Գրադարան
Դաս 41. 2 Նեփի 32


Դաս 41

2 Նեփի 32

Նախաբան

«Նեղ և անձուկ արահետի [մասին], որը տանում է դեպի հավերժական կյանք» (2 Նեփի 31.18) ուսուցանելուց հետո Նեփին հասկացավ, որ իր ժողովուրդը խորհում էր, թե ինչ պետք է անեին այդ արահետի վրա քայլել սկսելուց հետո: Նա պատասխանեց նրանց հարցերին խրախուսելով նրանց՝ «սնվել Քրիստոսի խոսքերով» և «միշտ աղոթել» (2 Նեփի 32.3, 9): Նա հավաստիացրեց նրանց, որ եթե նրանք անեն այս բաները, Սուրբ Հոգին կօգնի նրանց իմանալ, թե ինչ պետք է անել:

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 32.1–7

Նեփին խորհուրդ է տալիս մեզ փնտրել աստվածային առաջնորդություն Հիսուս Քրիստոսի բառերի և Սուրբ Հոգու ոգեշնչումների միջոցով

Հրավիրեք ուսանողներին մտածել այնպիսի մի ժամանակի մասին, երբ նրանք բացատրել են, թե ինչպես մի տեղից մյուս տեղը հասնել: Խնդրեք նրանց բացատրել, թե ինչու է այդ ցուցումները տալը եղել հեշտ կամ դժվար:

Հիշեցրեք ուսանողներին, որ նախորդ դասի ժամանակ նրանք ուսումնասիրել են ցուցումներ, որոնք Նեփին տվել էր իր ժողովրդին: Այս ցուցումներով կիսվելուց հետո նա ասաց. «Սա է ճանապարհը» (2 Նեփի 31.21): Որպեսզի օգնեք ուսանողներին վերանայել իրենց սովորածը, տվեք հետևյալ հարցերը.

  • Եթե մենք հետևենք Նեփիի ցուցումներին, ո՞ւր կառաջնորդեն դրանք մեզ: (Դեպի հավերժական կյանք. տես 2 Նեփի 31.20:)

  • Համաձայն 2 Նեփի 31.17–18-ի, ինչպե՞ս ենք մենք սկսում այն արահետով քայլել, որն առաջնորդում է դեպի հավերժական կյանք:

Բացատրեք, որ 2 Նեփի 322 Նեփի 31-ի Նեփիի ուսուցանումների շարունակությունն է: Խնդրեք ուսանողներին 2 Նեփի 32.1-ում փնտրել այն հարցը, որ Նեփիի ժողովուրդն ուներ նրա ուսուցանածի վերաբերյալ: Հրավիրեք մի քանի ուսանողների արտահայտել այս հարցը իրենց սեփական բառերով: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ մարդիկ խորհում էին, թե ինչ պետք է իրենք անեն այն բանից հետո, երբ գտնվում էին դեպի հավերժական կյանք տանող արահետի վրա:)

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 32.2–3: Խնդրեք դասարանին փնտրել ժողովրդի հարցին տրված Նեփիի պատասխանը: Նշեք, որ 2 Նեփի 32.3-ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին առանձնակի ձևով ընդգծել այն, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ գտնել այն:

  • 2 Նեփի 32.3-ի ո՞ր բառերն են նկարագրում, թե մենք ինչպես պետք է ստանանք Քրիստոսի խոսքերը: Ինչպե՞ս է սնվելը տարբերվում մի փոքր բան ուտելուց:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սնվել Քրիստոսի խոսքերով:

  • Ի՞նչ է Նեփին ասել Քրիստոսի խոսքերով սնվելու հետևանքների մասին:

  • Որտե՞ղ մենք կարող ենք գտնել Հիսուս Քրիստոսի խոսքերը: (Պատասխանները կարող են ներառել սուրբ գրությունները, ժամանակակից մարգարեների խոսքերը և Սուրբ Հոգուց ոգեշնչումը:)

Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ երբ մենք սնվում ենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը կասեն մեզ բոլոր բաները, որ մենք պետք է անենք:

Որպեսզի օգնենք ուսանողներին մտածել, թե որքան լավ են նրանք սնվում Հիսուս Քրիստոսի խոսքերով, կարդացեք հետևյալ ցուցակը՝ յուրաքանչյուր արտահայտությունից հետո դադար առնելով: Խնդրեք ուսանողներին գրել ցուցակը իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում կամ մի թերթիկի վրա:

  1. Սուրբ գրությունների անձնական ուսումնասիրություն

  2. Հաղորդության ժողով

  3. Գերագույն համաժողով

  4. Սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրություն

  5. Սեմինարիա

  6. Ընտանեկան երեկո

  7. Ահարոնյան Քահանայության քվորումի ժողով կամ Երիտասարդ Կանանց դասարան

  8. Անձնական աղոթք

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե որքանով են նրանք ջանասիրաբար փնտրում Հիսուս Քրիստոսի խոսքերը այս կետերից յուրաքանչյուրում: Յուրաքանչյուր կետի համար թող նրանք գրեն սնվել, հապճեպ ուտել կամ քաղցի մատնվել: Օրինակ, ուսանողը կարող է սնվել սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության հարցում, սակայն գերագույն համաժողովի հարցում միայն հապճեպ ուտել: Ուսանողը, ով ուշադրություն չի դարձնում հաղորդության ժողովի վրա, կարող է այդ կետի կողքին գրել քաղցի մատնվել:

Խնդրեք ուսանողներին ընտրել կետերից մեկը, որում նրանք այժմ «հապճեպ ուտում են» կամ «քաղցի են մատնված», և հրավիրեք նրանց նպատակներ դնել, որոնք կօգնեն նրանց այդ կետում «սնվել Քրիստոսի խոսքերով»: (Դուք կարող եք խրախուսել նրանց մտածել իրենց Աստծո առաջ պարտականության կամ Անձնական Զարգացման նպատակները միավորել այս նպատակների հետ):

Որպեսզի ամրացնեք Սուրբ Հոգուց անձնական առաջնորդություն փնտրելու իրենց պարտականության հասկացողությունը, թող նրանք մտքում կարդան 2 Նեփի 32.4–7: Ապա խնդրեք նրանց քննարկել հետևյալ հարցերը իրենց զուգընկերոջ հետ: (Դուք կարող եք այս հարցերը պատրաստել տպված թերթիկների վրա կամ գրել դրանք գրատախտակին նախքան դասի սկսվելը:)

  • Հատված 4-ում ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «խնդրել» կամ «թակել»: Ըստ Նեփիի, ի՞նչ հետևանքների կհանգեն նրանք, ովքեր չեն խնդրի կամ չեն թակի:

  • Ի՞նչ օրհնություններ է Նեփին խոստանում, որ մենք կարող ենք ունենալ, երբ մենք ստանանք Սուրբ Հոգին:

  • Ինչո՞ւ է Նեփին ողբում իր ժողովրդի համար:

Արտահայտեք ձեր վստահությունը, որ երբ մարդիկ սնվեն Հիսուս Քրիստոսի խոսքերով, Սուրբ Հոգին կօգնի նրանց հետևել հավերժական կյանքի արահետին:

2 Նեփի 32.8–9

Նեփին մեզ խորհուրդ է տալիս միշտ աղոթել

Բացատրեք, որ Նեփին հաջորդը կենտրոնանում է մի բանի վրա, որ մենք կարող ենք անել Հիսուս Քրիստոսի խոսքերը ստանալու համար: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 32.8, փնտրելով, թե ինչ ասաց Նեփին, որ մենք պետք է անենք: Այն բանից հետո, երբ նրանք կներկայացնեն պատասխանը, տվեք հետևյալ հարցերը, որ օգնեք նրանց խորհել աղոթքի կարևորության մասին.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Սուրբ Հոգին ուզում, որ մենք աղոթենք:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Սատանան չի ուզում, որ մենք աղոթենք: Ինչպե՞ս կարող է Սատանան համոզել մարդկանց, որ չաղոթեն:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 32.9: Նշեք, որ 2 Նեփի 32.8–9-ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները առանձնակի ձևով նշեն այն, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ գտնել այն:

  • Որքա՞ն հաճախ մենք պետք է աղոթենք: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «միշտ աղոթել»:

Կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերով: (Եթե հնարավոր է, բազմացրեք այս մեջբերումը, որպեսզի ուսանողները կարողանան զուգահեռ կարդալ և կենտրոնանալ Երեց Բեդնարի խոսքերի վրա: Եթե դուք օրինակներ բազմացնեք, հաշվի առեք, որ մեջբերումը դասի ժամանակ շարունակվում է կարճ քննարկումից հետո: Մեջբերման այդ մասը նույնպես ներառեք:) Հրավիրեք ուսանողներին լսել Երեց Բեդնարի խորհուրդը, թե ինչպես «միշտ աղոթել»:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Մեր բնավորության, մեր պահվածքի կամ հոգևոր աճի մեջ կան պահեր, որոնց մասին մենք պետք է խորհրդակցենք Երկնային Հոր հետ առավոտյան աղոթքում: …

Օրվա ընթացքում մենք աղոթքը պահում ենք մեր սրտում շարունակ աջակցություն և ուղղություն ստանալու համար: …

Այդ օրը մենք նկատում ենք, որ այն առիթների ժամանակ, երբ մենք սովորաբար միտում ունենք կոպիտ խոսելու, մենք այդպես չենք խոսում. կամ, եթե կարող էինք բռնկվել զայրույթով, չենք բռնկվում: Մենք տեսնում ենք երկնային օգնությունը և ուժը, և խոնարհաբար ընկալում ենք մեր աղոթքի պատասխանները: Անգամ ընկալելու այդ պահին, մենք երախտագիտության լուռ աղոթք ենք ասում» («Միշտ աղոթեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 41–42):

Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել այս խորհրդի շուրջ, հարցրեք.

  • Կարո՞ղ եք մտածել պահերի մասին այսօրվա ընթացքում կամ վերջին օրերին, երբ դուք հետևել եք Երեց Բեդնարի այս խորհրդին: (Դուք կարող եք խնդրել ուսանողներին լուռ խորհել այս հարցի շուրջ բարձրաձայն պատասխանելու փոխարեն:)

Շարունակեք կարդալ Երեց Բեդնարի խորհուրդը.

«Մեր օրվա վերջում մենք կրկին ծնկի ենք իջնում և հաշվետվություն տալիս մեր Հորը: Մենք վերանայում ենք օրվա իրադարձությունները և սրտանց շնորհակալություն հայտնում մեր ստացած օրհնությունների և օգնության համար: Մենք ապաշխարում ենք, և Տիրոջ Հոգու օժանդակությամբ գտնում այն ճանապարհները, որոնցով մենք կարող ենք գործել և վաղը ավելի լավը դառնալ: Այսպիսով, մեր երեկոյան աղոթքը կառուցվում է առավոտյան աղոթքի վրա և դառնում դրա շարունակությունը: Եվ մեր երեկոյան աղոթքը նաև նախապատրաստություն է իմաստալից առավոտյան աղոթքի համար:

Առավոտյան և երեկոյան աղոթքները, և դրանց միջև ընկած բոլոր աղոթքները առանձին, իրար հետ կապ չունեցող իրադարձություններ չեն, ընդհակառակը, դրանք կապված են իրար հետ ամեն օր, և օրերի, շաբաթների, ամիսների և, անգամ, տարիների ընթացքում: Սա մասամբ վերաբերում է «միշտ աղոթելու» սուրբ գրությունների խրատը կատարելուն (Ղուկաս ԻԱ.36, 3 Նեփի 18.15, 18, ՎևՈՒ 31.12): Այսպիսի իմաստալից աղոթքները գործիք են հանդիսանում այն բարձրագույն օրհնությունները ստանալու համար, որոնք Աստված պահել է Իր հավատարիմ զավակների համար» («Միշտ աղոթեք», 42):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ 2 Նեփի 32.9-ի վերջին մասը, բացատրեք, որ նվիրագործել բառը նշանակում է «սրբագործել, սուրբ դարձնել կամ դառնալ արդար» (Guide to the Scriptures, “Consecrate, Law of Consecration,” scriptures.lds.org):

  • Ինչո՞ւ մենք պետք է աղոթենք, երբ «կատարենք որևէ բան Տիրոջ համար»:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում Տիրոջ համար նվիրագործել մեր կատարումը մեր հոգիների բարօրության համար:

  • Ինչպե՞ս կարող է Երեց Բեդնարի խորհուրդն օգնել մեզ ապրել ավելի նվիրագործված կյանքով:

Վկայեք, որ եթե մենք միշտ աղոթենք, մենք կկարողանանք անել այն ամենը, ինչ Տերը կկամենա, որ մենք անենք, մեր հոգիների բարօրության համար:

Երեց Սպենսեր Ջ. Քոնդի

Որպեսզի ամփոփեք այն, ինչ ուսանողները քննարկել են այս դասին, կիսվեք Յոթանասունից Երեց Սպենսեր Ջ. Քոնդիի հետևյալ խոսքերով.

«Դուք միգուցե կանգնած եք միսիայի, ձեր ապագա կարիերայի և, ի վերջո, ամուսնության վերաբերյալ որոշում կայացնելու խնդրի առաջ: Երբ դուք կարդում եք սուրբ գրությունները և աղոթում առաջնորդության համար, դուք միգուցե պատասխանը չտեսնեք էջի վրա տպագրված բառերի տեսքով, սակայն մինչ դուք կարդում եք, դուք կստանաք որոշակի տպավորություններ և հուշումներ, և ինչպես խոստացված է, Սուրբ Հոգին «ձեզ ցույց կտա բոլոր բաները, որ դուք պետք է անեք»: [2 Նեփի 32.5:]» (“Becoming a Great Benefit to Our Fellow Beings,” Ensign, May 2002, 45):

սերտման սուրբ գրությունՍերտման սուրբ գրություն. 2 Նեփի 32.3

Հարցրեք ուսանողներին, թե նրանց կարծիքով որքան ժամանակ կպահանջվի նրանցից 2 Նեփի 32.3-ը սերտելու համար, եթե նրանք արտասանեն այն ամեն անգամ, երբ հաց են ուտում: Հանձնարարեք նրանց կրկնել այս սուրբ գրությունը՝ սնվելով Քրիստոսի խոսքերով, ամեն անգամ, երբ նրանք հաց կուտեն հաջորդ մի քանի օրերի ընթացքում: Հատվածը անգիր սովորելուց հետո հրավիրեք նրանց զեկուցել, թե քանի ճաշ պահանջվեց նրանցից:

սերտման սուրբ գրությունՍերտման սուրբ գրություն՝ 2 Նեփի 32.8–9

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք երբևէ փորձել են աղոթել իրենց սրտում ողջ օրվա կամ ողջ շաբաթվա ընթացքում: Հրավիրեք նրանց կիսվել իրենց փորձառություններով: Հրավիրեք դասարանին խորհել այն եղանակների մասին, որոնց միջոցով նրանք կարող են «միշտ աղոթել» հաջորդ 24 ժամվա ընթացքում: Հանձնարարեք նրանց անել դա և զեկուցել իրենց փորձառության մասին հաջորդ դասի սկզբում:

Նշում. Եթե դուք ժամանակ չունեք օգտագործելու այս ուսուցանման գաղափարները այս դասի ժամանակ, խորհեք որպես կրկնություն հետագա դասերի ժամանակ դրանք օգտագործելու մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

2 Նեփի 32.2: Ի՞նչ է նշանակում հրեշտակների լեզվով խոսել:

Ոմանք կարող են զարմանալ, թե ինչ է նշանակում «խոսել հրեշտակների լեզվով»: Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է, որ հրեշտակների լեզվով խոսելը «պարզապես նշանակում է, որ դուք կարող եք խոսել Սուրբ Հոգու զորությամբ» (“The Gift of the Holy Ghost: What Every Member Should Know,” Ensign, Aug. 2006, 50):

2 Նեփի 32.3: Ի՞նչ է նշանակում սնվել Քրիստոսի խոսքերով:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Սնվել նշանակում է ավելին, քան համտես անել: Սնվել նշանակում է վայելել: Մենք վայելում ենք սուրբ գրությունները, երբ ուսումնասիրում ենք դրանք հիանալի հայտնագործությունների և հավատարիմ հնազանդության հոգով: Երբ մենք սնվում ենք Քրիստոսի խոսքերով, դրանք փորագրվում են «սրտի մարմնեղեն տախտակների վրա»:[Բ Կորնթացիս 3.3:] Դրանք դառնում են մեր էության անբաժանելի մասը» (“Living by Scriptural Guidance,” Ensign, Nov. 2000, 17):

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը` նույնպես Տասներկու Առաքյալների Քվորումից, խորհուրդ է տվել. «Եթե դուք և ես ուզում ենք սնվել Քրիստոսի խոսքերով, մենք պետք է ուսումնասիրենք սուրբ գրությունները և ներծծենք Նրա խոսքերը դրանց շուրջ խորհելու և դրանք յուրաքանչյուր մտքի և գործի մաս դարձնելու միջոցով» (“Healing Soul and Body,” Ensign, Nov. 1998, 15):