Տնային ուսումնասիրության դաս
Եթեր 4–12 (Դաս 30)
Նախաբան
Այս դասը ուղղված է Եթեր 12.23–41–ին: Մորոնին ուսուցանում է, թե ինչու մարդիկ ունեն թուլություններ և ինչ պետք է նրանք անեն, որպեսզի հաղթահարեն դրանք:
Ուսուցանման առաջարկներ
Եթեր 4–11; 12.6
Հարեդացիները բարգավաճում են և օրհնվում, երբ արդար են
Հանձնարարեք երեք ուսանողների կրկնել և ամփոփել հետևյալ գլուխները՝ օգտագործելով գլուխների ամփոփումները. Եթեր 4–5; Եթեր 6; և Եթեր 7–11: Մեկ այլ ուսանողի հանձնարարեք կրկնել Եթեր 12.6: Խնդրեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց սովորած մեկ կամ երկու սկզբունքով:
Եթեր 12.23–41
Մորոնին արտահայտում է մտահոգություն այն մասին, թե ինչպես հեթանոսները կարձագանքեն Մորմոնի Գրքին
Գրատախտակի մի կողմում գրեք ուժեղ, իսկ մյուս կողմում թույլ բառերը: Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու, թե որոնք են իրենց ուժեղ կողմերը և որոնք են իրենց մի քանի թուլությունները կամ անհամապատասխանությունները: Բացատրեք, որ Եթեր 12-ում Մորոնին ուսուցանել է, թե ինչպես մեր թույլ կողմերը կարող են դառնալ ուժեղ:
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Եթեր 12.23–25 և դասարանին հանձնարարեք բացահայտել այն թույլ կողմերը, որոնք, Մորոնիի կարծիքով, ինքը և Մորմոնի Գրքի այլ գրողները ունեին: Այնուհետև ուսանողներին տվեք հետևյալ հարցերը.
-
Այս հատվածներում Մորոնին ի՞նչ թույլ կողմերի մասին էր խոսում:
-
Ինչի՞ մասին էր Մորոնին անհանգստանում, որ կպատահեր Մորմոնի Գիրքը գրողների թուլությունների պատճառով:
Ուսանողների պատասխաններից հետո թույլ տվեք նրանց մտքում կարդալ Տիրոջ պատասխանը Եթեր 12.26–27-ում Մորոնիի մտահոգությանը և ուշադրություն դարձնել, թե ինչու է Աստված տալիս մեզ թուլություններ: Երբ ուսանողները կարդան հատվածները, հիշեցրեք նրանց, որ Եթեր 12.27–ը սուրբ գրությունների սերտման հատված է:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս հատվածում թուլություն բառը, հանձնարարեք մի ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ արտահայտությունը.
«Երբ սուրբ գրություններում մենք կարդում ենք մարդու «թուլության» մասին, այդ բառը իր մեջ ներառում է … թուլություն, որը բնորոշ է մարդկային ընդհանուր վիճակին, որի դեպքում մարմինն ունի անընդհատ [կամ մշտական] ազդեցություն հոգու վրա: Թուլությունը նույնպես ներառում է մեր հատուկ, անհատական թուլությունները, որոնք մենք ցանկանում ենք հաղթահարել» (Lord, Increase Our Faith [1994], 84):
Կարող եք բացատրել, որ Երեց Մաքսվելի նկարագրած մարդկային ընդհանուր վիճակը վերաբերում է այն թուլությանը, որը տղամարդը և կինը ձեռք են բերում Ադամի ու Եվայի անկման միջոցով: Անկման պատճառով բացի մեր անձնական թերությունները մենք բոլորս հակված ենք գայթակղությունների և մարդկային անկատարության:
Հանձնարարեք ուսանողներին բացահայտել Եթեր 12.27–ում ուսուցանած սկզբունքը: (Եթե մենք խոնարհեցնենք մեզ և գործադրենք հավատք Տիրոջ հանդեպ, ապա Նա մեր թույլ կողմերը կդարձնի ուժեղ մեզ համար:)
Եթեր 12.27-ում ուսուցանված սկզբունքի կիրառությունը խրախուսելու համար, գրեք հետևյալը գրատախտակին.
Հանձնարարեք ուսանողներին այս արտահայտությունները գրել թղթի վրա: Վերնագրերի տակ ուսանողներին խնդրեք մտածել ու գրել այժմ կամ հետագայում՝(1) թուլությունը, որն իրենք ունեն, (2) ինչպես կարող են խոնարհեցնել իրենց այդ թուլության համար, և (3) ինչպես կարող են գործադրել հավատք առ Քրիստոսը, որպեսզի ստանան Նրա օգնությունը, կամ շնորհը, որպեսզի հաղթահարեն իրենց նշած թուլությունը:
Երբ ավարտեն, հորդորեք նրանց տեղադրել թուղթը իրենց անձնական օրագրերում կամ մի այլ տեղ, որպեսզի կարողանան հաճախակի տեսնել այն և հիշել իրենց ցանկացած ջանքի մասին: Վկայեք ուսանողներին, որ եթե նրանք խոնարհաբար ձգտեն հաղթահարել իրենց թուլությունները, Տերը «նրանց թույլ կողմերը կդարձնի ուժեղ» (Եթեր 12.27):
Ուսանողներին հանձնաարրեք կարդալ Եթեր 12.26, 28, որպեսզի տեսնեն, թե հետագայում Տերն ինչպես պատասխանեց գրելու իր թուլության Մորոնիի մտավախությանը: Կարող եք տալ հետևյալ հարցերը.
-
Եթեր 12.26-ում խոսվում է հեզության մասին, որը նշանակում է մեղմ, խոնարհ և հլու աստվածային կամքին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է պահանջվում հեզություն, որպեսզի չնկատենք ուրիշների թուլությունները:
-
Ինչպե՞ս կարող է Տիրոջ շնորհը (Նրա օգնությունը կամ աստվածային հնարավորության զորությունը) օգնել մեզ օգտվել ուրիշների թուլություններից:
Ընդգծեք, որ երբ մենք զարգացնում ենք հավատք, հույս և գթություն, Տիրոջ շնորհն օգնում է մեզ, երբ մենք հանդիպում ենք ուրիշների թուլություններին: Ամփոփեք Եթեր 12.29–32-ը, բացատրելով, որ Մորոնին վերանայեց հավատք գործադրելու կարևորությունը և դրանից բխող ապացույցներն ու հրաշքները: Ուսանողներին հանձնարարեք կարդալ Եթեր 12.33–35 և բացահայտել, թե ինչ գրեց Մորոնին գթություն գործադրելու կարևորության մասին:
Հարցրեք. Ինչո՞ւ է կարևոր գթություն ունենալ ուրիշների թուլությունների հետ առնչվելիս:
Հանձնարարեք ուսանողներին իրենց կողքի ուսանողի հետ կիսվել նրանվ, թե ինչ են իրենք անում, որպեսզի ունենան Հիսուս Քրիստոսի շնորհը ավելի շատ իրենց կյանքում: Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք հրավիրել մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսին մոտ գտնվելու ձգտումը ազդել իրենց կյանքի վրա:
Հաջորդ Մաս (Եթեր 13–Մորոնի 7)
Երբ ուսանողները պատրաստվեն ուսումնասիրել հաջորդ մասը, հորդորեք նրանց հաշվի առնել հետևյալը. Ի՞նչ կլիներ, եթե ձեր բոլոր ընկերներն ու ընտանիքի անդամները սպանվեին և դուք լինեիք միակ փրկվածը, ով հավատարիմ էր Հիսուս Քրիստոսի ավետարանին: Թե՛ Եթերը, և թե՛ Մորոնին ունեցել են միայնակության այդպիսի փորձառություն: Ինչպե՞ս կարող եք դիմակայել որևէ փորձություն և ձեռք բերել հավերժական կյանք: Մորոնի 7-ը բացատրում է, թե ինչու են հավատքը, հույսը և գթություննը կարևոր այս ընծաների ձեռք բերման համար: