Դաս 123
3 Նեփի 13
Նախաբան
Փրկիչը շարունակեց Իր քարոզը տաճարի մոտ Լիառատ երկրում: Նա նախազգուշացրեց ժողովրդին կեղծավորության դեմ և ուսուցանեց նրանց կատարել արդար գործեր՝ Երկնային Հորը գոհացնելու համար: Նա նաև հրահանգեց բազմությանը գանձեր հավաքել երկնքում և Իր աշակերտներին ուղղորդեց՝ իրենց սեփական նյութական մտահոգություններից առաջ որոնել Աստծո արքայությունը:
Ուսուցանման առաջարկներ
3 Նեփի 13.1–18
Փրկիչը նախազգուշացնում է Նեփիացիներին կեղծավորության դեմ և ուսուցանում նրանց կատարել արդար գործեր՝ գոհացնելու Երկնային Հորը
Նախքան դասը պատրաստեք մի ուսուցողական նյութ հետևյալ ինքնագնահատման վերաբերյալ և օրինակներ պատրաստեք յուրաքանչյուր ուսանողի համար: Եթե դա հնարավոր չէ, դուք կարող եք ներկայացնել գնահատումը բանավոր կամ գրել այն գրատախտակին:
Դասը սկսելու համար խնդրեք ուսանողներին լրացնել ինքնագնահատման թերթիկը (կամ ուսուցողական թերթիկի վրա կամ տետրում կամ էլ սուրբ գրությոնների ուսումնասիրության օրագրերում), նշելով, թե որ արտահայտություններն են լավագույնս նկարագրում իրենց շարժառիթները կամ ողորմություններ անելու, աղոթելու և ծոմ պահելու դրդապատճառները: Հավաստիացրեք ուսանողներին, որ դուք չեք խնդրի նրանց կիսվել իրենց պատասխաններով ուրիշների հետ: Երբ ուսանողներն իրենց ինքնագնահատումը վերջացնեն, նշեք, որ հնարավոր պատասխանները, որոնք թվարկված են ողորմություններ անելու, աղոթելու և ծոմ պահելու տակ, արտացոլում են տարբեր շարժառիթներ կամ դրդապատճառներ, որոնք մենք կարող է ունենանք՝ անելու այս կամ այն ավետարանի հետ կապված գործերը (մենք կարող է անենք դրանք, օրինակ՝ ելնելով պարտավորությունից կամ հարկադրանքից, ուրիշ մարդկանց վրա տպավորություն թողնելու համար, կամ գոհացնելու Երկնային Հորը):
-
Արդյոք նշանակություն ունի՞, թե ինչու ենք անում արդար գործեր: Ինչու՞ և ինչո՞ւ ոչ:
Գրեք հետևյալ թեմաները և ուղեկցող սուրբ գրությունների հղումները գրատախտակին (դուք կարող եք անել այս նախքան դասը սկսելը):
Բացատրեք, որ 3 Նեփի 13 գլխում պատմվում է, թե ինչպես Հիսուս Քրիստոսը շարունակեց հրահանգել Նեփիացիների բազմությանը տաճարի մոտ և նրանց ուսոււցանեց ողորմություններ անելու, աղոթելու և ծոմ պահելու մարդու շարժառիթների կարևորության մասին:
Հրավիրեք ուսանողներին ընտրել գրատախտակի վրայի թվարկվող երեք թեմաներից մեկը: Խնդրեք նրանց մտքում կարդալ առնչվող սուրբ գրության հատվածը՝ որոնելով պատասխաններ հետևյալ հարցերին (դուք կարող եք գրել այս հարցերը գրատախտակին).
-
Ի՞նչ շարժառիթի դեմ Տերը նախազգուշացրեց, երբ մենք անենք այս գործերը:
-
Ինչպե՞ս Տերը պատվիրեց, որ մենք անենք այս գործերը:
Նախքան ուսանողների սկսելը, օգտակար կլինի բնորոշել կեղծավորին որպես մեկը, ով արդարակեցության կեղծ տեսք է ընդունում կամ ով ասում է մի բան, բայց անում մեկ այլ բան:
Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել պատասխաններով, որոնք նրանք գտել են՝ պատասխանելով այդ երկու հարցերին: (Իրենց հետազոտություններից ուսանողները պետք է հայտնաբերեն, որ Տերը նախազգուշացրել է՝ մարդկանց երևալու համար արդար գործեր անելու դեմ և ուսուցանել է, որ մենք արդար գործեր պետք է անենք Երկնային Հորը գոհացնելու համար:) Օգնելու ուսանողներին ավելի խորը մտածել և կիրառել Փրկչի ուսմունքները, ուղղեք հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս կարող են արդար գործեր անելու մեր շարժառիթներն ազդել այն ձևի վրա, որ մենք անում ենք դրանք:
-
Որո՞նք են այն մի քանի արդար շարժառիթները, որոնք կարող են ոգեշնչել մարդուն ողորմություններ անել, աղոթել կամ գաղտնի ծոմ պահել:
Գրատախտակին գրեք հետևյալը. Եթե մենք անում ենք արդար գործեր գոհացնելու Երկնային Հորը …
-
Համաձայն 3 Նեփի 13.4, 6, 18, ի՞նչ օրհնություն կգա նրանց, ովքեր արդար գործեր են անում՝ գոհացնելու Երկնային Հորը: (Երբ ուսանողները պատասխանեն, լրացրեք գրատախտակի վրայի միտքը.Եթե մենք արդար գործեր ենք անում գոհացնելու Երկնային Հորը, Նա կվարձատրի մեզ հայտնապես: )
Հրավիրեք ուսանողներին համառոտակի վերանայել իրենց ինքնագնահատումը և ողորմություններ անելու, աղոթելու կամ ծոմ պահելու համար գնահատել իրենց շարժառիթները: Խրախուսեք նրանց մտածել, թե ինչպես կարող են կիրառել Փրկչի ուսմունքները, բարելավելու իրենց շարժառիթները այս և ուրիշ գործեր անելու համար, ինչպես օրինակ՝ սուրբ գրության ուսումնասիրությունը, տասանորդ վճարելը, Եկեղեցի հաճախելը և հաղորդությունը ճաշակելը:
3 Նեփի 13.19–24
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է բազմությանը գանձեր դիզել երկնքում
Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունները. Գանձեր Երկրի վրա և Գանձեր Երկնքում: Հրավիրեք ուսանողներին քննարկել հետևյալ հարցը որևէ ընկերակցի հետ:
-
Որո՞նք են երկրի վրայի գանձերի և երկնքի գանձերի մի քանի օրինակները:
Այս հարցը զույգերով քննարկելու համար ուսանողներին ժամանակ տրամադրելուց հետո, դուք կարող եք խնդրել մի քանիսին կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ: Մտածեք նշել մի օրինակ ձեր կյանքից երկրի վրա գանձերի վերաբերյալ (դուք կարող եք ցուցադրել թանկարժեք ունեցվածք, որին դուք տնօրինում եք) և երկնքում գանձի մի օրինակ (դուք կարող եք ցուցադրել ձեր ընտանիքի նկարը կամ նշել ձեր վկայության կարևորությունը): Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 13.19–23 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում և գտնել Փրիչի տված խորհուրդը՝ երկրի վրա գանձերի և երկնքում գանձեր որոնելու վերաբերյալ:
-
Համաձայն 3 Նեփի 13.19–20 հատվածների, ինչպե՞ս են տարբերվում երկրի վրայի գանձերը երկնքի գանձերից:
-
Ինչպե՞ս կարող է գանձեր որոնելը երկրի վրա շեղել մեզ երկնքում գանձեր որոնելուց: (Դուք կարող եք հստակեցնել, որ Փրկիչը չէր ուսուցանում, որ փողը կամ երկրային ունեցվածքները չարիք են, ավելի շուտ Նա շեշտում էր մեր սրտերը երկնային գանձերրի վրա դնելու կաևորության մասին, որոնք կհարատևեն:)
-
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում «եթե …քո աչքը պարզ լինի» արտահայտությունը3 Նեփի 13.22 հատվածում (Ուսանողներին օգնելու համար, որ հասկանան այս արտահայտության իմաստը, նրանց ուղղորդեք դեպի Թեմատիկ Ուղեցույցի տողատակի ծանոթագրության 22 գ. ի վրա:) Ինչպե՞ս կարող եք նվիրվածություն ցույց տալ՝ դիզելով գանձեր երկնքում:
Հրավիրեք որևէ ուսանողի գրել Աստված բառը թղթի մի թերթիկի վրա և դնել այն դասասենյակի մի կողմում: Հրավիրեք մեկ այլ ուսանողի գրել Աշխարհիկություն բառը թղթի մի թերթիկի վրա և դնել այն դասասենյակի հակառակ կողմում: Խնդրեք մի երրորդ ուսանողի կանգնել դասարանի առջև և նայել թղթին, որի վրա գրված է Աստված: Ապա հանձնարարեք ուսանողին շրջվել և նայել թղթին, որ վրա գրված է Աշխարհիկություն: Հրավիրեք ուսանողին փորձել նայել երկու թերթիկներին միևնույն ժամանակ: Խնդրեք դասարանին մտքում կարդալ 3 Նեփի 13.24 հատվածը և մտածել, թե ինչպես է այս հատվածը կապված երկու թերթիկներին միաժամանակ նայելու ուսանողի փորձի հետ: Բացատրեք, որ մամոնա բառը ներկայացնում է աշխարհիկություն կամ հարստություններ:
-
Ինչպե՞ս է Աստծուն և մամոնային ծառայել ձգտելը նման երկու պատերին միևնույն ժամանակ նայել փորձելուն:
-
Աստծուն և մամոնային միևնույն ժամանակ ծառայել փորձելու ինչպիսի՞ օրինակներ կարող եք բերել:
Հրավիրեք դասարանին կանգնել և նայել թերթիկին, որի վրա գրված էԱստված:
-
Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր, որ դուք որպես ձեզ տեր ունենաք Աստծուն:
-
3 Նեփի 13.24 հատվածիՓրկչի խոսքերից ելնելով, ինչպե՞ս կարող եք ասել, թե Աստված է ձեր տերը: (Չնայած ուսանողները կարող են տալ բազմաթիվ ճիշտ պատասխաններ, հավաստիացեք, որ նրանք հասկանան հետևյալ սկզբունքը. Որպեսզի Աստծուն ունենանք որպես մեր տեր, մենք պետք է սիրենք և ծառայենք Նրան աշխարհի բաներից առավել: )
Մինչ ուսանողները մնում են կանգնած, կարդացեք ներքևի օրինակները և խնդրեք նրանց նայել դասասենյակի այն կողմը, որը ներկայացնում է այն տիրոջը, որին նրանց կարծիքով այդ անձնավորությունը ծառայում է՝Աստծուն կամ Աշխարհիկությանը (մամոնային): Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչո՞ւ շրջվեցին այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ շրջվեցին: (Դուք կարող եք հարմարեցնել այս օրինակները ըստ այն ուսանողների հանգամանքների և հետաքրքրությունների, ում դուք ուսուցանում եք:)
-
Մի երիտասարդ մերժում է այն աշխատանքը, որը կպահանջեր իրենից բաց թողնել իր կիրակնօրյա ժողովները և փոխարենը ընտրում ավելի ցածր աշխատավարձով աշխատանք, որը նրանից չի պահանջում բացակայել իր ժողովներից:
-
Մի երիտասարդ կին հաճախ բողոքում է իր ծնողներին նոր հագուստների իր պահանջի վերաբերյալ: Հագուստները, որոնք նա ցանկանում է գնել, արժեն ավելի, քան նրա ընտանիքը կարող է թույլ տալ գնել:
-
Մի երիտասարդ կանոնավորապես վճարում է իր տասանորդը այն փողից, որ նա ստանում է իր աշխատանքից: Սակայն, նա ողջ իր մնացած եկամուտն օգտագործում է՝ գնելու զվարճության համար իրեր, ներառյալ մի քանի անպատշաճ տեսաֆիլմեր և երգեր, և նա չի խնայում փող միսիայի կամ կրթության համար:
-
Մի երիտասարդ կին հաճախ օգտագործում է իր եկամտի մի մասը, որ գնի փոքր նվերներ՝ իր սերը ուրիշների հանդեպ ցույց տալու համար:
Վարժությունից հետո հրավիրեք ուսանողներին նստել, իսկ հետո ուղղեք նրանց հետևյալ հարցերը.
-
Ձեր փորձառությունից ելնելով, ինչո՞ւ դժվար կարող է լինել միշտ սիրել և ծառայել Աստծուն աշխարհի բաներից առավել: Ինչո՞ւ Աստծուն առաջինը դնելու համար արժե ջանք թափել:
3 Նեփի 13.25–34
Փրկիչն ուղղորդում է տասներկու աշակերտներին որոնել Աստծո արքայությունը՝ նախքան իրենց իսկ նյութական մտահոգությունների մասին հոգալը
Ամփոփեք 3 Նեփի 13.25–31, պատմելով ուսանողներին, որ Հիսուս Քրիստոսը հրահանգեց Իր տասներկու աշակերտներին չանհանգստանալ իրենց նյութական կարիքների՝ ուտելիքի և հագուստի մասին: Մատնանշեք, որ չնայած այս ուսմունքները հատուկ տրվել են տասներկու առաքյալներին, ներքևում գտնվող սկզբունքները կարող են կիրառվել համընդհանուր: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 13.32–33: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել և հասկանալ, թե ինչպես է Փրկիչը մխիթարել Իր աշակերտներին նրանց նյութական կարիքների առնչությամբ:
-
Ինչպե՞ս կարող է հասկանալը, որ Աստված գիտի մեր կարիքները, օգնել մեզ:
-
Համաձայն 3 Նեփի 13.33 հատվածի, ինչ խոստացավ Հիսուս Քրիստոսը նրանց, ովքեր առաջին տեղում դրեցին Աստծուն և Նրա արքայությունն իրենց կյանքում: (Չնայած ուսանողները կարող են տարբեր ձևերով պատասխանել, հավաստիացեք, որ նրանք հասկանում են հետևյալ սկզբունքը. Եթե մենք առաջինը որոնենք Աստծո արքայությունը, Նա մեզ կօգնի ապահովել մեր կարիքները: Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին:)
-
Ի՞նչ եք զգում, երբ որևէ մտերիմ ընկեր կամ ընտանիքի անդամ ձեր հետաքրքրությունները և կարիքները վեր է դնում իր սեփականից: Ի՞նչ ենք հաղորդում Երկնային Հորն ու Փրկչին, երբ մենք Նրանց վեր ենք դնում մեր նյութական կարիքներից ու հետաքրքրություններից:
Հրավիրեք ուսանողներին գրել տետրերում և սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում նպատակ մի բանի վերաբերյալ, որ իրենք կարող են անել, որ ավելի լիովին առաջինը դնելն Աստծուն իրենց կյանքում: Դուք կարող եք եզրափակել դասը, բերելով վկայություն այն օրհնությունների մասին, որոնք դուք եք զգացել, երբ ձգտել եք առաջինը դնել Աստծուն և Նրա արքայությունը ձեր կյանքում: