Դաս 69
Ալմա 1–2
Նախաբան
Ալմայի գլխավոր դատավոր դառնալուց կարճ ժամանակ անց Նեոր անունով մի մարդ ժողովրդի մեջ իրեն հայտարարեց քարոզիչ: Նա խոսում էր Եկեղեցու և նրա վարդապետություններին դեմ, և նա համոզեց շատերին հավատալ իրեն և փող տալ: Երբ Նեորը սպանեց Գեդեոնին, ով Եկեղեցու հավատարիմ անդամ էր, նա բերվեց Ալմայի առաջ: Մեղավոր ճանաչելով Նեորին քահանանենգության մեջ և քահանանենգությունը սրի միջոցով հարկադրելու մեջ, Ալման Նեորին դատապարտում է մահվան: Եկեղեցին բարգավաճեց, առաջնորդված լինելով ջանասեր և խոնարհ քահանաների կողմից, բայց քահանանենգությունը շարունակվեց: Ամղիկին, մի խորամանկ մարդ Նեորի կարգի, մարդկանց մեջ շատ համախոհներ հավաքեց և փորձեց անհաջող կերպով դառնալ Նեփիացիների թագավոր: Նա և նրա հետևորդները ըմբոստացան, եկան պատերազմելու Նեփիացիների դեմ, և ի վերջո միավորեցին իրենց ուժերը Լամանացիների հետ: Զորացված լինելով Տիրոջ կողմից Նեփիացիները շատ կորուստներ կրեցին, բայց հաղթահարեցին այդ բանակի հարձակումները:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 1
Չնայած քահանանենգությանը և հալածանքին, շատերը կայուն մնացին հավատքում
Գրատախտակին գրեք հանրաճանաչ բառը:
-
Որո՞նք են հանրաճանաչություն փնտրելու վտանգները: Որո՞նք են հանրաճանաչ մարդկանց հետևելու վտանգները:
Բացատրեք, որ Նեոր անունով մի մարդ Զարահեմլայում դարձավ հանրաճանաչ: Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Ալմա 1.2–6, փնտրելով, թե Նեորն ինչ սովորեցրեց և թե ինչպես մարդիկ դրան արձագանքեցին: Ուսանողների պատասխանից հետո, տվեք հետևյալ հարցերը.
-
Ինչո՞ւ է Ալմա 1.4 –ում Նեորի ուսմունքները վտանգավոր: (Եթե ուսանողները դժվարանում են պատասխանել այս հարցին, նշեք, որ Նեորն ուսուցանում էր, որ «բոլոր մարդիկ պետք է ունենան հավերժական կյանք», անկախ նրանից, թե ինչ են նրանք անում: Այս ուսմունքները անտեսում են ապաշխարության, արարողությունների և Աստծո պատվիրանները պահելու անհրաժեշտությունը: Տես նաև Ալմա 15.15 :)
-
Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ այն մարդը, ով հավատում է այս վարդապետությանը:
-
Ինչպե՞ս Նեորի հաջողությունը ներգործեց իր վրա: (Տե՛ս Ալմա 1.6–:)
Ամփոփեք Ալմա 1.7–15, բացատրելով, որ մի օր Նեորը պետք է գնար քարոզելու իր հետևորդներին, երբ նա հանդիպեց Գեդեոնին, ով օգնեց Լիմքիի ժողովրդին ազատվել ճորտությունից և ով Եկեղեցում ծառայում էր որպես ուսուցիչ: Նեորը «սկսեց սաստիկ վիճել [Գեդեոնի] հետ, որպեսզի կարողանար եկեղեցու ժողովրդին մոլորեցնել. բայց [Գեդեոնը] ընդդիմացավ նրան՝ խրատելով նրան Աստծո խոսքերով» (Ալմա 1.7): Նեորը բարկությունից դրդված քաշեց իր սուրը և սպանեց Գեդեոնին: Եկեղեցու մարդիկ Նեորին տարան Ալմայի մոտ, ով գլխավոր դատավորն էր, որպեսզի դատվեր իր արած հանցագործության համար: Ալման Նեորին մահվան դատապարտեց և Նեորը «խայտառակ մահ տարավ» (Ալմա 1.15): Դուք կարող եք բացատրել, որ խայտառակ նշանակում է արատավոր, ամոթալի կամ անպատիվ:
Հրավիրեք ուսանողներին Ալմա 1.12 –ի առաջին մի քանի տողերում որոնել Ալմայի խոսքը, որն օգտագործվել էր նկարագրելու համար այն, ինչն առաջին անգամ Նեորը ներկայացրեց այս ժողովրդին: Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել տողատակի ծանոթագրություններ1 2ա.: Թող դիմեն 2 Նեփի 26.29 –ում նշված առաջին հղմանը: Խնդրեք նրանց ցածրաձայն կարդալ այդ հատվածը:
-
Ձեր բառերով, ի՞նչ է քահանանենգությունը: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում մարդկանց համար «իրենք իրենց բարձր են դնում՝ իբրև մի լույս աշխարհի համար» արտահայտությունը: Ինչո՞ւ է դա վտանգավոր:
-
Ինչպո՞ւ է Նեորի քարոզը հանդիսանում քահանանենգության օրինակ:
-
Ըստ Ալմայի, ի՞նչ կպատահի ժողովրդի հետ, եթե քահանանենգությունը հարկադրվի նրանց մեջ:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մարդկանց համար գայթակղիչ ուսուցանելը այնպես, որ ուրիշները նրանց գովաբանեն:
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 1.16: Խնդրեք դասարանին բացահայտել, թե ինչպես և ինչու քահանանենգությունը տարածվեց, նույնիսկ Նեորի մահից հետո: Ուսանողների պատասխաններից հետո հարցրեք.
-
Համաձայն Ալմա 1.16–ի, ո՞րն էր քահանանենգություն կիրառող մարդկանց նպատակը: (Նրանք անում էին դա «հանուն հարստությունների ու փառքի», այլ խոսքերով՝ ստանալու համար փող և հանրաճանաչություն:)
Բացատրեք, որ քահանանենգությունը և դրա հետևանքները անհանգստություն պատճառեցին Նեփիացիներին երկար տարիներ (տե՛ս Ալմա 2; 15.15; 24.28): Նշեք, որ մեր օրերում մենք պետք է խուսափենք քահանանենգությունից՝ ինչպես Եկեղեցում, այնպես էլ Եկեղեցուց դուրս: Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ խաբեն քահանանենգությամբ զբաղվող մարդիկ: Մենք նաև ավետարանի ուսուցանման մեր ջանքերում պետք է պաշտպանվենք քահանանենգ գործողություններից և վերաբերմունքից:
-
Ավետարանն ուսուցանելու ի՞նչ հնարավորություններ դուք ունեք: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ նրանք ունեն բազմաթիվ հնարավորություններ ուսուցանելու համար ավետարանը: Նրանք ուսուցանում են մեկը մյուսին, երբ մասնակցում են սեմինարիայի դասերին և իրենց քվորումների ու դասերի ժամանակ: Նրանք կարող են ուսուցանել իրենց ընտանիքներին ընտանեկան երեկոների ժամանակ: Երիտասարդ տղամարդիկ ծառայում են որպես տնային ուսուցիչներ: Երիտասարդ տղամարդկանց և կանանց կարող են խնդրել ելույթ ունենալ հաղորդության ժողովին: Այժմ նրանք կարող են ուրիշների հետ կիսվել ավետարանով և կարող են պատրաստվել ծառայելու լիաժամկետ միսիայում:)
Հանձնարարեք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.
«Այն ամենը, ինչ դուք և ես անում ենք որպես հրահանգիչներ, գիտակցաբար կամ միտումնավոր կերպով ուշադրություն գրավելու համար՝— մեր ներկայացրած ուղերձներում, մեր օգտագործած եղանակներով, կամ մեր անձնական վարքագծով, — քահանանենգության տեսակ է, որն արգելակում է Սուրբ Հոգու ուսուցողական արդյունավետությունը» (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 66–67):
Ընդգծեք, որ եթե ավետարանի ուսումնասիրման ժամանակ մենք գիտակցաբար ուշադրություն ենք գրավում մեզ վրա, մենք կասեցնում ենք Սուրբ Հոգու ուսուցողական արդյունավետությունը:
Կարդացեք հետևյալ դրդապատճառների ցանկը, որոնցով մարդիկ կարող են ուղղորդվել ուսուցանման ժամանակ: Հրավիրեք ուսանողներին քննարկել, թե որ դրդապատճառները կարող են լինել քահանանենգության օրինակներ և ինչու:
Առաջնորդել մյուսներին դեպի Փրկիչը:
Ցույց տալ, թե որքան զվարճալի են իրենք:
Օգնել մյուսներին զգալ Հոգին:
Ցուցադրել իրենց խելացիությունը:
Օգնել ուրիշներին կիրառել ավետարանի ճշմարտությունները իրենց կյանքում:
Հանձնարարեք բարձրաձայն ընթերցել Ալմա 1.26–27: Հարցրեք դասարանին բացահայտել այն եղանակները, թե ինչպես էին Աստծո քահանաները տարբերվում Նեորից:
-
Ինչպե՞ս կարող է Նեփիացի քահանաների օրինակը օգնել մեզ խուսափել քահանանենգությունից:
-
Ինչպե՞ս այս քահանաները ցույց տվեցին իրենց նվիրվածությունը Աստծուն:
Բացատրեք, որ քահանանենգությունը Նեփիացիների շրջանում հանգեցրեց հակառակության ու հալածանքի: Որպեսզի օգնեք ուսանողներին նախապատրաստվել Ալմա 1.19–33–ի ուսումնասիրությանը, տվեք հետևյալ հարցերը.
-
Ե՞րբ եք տեսել, որ մարդիկ նվաստեցնում, ծաղրում կամ հալածում են նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները:
-
Դուք երբևէ զգացե՞լ եք ձեզ նվաստացած, ծաղրի ենթարկված կամ հալածված՝ պատվիրանները պահելու համար: Եթե այո, ապա ինչպե՞ս եք դուք արձագանքել:
Խնդրեք ուսանողներին մտքում ընթերցել Ալմա 1.19–20, փնտրելով օրինակներ, որտեղ Եկեղեցու անդամները հալածվում են: Ուսանողների պատասխաններից հետո, գրեք հետևյալ հարցերը գրատախտակի վրա և խնդրեք ուսանողներին արտագրել դրանք իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Նրանց ժամանակ տվեք լուռ ընթերցել սուրբ գրությունների հատվածները և ինքնուրույն պատասխանել հարցերին:
Երբ ուսանողները ունենան բավարար ժամանակ այս հատվածները ուսումնասիրելու համար, հարցրեք նրանց, թե ինչ կարող ենք մենք սովորել այս հատվածներից: Ուսանողները, հնարավոր է, նշեն այս սկզբունքները՝ ամբողջությամբ կամ մասամբ.
Նույնիսկ, երբ մարդիկ մեր շրջապատում անհնազանդ են, մենք կարող ենք լինել անսասան և անխախտ պատվիրանները պահելիս:
Երբ մենք ապրում ենք ավետարանով, մենք կարող ենք ունենալ խաղաղություն մեր կյանքում, նույնիսկ, երբ մենք հալածվում ենք:
-
Ե՞րբ եք համոզվել այս սկզբունքների ճշմարտացիության մեջ:
Ալմա 2
Ամղիկին և այլոք ապստամբում են և, ի վերջո, միանում Լամանացիներին, որպեսզի պատերազմեն Նեփիացիների հետ:
Բացատրեք, որ Նեորի մահից շուրջ չորս տարի անց Նեփիացիները հանդիպեցին մեկ այլ ամբարիշտ մարդու, ով կարողացել էր ստանալ հանրության աջակցությունը: Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգից մեկ հոգի թող ընթերցի Ալմա 2.1–7, իսկ մյուսը՝ Ալմա 2.8–18: Ուսանողներին հրահանգավորեք իրենց հանձնարարված հատվածներից պատրաստել լուրերի հոդվածի վերնագրեր, նկարագրելով, թե ինչ արեցին արդարակյաց մարդիկ ամբարիշտների դեմ դիմակայելու համար: Չորս-հինգ րոպե հետո խնդրեք ուսանողներին իրենց վերնագրերով կիսվել իրենց զուգընկերոջ հետ: Կարող եք մի քանի ուսանողի խնդրել իրենց վերնագրերով կիսվել դասարանի հետ:
Համոզվելու համար, որ ուսանողները հասկացել են իրենց ուսումնասիրած հատվածները, տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ էր ցանկանում Ամղիկին անել:
-
Ըստ Ալմա 2.18–ի, ինչո՞ւ կարողացան Նեփիացիները կանգնեցնել Ամղիկիի թագավոր դառնալու փորձերը: («Տերը զորացրեց Նեփիացիների ձեռքը:» Կարող եք քաջալերել ուսանողներին նշել այս նախադասությունը իրենց սուրբ գրություններում:)
Դասարանին խնդրեք գրի առնել այն ամբարշտության այն օրինակները, որոնց այսօր հանդիպում է երիտասարդությունը: Հնարավոր է, նրանք նշեն գայթակղությունները և այն փորձությունները, որոնց նրանք հանդիպում են ուրիշների ամբարշտության պատճառով: Շարունակելով ուսումնասիրել Ալմա 2-ը, հրավիրեք նրանց խորհել ուղիների մասին, որոնցով նրանք կարող են ստանալ Տիրոջ օգնությունը իրենց հանդիպած գայթակղությունները և մարտահրավերները հաղթահարելու համար:
Բացատրեք, որ Նեփիացի ռազմիկները հաղթեցին Ամղիկիացիներից շատերին, բայց նրանք ապշեցին, տեսնելով, որ մնացած Ամղիկիացիները միավորվեցին Լամանացիների բանակի հետ (տե՛ս Ալմա 2.19–25): Նախքան Նեփիացիները կկարողանային վերադառնալ իրենց քաղաք, միավորված բանակը հարձակվեց նրանց վրա: Խնդրեք ուսանողներին Ալմա 2.27–ում փնտրել Լամանացիների և Ամղիկիացիների միավորված բանակի քանակը նկարագրող արտահայտությունը:
Ուսանողներին խնդրեք մի պահ դադար առնել և պատկերացնել, թե իրենք ինչ կմտածեին և ինչպես կզգային, եթե լինեին Նեփիացիների բանակում: Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 2.28–31, 36-ը և դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչպես է պատերազմը ավարտվում: Ուսանողների պատասխաններից հետո կարող եք առաջարկել , որ նրանք այս հատվածներում նշեն զորեղացրեց և զորեղացված բառերը:
-
Ըստ Ալմա 2.28–ի, ինչո՞ւ Տերը զորեղացրեց Նեփիացիներին: (Ուսանողները կարող են կիսվել այս հարցի տարբեր պատասխաններով: Օգնեք նրանց բացահայտել հետևյալ սկզբունքը. Եթե մենք խնդրում ենք Աստծուն օգնել մեզ դիմակայել ամբարշտությանը, Նա կզորացնի մեզ:)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ամբարշտությանը դիմակայելու համար ստանալ զորություն Աստծուց, և ոչ թե ամբարիշտ ներգործությունները ամբողջովին հեռացնել մեր կյանքից:
-
Ամբարշտությանը դիմակայելու ժամանակ, ինչպե՞ս կարող եք հետևել Ալմայի օրինակին:
Ուսանողներին խնդրեք գրել այս հարցերից որևէ մեկի պատասխանները.
-
Ինչպե՞ս է Տերը զորացրել ձեզ, երբ դուք ամբարշտության եք հանդիպել:
-
Մեր օրերում, ո՞րն է ամբարշտությանը դիմակայելու եղանակներից մեկը:
Գրելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխաններով: Դուք նաև կարող եք կիսվել ձեր պատասխանով: Հորդորեք ուսանողներին հետևել Նեփիացիների օրինակին՝— աղոթել Տիրոջ օգնության համար և լինել արժանի իրենց ջանքերում զորացվելու Տիրոջ կողմից: Եզրափակեք ձեր վկայությամբ, որ Աստված կզորացնի մեզ ամբարշտությանը դիմակայելու ժամանակ: