց հասկանալ, որ այդ բոլոր բառերը ներկայացնում են մեր հավատքը: Այնուհետև լրացրեք գրատախտակին գրվածը՝ Եթե մենք խոնարհաբար կանչենք Տիրոջ անունը, Նա կօրհնի մեզ՝ համաձայն մեր հավատքի և Իր կամքի:
Հետ գնացեք դասի սկզբում գրատախտակին գրված բառերի ցուցակին: Ցուցակից ընտրեք մեկ կամ երկու անուն: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով այն մասին, թե ինչպես կարող է որևէ մեկը ցույց տալ իր հավատքը Տիրոջ հանդեպ այս իրավիճակում: Ուսանողների պատասխաններից հետո, ցույց տվեք գրատախտակին հենց նոր գրված սկզբունքը:
-
Ինչպիսի՞ փորձ եք ունեցել ձեր կյանում, որն օգնել է ձեզ հասկանալ, որ այս սկզբունքը ճշմարիտ է:
Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այս սկզբունքը իրենց կյանքում, հանձնարարեք նրանց մտածել մի իրավիճակի մասին, որտեղ նրանք Տիրոջ օգնության կարիքն ունեն: Նրանց ժամանակ տրամադրեք իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրելու մի ձև, որով նրանք կարող են ավելի շատ հավատք ցուցաբերել, երբ նրանք խոնարհաբար փնտրում են Տիրոջ օգնությունը: Հորդորեք ուսանողներին հետևել իրենց գրածին: Կարող եք կիսվել մի փորձառությամբ այն մասին, երբ դուք օրհնվել եք Տիրոջ հանդեպ հավատք ցուցաբերելու արդյունքում:
Մի ուսանողի հանձնարարեք կարդալ հետևյալ հայտարարությունը, որով Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրում է, որ մեր նախկին փորձառությունները կարող են զորացնել մեր հավատքը:
«Նախապատրաստական հավատքը կազմված է նախկինում ունեցած փորձառություններից, որն էլ ապահովում է հավատքի հիմքը» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 18):
-
Բաբելոնյան աշտարակից սկսած, որո՞նք են Հարեդի եղբոր ունեցած այն մի քանի փորձառությունները, որոնք ամենայն հավանականությամբ զորացրել էին նրա հավատքը Տիրոջ հանդեպ: Ձեր կարծիքով, ինչպե՞ս են այդ փորձառությունները նրան նախապատրաստել ունենալու այդպիսի ուժեղ հավատք, երբ նա քարերը տարավ Տիրոջ մոտ:
Ուսանողներին հանձնարարեք բաժանվել զույգերի և քննարկել հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ փորձառություններ են զորացրել ձեր հավատքը Տիրոջ հանդեպ: Ինչպե՞ս կարող են այդ փորձառությունները նախապատրաստել ձեզ ունենալու ձեր կյանքում ավելի մեծ հավատք:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Եթեր 3.9–12: Դասարանին հանձնարարեք հետևել նրանց: Այնուհետև տվեք հետևյալ հարցը.
-
Երբ Տերը հարցրեց «Հավատո՞ւմ ես դու այն խոսքերին, որոնք ես կխոսեմ», Հարեդի եղբայրն ասաց, «Այո՛, Տե՛ր» (Եթեր 3.11–12): Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր, որ Հարեդի եղբայրը պարտավորվեց հավատալ Տիրոջ խոսքերին նախքան այն լսելը:
Բացատրեք, որ նախկին փորձառությունների վրա հիմնված հավատքի մասին Երեց Հոլլանդի խոսքերից հետո, նա ուսուցանել է մեզ ավելի լիարժեք հավատքի մասին, որը մենք պետք է զարգացնենք: Մի ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Երեց Հոլլանդի հետևյալ հայտարարությունը.
«Քավիչ հավատքը հաճախ պետք է կիրառվի ապագա փորձառությունների հանդեպ՝ դեպի անհայտը, որը հնարավորություն է ընձեռում հրաշքների համար: Խստապահանջ հավատքը, սարեր շրջող հավատքը, հավատքը՝ որն ուներ Հարեդի եղբայրը, գերազանցում է հրաշքներին և գիտելիքին: … Հավատքը՝ դա անվերապահորեն և —նախապես— համաձայնվելն է, անկախ նրանից, թե մոտ և հեռու ապագայում Աստված ինչ պահանջներ կդնի:
Հարեդի եղբոր հավատքը լիարժեք էր» (Christ and the New Covenant, 18–19):
Խրախուսեք ուսանողներին մտածել այն մասին, թե արդյոք իրենք ունեն բավարար հավատք հավատալու Տիրոջը և հետևելու նրան, ինչը Նա կհայտնի իրենց, նույնիսկ մինչև Նա ցույց կտա դա:
Հանձնարարեք ուսանողներին ցածրաձայն կարդալ Եթեր 3.13–20՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ օրհնություն ստացավ Հարեդի եղբայրը իր հավատքի շնորհիվ: Կարող եք ժամանակ տրամադրել, որպեսզի նրանք գրի առնեն նրա սովորած ճշմարտությունները և ունեցած փորձառությունները: Երբ ուսանողները վերջացնեն գրելը, նրանցից մի քանիսին խնդրեք կիսվել իրենց գրածով:
Այս դասի սկզբում, երբ ուսանողները կարդացին Տիրոջ մատը Հարեդի եղբորը տեսանելի դարձնելու մասին, դուք հարցրեցիք նրանց, թե ինչպես նրանք կզգային նման իրավիճակում հայտնվելու դեպքում: Այժմ, Հարեդի եղբոր փորձառությունների մասին ավելի շատ բան կարդալուց հետո, դուք կարող եք այդ հարցը կրկնել:
Վկայեք, որ եթե մենք Հարեդի եղբոր նման հավատք ցուցաբերենք, մենք ավելի կմոտենանք Տիրոջը:
Եթեր 3.21–28
Տերը պատվիրում է Հարեդի եղբորը գրի առնել այն բաները, որ նա տեսավ, և կնքել իր հիշատակարանը:
Մի ուսանողի հանձնարարեք կարդալ Եթեր 3.25–26, և դասարանին հանձնարարեք բացահայտել, թե Տերը տեսիլքում ինչ ցույց տվեց Հարեդի եղբորը: Թույլ տվեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով:
Ամփոփեք Եթեր 3.21–24, 27–28՝ մեկնաբանելով, որ Տերը պատվիրել է Հարեդի եղբորը գրի առնել իր տեսած և լսած բաները և կնքել իր գրածը: Տերը նաև մեկնաբանել է, որ Նա կպատրաստի ուղի Հարեդի եղբոր գրածների համար, որպեսզի ապագայում այն թարգմանվի՝— երկու քարերի շնորհիվ: Այդ քարերը կլինեն Ուրիմ և Թումիմ կոչվածի մասը (տես ՎևՈւ 17.1; տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Ուրիմ և Թումիմ»):
Ավարտեք, ուսանողներին հորդորելով կիրառել այն, ինչ նրանք այսօր սովորեցին՝— փնտրել ուղիներ իրենց հավատքն ու վստահությունը Տիրոջը ցույց տալու համար: Կիսվեք ձեր համոզվածությամբ, որ եթե մենք կիրառենք հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ, Աստված կօրհնի մեզ այնպես, ինչպես Նա օրհնեց Հարեդի եղբորը: