Դաս 42
2 Նեփի 33
Նախաբան
Նեփին ավարտում է իր հիշատակարանը հայտարարելով, որ իր գրած բառերը վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և համոզում են մարդկանց բարիք անել և համբերել մինչև վերջ: Նա ասել է, որ չնայած նա գրել է «տկարության մեջ», նրա խոսքերը եղել են «մեծ արժեքի» և «ուժեղ կդարձվեն» նրանց համար, ովքեր կկարդան դրանք (տես 2 Նեփի 33.3–4): Նա վկայել է, որ իր գրածները «Քրիստոսի խոսքերն» էին և որ մարդիկ պատասխանատու կլինեն Աստծո առաջ դրանց հանդեպ իրենց արձագանքի համար (տես 2 Նեփի 33.10–15):
Ուսուցանման առաջարկներ
2 Նեփի 33.1–2
Նեփին ուսուցանում է ճշմարտությունը մեր սրտերին հասցնելու Սուրբ Հոգու զորության մասին
Գրատախտակին նկարեք հետևյալ նկարը.
-
Ի՞նչ տարբերություն կա, երբ ուղերձը հասնում է մինչև մեկի սիրտը և երբ ուղերձը մտնում է մեկի սրտի մեջ:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 33.1: Ապա խնդրեք ուսանողներին մտքում խորհել հետևյալ հարցի շուրջ:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ Սուրբ Հոգին ճշմարտությունը հասցնի մինչև մեր սրտերը, սակայն ոչ մեր սրտերի մեջ:
Մինչ ուսանողները խորհում են այս հարցի շուրջ, բարձրաձայն կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը: Բացատրեք, որ այս մեջբերման մեջ Երեց Բեդնարը խոսում է 2 Նեփի 33.1-ի մասին:
«Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Հոգու զորությունը ուղերձը հասցնում մինչև սիրտը, սակայն ոչ սրտի մեջ: Ուսուցիչը կարող է բացատրել, ցուցադրել, համոզել և վկայել, և անել այս ամենը հոգևոր մեծ ուժով ու արդյունավետությամբ: Այնուամենայնիվ, ի վերջո ուղերձի բովանդակությունը և Սուրբ Հոգու վկայությունը ներթափանցում է սրտի մեջ միայն այն ժամանակ, երբ ստացողը թույլ է տալիս նրան ներս մտնել» (“Seek Learning by Faith” [address to CES religious educators, Feb. 3, 2006], 1, si.lds.org):
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Ջերալդ Ն. Լանդի հետևյալ խոսքերը.
«Ինչո՞ւ ուղղակի մինչև սիրտը: Անձնական կամքն այնքան սրբազան է, որ Երկնային Հայրը, չնայած Իր անսահման զորությանը, երբեք չի ստիպի մարդկային սրտին: … Աստված թույլ է տալիս մեզ լինել մեր սեփական սրտի պահապանները կամ դռնապանները: Մենք պետք է մեր իսկ ազատ կամքով բացենք մեր սրտերը Հոգու առջև» («Բացելով մեր սրտերը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 33):
-
Ինչո՞վ է որոշվում արդյոք ուղերձը անհատի սրտի մեջ մտավ:
-
Ե՞րբ եք դուք զգացել, որ ավետարանի ուղերձը ներթափանցել է ձեր սիրտ: Ի՞նչ է սա ձեզ ասում ձեր սրտի մասին այդ պահին:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 33.2, ուշադրություն դարձնելով այն եղանակին, որով մարդիկ արձագանքում են Սուրբ Հոգուն, երբ նրանք կարծրացնում են իրենց սրտերը: Դուք կարող եք բացատրել, որ «դատարկ բաներ» արտահայտությունը նշանակում է «ոչինչ»: «[Գրված խոսքերը ] որպես դատարկ բաներ» համարելը նշանակում է մտածել, որ դրանք արժեք չունեն:
-
Ի՞նչ վարքագիծ և վերաբերմունք են ունենում կարծրացած սիրտ ունեցող մարդիկ:
-
Ձեր համար ո՞րն է 2 Նեփի 33.2–ի ուղերձը: (Ուսանողները կարող են պատասխանել, որ մենք ընտրում ենք բացել կամ փակել մեր սրտերը Սուրբ Հոգու ոգեշնչումների առաջ: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ երբ մենք բացում ենք մեր սրտերը, Սուրբ Հոգու ուղերձները կարող են ներթափանցել մեր սրտերը:)
Նախքան դասը շարունակելը ուսանողներին որոշակի ժամանակ տրամադրեք, որ լուռ խորհեն իրենց սրտի վիճակի մասին և որոշեն, թե արդյոք նրանք թույլ են տալիս ճշմարտության ուղերձներին ներթափանցել իրենց սրտերը:
2 Նեփի 33.3–15
Նեփին բացատրում է իր հիշատակարանի նպատակը և հույս է հայտնմում, որ իր ընթերցողները կհավատան Քրիստոսին
Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները.
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 33.3–7, փնտրելով Նեփիի հույսերը նրանց համար, ովքեր կկարդան նրա խոսքերը: Հրավիրեք մի քանի ուսանողների գալ գրատախտակի մոտ և լրացնել նախադասությունները, օգտագործելով իրենց սեփական բառերը կամ Նեփիի խոսքերը: (Գրատախտակին գրված արտահայտություններից մի քանիսը ունեն մեկից ավելի պատասխաններ:)
-
Ինչպե՞ս մենք կարող ենք ամրացնել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին մեր անձնական վկայությունները:
Թող հինգ ուսանողներ հերթով բարձրաձայն կարդան 2 Նեփի 33.10–14: Խնդրեք դասարանին հետևել, Նեփիի հրաժեշտի խոսքում փնտրելով արտահայտություններ, որոնք կարևոր են նրանց համար: Դուք կարող եք խորհուրդ տալ ուսանողներին նշել այս արտահայտությունները:
-
Ո՞ր արտահայտություններն են կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ:
-
Եթե մարդիկ հավատում են Քրիստոսին, ի՞նչ կզգան նրանք Մորմոնի Գրքի հանդեպ: (Տես 2 Նեփի 33.10:)
-
Ըստ Նեփիի նախազգուշացումների ի՞նչ կպատահեր նրանց հետ, ովքեր կմերժեին իր խոսքերը: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք նաև մտածեն, թե ինչպես իրենց կզգան Տիրոջ ներկայության մեջ, եթե հավատացել և հետևել են Նեփիի և այլ մարգարեների խոսքերին:)
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 33.15 և խորհել Նեփիի վերջին խոսքերի շուրջ. «Ես պետք է հնազանդվեմ»: Ապա նրանց տվեք մի քանի րոպե, որ վերանայեն 1 և 2 Նեփիի գրքերը, որպեսզի գտնեն Նեփիի հնազանդության օրինակները: Մի քանի րոպե հետո խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով: Պատասխանները կարող են լինել՝ Երուսաղեմը թողնելը, արույրե թիթեղները բերելու համար Երուսաղեմ վերադառնալը, կրկին Երուսաղեմ վերադառնալը, որ խնդրեն Իսմայելի ընտանիքին միանալ իրենց, երկու տեսակի թիթեղներ պահելը, Լիահոնայի առաջնորդությանը հետևելը, նավ կառուցելը, խոստումի երկիր ճամփորդելը, Լամանից ու Լեմուելից բաժանվելը և իր ժողովրդին արդարությամբ առաջնորդելը: Երբ ուսանողները օրինակներ բերեն, դուք կարող եք դրանք գրել գրատախտակին:
Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը. Ես պետք է …
Հրավիրեք ուսանողներին լրացնել այս նախադասությունը իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում: Արտահայտեք ձեր վստահությունը, որ նրանք կարող են ընտրել հնազանդ լինել: Կիսվեք ձեր մտքերով, թե ինչպես կարող են Նեփիի խոսքերն օգնել նրանց ամրացնել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս և մեծացնել բարիք գործելու նրանց ունակությունը:
2 Նեփիի կրկնություն
Որոշ ժամանակ տրամադրեք, որ օգնեք ուսանողներին կրկնել 2 Նեփին: Խնդրեք նրանց մտածել, թե ինչ են սովորել այս գրքից սեմինարիայի և իրենց սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության ժամանակ: Անհրաժեշտության դեպքում խրախուսեք նրանց աչքի անցկացնել 2 Նեփին, որ օգնեք նրանց հիշել: Խնդրեք նրանց նախապատրաստվել կիսել ինչ-որ բան 2 Նեփիից, որ ոգեշնչել է նրանց բարիք գործել և հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոս, ինչպես ասել է Նեփին (տես 2 Նեփի 33.4): Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով:
Կիսվեք Մորմոնի Գիրքը կարդալու մեր պարտականության և օրհնությունների մասին հետևյալ մեջբերումներով, որոնք գալիս են մեր կյանք, երբ մենք իրականացնում ենք այս պարտականությունը.
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է. «Ինձ թվում է, որ այս Եկեղեցու յուրաքանչյուր անդամ երբեք չի բավարարվի, եթե ժամանակ առ ժամանակ կրկին չկարդա Մորմոնի Գիրքը և խորապես չխորհի դրա մասին, որպեսզի կարողանա վկայել, որ այն իսկապես գրված է Ամենազորի ներշնչմամբ, և որ դրա պատմությունը ճշմարիտ է» (in Conference Report, Oct. 1961, 18):
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է, որ եթե Եկեղեցու անդամները կարդան Մորմոնի Գիրքը «[նրանց] կյանքում և [նրանց] տներում կավելանա Տիրոջ Հոգին, կամրանա Նրա պատվիրաններին հնազանդ քայլելու վճռականությունը և ավելի ամուր վկայություն կլինի Աստծո Որդու կենդանի իրականության վերաբերյալ» (“A Testimony Vibrant and True,” Ensign, Aug. 2005, 6):
Դասի վերջում դուք կարող եք կիսվել անձնական փորձառությամբ որպես վկայություն, որ այս գլխի Նեփիի խոսքերը իրականացել են ձեր կյանքում: