Դաս 116
3 Նեփի 1
Նախաբան
Երբ Սամուել Լամանացու՝ Փրկչի ծննդյան վերաբերյալ մարգարեության իրականացման ժամանակը մոտեցավ, հավատացյալները հետևում էին նշաններին, որոնք Սամուելն ասել էր, որ գալու են: Անհավատները սպառնում էին սպանել հավատացյալներին, եթե մարգարեությունը որոշակի մի օր չիրականանար: Նեփին՝ Նեփիի որդին և Հելամանի թոռը, աղերսեց Տիրոջը հավատացյալների անունից: Ի պատասխան Նեփիի աղոթքին՝ Տիրոջ ձայնը եկավ դեպի նա, հայտարարելով, որ նշանը կտրվի այդ գիշեր: Երբ արևը մայր մտավ մութ չեղավ և մի նոր աստղ հայտնվեց: Չնայած մարդկանց հավատքը կործանելու սատանայի շարունակական փորձերին, մարդկանց մեծամասնությունը դարձի եկան դեպի Տերը: Բայց երկու տարի անց Գադիանթոնի ավազակները սկսեցին շատ Նեփիացիների և Լամանացիների տանել դեպի ամբարշտություն:
Ուսուցանման առաջարկներ
3 Նեփի 1.1–26
Հիսուս Քրիստոսի ծննդյան վերաբերյալ մարգարեությունները կատարվում են և շատ Նեփիացիներ դարձի են գալիս:
Հրավիրեք ուսանողներին մտածել մարդկանց մասին, ովքեր զոհաբերել են իրենց կյանքը ավետարանի համար: (Որոշ օրինակներ կարող են լինել Հիսուս Քրիստոսը, Աբինադին, որոշ Անթի-Նեփի-Լեքիներ և Ջոզեֆն ու Հայրում Սմիթը): Խնդրեք ուսանողներին բացատրել, թե, իրենց կարծիքով, ինչու են մարդիկ հոժար կատարել այդպիսի զոհաբերություն: Ուսանողներին մի պահ տրամադրեք խորհելու համար, թե ինչպես կարձագանքեին, եթե լինեին մի իրավիճակում, որը նրանցից կպահանջեր տալ իրենց կյանքն ավետարանի համար: Բացատրեք, որ Զարահեմլայում Սամուել Լամանացու քարոզելուց հինգ տարի հետո մի խումբ Նեփիացիներ նման հնարավորություն ունեցան:
Ամփոփեք 3 Նեփի 1.1–3, պատմելով ուսանողներին, որ Հելամանի որդին՝ Նեփին, տվեց սրբազան հիշատակարաններն իր որդուն՝ Նեփիին, իսկ հետո հեռացավ երկրից: Ոչ ոք չիմացավ, թե նա ուր գնաց:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի1.4–9: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով այն մարտահրավերները, որոնց դիմակայեցին հավատարիմ Նեփիացիները:
-
Ի՞նչ մարտահրավերի դիմակայեցին հավատացյալները:
-
Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են դժվարանալ հավատարիմ մնալ այդ իրավիճակում:
-
Ո՞ւմ դուք գիտեք, ով ձեր կարծիքով հավատարիմ կմնար այս իրավիճակում: Ինչո՞ւ եք կարծում, որ այդ մարդիկ հավատարիմ կմնային:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 1.10–12, որոնելով այն կարևոր բանը, ինչը Նեփին արեց այդ խիստ կարևոր պահին:
-
Ինչպե՞ս ձեզ վրա ազդեց Նեփիի պատասխանը այս իրավիճակում: Ինչո՞ւ:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 1.13–14 հատվածները, և խնդրեք դասարանին հատուկ ուշադրություն դարձնել Նեփիի աղոթքի Տիրոջ պատասխանին:
-
Ի՞նչ ասաց Տերը, որ Նա «ցույց կտար աշխարհին»: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն, որ Տերը կկատարի բոլոր խոսքերը, որ Նա խոսել է տվել Իր մարգարեներին: )
-
Երբ Տերը խոսեց աշխարհ գալու մասին՝ «կատարելու ինչպես Հոր, այնպես էլ Որդու կամքը», Նա ի նկատի ուներ Իր Քավությունը: Ինչպե՞ս է այս ուղերձն օգնում մեզ «ուրախանալ»:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ3 Նեփի 1.4, 14–15, 19–21 հատվածները, որոնելով արտահայտություններ, որոնք շեշտում են, որ Տերը իրագործում է մարգարեների խոսքերը:
-
Ի՞նչ եք կարծում, ինչ կզգայիք, եթե դուք հավատացյալների մեջ լինեիք, երբ նշանը տրվեց:
-
Ինչպե՞ս կարող է իմանալը, որ Տերն իրագործում է մարգարեների խոսքերը, օգնել ձեզ, երբ ինչ որ մեկը ծաղրում է ձեր չափանիշները կամ հալածում ձեզ՝ ձեր հավատալիքների պատճառով:
Հրավիրեք երկու կամ երեք ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ3 Նեփի 1.16–18: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում, որոնելով, թե ինչպես արձագանքեցին ամբարիշտները, երբ նրանք տեսան նշանները, որոնք մարագարեացվել էին :
-
Ի՞նչ իմացան ամբարիշտները նշանը տրվելուց հետո:
-
Ինչո՞ւ են մեղքն ու անհավատությունը տանում դեպի վախ:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 1.22–23 հատվածը: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով, թե ինչ արեց սատանան՝ համոզելու մարդկանց չհավատալ Տիրոջ ծննդյան նշաններին:
-
Ի՞նչ արեց սատանան: (Նա ստեր ուղարկեց ժողովրդի մեջ): Որո՞նք են այն ստերը, որոնք սատանան ուղարկում է այժմ:
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք մենք սովորել սատանայի ստերին մարդկանց արձագանքից: (Օգնեք ուսանողներին նշել հետևյալ սկզբունքը. Երբ հանդիպում ենք սատանայի ստերին, մենք կարող ենք ընտրել հավատալ Հիսուս Քրիստոսին և դարձի գալ: Կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին:)
Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ այս սկզբունքի ճշմարտությունն ու կարևորությունը, կիսվեք Նախագահող Եպիսկոպոսությունից Եպիսկոպոս Ռիչարդ Ք. Էջլիի հետևյալ մտքով: Մտածեք ուսանողներին տալ այս մեջբերման օրինակը, որը կարող է տեղավորվել նրանց սուրբ գրություններում:
«Այսօրվա աշխարհում տիրող հակասությունների և մարտահրավերների պատճառով ես ուզում եմ առաջարկել մի ընտրություն՝ խաղաղության և պաշտպանության ընտրություն, և ընտրություն, որը հարմար է բոլորի համար: Այդ ընտրությունը հավատքն է: … Ընտրեք հավատքը կասկածի փոխարեն, ընտրեք հավատքը վախի փոխարեն, ընտրեք հավատքը անիմանալիի և անտեսանելիի փոխարեն և ընտրեք հավատքը հոռետեսության փոխարեն: …
Երբ տրամաբանությունը, դատողությունը կամ սեփական խելքը հակասում են սրբազան ուսմունքներին և վարդապետությանը, կամ հակասող ուղերձները գրոհում են ձեր համոզմունքների վրա … , ընտրեք ձեր սրտից դուրս չգցել սերմը անհավատությամբ [տես Ալմա 32.28]: Հիշեք, մենք չենք ստանում վկայություն նախքան մեր հավատքի փորձությունը (տես Եթեր 12.6) (Հավատք՝Ընտրությունը ձերն է» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 31, 32–33):
-
Ի՞նչ կարող ենք անել ընտրելու հավատքը կասկածի, վախի և հոռետեսության փոխարեն: (Պատասխանները կարող են ներառել, որ մենք կարող ենք ընտրել աղոթելը և Տիրոջ օգնությունը որոնելը, սուրբ գրություններն ուսումնասիրելը, պատվիրանները պահելը, Եկեղեցու ժողովներին հաճախելը և ուրիշներին ծառայելը:)
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 1.24–25 և նշել ևս մեկ մարտահրավեր, որին հավատացյալներից մի քանիսը հանդիպել են:
-
Ի՞նչ փորձեցին ապացուցել որոշ մարդիկ Մովսեսի օրենքի վերաբերյալ:
-
Ի՞նչն է տպավորում ձեզ այս մարդկանց պատասխաններում, երբ նրանք իմացան, որ սխալ էին:
Գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Երբ հակառակորդը փորձում է իմ մեջ կասկած առաջացնել, ինչպե՞ս կպահպանեմ հավատքս Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգված ավետարանի հանդեպ: Խնդրեք ուսանողներին արտագրել այս հարցը տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Նրանց մի քանի րոպե տվեք, որ գրեն իրենց պատասխանները:
3 Նեփի 1.27–30
Նեփիացի պառակտիչները և որոշ Լամանացի երիտասարդներ միացան Գադիանթոնի ավազակներին
Հրավիրեք երկու ուսանողների գալ սենյակի առջև: Խնդրեք ուսանողներից մեկին փակել իր աչքերը և կանգնել մեկ ոտքի վրա:Բացատրեք, որ այս ուսանողը ներկայացնում է մեկին, ով գիտի ճշմարտությունը, բայց չի գործադրում հավատք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ և ջանասեր չէ ավետարանով ապրելիս:
Բացատրեք, որ այս ցուցադրման մեջ երկրորդ ուսանողը ներկայացնում է ազդեցություններ, որոնք կարող են տանել ինչ որ մեկին ճշմարտությունից հեռու: Խնդրեք երկրորդ ուսանողին թեթևակի հրել առաջին ուսանողի բազկից, մինչև որ առաջին ուսանողը կորցնի իր հավասարակշռությունը կամ դառնա ոչ կայուն: Նշեք, որ երբ մարդը չի ձգտում ապրել ավետարանով, նա, ավելի հավանական է, որ խաբվի սատանայի ստերից և գայթակղություններից:
-
Ի՞նչ պետք է անի առաջին ուսանողը, որպեսզի հաստատուն մնա: (Նա պետք է բացի իր աչքերն ու կանգնի երկու ոտքի վրա: )
Պատվիրեք առաջին ուսանողին բացել իր աչքերը և կանգնել երկու ոտքերը միմյանցից հեռու ուսերի լայնքով: Բացատրեք, որ այս ուսանողը այժմ ներկայացնում է մեկին, որն «ամուր է և հաստատուն հավատքում»(Հելաման 15.8): Ապա խնդրեք, որ երկրորդ ուսանողը նորից թեթևակի հրի առաջին ուսանողի բազկից: Նշեք, որ երբ մարդը ձգտում է ուսումնասիրել ավետարանը և պահել Աստծո պատվիրանները, նա կայուն է մնում, նույնիսկ, եթե գալիս է ընդդիմությունը:
Երկու ուսանողներին վերադարձրեք իրենց տեղերը: Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի ծննդյան նշաններից մի քանի տարի հետո, սատանան շարունակեց փորձել մարդկանց ստիպել կասկածել ավետարանի ճշնարտացիության մեջ:
Հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ 3 Նեփի 1.27–29: Խնդրեք, որ դասարանը ընթացքում հետևի, փնտրելով այն ազդեցությունները, որոնք անարդարակյաց մարդիկ ունենում էին Լամանացի երիտասարդներից մի քանիսի վրա:
-
Ի՞նչ պատահեց Լամանացի երիտասարդներից մի քանիսի հետ: (Նրանք «մոլորեցվել էին նրանց կողմից, ովքեր Զորամացիներ էին» և միացել էին Գադիանաթոնի ավազակներին:)
-
Համաձայն 3 Նեփի 1.29 հատվածի, ինչո՞ւ էին որոշ Լամանացի երիտասարդներ հավատացել Զորամացիների «ստերին» և «շողոքորթ խոսքերին»: (Եթե ուսանողները չեն նշում Մորմոնի միտքը, որ երիտասարդները «դարձել էին ինքնուրույն», ընդգծեք դա նրանց համար:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «դարձել էին ինքնուրույն» արտահայտությունը:
Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, կարդացեք, թե ինչ է ասել քույր Քաթլին Հ. Հյուզը՝ Սփոփող Միության գերագույն նախագահության անդամներից մեկը, այդ արտահայտության մասին.
«Դա, կարծում եմ, նշանակում է, որ նրանք առաջինը իրենց կարծիքն էին հաշվի առնում և տրվել էին ցանկությունների, որոնցից մարգարեները նախազգուշացրել էին խուսափել: Նրանք ենթարկվել էին սատանայի գայթակղություններին և հրապուրանքներին» (“Grow Up unto the Lord,” Ensign, Feb. 2010, 18):
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 1.30 հատվածը: Խնդրեք, որ դասարանը հետևի ընթացքում, փնտրելով «աճող սերնդի» (երիտասարդների) ազդեցությունը մյուսների վրա:
-
Ի՞նչ ազդեցություն ունեցավ աճող սերունդը նրանց հավատքի վրա, ովքեր իրենց շրջապատում էին:
Ուսանողներին օգնելու համար այս պատմությունը ժամանակակից իրավիճակի հետ կապել, տվեք հետևյալ հարցերը.
-
Որո՞նք են այն «ստերն» ու «շողոքորթ խոսքերը», որոնք կարող են գայթակղել երիտասարդներին այսօր, ովքեր շփվում են անարդարակյաց խմբերի հետ:
-
Ե՞րբ եք տեսել, որ երիտասարդները բացասական ազդեցություն ունենան ուրիշների հավատքի վրա:
Խնդրեք ուսանողներին նշել մի սկզբունք, որն ամփոփում է այն, ինչ մենք կարող ենք սովորել 3 Նեփի 1.29–30 հատվածներում: Նրանք կարող են օգտագործել տարբեր խոսքեր իրենց պատասխաններն արտահայտելու համար, բայց հավաստիացեք, որ նրանք հասկանում են հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք հանձնվում ենք գայթակղությանը, մեր օրինակը կարող է ունենալ բացասական ներգործություն ուրիշների հավատքի և արդարակեցության վրա: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին գրել այս ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում:
Նշեք որ չնայած 3 Նեփի 1.30 հատվածում հիշատակվող երիտասարդությունը բացասական ազդեցություն ունեցավ ուրիշների հավատքի վրա, երիտասարդությունը կարող է նաև առաքինի ազդեցություն ունենալ իրենց շրջապատում գտնվողների վրա: Հրավիրեք որևէ ուսանողի գալ գրատախտակի մոտ և ծառայել որպես գրագիր դասարանի համար: Խնդրեք գրագրին գրել հետևյալ հարցին տրված ուսանողների պատասխանները.
-
Որո՞նք են այն ուղիները, որոնցով դուք կարող եք ունենալ դրական ազդեցություն ձեր ընտանիքի, ծխի կամ ճյուղի ու համայնքի հավատքի վրա:
Խրախուսեք ուսանողներին գրատախտակից ընտրել մեկ կամ երկու գաղափարներ, որոնց վրա հիմնվելով նրանք անմիջապես գործի կանցնեն: Հավաստիացրեք նրանց, որ իրենք կարող են զորացնել ուրիշների հավատքը իրենց առաքինի օրինակների ուժի միջոցով: