Դաս 151
Եթեր 13–15
Նախաբան
Մարգարե Եթերի հիշատակարանը Հարեդացիների քաղաքակրթութան մասին ծառայում է որպես ապացույց այն բանի, որ նրանք, ովքեր մերժում են Տիրոջը և Նրա մարգարեներին, չեն բարգավաճում: Եթերը զգուշացնում է Կորիանթումրին, Հարեդացիների թագավորին, որ նա և նրա ժողովուրդը կկործանվեն, եթե նա և նրա ընտանիքը չապաշխարի: Երբ Կորիանթումրը և նրա ժողովուրդը չապաշխարեց, պատերազմը և ամբարշտությունը ահագնացան շատ տարիների ընթացքում մինչև որ Հարեդացիների ողջ ազգը կործանվեց: Միայն Եթերը և Կորիանթումրը փրկվեցին, որպեսզի վկայեին Եթերի մարգարեությունը: Այս հատվածները նույնպես Աստծո հրամանի կատարումն էր՝ «և ինչ ազգ որ տիրի [խոստումի երկիրը], պիտի ծառայի Աստծուն, այլապես նրանք պիտի ոչնչացվեն» (Եթեր 2.9):
Ուսուցանման առաջարկներ
Եթեր 13.1–12
Մորոնին գրի է առնում Եթերի մարգարեությունները Նոր Երուսաղեմի և Հին Երուսաղեմի մասին
Բացատրեք, որ որոշ քաղաքներ հայտնի են անուններով, որոնք նկարագրում են իրենց նշանակալից հատկանիշները: Կարդացեք հետևյալ քաղաքների նկարագրող անունները և ուսանողներին հանձնարարեք կռահել, թե որ քաղաքն է համընքկնում անվանը. Լույսերի քաղաք (Փարիզ, Ֆրանսիա); Հավերժական քաղաք (Հռոմ, Իտալիա); Քամոտ քաղաք (Չիկագո, Իլինոյս, Միացյալ Նահանգներ); Փայլուն մարգարիտ (Մանիլա, Ֆիլիպիններ); Ապարանքների քաղաք (Մեխիկո Սիթի, Մեքսիկա): Հանձնարարեք ուսանողներին բացատրել, թե այս նկարագրող անունները ինչ կարող են պատմել քաղաքների մասին:
Նշեք, որ Մորոնին գրել է Եթերի մարգարեությունը երեք քաղաքների մասին. Նոր Երուսաղեմ (տես Եթեր 13.6–8, 10); Ենովքի քաղաք, որը պետք է «վար գա երկնքից» (Եթեր 13.3; տես նաև Մովսես 7.62–64); և Երուսաղեմը Սուրբ Երկրում (տես Եթեր 13.11): Պատմեք դասարանին, որ Եթերն ուսուցանեց Հարեդացիներին, որ երկիրը որտեղ նրանք ապրում են, ապագայում կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վայր է (տես Եթեր 13.2–3): Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Եթեր 13.4–8, ուշադրություն դարձնելով այն քաղաքների անուններին, որոնք նշված են այս հատվածներում:
-
Որո՞նք են այս քաղաքների անունները: (Երուսաղեմ և Նոր Երուսաղեմ:) Ինչպիսի՞ նկարագրող անուն Եթերն օգտագործեց Սուրբ Երկրի Երեուսաղեմի և Նոր Երուսաղեմի համար, որը մի օր պետք է կառուցվի ամերիկյան մայրցամաքում: («Սրբազան քաղաք»)
-
Ձեր կարծիքով, ինչի՞ն նման կլինի «սուրբ քաղաքում» ապրելը:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 13.10–11, ուշադրություն դարձնելով, թե ինչպես մարդիկ կորակավորվեն ապրելու այս սուրբ քաղաքներում:
-
Ինչպե՞ս մարդիկ կորակավորվեն ապրելու այս քաղաքներում: (Իրենց հանդերձները դարձնելով «ճերմակ Գառի արյան միջոցով»:)
-
Ի՞նչ է նշանակում մարդկանց համար դարձնել հանդերձները «ճերմակ Գառի արյան միջոցով»: (Դա նշանակում է, որ մարդիկ մաքրվում են և սրբագործվում մեղքերից Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Գառի Քավության շնորհիվ; տես 1 Նեփի 12.11; Ալմա 5.21:)
Բացատրեք, որ Նոր Երուսաղեմի մյուս անունը Սիոն է (տես Մովսես 7.62; Հավատո հանգանակ 1.10): Մինչ Նոր Երուսաղեմը և Երուսաղեմ քաղաքը կհաստատվեն ապագայում, Եկեղեցու բոլոր անդամները պետք է ձգտեն հաստատել Սիոնը այնտեղ, որտեղ ապրում են (տես ՎևՈւ 6.6; 14.6): Ամենապարզ ձևով ասած՝ Սիոնը «սրտով մաքուրներն» են (ՎևՈւ 97.21): Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը.
«Սիոնը Սիոն է իր քաղաքացիների բնավորության, հատկանիշների և հավատարմության շնորհիվ [տես Մովսես 7.18]: Հիշեք. «Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեև. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7.18): Եթե մենք ցանկանում ենք հիմնել Սիոնը մեր տներում, ճյուղերում, ծխերում և ցցերում, ապա մենք պետք է բարձրացնենք այս չափանիշը: Անհրաժեշտ կլինի (1) միասնական դառնալ մեկ սրտով և մեկ մտքով, (2) անհատապես և միասին դառնալ սուրբ ժողովուրդ, և (3) հոգ տանել աղքատների և կարիքավորների մասին:» («Եկեք Սիոն», Ensign կամ Լիահոնա, նոյ…2008, 38):
Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու, թե ինչ կարող են նրանք անել, որպեսզի հաստատեն բարձր չափանիշներ իրենց տներում և իրենց ճյուղերում ու ծխերում: Կարող եք նրանց ժամանակ տրամադրել գրելու իրենց մտքերը տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
Եթեր 13.13–15.34
Հարեդացիները մերժեցին Եթերի մարգարեական զգուշացումները և շարունակեցին մնալ ամբարշտության և պատերազմի մեջ մինչև որ կործանվեցին:
Ամփոփեք Եթեր 13.13–14, բացատրելով, որ Հարեդացիները մերժեցին Եթերին և դուրս գցեցին իրենց միջից: Օրվա ընթացքում Եթերը թաքնվում էր «ժայռի խոռոչում», որտեղ նա ավարտեց Հարեդացիների մասին իր հիշատակարանը: Գիշերը նա դուրս էր գալիս տեսնելու այն, ինչ կատարվում էր իր ժողովրդի՝ Հարեդացիների հետ: Նա գրեց իր տեսած բաների մասին:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 13.15–19, ուշադրություն դարձնելով Հարեդացիների հասարակարգի նկարագրությանը: Նրանց կարդալուց հետո, հանձնարարեք նրանց իրենց խոսքերով նկարագրել Հարեդացիների հասարակարգը: Այնուհետև ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Եթեր 13.20–22: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով այն պատգամին, որը Տերը պատվիրեց Եթերին հանձնել Կորիանթումրին:
-
Ո՞րն էր Եթերի պատգամը Կորիանթումրին: (Եթե Կորիանթումրը և նրա գերդաստանը ապաշխարեին, Տերը կխնայեր ժողովրդին և թույլ կտար Կորիանթումրին պահպանել թագավորությունը: Եթե նրանք չապաշխարեին, թագավորության բոլոր մարդիկ, բացի Կորիանթումրից, պիտի կործանվեին:)
-
Ինչպե՞ս Կորիանթումրը և նրա ժողովուրդը արձագանքեցին:
Ամփոփեք Եթեր 13.23–14.20, բացատրելով, որ պատերազմները երկրում շարունակվեցին: Երեք մարդ, ըստ հերթականության՝ —Սարեդը, Գաղաադը և Լիբը—, փորձեցին խլել թագավորությունը Կորիանթումրի ձեռքից: Ի վերջո, գաղտնի խմբակցությունները մեծ ուժ ստացան և ողջ ժողովուրդը ներգրավվեց պատերազմի մեջ: «Բոլոր մարդիկ երկրի երեսին արյուն էին հեղում, և չկար մեկը, որ զսպեր նրանց» (Եթեր 13.31): Կորիանթումրի վերջին թշնամին մի մարդ էր, որի անունն էր Սիզ:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 14.21–25, 30–31 և 15.1–2, ուշադրություն դարձնելով այս պատերազմի հարուցած կործանման չափերին: Այնուհետև ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Եթեր 15.3–5: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ էր Կորիանթումրը փորձում անել, որպեսզի խնայեր մնացած ժողովրդին կործանումից:
-
Ի՞նչ արեց Կորիանթումրը: (Նա Սիզին առաջարկեց հրաժարվել թագավորությունից:)
-
Ինչպե՞ս Սիզն արձագանքեց Կորիանթումրի առաջարկին: (Նա ասաց, որ կխնայեր ժողովրդին, եթե նրան թույլ տրվեր սպանել Կորիանթումրին: Տես նաև Եթեր 14.24:)
Ամփոփեք Եթեր 15.6–11, բացատրելով, որ Կորիանթումրի ժողովուրդը և Սիզի ժողովուրդը շարունակեցին ճակատամարտը միմյանց դեմ: Կարող եք նաև բացատրել, որ այս ճակատամարտը, որի ժամանակ Հարեդացի ազգը կործանվեց, տեղի ունեցավ Ռամա բլրի մոտ: Հարյուրավոր տարիներ անց Նեփացիների քաղաքակրթությունը կործանվեց այդ նույն բլրի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ, որը հետագայում կոչվեց Կումորա: (Տես Եթեր 15.11; Մորմոն 6.6:)
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 15.12–17: Նախքան նրանք կկարդան, հանձնարարեք նրանց ուշադրություն դարձնել Հարեդացիների կարգավիճակի մանրամասներին և բացահայտել մի հատուկ տխուր բան այս պատմության մեջ: Երբ նրանք ավարտեն կարդալը, մի քանի ուսանողների հանձնարարեք կիսվել իրենց բացահայտածով:
Հիշեցրեք ուսանողներին, որ Եթերը շատ երկար տարիներ անցկացրեց՝ ապաշխարություն աղաղակելով մարդկանց (տես Եթեր 12.2–3; 13.20): Հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին. Եթե մենք մերժենք ապաշխարելու Տիրոջ նախազգուշացումները, …:
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Եթեր 15.18–19: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, գտնելով տարբերակներ լրացնելու համար գրատախտակին գրված անավարտ նախադասությունը: Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, հետևյալ սկզբունքը գրելով, ավարտեք նախադասությունը. Եթե մենք մերժենք ապաշխարելու Տիրոջ նախազգուշացումները, Նրա Հոգին հետ կքաշվի և Սատանան զորություն կունենա մեր սրտերի վրա:
-
Ավելի վաղ ապաշխարելու Հարեդացիների մերժումը ինչպե՞ս ազդեց հետագայում փոխվելու նրանց հնարավորության վրա:
Ամփոփեք Եթեր 15.20–32, բացատրելով, որ Կորիանթումրի և Սիզի բանակները կռվեցին, մինչև որ մնացին Կորիանթումրը և Սիզը: Այնուհետև Կորիանթումրը սպանեց Սիզին: Ինչպես Եթերը մարգարեացել էր, թագավորության բոլոր մարդիկ սպանվեցին, բացի Կորիանթումրից, ով ապրեց տեսնելու, թե ինչպես մեկ այլ ժողովուրդ՝ —Զարահեմլայի ժողովուրդը— ժառանգեց երկիրը (տես Եթեր 13.21; Օմնի 1.20–22): Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ Եթեր 15.33, տեսնելու համար, որ Եթերին տրված Տիրոջ խոսքը կատարվեց:
Նշեք, որ Հարեդացիների պատմությունը ծայրահեղ օրինակն էր այն բանի, թե ինչ է պատահում մարդկանց հետ, երբ նրանք մերժում են ապաշխարելու Աստծո շարունակական հրավերները: Չնայած ծայրահեղ օրինակին, մենք պատմության մեջ կարող ենք բացահայտել սկզբունքներ, որոնք կարող են օգնել մեզ: Բացատրեք, որ Հարեդացիների նման շատ մարդիկ այսօր մերժում են ապաշխարելու Աստծո հրավերը, այդպիսով կորցնելով Տիրոջ Հոգին: Այդ մարդիկ հաճախ արդարացնում են ապաշխարելու իրենց մերժումը: Կարդացեք հետևյալ ինքնարդարացումները և հանձնարարեք ուսանողներին բացատրել, թե ինչ նրանք կասեին ի պատասխան մեկի, ով կասեր այդ: Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, հորդորեք նրանց հղում անել այն սկզբունքներին, որոնք նրանք սովորել են Եթեր 13–15–ում:
-
«Ես գիտեմ, որ այն ֆիլմերը, որոնք նայում եմ, չեն համապատասխանում Եկեղեցու չափանիշներին, բայց ինձ չի թվում, որ դրանք վատ ազդեցություն են թողնում ինձ վրա»:
-
«Իմ ընկերների հետ ալկոհոլային խմիչք խմելը այնքան էլ վատ բան չէ— մենք միայն զվարճանում ենք»:
-
«Ես արտագրում եմ միայն նրա համար, որ իմ դասարանում բոլորն էլ արտագրում են: Լավ գնահատական ստանալը անհնար է առանց արտագրության»:
-
«Դա միայն մի փոքր պոռնոգրաֆիա է: Ես չեմ գնում և անբարոյականությամբ զբաղվում: Բացի այդ ես կարող եմ ցանկացած ժամանակ կանգ առնել»:
-
«Այժմ ես կարիք չունեմ ապաշխարության: Ես կարող եմ սպասել, մինչև որ գնամ միսիա կամ ամուսնանամ տաճարում»:
Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ երբ մարդիկ մեղք են գործում ու չեն ապաշխարում, նրանք միշտ բախվում են այդ մեղքերի հետևանքներին: Հավաստիացրեք ուսանողներին, որ եթե նրանք մեղք են գործել, նրանք կարող են ապաշխարել իրենց մեղքերից և իրենց կյանքում կրկին վերագտնել Տիրոջ Հոգին: Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ խոսքերը.
«Ես վկայում եմ, որ Փրկիչը կարող է և ցանկանում է ներել մեր մեղքերը: Բացառությամբ այն մի քանիսից, ովքեր լրիվությունը իմանալուց հետո ընտրել են կործանում, չկա մեղք, որը չի կարող ներվել: Ինչպիսի հրաշալի առավելություն է մեզանից յուրաքանչյուրի համա շրջվելը մեր մեղքից և գալը դեպի Քրիստոսը: Աստվածային ներումը ավետարանի ամենաքաղցր պտուղներից մեկն է, որը հեռացնում է մեր սրտերի մեղքն ու ցավը և փոխարինում դրանք ուրախությամբ ու խղճի խաղաղությամբ» (“Repent … That I May Heal You,” Ensign կամ Liahona, Nov. 2009, 40–41):
Հրավիրեք ուսանողներին քննել իրենց կյանքը, տեսնելով այն մեղքերը, որոնք խոչընդոտում են Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունն ունենալուն: Հորդորեք նրանց օգտվել Քավության զորությունից փոփոխություններ կատարելու համար, որոնք կօգնեն նրանց պահել Հոգու ընկերակցությունը և դիմադրել Սատանայի զորությունը:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Եթեր 13–15–ում ուսուցանված մեկ այլ սկզբունք, հանձնարարեք նրանց մտքում կարդալ հետևյալ հատվածները. Եթեր 13.27; 14.24; 15.6, 22, 28: Նախքան կարդալը, հանձնարարեք նրանց փնտրել այն բառերն ու արտահայտությունները, որոնք ընդգծում են Հարեդացիների զայրույթի զգացմունքները և վրեժի ցանկությունը: Կարող եք առաջարկել, որպեսզի ուսանողները նշեն այդ բառերն ու արտահայտությունները:
-
Հիմնվելով Եթեր 13–15–ի ձեր ուսումնասիրության վրա, որո՞նք են Հարեդացիների զայրույթի ու վրեժի ցանկության հետևանքները:
-
Զայրութի ու վրեժի մասին ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել Հարեդացիների պատմության վերջին դրվագներից: (Ուսանողները կկիսվեն մի քանի տարբեր սկզբունքներով: Համոզվեք, որ նրանց պատասխանները արտացոլում են այն , որ զայրութը և վրեժը մարդկանց տանում են այնպիսի ընտրությունների, որոնք վնասում են իրենց և ուրիշներին:)
-
Ինչպիսի՞ հետևանք կարող է ունենալ զայրութը անհատի կամ ընտանիքի վրա:
Վկայեք, որ մենք կարող ենք հաղթահարել զայրութի զգացումը և վրեժի ցանկությունը, եթե մենք շրջվենք դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա Քավության միջոցով ստանանք ներում ու սփոփանք: Ուսանողներին հորդորեք աղոթքով շրջվել դեպի Տերը այն օգնության համար, որի կարիքն ունեն, երբ նրանք զգում են զայրութ մեկ այլ անձի նկատմամբ:
Եթերի կրկնություն
Ժամանակ տրամադրեք ուսանողների հետ վերանայելու համար Եթերի գիրքը: Խնդրեք նրանց մտածել, թե ինչ իրենք սովորեցին այս գրքից սեմինարիայի և սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության ժամանակ: Եթե կարիք լինի մտաբերելու, հանձնարարեք նրանց համառոտ վերանայել Եթերի որոշ գլուխների ամփոփումները: Բավարար ժամանակ անց մի քանի ուսանողների հրավիրեք Եթերից կիսվել նրանով, ինչ ոգևշնչող ազդեցություն գործեց նրանց վրա կամ օգնեց նրանց մեծացնել հավատքը առ Հիսուս Քրիստոսը: