Դաս 55
Մոսիա 5–6
Նախաբան
Մոսիա 5-ը պարունակում է իր ժողովրդին ուղղված Բենիամին թագավորի ելույթի վերջաբանը, որի արձանագրությունը սկսվում է Մոսիա 2–ից: Որպես Բենիամին թագավորի խոսքերին հավատալու արդյունք, մարդիկ զորեղ փոփոխություն զգացին իրենց սրտերում: Նրանք ուխտի մեջ մտան Աստծո հետ և իրենց վրա վերցրեցին Հիսուս Քրիստոսի անունը: Ինչպես արձանագրված է Մոսիա 6–ում, Բենիամին թագավորը փոխանցեց իր թագավորությունն իր որդի Մոսիային, ով ղեկավարեց համաձայն իր հոր օրինակի:
Ուսուցանման առաջարկներ
Մոսիա 5.1–4
Բենիամին թագավորի ժողովուրդը նկարագրում են զորեղ փոփոխություն, որը նրանք զգացել են Հոգու միջոցով
Նախքան դասը գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.
Խնդրեք ուսանողներին պատասխանել այս հարցերին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Ապա կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ ելույթը.
«Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունը պահանջում է հիմնավոր և մշտական փոփոխություն մեր իսկ էության մեջ, որը հնարավոր է, եթե մենք վստահում ենք «Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմածությանը և շնորհին» (2 Նեփի 2.8): Երբ մենք որոշում ենք հետևելՎարդապետին, մենք որոշում ենք փոխվել՝ հոգեպես վերածնվել» («Դուք պետք է վերստին ծնվեք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 20):
Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները հետևյալ մեջբերումը գրեն իրենց սուրբ գրություններում Մոսիա 5.2–ի կողքին կամ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում. «Երբ մենք որոշում ենք հետևելՎարդապետին, մենք որոշում ենք փոխվել՝ հոգեպես վերածնվել» (Երեց Դեյվիդ Ա. Բեդնար):
-
Ի՞նչ եղանակներով ենք մենք որոշում փոխվել, երբ մենք որոշում ենք հետևել Հիսուս Քրիստոսին:
Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որ վերանայեն Մոսիա 2–4–ը: Դուք կարող եք խորհուրդ տալ, որպեսզի նրանք կարդան գլուխների ամփոփումները: Հարցրեք նրանց, թե ինչ են նրանք հիշում այս հատվածների բովանդակությունների մասին: Ապա հրավիրեք նրանց մտքում կարդալ Մոսիա 5.1–ը:
-
Ի՞նչ կամեցավ իր ժողովրդից իմանալ Բենիամին թագավորը:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 5.2–5, փնտրելով Բենիամին թագավորի հարցին տրված ժողովրդի պատասխանը: Նախքան ուսանողների կարդալը դուք կարող եք բացատրել, որ հատված 2-ում հակված բառը վերաբերվում է անհատի էությանը՝ նրա ցանկություններին և բնավորությանը: Նրանց կարդալուց հետո տվեք հետևյալ հարցերը, որ օգնեք նրանց վերլուծել հատվածները.
-
Ի՞նչ էին ժողովուրդն ասում իրենց հակվածությունների մասին:
-
Ի՞նչը բերեց այսպիսի փոփոխություն նրանց հակվածություններում: (Նրանք հավատացին Հիսուս Քրիստոսի և Քավության մասին Բենիամին թագավորի ուսմունքներին, և Հոգին փոխեց նրանց սրտերը:)
Նշեք, որ սրտի փոփոխությունն ավելին է, քան լոկ վարքագծի փոփոխությունը: Երբ մենք սրտի փոփոխություն ենք ունենում, մենք դառնում ենք նոր մարդ, փոխված՝ Փրկչի Քավության միջոցով: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ ելույթը.
«Հիսուս Քրիստոսի ավետարանը պարփակում է ավելին, քան մեղքերից և մեր կյանքի վատ ազդեցություններից խուսափելը, դրանք հաղթահարելը և դրանցից մաքրվելը. այն նաև հիմնականում պահանջում է անել լավը, լինել լավը և դառնալ ավելի լավը: … Այս զորեղ փոփոխությունը պարզապես ավելի շատ աշխատելու կամ անձնական ավելի խիստ կարգապահություն ձևավորելու արդյունք չէ: Դա մեր ցանկությունների, մեր միտումների և մեր էության հիմնովին փոխվելու հետևանք է, որը հնարավոր է դառնում Տեր Քրիստոսի Քավության շնորհիվ: Մեր հոգևոր նպատակն է հաղթահարել և մեղքը, և մեղքի ցանկությունը, և մեղքի ապականությունն ու իշխանությունը» («Մաքուր ձեռքեր և անարատ սիրտ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 81–82):
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք ունենք Հիսուս Քրիստոսի Քավության կարիքը, որպեսզի իսկապես փոխվենք:
Ողղեք ուսանողների ուշադրությունը Մոսիա 5.2–ի «Ամենակարող Տիրոջ Հոգու շնորհիվ» արտահայտության վրա: Դուք կարող եք սահմանել ամենակարող բառը, որը նշանակում է շատ զորեղ:
-
Ի՞նչ կարող ենք մենք սովորել Մոսիա 5.2–4-ից այն մասին, թե ինչպես մենք կարող ենք ունենալ զորեղ փոփոխություն մեր կյանքում:
Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ երբ մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը և ստանանք Սուրբ Հոգին, մենք կարող ենք ունենալ սրտի զորեղ փոփոխություն:
Բացատրեք, որ սրտի զորեղ փոփոխություն ունենալը մի գործընթաց է, որը տեղի է ունենում մեր ողջ կյանքի ընթացքում, և ոչ թե եզակի իրադարձություն: Կիսվեք Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ ելույթով.
«Քրիստոսանման դառնալը ողջ կյանքի ընթացքում տևող գործընթաց է և շատ հաճախ ներառում է աճ և փոփոխություն, որը դանդաղ է տեղի ունենում, գրեթե աննկատ: …
Ճշմարիտ ապաշխարությունը ներառում է սրտի փոփոխություն և ոչ միայն վարքի փոփոխություն: Հիմնականում ապաշխարությունը չի ներառում զգայացունց կամ հուզիչ փոփոխություններ, այլ այն քայլ առ քայլ, շարունակական և հետևողական շարժ է դեպի աստվածայնությունը» (“A Mighty Change of Heart,” Ensign, Oct. 1989, 5):
Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այս սկզբունքը և գնահատել իրենց զարգացումը իրենց սրտերում զորեղ փոփոխություն զգալու հետ կապված, խնդրեք նրանց պատասխանել հետևյալ հարցերին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: (Դուք կարող եք նախքան դասը գրատախտակին գրել այս հարցերը, պատրաստել դրանք տպված թերթիկների ձևով կամ դանդաղ կարդալ հարցերը, որպեսզի ուսանողները կարողանան գրել դրանք իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:)
-
Ինչպե՞ս է փոխվել ձեր հակվածությունը, երբ դուք հետևել եք Փրկչին:
-
Ի՞նչ պետք է դուք անեք, որպեսզի Տերը շարունակի օգնել ձեզ զգալ այս փոփոխությունը:
Մեկ կամ երկու ուսանողների հնարավորություն տվեք կիսվել այս հարցերի իրենց պատասխաններով: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ իրենք չպետք է պարտավորված զգան կիսվել փորձառություններով կամ մտքերով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:
Մոսիա 5.5–15
Բենիամին թագավորի ժողովուրդը ուխտի մեջ է մտնում Աստծո հետ և ստանում է նոր անուն
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 5.5: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչ էին ցանկանում Բենիամին թագավորի ժողովուրդն անել այն բանի շնորհիվ, որ իրենց սրտերը փոխվել էին:
-
Ի՞նչ էին ցանկանում անել մարդիկ այժմ, երբ նրանց հակվածությունները փոխվել էին Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:
Որպեսզի օգնեք ուսանողներին զարգացնել ուխտերի իրենց հասկացողությունը, տվեք նրանց մի քանի րոպե նյութն ինքնուրույն ուսումնասիրելու համար: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք ուսումնասիրեն նյութը Սուրբ Գրքերի Ուղեցույցում կամ Հավատքին Հավատարիմ գրքույկում, կամ որ նրանք փնտրեն սուրբ գրություններ այդ նյութի վերաբերյալ Մորմոնի Գրքի կամ եռյակի ցուցիչում: Բավականաչափ ժամանակ անց, թող ուսանողները բաժանվեն զույգերի և իրար բացատրեն ուխտերը իրենց սեփական բառերով:
-
Մոսիա 5.5-ի ո՞ր բառերը կամ արտահայտություններն են ցույց տալիս Աստծո հետ ուխտ կապելու և պահելու ժողովրդի անկեղծ ցանկությունը: (Պատասխանները կարող են ներառել «կատարել նրա կամքը», «բոլոր բաներում» և «մնացած մեր բոլոր օրերում» արտահայտությունները:)
-
Մոսիա 5.5-ի ո՞ր բառերը կամ արտահայտություններն են հիշեցնում ձեզ խոստումները, որոնք մենք ամեն անգամ վերհիշում ենք, երբ ճաշակում ենք հաղորդությունը:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս են ուխտեր կապելը և պահելն օգնում մեզ շարունակել սրտի փոփոխություն ունենալու գործընթացը:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 1.11: Խնդրեք նրանց փնտրել մի պատճառ, որի համար Բենիամին թագավորը մեկտեղ հավաքեց ժողովրդին: (Նրանց անուն տալու համար:) Բացատրեք, որ Մոսիա 5.7–15–ում արձանագրված է Բենիամին թագավորի բացատրությունն անվան վերաբերյալ, որը նա խոստացավ տալ իր ժողովրդին: Ուսանողներին տվեք մի քանի րոպե Մոսիա 5.7–14 աչքի անցկացնելու համար, փնտրելով անուն և կոչվել բառերը: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն այս բառերն ամեն անգամ դրանց հանդիպելիս:
Հրավիրեք մի քանի ուսանողների ասել, թե ինչու էին նրանց անուններ տրվել: Օրինակ, դուք կարող եք խնդրել նրանց պատմել այն մասին, թե ինչպես են իրենց ծնողները որոշել անվանել իրենց, կամ դուք կարող եք հարցնել, թե արդյոք իրենց անուններն ունեն որևէ հատուկ իմաստ: Ապա հարցրեք դասարանին.
-
Ո՞րն է անվան յուրահատկությունը: (Գրատախտակի վրա ամփոփ ձևով գրեք այս հարցին տրված ուսանողների պատասխանները: Պատասխանները կարող են ներառել, որ անունով ենք մենք ճանաչվում, այն կապված է մեր ինքնության հետ, այն եղանակներից մեկն է, որով մենք տարբերվում ենք ուրիշներից, և այն հաճախ իր հետ կրում է համբավ և ակնկալիքներ, քանի որ ընտանիքը կապված է դրա հետ:)
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 5.7–8: Խնդրեք դասարանին փնտրել անունը, որը Բենիամին թագավորը տվեց իր ժողովրդին: Նաև խնդրեք նրանց փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք նշում են այդ անվան կարևորությունը: Դուք կարող եք խրախուսել նրանց նշել այդ բառերը և արտահայտությունները:
-
Բենիամին թագավորն ի՞նչ անուն տվեց իր ժողովրդին:
-
Ի՞նչ բառեր և արտահայտություններ դուք նկատեցիք: Ի՞նչ են այդ բառերը և արտահայտությունները սովորեցնում ձեզ Քրիստոսի անվան մասին:
-
Ե՞րբ ենք մենք մեր վրա վերցնում Հիսուս Քրիստոսի անունը: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ մենք մեր վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը, երբ մենք կապում և պահում ենք սուրբ ուխտերը:)
Երբ ուսանողները քննարկեն այս հատվածները, նրանք օգնության կարիք կունենան, որ հասկանան այն վարդապետությունը, որ մենք կարող ենք դառնալ «Քրիստոսի զավակներ» (Մոսիա 5.7): Դուք կարող եք նշել, որ հայրը կյանք է տալիս երեխային: Մենք Երկնային Հոր հոգևոր զավակներն ենք: Մենք նաև մեր երկրային հայրերի զավակներն ենք, ովքեր, մեր մայրերի հետ միասին հնարավորություն են ընձեռնում մեզ ապրել երկրի վրա մեր ֆիզիկական մարմիններում: Անդրադառնալով Մոսիա 5.7-ին, Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը նույնպես «դառնում է մեր Հայրը», քանի որ Նա «մեզ կյանք է առաջարկում, հավերժական կյանք, քավության շնորհիվ, որը նա կատարեց մեզ համար»: Նախագահ Սմիթը բացատրել է. «Մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի երեխաները՝ որդիները և դուստրերը, նրան տրված մեր հնազանդության ուխտերի շնորհիվ» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:29):
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակին գրված բառերի վրա, որոնք նկարագրում են անվան առանձնահատկությունները:
-
Ինչպե՞ս կարող են գրատախտակին գրված բառերն օգնել մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու կարևորությունը:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 5.9–13, փնտրելով ավելի շատ խորհուրդներ Բենիամին թագավորից մեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը վերցնելու մասին: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները կարդան այս հատվածներն այնպես, ասես Բենիամին թագավորը խոսում էր անձամբ նրանց հետ: Ուսանողներին բաժանեք զույգերի, և խնդրեք նրանց քննարկել հետևյալ հարցերը՝ հենվելով իրենց կարդացածի վրա: (Դուք կարող եք գրել այս հարցերը գրատախտակին կամ տպված թերթիկների վրա:)
-
Մտածեք Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու կարևորության մասին: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում Քրիստոսի անունն ունենալ ձեր սրտերի վրա գրված: Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր ունեն Քրիստոսի անունը գրված իրենց սրտերի վրա:
-
Մտածեք ձեր իմացած այն մարդկանց մասին, ովքեր պատվում են Քրիստոսի անունը: Ի՞նչ են անում այս մարդիկ, որ ակնածանք և սեր ցուցաբերեն Քրիստոսի անվան հանդեպ:
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մոսիա 5.15: Հրավիրեք դասարանին փնտրել արարքներ, որոնք ներկայացնում են նրանց, ովքեր պահում են իրենց ուխտերը:
-
Ի՞նչ հարցեր կարող ենք մենք մեզ տալ, որպեսզի գնահատենք, թե որքան լավ ենք մենք մեզ վրա վերցրել Քրիստոսի անունը:
Կիսեք ձեր զգացմունքներն այն մասին, թե ինչ է նշանակում Հիսուս Քրիստոսի անունը վերցնել ձեզ վրա: Վկայեք ձեր կյանքում դրա կարևորության մասին:
Մոսիա 6.1–7
Մոսիան սկսում է կառավարել որպես թագավոր
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 6.1–3, ներկայացնելով, թե ինչ արեց Բենիամին թագավորը նախքան ժողովրդին արձակելը:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր արձանագրել բոլոր մարդկանց անունները, ովքեր ուխտի մեջ էին մտել: Ինչո՞ւ Բենիամին թագավորը քահանաներ նշանակեց ժողովրդի մեջ:
Բացատրեք, որ ժողովրդի հետ խոսելուց հետո Բենիամին թագավորը իր որդի Մոսիային հանձնեց թագավորությունը: Երեք տարի անց Բենիամին թագավորը մահացավ: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 6.6–7: Խնդրեք դասարանին փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ Մոսիան հետևեց իր հոր օրինակին և օգնեց իր ժողովրդին շարունակել իրենց սրտերում զորեղ փոփոխություն ունենալ: