Տնային ուսումնասիրության դաս
Մորմոնի Խոսքերը–Մոսիա 6 (Մաս 11)
Նախաբան
Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ իր մահից երեք տարի առաջ իր որդիներին և իր ժողովրդին ուղղված Բենիամին թագավորի ուսմունքները: Բենիամին թագավորը սովորեցրեց իր ժողովրդին, թե ինչպես ստանալ և պահել իրենց մեղքերի թողությունը՝ հավատք գործադրելով առ Հիսուս Քրիստոսը:
Ուսուցանման առաջարկներ
Մորմոնի Խոսքերը
Նեփին և Մորմոնը արտահայտում են իրենց վստահությունն առ Աստված
Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ 1 Նեփի 9.2–3, որ հիշեցնեք ուսանողներին, որ Նեփիին պատվիրվել էր պատրաստել երկու տեսակի թիթեղներ: Օգնեք նրանց հասկանալ, որ այս հատվածում «այս թիթեղները» արտահայտությունը վերաբերվում է Նեփիի փոքր թիթեղներին, որը հիմնականում պարունակում էր արձանագրություններ սուրբ բաների մասին: Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ 1 Նեփի 9.4: Խնդրեք դասարանին փնտրել մեծ թիթեղների նպատակը (թագավորների թագավորության պատմությունը և ժողովրդի պատերազմները):
Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Մորմոնը կրճատում էր Նեփիի մեծ թիթեղները, նա մյուս հիշատակարանների մեջ հայտնաբերեց փոքր թիթեղները: Նա ոգեշնչվեց Սուրբ Հոգու կողմից ներառել փոքր թիթեղներում իր գտածը իր կրճատման հետ, չնայած, որ նա չգիտեր, թե ինչու (տես Մորմոնի Խոսքերը 1.7):
Հրավիրեք դասարանի կեսին ուսումնասիրել 1 Նեփի 9.5–6, թե ինչու էր Նեփիին պատվիրվել պատրաստել փոքր թիթեղները: Դասարանի մյուս մասը թող ուսումնասիրի Մորմոնի Խոսքերը 1.6–7, թե ինչու Մորմոնը որոշեց ներառել փոքր թիթեղները իր կրճատման հետ: Դասարանի անդամների զեկույցներից հետո հարցրեք նրանց, թե ինչ են Նեփիի և Մորմոնի այս հատվածները սովորեցնում նրանց Տիրոջ մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ նրանք արտահայտում են այն հասկացողությունը, որ Տերը գիտի բոլոր բաները:)
-
Ո՞րն էր ապագայի «իմաստուն նպատակը», որին անդրադառնում էին Նեփին և Մորմոնը: (Տերը գիտեր, որ 1828թ. փոքր թիթեղները կգրավեին Մորմոնի Գրքի ձեռագիր 116 կորած էջերի տեղը: Տես մաս 6, օր 1-ը ուսանողների ուսումնասիրության ուղեցույցում:)
-
Ինչպե՞ս կարող է ձեր հասկացողությունը, որ Տերը գիտի ապագայի բոլոր բաները, տալ ձեզ հավատք, որ հնազանդվեք ձեր ստացած հոգևոր ոգեշնչումներին:
Եթե դուք կարիք զգաք ավելի շատ ժամանակ տրամադրել դասի այս մասին, հարցրեք ուսանողներին, եթե նրանք կարող են կիսվել փորձառություններով, երբ նրանք ոգեշնչում են զգացել Հոգուց անել ինչ-որ բան և ոգեշնչումների նպատակները հասկացել են ավելի ուշ:
Մոսիա 1
Բենիամին թագավորը կանչում է ժողովրդին ի մի հավաքվել
Բացատրեք, որ Նեփիի փոքր թիթեղները ընդգրկում են նեփիացիների պատմությունը՝ սկսած Լեքիի ծառայությունից մինչև այն ժամանակները, երբ Մոսիա թագավորը միավորեց Նեփիի և Զարահեմլայի մարդկանց և երբ Մոսիայի որդի Բենիամինը թագավորեց արդարությամբ: Բենիամին թագավորին հանձնվեցին սուրբ հիշատակարանները: (Տես Օմնի 1.23, 25:)
Իր կյանքի մայրամուտին Բենիամին թագավորը խնդրեց իր որդուն՝ Մոսիային, ի մի հավաքել ժողովրդին: Հրավիրեք ուսանողներին կարդալ Մոսիա 1.10–11 և փնտրել պատճառները, թե ինչու Բենիամին թագավորը ցանկացավ խոսել ժողովրդի հետ: (Նա ցանկանում էր հայտարարել, որ Մոսիան լինելու էր հաջորդ թագավորը և անուն տալ ժողովրդին:)
Մոսիա 2–6
Բենիամին թագավորը սովորեցնում է իր ժողովրդին Փրկչի Քավության մասին
Ուսանողներին ցուցադրեք Բենիամին թագավորը դիմում է իր ժողովրդին նկարը (62298; Gospel Art Book [2009], no. 74): Դասարանի համար կարդացեք Մոսիա 2.12–19: Հրավիրեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, երբ նրանք նկատեն արտահայտություններ, որոնք ցույց են տալիս Բենիամին թագավորի բնավորությունը: Երբ ուսանողները ձեռք բարձրացնեն, դադարեցրեք կարդալը և խնդրեք նրանց բացատրել, թե ինչ են նրանք գտել և ինչպես է այն բացահայտում Բենիամին թագավորի բնավորությունը:
Դուք կարող եք հարցնել ուսանողներին, թե ինչ են նրանք սովորել ծառայության մասին Մոսիա 2.17–ում: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն այնպիսի հասկացողություն, որ երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք Աստծուն:) Դուք կարող եք նաև խնդրել դասարանին կրկնել Մոսիա 2.17-ը՝ սերտման սուրբ գրությունը, որը նրանք անգիր գիտեն: Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես են նրանք վերջերս ուրիշներին ծառայելով ծառայել Աստծուն:
Գրատախտակին կամ թերթիկի վրա գրեք հետևյալ սուրբ գրությունների հատվածները: Փակագծերի պատասխանները մի ներառեք: Հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի քննել սուրբ գրությունների հատվածներից մեկը: Հիշեցրեք նրանց, որ Բենիամին թագավորի քարոզը կենտրոնացած էր այս թեմայի վրա. «Փրկություն կարող է գալ մարդկանց զավակներին միայն Քրիստոսի ՝ Ամենակարող Տիրոջ անունով և միջոցով» (Մոսիա 3.17): Սուրբ գրությունների հատվածներից յուրաքանչյուրն ուսուցանում է այս թեմայի շուրջ:
-
Մոսիա 2.20–25, 34: (Երբ մենք հասկանում ենք մեր պարտականությունը Աստծո առաջ, մեր երախտագիտությունը մեծանում է:)
-
Մոսիա 3.7–11, 17–18: (Հիսուս Քրիստոսը տառապեց, որպեսզի մենք կարողանանք փրկվել մեր մեղքերից: Եթե մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը ապաշխարության միջոցով, մենք կարող ենք փրկվել մեր մեղքերից:)
-
Մոսիա 3.12–16, 19–21: (Եթե մենք ենթարկվենք Սուրբ Հոգու հորդորներին, Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք հաղթել բնական մարդուն և դառնալ սուրբ:)
-
Մոսիա 4.5–8, 19–21, 26: (Եթե մենք խոնարհեցնենք ինքներս մեզ Աստծո առաջ և ձգտենք զարգացնել քրիստոսանման հատկանիշներ, մենք կարող ենք պահել մեր մեղքերի թողությունը:)
Ուսանողներին բավականաչափ ժամանակ տալուց հետո, նրանց թույլ տվեք դասարանին կամ փոքր խմբերին զեկուցել այն, ինչ իրենք սովորել են: Ապա խնդրեք մի քանի ուսանողների ընտրել սկզբունքներից մեկը և բացատրել, թե ինչպես նրանք կարող են կիրառել այն իրենց կյանքում:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 4.1–3: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե ինչպես ժողովուրդն արձագանքեց Բենիամին թագավորի խոսքերին: Ապա հրավիրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Մոսիա 5.1–2, 5–8: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչպես ենք մենք մեզ վրա վերցնում Տիրոջ անունը: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են այս սկզբունքը. Մենք մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը, երբ մենք կապում և պահում ենք սրբազան ուխտերը: Դուք կարող եք հիշեցնել ուսանողներին, որ պատճառներից մեկը, որ Բենիամին թագավորը հավաքեց ժողովրդին, այն էր, որ սովորեցներ նրանց ուխտեր կապելու մասին: Նա նաև օծեց իր որդի Մոսիային որպես ժողովրդի թագավոր (տես Մոսիա 6.3):
Վերջում հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանցից որևէ մեկը կցանկանար կիսվել, թե ինչ են նրանք զգում այն բանի արդյունքում, որ մկրտվելիս վերցրել են իրենց վրա Հիսուս Քրիստոսի անունը: Խնդրեք նրանց խորհել հետևյալ հարցերի շուրջ.
-
Ինչպե՞ս դուք կարող եք անձամբ կիրառել Բենիամին թագավորի ելույթի սկզբունքները:
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար Հիսուս Քրիստոսի անունը վերցնել ձեզ վրա:
Դուք կարող եք նաև վկայել ուրախության մասին, որը գալիս է Հիսուս Քրիստոսին հավատալու և Նրա Քավությանը վստահելու միջոցով:
Հաջորդ Մասը (Մոսիա 7–17)
Հարցրեք ուսանողներին. Դուք կդավանե՞ք Հիսուս Քրիստոսին, եթե նույնիսկ դա անելը նշանակի, որ դուք մահվան կդատապարտվեք: Տեղեկացրեք ուսանողներին, որ հաջորդ շաբաթ նրանք կուսումնասիրեն Աբինադի մարգարեի ուսմունքները: Խրախուսեք նրանց փնտրել ուղերձը, որն Աբինադին ցանկանում էր տալ նեփիացիներին, չնայած, որ նա գիտեր, որ իրեն մահվան կդատապարտեին: