Դաս 38
2 Նեփի 28
Նախաբան
Նեփին մարգարեացավ վերջին օրերի որոշ դժվարին պայմանների մասին, ներառյալ կեղծ ուսմունքների և շատ եկեղեցիների հպարտության մասին, որոնք կառուցվելու էին: Նա ուսուցանեց, թե ինչպես զանազանել կեղծ վարդապետությունները և աշխարհիկ մոտեցումները, և նա նախազգուշացրեց ուղիների մասին, որոնցով Սատանան կփորձի շեղել մեզ արդարությունից:
Ուսուցանման առաջարկներ
2 Նեփի 28.1–19
Նեփին նկարագրում է մեր օրերի կեղծ եկեղեցիները և կեղծ գաղափարները
Գրատախտակի վրա նկարեք նախազգուշացնող նշաններ, որոնք ընդունված են ձեր մշակույթում: Օրինակ, դուք կարող եք նկարել ճանապարհային նշան կամ խորհրդանիշ, որը ցույց է տալիս, որ տվյալ նյութը վտանգավոր է կամ թունավոր:
-
Ո՞րն է այս նշանների նպատակը:
Բացատրեք, որ Մորմոնի Գիրքը կարող է օգնել մեզ տեսնել հոգևորապես վտանգավոր ազդեցությունների նախազգուշացնող նշանները: Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը բացատրել է, որ Մորմոնի Գրքի նպատակներից մեկն է բացահայտել, թե ինչպես հակառակորդը և Եկեղեցու այլ թշնամիները կաշխատեն վերջին օրերում: Հրավիրեք մի ուսանողի կարդալ Նախագահ Բենսոնի հետևյալ խոսքերը.
«Մորմոնի Գիրքը բացահայտում է Քրիստոսի թշնամիներին: Այն բացահայտում է կեղծ վարդապետությունները: … Այն ամրացնում է Քրիստոսի խոնարհ հետևորդներին մեր օրերում դևի չար ծրագրերի, մեթոդների և վարդապետությունների դեմ պայքարում: Մորմոնի Գրքի ուրացողները նման են մեր օրերի ուրացողներին» (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, Jan. 1988, 3):
-
Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը բացահայտում Քրիստոսի թշնամիներին: (Այն ներառում է արձանագրություններ այն մարդկանց վերաբերյալ, ովքեր փորձել են ուրիշներին հեռացնել Քրիստոսին հավատալուց: Այն մեզ թույլ է տալիս տեսնել նրանց սխալները և կեղծ գաղափարները:)
-
Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը ամրացնում մեզ հակառակորդի դեմ պայքարում:
Վկայեք, որ Մորմոնի Գիրքը բացահայտում է դևի կեղծ գաղափարները և ամրացնում է մեզ նրա չար ծրագրերի դեմ պայքարում: Բացատրեք, որ 2 Նեփի 28–ում ուսանողները կտեսնեն սրա օրինակը: Այս գլուխը պարունակում է վերջին օրերի վերաբերյալ Նեփիի մարգարեություններից մեկը: Այս մարգարեությունում Նեփին նախազգուշացրեց կեղծ ուսմունքների մասին, որոնք լայն տարածում կգտնեն մեր օրերում:
Հրավիրեք ուսանողներին մտքում քննել 2 Նեփի 28.3–9-ը, փնտրելով Նեփիի նախազգուշացումները կեղծ ուսմունքների վերաբերյալ: Նշեք, որ 2 Նեփի 28.7–9-ը սերտման համար նախատեսված հատված է: Դուք պետք է խրախուսեք ուսանողներին նշել այս հատվածը առանձնակի ձևով, որպեսզի նրանք կարողանան այն հեշտությամբ գտնել: Հատվածն ուսումնասիրելու համար ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո մի քանի ուսանողների հրավիրեք գրատախտակի մոտ: Խնդրեք նրանցից յուրաքանչյուրին այս հատվածներից գրել մեկ կեղծ ուսմունք կամ գաղափար, ներառյալ հատվածը, որտեղ այն գտնվում է: Ապա հարցրեք մնացած ուսանողներին, թե արդյոք նրանք նկատել են այլ կեղծ ուսմունքներ կամ գաղափարներ այս հատվածներում: Եթե այո, հրավիրեք նրանց ավելացնել այն գրատախտակին գրվածներին:
Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել այս կեղծ վարդապետություններից և գաղափարներից մի քանիսը, տվեք հետևյալ հարցերը.
-
Որո՞նք են այս կեղծ գաղափարների մեր ժամանակների օրինակները: (Այնպես արեք, որ չնշվեն առանձին եկեղեցիների անուններ, երբ նրանք պատասխանեն այս հարցին:)
-
Ինչպե՞ս է այս կեղծ գաղափարը խոչընդոտում, որ մարդիկ հետևեն մեր Երկնային Հոր ծրագրին:
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 28.12–14: Հրավիրեք դասարանին փնտրել Նեփիի նախազգուշացումներն այն բանի վերաբերյալ, թե ինչ կպատահի շատ եկեղեցիների և մարդկանց հետ վերջին օրերում հպարտության և կեղծ վարդապետությունների պատճառով:
-
Ի՞նչ ազդեցություն են ունենում մարդկանց վրա հպարտությունը և կեղծ ուսմունքները:
-
Ինչո՞ւ «Քրիստոսի խոնարհ հետևորդները» չեն շեղվում հպարտության և ամբարշտության պատճառով: Ինչպե՞ս մենք կրող ենք խուսափել «մարդկանց ցուցումների» պատճառով մոլորվելուց: (Դուք կարող եք բացատրել, որ «մարդկանց ցուցումներ» արտահայտությունը վերաբերվում է մարդկանց ուսմունքներին՝ ի տարբերություն Տիրոջ ուսմունքների:)
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 28.15–16, 19՝ փնտրելով կեղծ ուսմունքների հետևանքները:
-
Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ եք դուք տեսնում այս հատվածներում, որոնք նկարագրում են հպարտության և կեղծ ուսմունքների հետևանքները:
2 Նեփի 28.20–32
Նեփին նախազգուշացնում է այն մասին, թե ինչպես է Սատանան փորձում մոլորեցնել մեզ
Ուսանողների հետ կիսվեք հետևյալ պատմությամբ.
Որոշակի հանձնարարությամբ Աֆրիկայում գտնվելու ժամանակ Նախագահ Բոյդ Ք. Փաքերը գնացել էր արգելանոց կենդանիներ տեսնելու: Նա նկատել էր, որ կենդանիները ջրարբի ծանծաղների մոտ անհանգիստ էին: Երբ նա հարցրել էր էքսկուրսավարին, թե ինչու կենդանիները ջուր չէին խմում, էքսկուրսավարն ասել էր, որ դրա պատճառը կոկորդիլոսներն էին: Նախագահ Փաքերը հիշում է.
«Ես կարծեցի, թե նա կատակ էր անում և լրջորեն հարցրեցի նրան. «Ո՞րն է խնդիրը»: Նա կրկին պատասխանեց. «Կոկորդիլոսները»: …
Նրա համար ակնհայտ էր, որ ես չհավատացի իրեն և իմ կարծիքով որոշեց ինձ դաս տալ: Մենք գնացինք մեկ այլ վայր, որտեղ մեքենան կանգնեց մի ցեխոտ փոսի վերևում, որտեղից մենք կարող էինք ցած նայել: «Ահա»,- ասաց նա: «Ինքներդ տեսեք»:
Բացի ցեխից, մի քիչ ջրից և անհանգիստ կենդանիներից ես ուրիշ ոչինչ չէի տեսնում: Ապա հանկարծ ես տեսա դրան՝մի մեծ կոկորդիլոս, որ տեղավորվել էր ցեխի մեջ, սպասելով, որ մի կենդանի այնքան կծարավի, որ կգա ջուր խմելու:
Ես հանկարծ սկսեցի հասկանալ: Երբ նա տեսավ, որ ես կամենում էի լսել, նա շարունակեց իր դասը: «Կոկորդիլոսներ արգելոցում ամենուր կան,- ասաց նա,-ոչ միայն գետերում: Մենք չունենք ոչ մի ջրափոս, որ մոտակայքում կոկորդիլոս չլինի, և դուք լավ կանեք, որ հաշվի առնեք դա»: …
Աֆրիկա կատարած մեկ այլ ճամփորդության ժամանակ ես քննարկեցի այս փորձառությունը մեկ այլ արգելոցի աշխատողի հետ: …
Նա այնուհետև ցույց տվեց ինձ մի վայր, որտեղ ողբերգություն էր պատահել: Անգլիայից մի երիտասարդ աշխատում էր հյուրանոցում: Չնայած մշտական և կրկնվող նախազգուշացումներին, նա անցավ արգելափակող ցանկապատից, որ ինչ որ բան ստուգեր դիմացի ծանծաղուտում, ուր ջուրը չէր ծածկում նրա թենիսի կոշիկները:
«Նա չէր հասցրել երկու քայլ անել,- ասաց աշխատողը,- երբ կոկորդիլոսը բռնեց նրան, և մենք ոչինչ չկարողացանք անել նրան փրկելու համար»» (“Spiritual Crocodiles,” Ensign, May 1976, 30–31):
-
Ի՞նչը պատճառ դարձավ, որ այս երիտասարդ տղան դառնար կոկորդիլոսի զոհը: Ինչպե՞ս նա կարող էր խուսափել այդ ողբերգությունից: (Հնազանդվելով իրեն տրված նախազգուշացումներին:)
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Փաքերի հետևյալ խորհուրդը.
«Կյանքում ձեզանից առաջ ապրածները մի փոքր փորձ ունեն ջրափոսերի հետ կապված և նախազգուշացնում են կոկորդիլոսների մասին: Ոչ միայն մեծ, մոխրագույն մողեսները, որ կարող են ձեզ մասնատել, այլ հոգևոր կոկորդիլոսները նույնիսկ շատ ավելի վտանգավոր են և ավելի խաբուսիկ ու ավելի քիչ տեսանելի, քան այն լավ քողարկված կոկորդիլոսներն Աֆրիկայում:
Այս հոգևոր կոկորդիլոսները կարող են սպանել կամ խեղել ձեր հոգիները: Դրանք կարող են զրկել ձեզ ձեր հոգու խաղաղությունից և նրանց հոգու խաղաղությունից, ովքեր սիրում են ձեզ: Դա այն բաներն են, ինչից պետք է նախազգուշանալ, և այժմ դժվար թե լինի մի ջրափոս ողջ մահկանացու կյանքում, որ լի չլինի դրանցով» (“Spiritual Crocodiles,” 31):
-
Նախագահ Փաքերի պատմության կոկորդիլոսները ինչո՞վ են նման Սատանայի գայթակղություններին և մարտավարություններին: Ի՞նչ նախազգուշացումներ ենք մենք ստանում, որ օգնում են մեզ խուսափել հոգևոր վտանգից:
Բարձրաձայն կարդացեք 2 Նեփի 28.19, մինչ ուսանողները հետևում են ձեզ: Ապա գրատախտակին գրեք Սատանան փնտրում է հափշտակել մեզ իր զորության մեջ …
Բացատրեք, որ երբ Նեփին շարունակեց իր մարգարեությունը, նա խոսեց մարտահրավերների մասին, որ Սատանան կօգտագործի մեր դեմ վերջին օրերում: Ուսանողներին զույգերի բաժանեք: Հրավիրեք յուրաքանչյուր զույգին կարդալ 2 Նեփի 28.20–29, փնտրելով եղանակներ, որ ավարտեն գրատախտակին գրված նախադասությունը:
Մի քանի րոպե հետո հրավիրեք զույգերին, որ զեկուցեն, թե ինչպես են նրանք լրացրել գրատախտակին գրված նախադասությունը: Որպես այս քննարկման մի մաս, համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Սատանան օգտագործում է շատ մարտահրավերներ, փորձելով հաղթել մեզ, օրինակ՝ մեզ բարկության դրդելով, խաղաղեցնելով մեզ և հանդարտեցնելով մեզ, և մեզ շողոքորթելով:
-
Որո՞նք են որոշ օրինակներն այն բանի, որ Սատանան փորձում է «դրդել [մարդկանց] բարկության ընդդեմ նրա, ինչը բարի է»: Ինչպե՞ս է բարկությունը շփոթեցնում մարդկանց, թե որն է բարին և որն է չարը:
-
Ձեր կարծիքով ինչո՞ւ է վտանգավոր մարդկանց համար «անհոգ լինել Սիոնում», կարծելով, որ ոչ մի առաջխաղացման կարիք չկա: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Սատանան կարող է նման մարդկանց առաջնորդել «զգուշորեն վար՝ դեպի դժոխք»:
-
Ի՞նչ է նշանակում մեկին շողոքորթել: (Կեղծ ձևով գովաբանել և հաճոյախոսություն անել:) Ձեր կարծիքով, ինչո՞ւ շողոքորթելը կարող է որոշ մարդկանց հեռացնել Տիրոջից:
-
Ինչո՞ւ է Սատանան փորձում մարդկանց համոզել, որ նա գոյություն չունի:
-
Ի՞նչ կարող ենք մենք անել բարկությունից պաշտպանվելու համար: Ինչպե՞ս մենք կարող ենք պաշտպանվել այն զգացողությունից, որ ամեն ինչ լավ է: Ինչպե՞ս մենք կարող ենք պաշտպանվել շողոքորթությունից:
Դասի վերջում տեղեկացրեք ուսանողներին, որ 2 Նեփի 28-ի վերջաբանը պարունակում է վերջնական նախազգուշացում և հավաստիացում Տիրոջ կողմից: Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ 2 Նեփի 28.30–32:
-
Տերը հարգում է մեր ընտրելու իրավունքը և Նրանից սովորելու մեր ջանքերը: Համաձայն 2 Նեփի 28.30-ի, Նա սովորեցնում է մեզ «տող առ տող, ցուցում առ ցուցում»: Ի՞նչ է դա նշանակում ձեր համար: Համաձայն այս հատվածի, ի՞նչ է պատահում նրանց հետ, ովքեր ասում են. «Մենք բավականաչափ ունենք»:
-
2 Նեփի 28.32-ում Տերն Իր խոսքն ուղղում է այն մարդկանց, ովքեր ուրացել են Նրան: Այս հատվածում ձեր կարծիքով ի՞նչ ի նկատի ունի նա, երբ ասում է. «Ես կերկարացնեմ իմ բազուկը դեպի նրանց օր օրի»: (Այս հատվածում Տերը հայտնում է Իր ողորմածությունը և Իր ցանկությունը ամեն օր մեզ օգնելու համար, երբ մենք փնտրենք հետևել Նրա կամքին, եթե մենք նույնիսկ Նրան մերժել ենք անցյալում: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերը ողորմած կլինի բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր կապաշխարեն և կգան Իր մոտ:)
Գրատախտակին գրեք հետևյալը. Այսօրվա սովորածի արդյունքում ես կ…: Հրավիրեք ուսանողներին ավարտին հասցնել նախադասությունը իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում, նկարագրելով, թե նրանք ինչ կանեն որպես 2 Նեփի 28 –ում տրված Նեփիի մարգարեության ուսումնասիրության արդյունք: Դուք կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել դասարանի հետ իրենց գրածով: Այնուամենայնիվ, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ իրենք չպետք է պարտավորված զգան մտքերով կամ փորձառություններով կիսվել, որոնք չափազանց անհատական են կամ գաղտնի:
Վկայեք, որ Տիրոջ կողմից առաջնորդություն և ուժ ստանալու շնորհիվ մենք կարող ենք հաղթահարել փորձությունը: Եվ նույնիսկ երբ մենք մեղք ենք գործում, Տերը ողորմած կլինի մեր հանդեպ, եթե մենք անկեղծորեն ապաշխարենք: