Դաս 32
2 Նեփի 12–15
Նախաբան
Եսայիան դատապարտում էր իր օրերի մարդկանց ամբարշտությունը, ինչպես նաև շատերի ամբարշտությունը վերջին օրերին: Նա նախազգուշացնում էր չարը բարի անվանելու և բարին չար անվանելու դեմ: Նա նաև շեշտում էր վերջին օրերին ավետարանի Վերականգնումը, ներառյալ՝ տաճարի նշանակությունը և աշխարհի մեղքերից մաքուր լինելու կարևորությունը: Եսայիայի մասին լրացուցիչ տեղեկության համար տես այս ձեռնարկի դաս 21-ը:
Ուսուցանման առաջարկներ
2 Նեփի 12-15
Եսայիան տարբերակում է մտցնում ամբարիշտ և արդար իսրայելցիների միջև
Օգնելու համար ուսանողներին հասկանալ այսօրվա դասի ենթատեքստը, սկսեք դասը, հիշեցնելով նրանց, որ նախորդ դասին նրանք սովորեցին մարգարե լինելու Եսայիայի կոչի մասին: Այսօր նրանք կսովորեն այն մարդկանց մասին, որ նա ուսուցանում էր:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ երբ Եսայիան նկարագրում էր Տիրոջ ուխտյալ ժողովրդի գործերը իր օրերում, նա նկարագրում էր նաև մեր օրերի մարդկանց: Երեց Դալլին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է. «Եսայիայի գիրքը պարունակում է բազմաթիվ մարգարեություններ, որոնք, կարծես, բազմակի իրականացումներ ունեն: … Այն փաստը, որ այդ մարգարեություններից շատերը կարող են տարբեր նշանակություններ ունենալ, շեշտում է նրա կարևորությունը, որ մենք պետք է փնտրենք Սուրբ Հոգու հայտնությունը՝ դրանք մեկնաբանելու համար» (“Scripture Reading and Revelation,” Ensign, Jan. 1995, 8):
Դասից առաջ արտանկարեք հետևյալ աղյուսակը գրատախտակին կամ պատրաստեք այն որպես աշխատանքային թերթիկներ: Յուրաքանչյուր սյունակում գրելու բավարար տեղ թողեք ուսանողների համար:
Ի՞նչ վարվելաձև և սովորույթներ են արտահայտում այդ մարդկանց մեղքերը: | ||
Ի՞նչ կպատահի այդ մարդկանց իրենց մեղքերի արդյունքում: |
Բացատրեք, որ այս աղյուսակը կօգնի դասարանին քննել մարդկանց գործողությունների հետևանքները, ովքեր ապրել են իրենց ուխտերին հակառակ:
Դասարանը բաժանեք երկու մասի: Ուսանողների մեկ խմբին խնդրեք ուսումնասիրել 2 Նեփի 12.5–12, 17–19; 13.8–9: Մյուս խմբին խնդրեք ուսումնասիրել 2 Նեփի 13.16–26: Ուսանողներին խնդրեք կարդալ իրենց հանձնարարված տողերը և գտնել աղյուսակի ձախ սյունակի երկու հարցերի պատասխանները: Եթե աղյուսակը գրատախտակի վրա է, յուրաքանչյուր խմբից մեկական ուսանողի խնդրեք գրել իրենց պատասխանները համապատասխան սյունակում: Եթե աղյուսակը պատկերված է թերթիկների վրա, խնդրեք ուսանողներին գրել իրենց պատասխանները իրենց թերթիկների վրա:
Երկրորդ խմբին բացատրեք, որ Եսայիան կանխատեսել է իր օրերի և ապագայի աշխարհիկ կանանց արտասովոր հագուստների և պահելաձևի հետևանքները: 2 Նեփի 13.16–26 նկարագրում է նրա տեսածը: Թեև Եսայիան հատուկ խոսում էր «Սիոնի դուստրերի» մասին, նրա խոսքերը վերաբերում են նաև տղամարդկանց: (Կարող եք նշել, որ 2 Նեփի 14.1-ի մարգարեությունը բազմամուսնության մասին չէ: Այն պատերազմում զոհվող տղամարդկանց մասին է, որը նկարագրվում է 2 Նեփի 13.25–26-ում, որի հետևանքով շատ կանայք այրիանում էին:)
Երբ ուսանողները բավական ժամանակ ունեցան պատասխանելու աղյուսակի հարցերին, հարցրեք.
-
Ի՞նչ մեղքեր էին կատարել այդ մարդիկ: (Հնարավոր պատասխաններ. Հպարտություն, կռապաշտություն, աշխարհիկություն և վատնում:) Ի՞նչ արտահայտություններ են նշում, որ մարդիկ գործել են այդ մեղքերը: Որո՞նք են այդ մեղքերի հետևանքները:
-
Եսայիան խոսում էր երկրի մասին, որը «լի էր կուռքերով» (2 Նեփի 12.8): Որո՞նք են կռապաշտության ձևերն այսօր:
Այս քննարկման կազմում կարդացեք հետևյալ խորհուրդը Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալից.
«Ժամանակակից կուռքերը կամ կեղծ աստվածները կարող են այնպիսի տեսք ընդունել, ինչպիսին են՝ հագուստը, տները, բիզնեսները, մեքենաները, սարքերը, զվարճության նավերը և բազմաթիվ այլ նյութական արժեքներ, որոնք շեղում են աստվածային ուղուց: … Շատ երիտասարդ տղամարդիկ որոշում են հաճախել քոլեջ, երբ պետք է ծառայեն միսիայում: Աստիճանը, հարստությունը և ապահովությունը, որը գալիս է դրա արդյունքում, կարծես, այնքան ցանկալի է, որ միսիան հայտնվում է երկրորդ տեղում: … Շատերը երկրպագում են որսորդությունը, ձկնորսությունը, արձակուրդը, հանգստյան օրերի ճաշկերույթները և բնության գրկում զվարճանալը: Մյուսները որպես կուռքեր են ընտրում սպորտային խաղերը, բեյսբոլը, ֆուտբոլը, ցլամարտը կամ գոլֆը: … Երկրպագության մեկ այլ ձև է տղամարդկանց համար ուժը և համբավը» (The Miracle of Forgiveness [1969], 40–41):
-
Եսայիան մարգարեանում էր մարդկանց մասին, որոնք արտահայտում են իրենց հպարտությունը և աշխարհիկությունը իրենց հագնվելու ձևով: Ինչպե՞ս մենք կարող ենք զերծ մնալ աշխարհիկ վարվելաձևից և միտումներից:
Գրատախտակին գրեք Վայ: Բացատրեք, որ վայ բառը արտահայտում է վիշտ և տառապանք: Հնադարյան մարգարեները երբեմն օգտագործում էին այս խոսքը՝ շեշտելու համար մեղքի հետևանքները: (Ուսանողները, հավանաբար, կհիշեն այդ բառը, որը մի քանի անգամ կրկնվել է 2 Նեփի 9.27–38-ում:) Խնդրեք ուսանողներին լսել, իսկ դուք բարձրաձայն կարդացեք 2 Նեփի 15.18–23 : (Կարող եք խրախուսել ուսանողներին նշել վայ բառը և արտահայտությունները, որոնք նկարագրում են վիշտ և տառապանք առաջացնող գործողությունները և պահվածքը: Կարող եք նաև առաջարկել, որ նրանք գրեն վայ բառի սահմանումը այդ տողերի դիմաց՝լուսանցքում:)
-
Ի՞նչ է ձեզ համար նշանակում 2 Նեփի 15.20:
-
Ինչպե՞ս եք տեսնում, որ մարդիկ կոչում են չարը բարի, իսկ բարին չար՝ մեր օրերում:
Ասացեք ուսանողներին, որ այժմ նրանք կկարդան մի խումբ մարդկանց մասին, որոնք պահում էին իրենց ուխտերը: Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 14.2–4: Դասարանի մնացած մասին խնդրեք գտնել մարդկանց այս խմբի Եսայիայի նկարագրությունը:
-
Ի՞նչ խոսքեր կամ արտահայտություններ են ցույց տալիս, որ մարդկանց այս խումբը տարբերվում է այն խմբերից, որոնք մենք ուսումնասիրել ենք: (Կարող եք գրել ուսանողների պատասխանները գրատախտակին:)
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 14.5–6 և գտնել, թե ինչ երեք տեղեր են, ըստ Եսայիայի, տալիս հոգևոր պաշտպանություն: Հետևեք, որ ուսանողները գտնեն և հասկանան բնակատեղ (տուն), ժողովներ (հավաքման տեղեր, օրինակ՝ ճյուղեր, ծխեր կամ ցցեր), և տաղավար (տաճար) բառերը: Բացատրեք, որ «ամպ և մեգ ցերեկով, և բոցավառ կրակի փայլ գիշերով» նշանակում է պաշտպանություն և առաջնորդություն, որը Մովսեսը և նրա ժողովուրդը ստացան Տիրոջից անապատում (տես Ելից 13.21–22): Այս խոսքերը մեզ հիշեցնում են այն պաշտպանության և առաջնորդության մասին, որը մենք կարող ենք ստանալ Տիրոջից: Նաև նշեք, որ Եսայիան նմանեցնում էր տաճարը պաշտպանող հովանու՝ շոգից, և ապաստարանի և ծածկի՝ մրրիկից և անձրևից:
-
Ե՞րբ եք զգացել Տիրոջ պաշտպանությունը կամ առաջնորդությունը ձեր տանը կամ եկեղեցում:
-
Ե՞րբ եք գտել հոգևոր հանգստություն կամ պաշտպանություն տաճարում:
-
Ի՞նչ տեսակի մարդիկ կբնակվեն տներում և կերկրպագեն եկեղեցիներում և տաճարներում, որ նկարագրված են հատվածներ 5–6-ում:
-
Ի՞նչ մենք կարող ենք անել մեր տները և ճյուղերը կամ ծխերը աշխարհից պաշտպանող վայրեր դարձնելու համար:
Ամփոփեք 12–15 գլուխները, բացատրելով, որ այս գլուխներում մենք սովորում ենք, որ պատվիրաններ պահելը հոգևոր պաշտպանության օրհնություններ է բերում, մինչ ուխտերը խախտելը զրկում է մեզ Տիրոջ պաշտպանությունից: Հավաստիացրեք ուսանողներին, որ իրենք կարող են իրենց կյանքում ստեղծել այնպիսի միջավայր, ինչպիսին նկարագրվում է 2 Նեփի 14.5–6-ում:
2 Նեփի 12.1–5; 15.26
Եսայիան մարգարեանում է տաճարների և Տիրոջ Եկեղեցու մասին, որոնք պետք է հիմնվեին վերջին օրերին:
Նկարեք գրատախտակին սար և տաճար պատկերող հետևյալ սխեման.
-
Ինչո՞վ են նման սարը և տաճարը: (Հնարավոր պատասխաններ. Երկուսն էլ ազնվազարմ և հրաշագեղ են, և ոգեշնչում են մեզ նայել դեպի երկինք:)
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 12.2–5, ուշադրություն դարձնելով նրա վրա, թե ինչ Աստված խոստացավ հիմնել վերջին օրերին և ինչպես դա պետք է օրհնի մարդկանց կյանքերը:
-
Ի՞նչ է նշանակում «Տիրոջ սար» արտահայտությունը: (Դա վերաբերում է Սոլթ Լեյքի Տաճարին, սակայն կարող է վերաբերել ցանկացած այլ տաճարի, որը Տերը հիմնել է վերջին օրերին:)
-
Ի՞նչ օրհնություններ են գալիս «Տիրոջ տնից» վերջին օրերին: (Ուսանողները կարող են գտնել սկզբունքներից մեկը՝ Աստված հիմնում է տաճարներ՝ մեզ Իր ճանապարհները ուսուցանելու և օգնելու համար քայլել Իր շավիղներով [տես 2 Նեփի 12.3]:)
-
Ինչպե՞ս են տաճարները օգնում մեզ քայլել Տիրոջ շավիղներով:
Կարդացեք հետևյալ հայտարարությունը, որտեղ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին խոսում է տաճարների նշանակության մասին.
«Այս յուրահատուկ և սքանչելի շենքերը, և այնտեղ կատարվող արարողությունները ներկայացնում են մեր երկրպագության գագաթնակետը: Այդ արարողությունները դառնում են մեր կրոնաբանության առավել խոր արտահայտումները: Ես հորդորում եմ մեր մարդկանց ամենուրեք, ողջ համոզվածությամբ, որին ընդունակ եմ, ապրել արժանի կրելու տաճարային երաշխավորագիր, պահպանել այն և համարել արժեքավոր ունեցվածք, և էլ ավելի մեծ ջանք գործադրել գնալու Տիրոջ տուն և ճաշակելու այնտեղի հոգին և օրհնությունները» (“Of Missions, Temples, and Stewardship,” Ensign, Nov. 1995, 53):
-
Ինչպե՞ս կարող են տաճարները օգնել մեզ խուսափել2 Նեփի 12–15-ում նկարագրված ամբարշտության հետևանքներից: (Հնարավոր պատասխաններ. Տաճարային ուխտեր կապելը և պահելը ամրացնում է մեզ և մեր ընտանիքներին և պաշտպանում ամբարշտությունից: Կանոնավոր տաճարային երկրպագությունը հիշեցնում է մեզ Փրկչի, Նրա քավող զոհաբերության և մեր կապած ուխտերի մասին: Եթե մենք արժանի ենք ապրում տաճարային երաշխավորագիր կրելու համար, մենք հավերժական կյանքի օրհնությունների հույս ենք ունենում: Այդ հույսը խրախուսում է մեզ արդար ապրել:)
-
Ինչպե՞ս է տաճարը ոգեշնչել և օրհնել ձեզ:
Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 15.26: Դասարանին խնդրեք գտնել արտահայտությունը, որը նշում է, որ Տերը «դրոշակ կբարձրացնի» վերջին օրերին մարդկանց հավաքելու համար: Բացատրեք, որ դրոշակ բառը նշանակում է նշան, դրոշ կամ ցուցանակ, որն ազդարարում է եզրագծի ավարտը և ծառայում է նշան հավաքվելու համար, հատկապես ճակատամարտի ժամանակ:
-
Ի՞նչ է «ազգերի դրոշակը», որի մասին մարգարեանում է Եսայիան:
Կարդացեք Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը.
«Այդ դրոշակը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է, որը բարձրացվել է վերջին անգամ, որ այլևս երբեք չկործանվի կամ տրվի այլ մարդկանց: Դա ամենամեծ իրադարձությունն է այն օրից ի վեր, երբ Քավիչը բարձրացվեց խաչի վրա և իրականացրեց անսահման և հավերժական քավությունը: Այն ավելի մեծ նշանակություն ունի մարդկության համար, քան որևէ այլ իրադարձություն, որ կատարվել է այդ օրից ի վեր» (Doctrines of Salvation, 3 vols. [1954–56], 3:254–55):
-
Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին «դրոշակ ազգերի» համար:
-
Ի՞նչ օրհնություններ են գալիս ձեր կյանք Եկեղեցում ձեր անդամության արդյունքում:
-
Մտածեք բոլոր օրհնությունների մասին, որոնք դուք ստացել եք, և ճշմարտությունների մասին, որոնք սովորել եք որպես Եկեղեցու անդամ: Ի՞նչ ճշմարտություն դուք կարող եք կիսել մյուսների համար, որը կօգնի նրանց հավաքվել «ազգերի դրոշակի» ներքո:
Վկայեք, որ Տերը օրհնում է մեզ մեծ օգնությամբ, որ հաջողակ ապրենք վերջին օրերին: Նա կօրհնի և կսրբագործի նրանց, ովքեր ընտրել են գալ Իր մոտ: Եթե մենք կապենք և պատվենք Նրա հետ ուխտերը, Նա կօգնի մեզ քայլել Իր ուղիներով: