Դաս 81
Ալմա 17
Նախաբան
Նախապատրաստվելով քարոզելու ավետարանը Լամանացիներին, Մոսիայի որդիները ձգտում էին Տիրոջ առաջնորդությանը՝ ծոմապահության և աղոթքի միջոցով: Տերը հանգստացրեց նրանց և խոստացավ, որ նրանք լինելու էին գործիքներ Իր ձեռքում՝ «ի փրկություն բազում հոգիների» (Ալմա 17.11): Ավելի վաղ Նա խոստացել էր նրանց, իրենց հորը տված մի հայտնության մեջ, որ Նա «ազատելու էր [նրանց] Լամանացիների ձեռքից» (Մոսիա 28.7): Զորացված Տիրոջ խոստումներով և վստահելով, որ նրանք մի օր կրկին կհանդիպեն, նրանք առանձնացան՝ կիսվելու համար ավետարանով տարբեր տարածքներում: Ամմոնը գնաց Իսմայիլի երկիրը, որտեղ նա պատրաստվեց ուսուցանել ժողովրդին՝ ծառայելով նրանց թագավորին:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 17.1–16
Մոսիայի որդիները հետազոտում են սուրբ գրությունները, աղոթում և ծոմ պահում, որպեսզի կարողանան իմանալ Աստծո խոսքը և ուսուցանեն զորությամբ:
Նախքան դասը գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին.«Միակ ամենակարևոր բանը, որ դուք կարող եք անել [միսիա] ծառայելու կանչին նախապատրաստվելու համար, դա … է»: (Դուք սրան կանդրադառնաք մի փոքր անց այս դասում:)
Հարցրեք ուսանողներին, թե նրանք արդյոք ներկա եղե՞լ են, երբ ազգականներն ու ընկերները տուն են վերադարձել միսիաներից՝ հավատարմորեն ծառայելուց հետո: Հրավիրեք մի քանի ուսանողների նկարագրել այդ միսիոներների Քրիստոսանման հատկանիշները:
-
Ի՞նչ դրական փոփոխություններ եք տեսնում նրանց մեջ իրենց միսիաներից հետո: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է այդ փոփոխությունների պատճառը:
Բացատրեք, որ ավետարանը 14 տարի քարոզելուց հետո Նեփիի երկրում Մոսիայի որդիները վերադարձան Զարահեմլա, երբ վերամիավորվեցին Ալմայի հետ: Եթե ուսանողները կարիք ունեն Ալմայի և Մոսիայի որդիների պատմության համառոտ կրկնողության, հարցրեք.
-
Ինչպիսի՞ն էր հարաբերությունը Ալմայի և Մոսիայի որդիների միջև: (Եթե ուսանողները օգնության կարիք ունեն այս հարցին պատասխանելու համար, կարող եք խնդրել նրանց կարդալ Մոսիա 27 գլխի համառոտ բովանդակությունը: )
Բացատրեք, որ մինչ Ալման ապաշխարություն էր քարոզում և հաստատում Եկեղեցին Նեփիացիների մեջ Զարահեմլայի երկրում և մյուս երկրներում, Մոսիայի որդիները քարոզում էին ավետարանը Լամանացիներին Նեփիի երկրում:(Դուք կարող եք օգտագործել Մորմոնի Գրքի էջանիշը որպես այս բացատրության մաս:) Մոսիայի որդիների անուններն էին՝ Ահարոն, Օմներ և Հիմնի (տես Մոսիա 27.34): Ալմա 17–26 հատվածները պատմում են նրանց որոշ միսիոներական փորձառությունների մասին:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալԱլմա 17.1–2 հատվածները:
-
Ի՞նչ զգաց Ալման, երբ նա կրկին տեսավ իր ընկերներին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր նա այդպես զգում:
Ուսանողների ուշադրությունն ուղղեք դեպի դասից առաջ գրատախտակի վրա ձեր գրած անավարտ միտքը: Հրավիրեք ուսանողներին առաջարկել ուղիներ՝ միտքն ավարտելու համար: Ապա կիսվեք նրանց հետ, թե ինչպես է Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը Տասներկու Առաքյալների Քվորումից ավարտել միտքը:«Միակ ամենակարևոր բանը, որ կարող եք անել [միսիոներ] ծառայելու կանչին պատրաստվելու համար, դա ձեր միսիայի գնալուց շատ առաջ միսիոներ դառնալն է» («Դառնալ միսիոներ» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 45): Ավարտեք գրատախտակի վրա գրված միտքը:
Նշեք, որ ուղիներից մեկը, որով մենք կարող ենք իմանալ, թե ինչպես դառնալ միսիոներ սուրբ գրություններում հավատարիմ միսիոներների ծառայության մասին սովորելն է: Հրավիրեք դասարանին մտքում կարդալ Ալմա 17. 2–4, որոնելով մարդկանց դեպի ճշմարտության գիտելիքը բերելու գործում Մոսիայի որդիների հաջողության պատճառները:
-
Ի՞նչ արեցին Մոսիայի որդիները, որ օգնեց նրանց դառնալ հաջող միսիոներներ: (Պատասխանները կարող են ներառել՝ նրանք ջանասիրաբար քննեցին սուրբ գրությունները, աղոթեցին և ծոմ պահեցին:)
-
Ի՞նչ օրհնություններ նրանք ստացան իրենց ուսումնասիրության, ծոմի և աղոթքի շնորհիվ: Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, օգնեք նրանց գտնել հետևյալ սկզբունքը. Երբ մենք քննում ենք սուրբ գրությունները, աղոթում և ծոմ պահում, մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգին և ուսուցանել զորությամբ:)
Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Երեց Բեդնարի հետևյալ միտքը, շեշտելով, թե մենք ինչ կարող ենք անել միսիոներներ դառնալու համար:
Դուք կարող եք մեծացնել Աստծուն ծառայելու ձեր ցանկությունը (տես ՎևՈՒ 4.3), և դուք կարող եք սկսել մտածել միսիոներների նման, կարդալ այն, ինչ միսիոներներն են կարդում, աղոթել, ինչպես միսոներներն են աղոթում, և զգալ, ինչպես միսիոներներն են զգում: Դուք կարող եք խուսափել աշխարհիկ ազդեցություններից, որոնք ստիպում են Սուրբ Հոգուն ետ քաշվել, և դուք կարող եք աճել վստահության մեջ՝ ճանաչելով և արձագանքելով հոգևոր հուշումներին: Տող առ տող, ցուցում առ ցուցում, մի փոքր այստեղ և մի փոքր այնտեղ, դուք աստիճանաբար կարող եք դառնալ այն միսիոները, որը հույս ունեք լինելու, և այն միսիոները, որ Փրկիչն է ակնկալում, որ լինեք: …
Նախապատրաստությունը, որ ես նկարագրում եմ, ուղղված չէ դեպի միայն ձեր միսիոներական ծառայությունը, երբ 19, 20 կամ 21 տարեկան եք: … Միսիոներական աշխատանքի համար դուք պատրաստվում եք ողջ կյանքի ընթացքում:… Մենք միշտ էլ միսիոներներ ենք» (“Becoming a Missionary,” 46):
Ուսանողներին օգնելու համար կիրառել Երեց Բեդնարի կողմից և Ալմա 17.2–4-ում ուսուցանված սկզբունքները, խնդրեք նրանց գրել տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնսիրության օրագրերում, թե ինչ իրենք կանեն միսիոներներ դառնալու համար նախքան ծառայելու կանչվելը:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 17.9, նշելով, թե Մոսիայի որդիներն ու նրանց ընկերակիցները ինչի համար էին աղոթում: Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, խնդրեք նրանց կարդալ Ալմա 17.10–12, որոնելով իրենց աղոթքների Տիրոջ պատասխանը:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ նրանց սրտերը «քաջությամբ լցվեցին», երբ նրանք ստացան իրենց աղոթքների Տիրոջ պատասխանը:
-
Ալմա 17.11 պարունակում է Տիրոջ խոստումը, որ Նա այդ միսիոներներից գործիքներ կպատրաստեր Իր ձեռքերում: Ի՞նչ է սա նշանակում ձեզ համար: Ինչպե՞ս կարող ենք մենք գործիքներ լինել Տիրոջ ձեռքերում:
-
Տերը հրահանգեց այդ միսիոներներին «ցույց տալ լավ օրինակ» (Ալմա 17.11): Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էր լավ օրինակ լինելը կարևոր մաս նրանց միսիոներական աշխատանքում: (Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, օգնեք նրանց ընդունել հետևյալ սկզբունքը. Երբ մենք լավ օրինակ ենք հանդիսանում, Տերը կարող է դարձնել մեզ գործիքներ Իր ձեռքերում: Դուք կարող եք գրել այս ճշմարտությունը գրատախտակին:)
-
Որո՞նք են այն մի քանի բաները, որոնք մարդիկ կարող են սովորել ավետարանի մասին, երբ տեսնեն մեր լավ օրինակները:
-
Ե՞րբ են ուրիշների լավ օրինակներն օգնել մեզ:
Վկայեք լավ օրինակ հանդիսանալու կարևորության մասին և քաջալերեք ուսանողներին լավ օրինակներ լինել իրենց շրջապատի համար: Եթե կարող եք հատուկ դեպքեր հիշել, երբ ուսանողները լավ օրինակ են հանդիսացել, գովեք ուսանողներին իրենց արածի համար: Սակայն մի արեք ընդհանուր կամ անորոշ հաճոյախոսություններ, որոնք կարող են ոչ անկեղծ երևալ:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 17.13–16, մտածելով այդ օրերում Լամանացիներին ուսուցանելու դժվարության մասին:
-
Ինչո՞ւ էին Մոսիայի որդիները հոժար չարչարանքներ տանել և գնալ Լամանացիների մեջ: (Տես Ալմա 17.16, տես նաև Մոսիա 28.1–3:)
Ալմա 17.17–39
Ամմոնը դառնում է թագավոր Լամոնիի ծառան և փրկում է թագավորի հոտերը:
Ամփոփեք Ալմա 17.18–20 հատվածները՝ բացատրելով, որ նախքան այդ միսիոներները միմյանցից առանձնացան՝ տարբեր տարածքներում ավետարանը քարոզելու համար, Ամմոնը ուսուցանեց և օրհնեց նրանց: Այնուհետև նա գնաց մի երկիր, որը կոչվում էր Իսմայիլ: Երբ նա մտավ այդ երկիրը, նրան բռնեցին և տարան թագավորի մոտ: Խնդրեք երկու ուսանողների հերթով բարձրաձայն կարդալԱլմա 17.21–25 հատվածները:
-
Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է Ամմոնի մեջ նշանակալի, երբ նա ասաց թագավորին. «Ես կլինեմ քո ծառան» (Ալմա 17.25):
-
Ե՞րբ եք տեսել, որ ծառայությունը տանի ավետարանով կիսվելու հնարավորությունների:
Համառոտ ամփոփեք Ալմա 17.26–27 հատվածները, բացատրելով, որ մինչ Ամմոնը հետևում էր թագավորի հոտերին, Լամանացիների մի խումբ ցրեց հոտերը:
Բաժանեք դասարանը երեք ուսանողից բաղկացած խմբերի: Գրեք հետևյալ սուրբ գրությունների հատվածների հղումները գրատախտակին. Ալմա 17.28–32, Ալմա 17.33–35, Ալմա 17.36–39: Խնդրեք ուսանողներին յուրաքանչյուր խմբում բաժանել այս հատվածները միմյանց միջև: Հանձնարարեք ուսանողներին կարդալ իրենց հանձնարարված հատվածները մտքում, որոնելով պատասխաններ հետևյալ հարցերին: (Դուք կարող եք գրել այդ հարցերը գրատախտակին:)
-
Ի՞նչ պատահեց պատմության ձեր մասում:
-
Ինչպե՞ս կարող էր սա օգնել ժողովրդին պատրաստել՝ ավետարանն ընդունելուն:
-
Ի՞նչ հատկանիշներ դրսևորեց Ամմոնը:
Խմբերին ժամանակ տվեք քննարկելու համար իրենց պատասխանները: Ապա հարցրեք.
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից: (Ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ: Օրինակ, նրանք կարող են ասել, որ ծառայության միջոցով մենք կարող ենք օգնել ուրիշներին ընդունել ավետարանը կամ որ, երբ մենք Տիրոջ ծառայության մեջ ենք, մենք կարող ենք ունենալ քաջություն և ուրախ լինել: Դուք կարող եք քաջալերել ուսանողներին գրել այս սկզբունքներն իրենց սուրբ գրություններում:)
Հրավիրեք ուսանողներին գրել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, թե ինչ կարող են անել ավետարանով ապրելու լավ օրինակ ծառայելու համար: Երիտասարդ կանանց համար այս նպատակը կարող է օգնել նրանց լրացնել լրացուցիչ արժեքի փորձառությունը՝ Անձնական Առաջընթացի «Բարի գործերի» համար: Քահանաների համար այս նպատակը կարող է օգնել նրանց սովորել և կատարել իրենց պարտականությունները, ինչպես նշվում է Պարտականություն Աստծո հանդեպ գրքույկի «Քահանայության պարտականությունները» և «Հրավիրեք բոլորին գալ դեպի Քրիստոսը» բաժիններում: