Դաս 75
Ալմա 9–10
Նախաբան
Ալման ու Ամուղեկը Ամմոնիայի ժողովրդին քարոզելիս ունեցան քիչ հաջողություն, որովհետև Սատանան «մեծ ազդեցություն էր ձեռք բերել ժողովրդի սրտերի վրա» (տե՛ս Ալմա 8.9): Նրանցից շատերը կարծրացրել էին իրենց սրտերը ավետարանի հանդեպ, և նրանք մերժեցին ապաշխարելու Ալմայի ու Ամուղեկի կոչը: Այնուամենայնիվ, Ալման և Ամուղեկը հավատարմորեն կանչում էին նրանց ապաշխարության, վկայելով, որ քանի որ նրանց ուսուցանվել էր ճշմարտությունը և նրանք զգացել էին Աստծո զորությունը, Տերը նրանցից ակնկալում էր լինել ավելի արդարակյաց, քան Լամանացիները, որոնց ճշմարտությունը չէր ուսուցանվել: Ալման և Ամուղեկը ուսուցանում էին, որ եթե Ամմոնիայի ժողովուրդը չապաշխարեր, նրանք կկործանվեին: Նրանք նաև մարդկանց ուսուցանում էին, որ փրկագնումը հնարավոր էր միայն Հիսուս Քրիստոսի միջոցով:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 9
Ալման զգուշացնում է Ամմոնիայի ժողովրդին, որպեսզի ապաշխարեն և պատրաստվեն Հիսուս Քրիստոսի գալստին:
Ներկայացրեք հետևյալ սցենարը. Երկու ուսանող գալիս են դպրոց և ուսուցիչը հայտարարում է, որ նրանք պետք է հանձնեն անակընկալ քննություն: Առաջին աշակերտը հաճախել է բոլոր դասերին, իսկ երկրորդ աշակերտը բացակայել է երկու շաբաթ՝ հիվանդության պատճառով:
-
Ձեր կարծիքով, ո՞ր ուսանողը լավ կհանձնի քննությունը:
Հանձնարարեք ուսանողներին արագ աչքի անցկացնել Ալմա 9.1–7, փնտրելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե որքան լավ էր Ամմոնիայի ժողովուրդը հասկանում ավետարանը և Աստծո զորությունը: Խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով:
Մի քանի ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Ալմա 9.8–13: Դասարանին հանձնարարեք գտնել բառեր կամ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե արդյոք այդ մարդկանց ուսուցանվել էր ավետարանը կամ արդյոք նրանք ունեն Աստծո զորության մասին գիտելիք: (Պատասխանները պետք է լինեն՝ «դուք մոռացաք» և «չե՞ք հիշում դուք»:)
-
Արդյո՞ք Ամմոնիայի ժողովուրդը երբևէ սովորել է ավետարանը կամ ուսուցանվել Աստծո զորության մասին:
-
Որո՞նք են այն մի քանի պատճառները, որոնցով ավետարանը ուսուցանված մարդիկ մոռացել այն, ինչ սովորել են, կամ չեն հասկանում այն, ինչ իրենց ուսուցանվել է:
Հանձնարարեք ուսանողներին աչքի անցկացնել Ալմա 8.9, 11; 9.5, 30 և 12.10–11 հատվածները, ուշադրություն դարձնելով այն բառերի կամ արտահայտությունների վրա, որոնք պարզաբանում են, թե ինչու է Ամմոնիայի ժողովուրդը մոռացել կամ չի հասկացել այն բաները, որոնք ուսուցանվել են: («Սատանան մեծ ազդեցություն էր ձեռք բերել [նրանց] սրտերի վրա», «նրանք կարծրացրեցին իրենց սրտերը», «նրանք մի կարծրասիրտ ու խստապարանոց ժողովուրդ էին», «[նրանց] սրտերը ծայրաստիճան կարծրացած են Աստծո խոսքի հանդեպ»:)
Արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին և խնդրեք ուսանողներին արտագրել այն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: (Համոզվեք, որ մեծ տարածք եք թողել գրելու համար:)
Ժողովրդի հոգևոր անցյալը |
Ինչ էր Տերը սպասում ժողովրդից և ինչ էր Տերը խոստացել ժողովրդին | |
---|---|---|
Լամանացիներ (Ալմա 9.14–17) | ||
Ամմոնիայի ժողովուրդը (Ալմա 9.18–24) |
Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգին հանձնարարեք լրացնել աղյուսակը, օգտագործելով սուրբ գրությունների հղումները: Աղյուսակը լրացնելուց հետո խնդրեք ուսանողներին իրենց աղյուսակի ներքևում մի նախադասությամբ ամփոփել իրենց սովորածը: Նրանցից մի քանիսին հրավիրեք կիսվել իրենց գրածով: Ուսանողները կօգտագործեն տարբեր բառեր, սակայն նրանց պատասխանը պետք է պարունակի հետևյալ ճշմարտությունը. Տերն ակնկալում է մեծ հնազանդություն այն մարդկանցից, ովքեր ստացել են ավետարանի մասին գիտելիքներ և օրհնություններ: Տվեք հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողներին օգնեք կիրառել այս սկզբունքները իրենց կյանքում.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տերը ուներ մեծ սպասելիքներ Ամմոնիայի ժողովրդից:
-
Ինչո՞ւ էր արդարացի Տիրոջ համար ունենալը մեծ սպասելիքներ նրանցից, ովքեր ստացել էին ավետարանի մասին գիտելիքներ և օրհնություններ:
Շեշտեք «Տիրոջ մեծապես արտոնյալ ժողովուրդ» արտահայտությունը Ալմա 9.20–ում: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այդ արտահայտությունը:)
-
Ինչպե՞ս են Եկեղեցու այժմյան անդամները «Տիրոջ մեծապես արտոնյալ ժողովուրդ»-ը հանդիսանում:
-
Ըստ Ալմա 9.19–23–ի, ինչ պարգևներ և օրհնություններ Նեփիացիները (այդ թվում՝ Ամմոնիայի ժողովուրդը) ունեցան, լինելով Տիրոջ ուխտյալ ժողովուրդը:
-
Ինչպիսի՞ պարգևներ ու օրհնություններ եք դուք ունեցել լինելով Տիրոջ Եկեղեցու անդամը:
-
Որո՞նք են այն մի քանի բաները, որոնք Տերը մեզանից ակնկալում է՝ Իրենից պարգևներ ու օրհնություններ ստանալու դիմաց:
Դասարանի կեսին հանձնարարեք առանձին ուսումնասիրել Ալմա 9.24–27, իսկ մյուս կեսին՝ առանձին ուսումնասիրել Ալմա 9.28–30: Խնդրեք ուսանողներին իրենց իսկ բառերով ամփոփել իրենց հանձնարարված հատվածները: Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին, մինչ նրանք պատրաստում են իրենց ամփոփումները.
Կարդալու համար տրամադրված բավարար ժամանակից հետո դասարանի յուրաքանչյուր կեսից կանչեք մեկ ուսանողի, որպեսզի նա ամփոփի հանձնարարված հատվածները: Այնուհետև հարցրեք դասարանին.
-
Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնց օգնությամբ մենք կարող ենք մնալ հավատարիմ այն լույսին և գիտելիքին, որը մենք ստացել ենք: (Ուսանողների առաջարկները կարող են լինել՝ սուրբ գրությունների ուսումնասիրությունը, Աստծուն ստացված օրհնությունների համար մեր երախտագիտությունը հայտնելը, մեր վկայությունները հաճախ բերելը, ամեն շաբաթ Եկեղեցու ժողովներին հաճախելը, օրագրում գրառումներ կատարելը և այլն:)
Ալմա 10.1–12
Ամուղեկը լսում է Տիրոջ կանչը և հաստատում Ալմայի աստվածային կոչումը
Բացատրեք, որ երբ Ալման խոսեց ժողովրդի հետ, մարդիկ բարկացան և ցանկացան նրան բանտ գցել: Ամուղեկը արիաբար խոսեց ժողովրդի հետ և ավելացրեց իր վկայությունը Ալմայի վկայությանը: (Տե՛ս Ալմա 9.31–34:) Ամփոփեք Ալմա 10.1–4, բացատրելով, որ Ամուղեկը Նեփիի հետնորդն էր: Նա աշխատասեր մարդ էր, ով ստեղծել էր մեծ կարողություն: Նա նաև հայտնի և «ոչ փոքր համբավով» մարդ էր իր ընտանիքի անդամների ու ընկերների շրջապատում (տե՛ս Ալմա 10.4): Սակայն նա չէր ապրում իրեն ուսուցանված ավետարանի ճշմարտություններով:
-
Ջեր կարծիքով, ինչո՞ւ Ալմային ուղեկցելն օգտակար կլիներ Ամուղեկին, ով հայտնի մարդ էր իր շրջապատում, ուղեկցել Ալմային:
Ուսանողներին հարցրեք, թե ինչպես են իրենք այս առավոտյան արթնացել: (Արդյո՞ք նրանք արթնացել են զարթուցիչի ձայնից, կամ որևը ընտանիքի անդամ արթնացրե՞լ է իրենց: Կարող եք ցույց տալ զարթուցիչ կամ դրա նկարը:) Հարցրեք ուսանողներին, թե նրանցից քանիսն են մեկից ավելի «կանչելուց» հետո արթնացել անկողնուց:
Հանձնարարեք բարձրաձայն կարդալ Ալմա 10.5–6: Դասարանի ուշադրությունը հրավիրեք Ամուղեկի հոգևոր «արթնացնող կանչի» արձագանքին, որը նա ստացավ Տիրոջից:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Ամուղեկը, ասելով. «Ես չեմ կամեցել լսել» և «Ես չէի կամենում իմանալ»:
-
Ի՞նչ ձևով է Տերը մեզ կանչել: (Հնարավոր տարբերակները կարող են լինել՝ Սուրբ Հոգու միջոցով, ծնողների և Եկեղեցու ղեկավարների հրահանգների և Եկեղեցու կոչումների միջոցով:)
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 10.7–10, փնտրելով իր ժողովրդին Ամուղեկի բացիչ վկայության առանցքային կետերը:
-
Ինչպե՞ս էին Ամուղեկի փորձառությունները պատրաստել նրան լինելու Ալմայի պատգամի երկրորդ վկան Ամմոնիայի ժողովրդի առաջ:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս Ամոնւղեկի հնազանդվելու որոշումը փոխեց նրա կյանքը:
Հանձնարարեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Ալմա 10.11–12, և դասարանին խնդրեք գտնել, թե ինչպե՞ս մյուսները օրհնվեցին Տիրոջ կանչը լսելու Ամուղեկի որոշման շնորհիվ: Խնդրեք նրանց կիսվել պատասխաններով:
Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Եթե մենք լսում ու հնազանդվում ենք Տիրոջ կանչին, օրհնությունները գալիս են մեզ և մյուսներին: (Կարող եք առաջարկել ուսանողներին, որ նրանք այս սկզբունքը նշեն իրենց սուրբ գրություններում Ալմա 10.11–12-ի կողքին:) Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ այս սկզբունքի կարևորությունը և ճշմարտացիությունը, հարցրեք.
-
Ե՞րբ եք զգացել, որ օրհնվել եք Տիրոջ կանչին հնազանդվելու շնորհիվ:
-
Ինչպե՞ս են ուրիշներին օրհնություններ ստացել, երբ դուք կամ որևէ մեկն արձագանքել է Տիրոջ կանչին:
-
Ինչպե՞ս են այս փորձառություններն ազդել Տիրոջը լսելու և Նրա կանչերին հնազանդվելու ձեր ցանկության վրա:
Ալմա 10.13–32
Ամուղեկը պատասխանում է նրանց, ովքեր դեմ են նրան, և հորդորում է մարդկանց ապաշխարել:
Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունները.
Խնդրեք ուսանողներին լուռ խորհել այն մասին, թե գրատախտակի վրա գրված որ նախադասությունն է ավելի շատ նման իրենց արձագանքին, երբ ծնողները կամ Եկեղեցու ղեկավարը ուղղում են նրանց կամ խնդրում փոխել այն, ինչ իրենք անում են:
-
Որո՞նք են այն պատճառները, որոնցով մարդիկ փոփոխություններին արձագանքում են այդ ճանապարհով:
Գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները գրատախտակին. Ալմա 9.2–3; Ալմա 9.4–5; Ալմա 10.13, 16–17; Ալմա 10.24, 28–30:
Ուսանողներին հրավիրեք ընտրել գրատախտակին նշված հատվածներից մեկը անհատական ուսումնասիրության համար: Խնդրեք նրանց գտնել, թե այդ հատվածները ինչպես են նկարագրում Ամմոնիայի ժողովրդի արձագանքը Ալմայի և Ամուղեկի պատգամին: Նաև խնդրեք նրանց ընտրել գրատախտակին նշված նախադասություններից որևէ մեկը, որն ավելի մոտ է արտահայտում այդ ժողովրդի արձագանքի բնույթը: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, խնդրեք ուսանողներին պարզաբանել, թե գրատախտակի այս հինգ պատասխաններից, որն է լավագույնս համապատասխանում այն հատվածին, որը նրանք ուսումնասիրեցին:
-
Ինչո՞ւ են գրատախտակին գրված չորս պատասխանները հոգեպես վտանգավոր:
Մի քանի ուսանողների հանձնարարեք հերթով կարդալ Ալմա 10.19–23: Հորդորեք նրանց ուշադրություն դարձնել նրան, թե ինչ Ամուղեկն ուսուցանեց մեղքի հետևանքների և արդարներին դուրս գցելու վերաբերյալ:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ մեր մեղքերից չապաշխարելու ավերիչ հետևանքները, կարդացեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ հայտարարությունը.
«Շրջապատում այնքան շատ չարիք կա: Գայթակղությունները, իրենց գերող ազդեցություններով, մեր շուրջբոլորն են: Դժբախտաբար մենք կորուստներ ենք տալիս այդ քայքայիչ ուժերի պատճառով: Մենք վշտանում ենք յուրաքանչյուրի համար, ով պարտվում է: Մենք հասնում ենք նրանց, որպեսզի օգնենք, որպեսզի պաշտպանենք նրանց, բայց շատ դեպքերում մեր խնդրանքները մերժվում են: Ողբերգական է այն ուղին, որ նրանք հետևում են: Դա ճանապարհ է, որը տանում է դեպի կործանում» (“My Testimony,” Ensign, May 2000, 69):
-
Որո՞նք են կործանիչ հետևանքները, որ մարդիկ կամ խմբերն ունենում են, երբ չեն հնազանդվում Աստծո պատվիրաններին:
Եթե ժամանակ մնա, հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս կարող են այսօրվա դասին սովորած ճշմարտությունները օրհնել ձեզ: