Դաս 134
3 Նեփի 28
Նախաբան
Երբ Հիսուս Քրիստոսը հարցրեց Իր տասներկու Նեփիացի աշակերտներից յուրաքանչյուրին, թե ի՞նչ էին նրանք կամենում Իրենից, ինն աշակերտները խնդրեցին արագ վերադառնալ Նրա մոտ, երբ իրենց ծառայությունն ավարտվեր: Երեքը խնդրեցին մնալ երկրի վրա՝ բերելու հոգիներ դեպի Նա, մինչև Նրա Երկրորդ Գալուստը: Տերը երկու խմբի արդար ցանկություններն էլ հարգեց: Մորմոնը տվել է մի քանի մանրամասներ Երեք Նեփիացիների ծառայության վերաբերյալ և Նա նաև կիսվեց նրանով, թե ինչ Տերը հայտնեց իրեն Երեք Նեփիացիների զգացած ֆիզիկական փոփոխության մասին, որպեսզի նրանք կարողանային մնալ երկրի վրա:
Ուսուցանման առաջարկներ
3 Նեփի 28.1 –11
Հիսուս Քրիստոսը բավարարում է Իր Նեփիացի աշակերտների ցանկությունները
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ նրանք կպատասխանեին, եթե Հիսուս Քրիստոսը հայտնվեր նրանց և հարցներ. «Ի՞նչ կցանկանայիք ինձանից»: Խնդրեք նրանց, որ գրեն իրենց պատասխանները տետրերում կամ սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերում: Հնարավորություն տվեք նրանց կիսվել իրենց գրածով, եթե նրանք իրենց հարմար են զգում այդ անել:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 28.1–3 հատվածները, որոնելով իննը Նեփիացի աշակերտների պատասխանը, երբ Տերը տվեց նրանց այդ հարցը: Հետո երբ ուսանողները հաղորդեն, թե ինչ իրենք սովորեցին, հարցրեք.
-
Ի՞նչ զգաց Փրկիչն այդ իննը աշակերտների ցանկության վերաբերյալ:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 28.4–9 , որոնելով, թե ինչ էին ցանկացել Փրկչի երեք մնացած աշակերտները: Հանձնարարեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի վերաբերյալ: (Օգտակար կլինի ուսանողների ուշադրությունը հրավիրել 3 Նեփի 28.9-ի հետևյալ խոսքերի վրա. «Դուք փափագեցիք, որպեսզի դուք կարողանաք մարդկանց հոգիներ բերել ինձ մոտ»:)
-
Ի՞նչ զգաց Փրկիչը այդ երեք աշակերտների ցանկության վերաբերյալ:
-
Համաձայն 3 Նեփի 28.8–9 հատվածների, ի՞նչ խոստացավ Փրկիչը Երեք Նեփիացիներին, որպեսզի նրանց արդար ցանկությունները կարողանային իրագործվել:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 28.10 հատվածը և խնդրեք դասարանին որոնել Երեք Նեփիացիներին խոստացված Տիրոջ օրհնությունները:
-
Ի՞նչ խոստացավ Տերը Երեք Նեփիացիներին: Երբ եք տեսել, երբ ուրիշներին ծառայելը բերել է ուրախություն:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջ մասին 3 Նեփի 28.1–10 հատվածներից: (Ուսանողների պատասխանները այս հարցին կարող են ներառել, որ Տերն օրհնում է մեզ մեր արդար ցանկությունների համաձայն և որ Տերը գոհ է լինում, երբ մենք ցանկանում ենք օգնել ուրիշներին գալ դեպի Նա: )
Ուսանողներին օգնելու համար հասկանալ արդար ցանկությունների կարևորությունը, կարդացեք հետևյալ ուղերձները.
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն ասել է.
«Այն, ինչ մենք համառորեն ցանկանում ենք ժամանակի ընթացքում, այն էլ ի վերջո մենք կդառնանք, և այն էլ մենք կստանանք հավերժության մեջ: …
Ուստի, արդար ցանկությունները պետք է համառ լինեն» (“According to the Desire of [Our] Hearts,” Ensign, Nov. 1996, 21–22):
Նախագահ Բրիգամ Յանգն ուսուցանել է.
«Տղամարդիկ և կանայք, ովքեր ցանկանում են տեղեր ձեռք բերել սելեստիալ արքայությունում, կպարզեն, որ նրանք պետք է ամեն օր ճակատամարտեն ամենայն արդարության թշնամու հետ» (“Remarks,” Dec. 28, 1864, 98):
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մենք պետք է ճակատամարտենք ամեն օր, որպեսզի մեր արդար ցանկությունները կատարվեն:
-
Ե՞րբ եք զգացել, որ Տերն օրհնել է ձեզ՝ ձեր արդար ցանկությունների շնորհիվ:
Հիշեցրեք ուսանողներին այն ցանկությունների մասին, որոնք նրանք գրեցին դասի սկզբում: Հրավիրեք նրանց գրել մի քանի նախադասություն այն մասին, թե նրանք ինչ պետք է սկսեն անել այսօր՝ ապահովելու համար, որ այդ արդար ցանկություններն իրագործվեն:
3 Նեփի 28.12–35
Մորմոնը նկարագրում է Երեք Նեփիացիների ծառայությունը
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 28.12–16 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում, գտնելով, թե ինչ պատահեց այդ Նեփիացի աշակերտներին, երբ Փրկիչը նրանց մոտից հեռացավ: Բացատրեք, որ աշակերտները զգացին փոխակերպում՝ ժամանակավոր փոփոխություն իրենց մարմիններում:
-
Համաձայն 3 Նեփի 28.15-ի, ո՞րն էր պատճառներից մեկը, որ աշակերտները փոխակերպվեցին: (Որպեսզի «նրանք կարողանային տեսնել Աստծո բաները»:)
Բացատրեք, որ 3 Նեփի 28.17 հատվածից սկսած մենք կարդում ենք Երեք Նեփիացիների ծառայության Մորմոնի նկարագրությունը: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 28.17, փնտրելով այն, ինչ չգիտեր Մորոմոնը Երեք Նեփիացիների ֆիզիկական վիճակի մասին, երբ գրում էր այս պատմությունը: (Դուք կարող եք պատմել ուսանողներին, որ դասի հետագա ընթացքում նրանք ավելի շատ կսովորեն այն փոփոխության մասին, որը Երեք Նեփիացիները զգացին:)
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 28.18–23: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում, որոնելով թե ինչպես Տերն օրհնեց Երեք Նեփիացիներին, որպեսզի նրանք իրականացնեին իրենց արդար ցանկությունները:
-
Ի՞նչ արեցին Երեք Նեփիացիները՝ ուրիշներին դեպի Փրկիչը բերելու իրենց ցանկությունն իրականացնելու համար:
-
Ի՞նչ ուղիներով Տերն օրհնեց նրանց, որպեսզի նրանք իրականացնեին իրենց ցանկությունը:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 28.25–32 հատվածները, գտնելով մարդկանց ովքեր օգուտ են քաղել և դեռ օգուտ են քաղում Երեք Նեփիացիների ծառայությունից: Դուք կարող եք առաջարկել , որ ուսանողները նշեն այն, ինչ գտնեն: (Նշեք, որ 3 Նեփի 28.27–28-ում տրվում է մեկ պատճառ, թե ինչու մենք պետք է զգույշ լինենք հավատալիս և պատմություններով կիսվելիս այն մարդկանց հետ, ովքեր պնդում են, որ հանդիպել են Երեք Նեփիացիներին. Մորմոնն ասել է, որ մարդիկ, ում Երեք Նեփիացիները կծառայեն «չեն ճանաչի նրանց»:)
3 Նեփի 28.36–40
Մորմոնն իմանում է փոխակերպված էակների առանձնահատկությունի մասին
Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք երբևէ ունեցել են հարց ավետարանի մասին կամ կարդացել ինչ որ բան սուրբ գրություններում, որը չեն հասկացել: Հիշեցրեք նրանց, որ երբ Մորմոնը առաջին անգամ գրեց Երեք Նեփիացիների փոխակերպման մասին, նա ասաց, որ լիովին չէր հասկանում փոփոխությունը նրանց ֆիզիկական վիճակի մեջ երկրի վրա նրանց ծառայության ընթացքում (տես 3 Նեփի 28.17):
-
Ո՞ւմ եք սովորաբար դիմում, երբ հարցեր եք ունենում ավետարանի կամ սուրբ գրությունների հատվածների մասին: Ինչո՞ւ:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 28.36–37՝ պարզելու համար, թե ինչպես Մորմոնը գտավ իր հարցի պատասխանը:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Մորմոնից, թե ինչպես ստանալ լրացուցիչ հասկացողություն: (Չնայած ուսանողները կարող են պատասխանել այս հարցին տարբեր ձևերով, հավաստիացեք, որ նրանք հասկանում են հետևյալ սկզբունքը. Երբ մեզ մոտ բացակայում է իմացությունը, մենք պետք է հարցնենք Երկնային Հորը և մենք կստանանք առաջնորդություն:)
-
Որո՞նք են այն օրինակները, որոնք բացատրում են այս սկզբունքը:
-
Որո՞նք են այն իրավիճակները, որոնցում մենք գուցե կարիք ունենանք խնդրել Երկնային Հորից ավելի մեծ հասկացողոթյուն:
Կարդացեք հետևյալ միտքը, որում Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը պարզաբանում է մի քանի հանգամանքներ, որոնցում մենք պետք է աղոթենք օգնության համար.
«Յուրաքանչյուրս Նրա օգնության մեծ կարիքն ունենք, երբ ձգտում ենք սովորել ավետարանի ճշմարտությունները և ապա դրանցով ապրել, երբ ձգտում ենք Նրա օգնությանը մեր կյանքի մեծ որոշումներում, որոշումներում՝ ներառյալ կրթությունը, ամուսնությունը, աշխատանքը, բնակության վայրը, մեր ընտանիքները, Տիրոջ գործում միմյանց հետ ծառայելը և Նրա ներումն ու անընդհատ առաջնորդությունն ու պաշտպանությունը փնտրելը բոլոր բաներում, որ անում ենք: …
Ողջ կյանքում միշտ աղոթք անելուց հետո, ես գիտեմ սիրո, զորության և ուժի մասին, որը գալիս է ազնիվ և սրտառուչ աղոթքից: Ես գիտեմ մեր մահկանացու փորձառության ընթացքում մեզ ուսուցանելու, մեզ առաջնորդելու, մեզ ուղեկցելու մեր Հոր պատրաստակամության մասին: Այսպիսով, մեծ սիրով մեր Փրկիչն ասել է. «Այն ինչ ասում եմ մեկին, ասում եմ բոլորին. Միշտ աղոթիր, չլինի թե այն չարագործը զորություն ունենա քո վրա, և հանի քեզ քո տեղից» (ՎևՈւ 93.49 :) (“Pray Always,” Ensign, Oct. 1981, 3, 6):
-
Ինչպե՞ս կարող եք մեծացնել ձեր հավատքը աղոթքի ուժի միջոցով: Երբ եք դուք և ձեր ընտանիքը պատասխաններ ստացել ձեր աղոթքներին:
Խրախուսեք ուսանողներին դիմել Երկնային Հորն աղոթքով, երբ նրանք ձգտում են հասկանալ ավետարանը և դիմակայել կյանքի մարտահրավերներին: Վկայեք այն օրհնությունների մասին, որոնք եկել են ձեր կյանք, երբ դուք ձեր մարտահարավերն ու հարցերը ներկայացրել եք Երկնային Հորը:
Բացատրեք, որ փոփոխությունը, որը զգացին Երեք Նեփիացիները, կոչվում է փոխակերպում: Տիրոջ հավատարիմ ծառաներից ոմանք փոխակերպվեցին, որպեսզի կարողանային շարունակել իրենց ծառայությունը երկրի վրա: Երբ Մորմոնը շարունակեց հարցնել այս փոփոխության մասին, նա իմացավ փոխակերպված էակների առանձնահատկությունների մասին:
Գրատախտակին գրեքՓոխակերպված Էակներ: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 28.37–38: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով թե ինչ էր Մորոմնը իմացել այն փոփոխության մասին, որը տեղի էր ունեցել Երեք Նեփիացիների մարմիններում:
-
Ի՞նչ իմացավ Մորմոնը փոխակերպված էակների մասին: (Խնդրեք որևէ ուսանողի ծառայել որպես գրագիր և գրել մյուս ուսանողների պատասխանները գրատախտակին: Պատասխանները պետք է ներառեն, որ փոխակերպված էակները «մահ չեն ճաշակում», որ նրանք ցավ չեն զգում, և որ նրանք վիշտ չեն զգում, բացի այն, որ վիշտ են զգում աշխարհի մեղքերի պատճառով:)
-
Ինչո՞ւ էր այս փոփոխությունը նրանց մարմիններում անհրաժեշտ: (Դուք կարող եք հանձնարարել ուսանողներին վերանայել 3 Նեփի 28.6–7 հատվածները: Փոփոխությունն անհրաժեշտ էր, որպեսզի նրանք կարողանային կատարել երկրի վրա մնալու իրենց արդար ցանկությունը և շարունակեին հոգիներ բերել դեպի Քրիստոս, մինչև Փրկչի Երկրորդ Գալուստը:)
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 28.39–40 հատվածները, որոնելով լրացուցիչ տեղեկություններ փոխակերպված էակների մասին: Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, մեկ այլ գրագրի հանձնարարեք գրել նրանց գտածները գրատախտակին: (Պատասխանները պետք է ներառեն՝ չեն կարող գայթակղվել սատանայի կողմից, սրբագործված են և սուրբ և որ «երկրի զորությունները չէին կարող պահել նրանց»:) Գուցե կարիք լինի, որ բացատրեք, որ չնայած փոխակերպված էակները չեն տանում մահվան ցավերը, նրանք հարություն առած չեն: Նրանք չեն ստանա այդ «ավելի մեծ փոփոխությունը», մինչև Դատաստանի Օրը, երբ նրանք արագորեն «մի ակնթարթում» փոխվեն մահկանացությունից անմահության (տես 3 Նեփի 28.8, 40):
Եզրափակեք, վկայելով դասարանում քննարկվող սկզբունքների և վարդապետությունների մասին: Հրավիրեք ուսանողներին գործել Հոգուց ստացած հուշումների հիման վրա: