Դաս 13
1 Նեփի 10–11
Նախաբան
Իր հոր Լեքիի պատմությունը իր տեսիլքի վերաբերյալ լսելուց հետո Նեփին նույնպես փափագեց տեսնել, լսել և իմանալ բաները, որ Լեքին տեսել ու լսել էր (տես 1 Նեփի 10.17): Մինչդեռ նա խորհում էր իր հոր ուսմունքների շուրջ, Նեփին «Տիրոջ Հոգով տարվեց հեռու» (1 Նեփի 11.1) և ինքն էլ տեսիլք տեսավ: Այս տեսիլքը տրված է 1 Նեփի 11–14-ում: 1 Նեփի 11-ում մենք կարդում ենք կենաց ծառի, երկաթյա ձողի և մեծ ու ընդարձակ շենքի մասին, ինչպես նաև Փրկչի ծննդի, մկրտության, ծառայության և խաչելության մասին: Մինչ Նեփին վկայում էր այս բաների վերաբերյալ, նա հասկացավ սերը, որ Աստված ունի Իր զավակների հանդեպ:
Ուսուցանման առաջարկներ
1 Նեփի 10.1–16
Լեքին մարգարեանում է Մեսիայի մասին
Հակիրճ ձևով ամփոփեք 1 Նեփի 10.1–16, ասելով ուսանողներին, որ կենաց ծառի իր տեսիլքից հետո Լեքին նաև տվեց մի շարք մարգարեություններ: Սա ներառում էր մանրամասներ այն մասին, թե երբ պիտի աշխարհ գար Հիսուս Քրիստոսը (տես 1 Նեփի 10.4), Նրա մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից (տես 1 Նեփի 10.7–10), Նրա խաչելությունը և հարությունը (տես 1 Նեփի 10.11) և Իսրայելին սպառնացող ցրումն ու հավաքումը (տես 1 Նեփի 10.12–14):
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 10.4–6: (Դուք կարող եք բացատրել, որ Մեսիան «արամեական և եբրայերեն բառաձև է, որը նշանակում է «օծյալ»: Նոր Կտակարանում Հիսուսին անվանում էին Քրիստոս, որը Մեսիա բառի հունարեն համարժեքն է: Այն նշանակում է օծյալ Մարգարե, Քահանա, Թագավոր և Ազատիչ, որի գալստին անհամբեր սպասում էին հրեաները» [Guide to the Scriptures, “Messiah,” scriptures.lds.org; տես նաև Սուրբ Գրությունների Ուղեցույց, «Մեսիա»]):
-
Համաձայն Լեքիի մարգարեության, ե՞րբ պետք է Փրկիչը գար: (Տես 1 Նեփի 10.4:)
-
Ի՞նչ կպատահեր մարդկության հետ, եթե նրանք չապավինեին Փրկչին (տես 1 Նեփի 10.6):
1 Նեփի 10.17–22. 11.1–6
Նեփին ձգտում է տեսնել, լսել և իմանալ իր հոր ուսուցանած ճշմարտությունները
Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ օրինակի շուրջ. Երեք երիտասարդ տղամարդիկ այցելում են Եկեղեցու նույն ժողովին: Տուն վերադառնալուց հետո երիտասարդ տղամարդկանցից մեկը կարծում է, որ ժողովը ձանձրալի էր և իր ժամանակը անտեղի անցավ: Մյուսը մտածում է, որ հաճելի ժողով էր, սակայն այն ոչինչ չի փոխում նրա մեջ: Երրորդը տուն է վերադառնում Սուրբ Հոգով լցված և ստանում է ոգեշնչում և առաջնորդություն իր կյանքի համար, նույնիսկ այն ամենից ավելի, ինչ ուսուցանվել էր ժողովի ժամանակ:
-
Ինչպե՞ս է հնարավոր, որ երեք երիտասարդ տղամարդիկ հաճախեին նույն ժողովին, սակայն ունենային այսպիսի տարբեր փորձառություններ:
Բացատրեք, որ այս օրինակը նման է Լամանի, Լեմուելի և Նեփիի փորձառությանը, երբ նրանք լսեցին իրենց հոր մարգարեությունները և նրա տեսիլքի պատմությունը: Լամանը և Լեմուելը չհասկացան իրենց հոր խոսքերը և վիճաբանեցին իրենց լսածի շուրջ (տես 1 Նեփի 15.2): Մյուս կողմից Նեփին դարձավ դեպի Տերը հասկացողության համար: Նա հրաշալի օրինակ հանդիսացավ այն բանի, թե ինչպես փնտրել և ստանալ հայտնություն:
Ասեք ուսանողներին, որ երբ նրանք ուսումնասիրեն Նեփիի փորձառությունը, նրանք կգտնեն սկզբունքներ, որոնք կօգնեն նրանց փնտրել և ստանալ անձնական հայտնություն: Խրախուսեք նրանց ուշադրություն դարձնել Նեփիի այն արարքին, որը հնարավորություն տվեց նրան ստանալ հայտնություն, որը նման էր այն հայտնությանը, որը ստացել էր Լեքին:
Դասարանը երեք խմբի բաժանեք: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք թեմաներից մեկը և հետևյալ ցուցակների խմբից մեկը: (Դուք կարող եք ցուցակները գրել գրատախտակին նախքան դասը սկսվելը:) Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ 1 Նեփի 10.17 և 11.1–6 և պատրաստել դրանց համար նախատեսված հարցերի պատասխանները:
Ցանկություն |
Ի՞նչ էր ցանկանում Նեփին տեսնել, լսել և իմանալ: Ինչպե՞ս են մեր ցանկությունները ազդում հայտնություն ստանալու մեր կարողության վրա: Ի՞նչ եմ ես ցանկանում իմանալ Տիրոջից: |
Հավատք |
Ի՞նչ հավատք էր ցուցաբերում Նեփին, երբ հայտնություն էր փնտրում: Ինչպե՞ս կարող է այս հավատքը ազդել հայտնություն ստանալու մեր կարողության վրա: Ինչպե՞ս ես կարող եմ զարգացնել իմ վկայությունը և հավատքը առ Հիսուս Քրիստոսը: |
Խորհել |
Ի՞նչ պատահեց, երբ Նեփին նստեց, որ խորհեր: Ինչու՞ է խորհելը առաջնորդում դեպի հայտնություն: Ի՞նչ կարող եմ ես անել, որ ավելի ջանասիրաբար խորհեմ մարգարեների խոսքերի շուրջ: |
Հրավիրեք յուրաքանչյուր խմբից մի քանի ուսանողների կիսվել իրենց հանձնարարված հարցերից առաջին երկուսի պատասխաններով: (Դուք կարող եք նաև հրավիրել ուսանողներին պատասխանել երրորդ հարցին, սակայն վստահեցրեք նրանց, որ նրանք կարիք չունեն կիսվելու պատասխաններով, որ շատ անձնական են կամ գաղտնի:)
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 10.19:
-
Ո՞վ կարող է իմանալ Աստծո խորհուրդները:
-
Ի՞նչ զորությունով են հայտնվում Աստծո խորհուրդները:
-
Ի՞նչ պետք է մենք անենք, որ հայտնություն ստանանք Սուրբ Հոգու միջոցով:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ջանասիրաբար փնտրել:
-
Ի՞նչ էր անում Նեփին, որը ցույց էր տալիս, որ նա ջանասիրաբար փնտրում էր տեսնել, լսել և իմանալ բաները, որ սովորեցնում էր իր հայրը:
Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունը.
Աստված հայտնում է ճշմարտությունը …
Ուսանողներին խնդրեք ամփոփել, թե ինչ են նրանք սովորել Նեփիի փորձառությունից՝ լրացնելով գրատախտակին գրված նախադասությունը: Մինչդեռ ուսանողները կարող են ընտրել տարբեր բառեր, նրանց պատասխանները պետք է նշեն, որ Աստված հայտնում է ճշմարտությունը բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են Իրեն: (Դուք կարող եք այս սկզբունքը գրել գրատախտակին:)
Խրախուսեք ուսանողներին մտածել այն պահերի մասին, երբ ջանասիրաբար Աստծուն փնտրելը օգնել է իրենց զգալ Նրա Հոգին և ստանալ հայտնություն: (Կարող է օգտակար լինել նշելը, որ հայտնությունը կարող է ներառել առաջնորդություն ստանալը, երբ որոշում եք կայացնում, հասկացողության մեծացում ձեռք բերելը, մխիթարություն ստանալը կամ վստահություն ձեռք բերելը, որ ինչ-որ բան ճիշտ է:) Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով դասարանի հետ: Դուք նաև կարող եք վկայել, թե ինչ փորձառություն եք ունեցել ջանասիրաբար Տիրոջը փնտրելիս:
1 Նեփի 11.7–36
Նեփին վկայում է Աստծո ներողամտության մասին
Բացատրեք ուսանողներին, որ Նեփին շարունակեց խորհել և աստվածային առաջնորդություն փնտրել իր տեսիլքի ընթացքում: Երբ Նեփին խնդրեց իմանալ իր և իր հոր տեսած ծառի մեկնաբանությունը, մի հրեշտակ հայտնվեց նրան օգնելու համար: Հրեշտակը հարցրեց. «Իմացա՞ր իմաստը ծառի, որ հայրդ տեսել էր» (1 Նեփի 11.21): Ծառի իմաստը կրկնելու համար թող մի քանի ուսանողներ հերթով բարձրաձայն կարդան 1 Նեփի 11.18–23:
-
Ըստ Նեփիի, ո՞րն էր ծառի իմաստը: (Ուսանողների պատասխաններից հետո դուք կարող եք նշել, որ Նեփին տեսավ Մարիամին մանուկ Հիսուսին գրկած, և հրեշտակը ներկայացրեց մանկանը որպես «Հավերժական Հոր Որդի»: Այնուհետև հրեշտակը հարցրեց ծառի իմաստը, որ օգներ նրան հասկանալ, որ այն ներկայացնում էր Հիսուս Քրիստոսին: Երբ Նեփին պատասխաներց, որ այն ներկայացնում էր «Աստծո սերը», նա նկատի ուներ, որ Աստծո սերը արտահայտվում էր Իր Որդու միջոցով: Մենք զգում ենք Աստծո սերը՝ ճաշակելով Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները:)
-
Ինչպե՞ս էին Նեփին և հրեշտակը նկարագրում Աստծո սերը:
Խնդրեք մի ուսանողի կարդալ 1 Նեփի 11.16: (Բացատրեք, որ բարեհաճություն բառը նշանակում է կամավոր տրված՝ ելնելով գնահատանքից կամ արժանապատվությունից: Դուք կարող եք հրավիրել ուսանողներին գրի առնել այս բացատրությունը իրենց սուրբ գրություններում՝ 1 Նեփի 11.16 հատվածի կողքին:)
Թող ուսանողները ներկայացնեն հրեշտակի հարցին տրված Նեփիի պատասխանը՝ բարձրաձայն կարդալով 1 Նեփի 11.17:
-
Ի՞նչ գիտեր Նեփին:
-
Ի՞նչ նա չգիտեր:
Նեփիի պատասխանից հետո հրեշտակը նրան ցույց տվեց Աստծո բարեհաճության մի քանի օրինակներ, որ օգներ խորացնել նրա հասկացողությունը Աստծո սիրո վերաբերյալ: Բացատրեք ուսանողներին, որ «Աստծո բարեհաճությունը» վերաբերվում է Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին:
Կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ մտքերով, ով բացատրում էր Աստծո՝ մեր Երկնային Հոր բարեհաճությունը.
«Աստծո բարեհաճության հիմքն այն է, որ նա՝ վեհացված մի Անձնավորություն, վայր է իջնում իր հավերժական գահից՝ դառնալու մահկանացի Որդու Հայրը» (The Mortal Messiah [1979], 1:314):
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես է «Աստծո բարեհաճությունը» վերաբերվում նաև Հիսուս Քրիստոսին, ցուցադրեք Հիսուսի Ծնունդը նկարը (62116; Gospel Art Book [2009], no. 30): Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 11.13–21: Հրավիրեք մեկ այլ ուսանողի ներկայացնել, թե ինչ կապ ունեն այս հատվածները նկարի հետ: Թող մի ուսանող կարդա նախկին Յոթանասունական Երեց Ջեռալդ Ն. Լանդի խոսքերը: Հրավիրեք դասարանին ուշադիր լսել, թե ինչ ուղիներով է Տերը սեր ցուցաբերում մեր հանդեպ:
«Ահա Հիսուսը՝ Աստվածագլխի անդամը, Հոր Միածինը, Արարիչը, Հին Կտակարանի Եհովան, որ այժմ թողնում էր իր աստվածային կայանը, զրկելով Իրեն այդ ամբողջ փառքից և վեհությունից և մտնելով այդ փոքրիկ նորածնի մարմնի մեջ, ամբողջությամբ կախման մեջ լինելով Իր մորից և երկրային հորից: Այն, որ Նա չպիտի գար աշխարհի լավագույն վայրերից մեկը և … ողողված լիներ թանկարժեք գոհարներով, այլ պիտի գար ցածրաստիճան մի ախոռ, ապշեցուցիչ է: Մի փոքր խորհեք այն մասին, որ հրեշտակը կարող էր ասել Նեփիին. «Ահա Աստծո բարեհաճությունը»» (Jesus Christ, Key to the Plan of Salvation [1991], 16):
-
Ինչպե՞ս է Փրկչի ծնունդը ցույց տալիս Նրա սերը մեր հանդեպ:
Համոզվեք, որ ակնհայտ է այն, որ մահկանացու կյանքով ապրելու Փրկչի պատրաստակամությունը ցույց է տալիս Նրա սերը մեր հանդեպ:
Ցուցադրեք Հիսուսը հարություն է տալիս Հայրոսի աղջկան (62231; Gospel Art Book, no. 41) և Քրիստոսը բժշկում է անդամալույծին Բեթհեզդայի մոտ (Gospel Art Book, no. 42) նկարները: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 11.28 և 31: Խրախուսեք դասարանին ներկայացնել, թե ինչ ընդհանրություն կա նկարների և հատվածների միջև:
-
Ու՞մ տեսավ Նեփին, որ Փրկիչը ծառայում և բժշկում էր:
-
Ինչպե՞ս են Քրիստոսի գործողությունները ցույց տալիս Նրա սերը:
Թող մի ուսանող բարձրաձայն կարդա 1 Նեփի 11.32–33: Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել Փրկչի սիրո ամենամեծ օրինակի վրա:
Այն բանից հետո, երբ ուսանողները կկիսվեն իրենց նկատառումներով, ցուցադրեք Խաչելությունը նկարը (62505; Gospel Art Book, no. 57):
Վկայեք, որ Հիսուս Քրիստոսի բարեհաճությունը ցուցադրում է Աստծո սերը մեր հանդեպ: Փրկիչը բարեհաճեց ապրել մահկանացու կյանքով, ծառայել և բժշկել հիվանդներին և տառապյալներին և մահանալ մեր բոլոր մեղքերի համար, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ տուն՝ Երկնային Հոր ներկայություն:
-
Փրկչի բարեհաճության և սիրո մասին իմանալը ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ ձեր զգացմունքների վրա:
Եզրափակեք՝ հրավիրելով ուսանողներին կիսվել, թե ինչպես է Աստծո սերը «ամենաբաղձալին» և «ամենաբերկրալին» նրանց համար (տես 1 Նեփի 11.22–23): Վկայեք, որ երբ մենք հետևենք Նեփիի օրինակին և ջանասիրաբար փնտրենք Աստծուն, մենք կզգանք Նրա սերը և կունենանք Քրիստոսի Քավության շնորհիվ հնարավոր դարձած օրհնությունները ճաշակելու փորձառության ուրախությունը:
Հրավիրեք ուսանողներին հայտնություն փնտրելու իրենց ջանքերում հետևել Նեփիի օրինակին: Հիշեցրեք նրանց սեմինարիայի դասերին որպես սովորողներ իրենց դերի մասին և որ հավատքը և ջանքերը, որ նրանք ներդնում են իրենց ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրության և դասին մասնակցելու ժամանակ, ազդեցություն են թողնում Հոգով սովորելու վրա: