Դաս 65
Մոսիա 25
Նախաբան
Մոսիա 25-ը տալիս է Զենիֆի ժողովրդի (տես Մոսիա 7–24) պատմության վերջաբանը: Լիմքիի ժողովուրդը և Ալմային հետևողները վերադարձան Զարահեմլա և ապահով կերպով միացան Մոսիա թագավորի կառավարման ներքո: Այս խմբերի ժամանումից հետո Լիմքին և իր ժողովուրդը մկրտվեցին: Մոսիա թագավորը Ալմային իշխանություն տվեց երկրով մեկ եկեղեցիներ հաստատելու և Նեփիի ժողովրդի մեջ Աստծո Եկեղեցու գործերը կարգավորելու համար:
Ուսուցանման առաջարկներ
Մոսիա 25.1–13
Զարահեմլայի երկրում հավաքվածները միավորվում են և հայտնի են դառնում որպես Նեփիացիներ
Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց կարդացած կամ լսած այն պատմությունների մասին, որոնք լուսաբանում են, թե ինչպես է Տերն օգնել ինչ-որ մեկին, տալով առաջնորդություն, ուժ, պաշտպանություն կամ ազատում: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք մտածեն սուրբ գրությունների, Եկեղեցու պատմության կամ ընտանիքի անդամների կամ ընկերների կյանքի պատմությունների մասին: Օրինակ, կիսվեք հետևյալ պատմությամբ, որը պատմել է մի երիտասարդ կին, ով հետ էր մնացել իր խմբից և քայլում էր բլուրն ի վար ծխի բացօթյա մի միջոցառման ժամանակ.
«Նախազգուշացնող ձայնը՝ հաստատուն, սակայն մեղմ, ասաց. «Ետ դարձիր»: Ես գրեթե ուշադրություն չդարձրեցի, սակայն այն նորից եկավ: Այս անգամ ես լսեցի և վերադարձա խմբի մոտ: Երբ մենք սկսեցինք ցած իջնել, մենք տեսանք երկու արագ քայլող և կատաղած բլուրը բարձրացող հսկայական սև ցլեր: Ամենամեծը սկսեց թաթով հարվածել գետնին, երբ աչքերը հառեց մեզ վրա: Մեր քահանայության ղեկավարը փորձեց շեղել նրա ուշադրությունը և մենք կարողացանք ապահով անցնել ցանկապատի մյուս կողմը:
Երբ մենք կրկին մտանք ճամբար, ես հասկացա, որ եթե չլսեի Հոգու նախազգուշացումը, ես կարող էի շատ ծանր վիրավորվել կամ նույնիսկ սպանվել: Ես գիտեի, որ Երկնային Հայրը հոգում էր անձամբ ինձ համար և ապահովության մեջ պահեց ինձ: Ես անչափ շնորհակալ եմ Տիրոջն այդ նախազգուշացման համար: Այս փորձառությունն ամրացրեց իմ վկայությունը և ավելի մեծ սեր տվեց առ Տերը» (“Turn Back,” New Era, Nov. 2010, 47):
Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների կիսվել իրենց մտածած պատմությամբ, որը լուսաբանում է Աստծո բարությունը և զորությունը մեկ ուրիշի կյանքում: Հարցրեք դասարանին.
-
Ինչպե՞ս է ձեզ օգնում ուրշների կյանքում Աստծո բարության և զորության մասին լսելը:
Ամփոփեք Մոսիա 25.1–6, բացատրելով, որ այն բանից հետո, երբ Լիմքիի ժողովուրդը և Ալմայի ժողովուրդը (ովքեր բոլորը Զենիֆի ժողովրդի սերունդներն էին) փախան ստրկությունից և միավորվեցին Զարահեմլայում ապրող մարդկանց հետ, Մոսիա թագավորը կարդաց նրանց հիշատակարանները բոլոր մարդկանց համար: Ուսանողները թող մտքում կարդան Մոսիա 25.7, փնտրելով ժողովրդի ընդհանուր արձագանքը Զենիֆի ժողովրդի հետ Աստծո գործերի պատմության մասին: Հրավիրեք ուսանողներից մեկին կիսվել իր գտածով:
Գրատախտակին գծեք հետևյալ աղյուսակը: Բացատրեք, որ Մոսիա 25.8–11-ում մենք ավելի շատ բան ենք սովորում այն մասին, թե ինչպես ժողովուրդն արձագանքեց Զենիֆի և Ալմայի մարդկանց հիշատակարաններին: Խնդրեք ուսանողներին սուրբ գրությունների հղումներում փնտրել, թե ինչ լսեցին մարդիկ և ինչ զգացին դրանց հետ կապված: Առաջին հղման պատասխանները, որպես օրինակ, տրված են փակագծերում:
Ինչ լսեց ժողովուրդը |
Ինչ զգաց ժողովուրդը | |
---|---|---|
(Նրանք լսեցին, թե ինչպես էր Լիմքիի ժողովուրդն ազատվել ճորտությունից:) |
(Այն լցրեց նրանց մեծ ուրախությամբ:) | |
Սուրբ գրությունների հղումներն ուսումնասիրելու համար բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներից մի քանիսին գրել գրատախտակին, թե ինչ են իրենք գտել: Խնդրեք ուսանողներին ամփոփել, թե ինչ են իրենք սովորել Մոսիա 25.8–11-ից, շարադրելով սկզբունքներ այս հատվածից, որը նրանք կարող են իրենց վերագրել: Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ, որ ուսումնասիրելով ուրիշների կյանքում Աստծո գործերի հիշատակարանները, մենք կարող ենք ուրախություն և երախտագիտություն զգալ Աստծո բարության համար: (Երբ ուսանողները կարդան այս հատվածները, նրանք կարող են նաև նկատել մեղքի հետևանքով առաջացած տխրությունը և կորուստը:)
-
Ի՞նչ աղբյուրների մենք կարող ենք անդրադառնալ, որպեսզի իմանանք Աստծո բարության վերաբերյալ ուրիշների փորձառությունների մասին: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին: Դրանք կարող են ներառել սուրբ գրությունները, գերագույն համաժողովի ելույթները, Եկեղեցու ամսագրերը, Եկեղեցու ղեկավարների և այլոց կենսագրությունները և ընտանեկան պատմությունները:)
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե երբ են իրենք սովորել ուրիշների հանդեպ Աստծո բարության մասին գրատախտակին նշված աղբյուրներից:
-
Ինչպե՞ս է ձեզ համար օգտակար եղել այս աղբյուրներից մեկից ուրիշների հանդեպ Աստծո բարության մասին սովորելը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ տևական ազդեցություն կարող է մեկի վրա թողնել ուրիշների կյանքում Աստծո բարության մասին շարունակաբար սովորելը:
Խրախուսեք ուսանողներին ժամանակ տրամադրել և ինքնուրույն ընտրել գրատախտակին նշված աղբյուրներից մեկը և փնտրել Աստծո բարության վերաբերյալ ոգեշնչող պատմություններ:
Մոսիա 25.14–24
Ալման հիմնում է Աստծո Եկեղեցին նեփիացիների ողջ երկրով մեկ
Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրել նեփիացիների մեջ Եկեղեցու կազմակերպումը և ուսմունքները, հարցրեք.
-
Ե՞րբ եք դուք հաճախել Վերջին Օրերի Սրբերի մեկ այլ ծուխ կամ ճյուղ, բացի ձեր ծխից կամ ճյուղից: Ի՞նչ նմանություններ եք դուք նկատել ձեր ծխի կամ ճյուղի և ձեր այցելածի միջև:
-
Ինչպե՞ս է օգտակար լինում տեսնելը, որ Եկեղեցու կառուցվածքը և ուսմունքները նույնն են Եկեղեցու յուրաքանչյուր ծխում կամ ճյուղում:
Ամփոփեք Մոսիա 25.14–17, բացատրելով, որ մարդկանց հետ խոսելուց և նրանց համար կարդալուց հետո, Մոսիան հրավիրեց Ալմային ուսուցանել նրանց: Ապա Լիմքի թագավորը և նրա ժողովուրդը խնդրեցին մկրտվել: Ալման մկրտեց նրանց և սկսեց կազմակերպել Եկեղեցին երկրով մեկ:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 25.18–22: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես էր Եկեղեցին կազմակերպված և ինչպես էր այն ղեկավարվում նեփիացիների մեջ Ալմայի օրերում: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ Եկեղեցու կազմակերպությունը հետևում է, որ բոլոր անդամները կարողանան ստանալ ճշմարտությունը , տվեք նմանատիպ հարցեր.
-
Ինչպե՞ս է նեփիացիների ժամանակների Եկեղեցին նման այսօրվա Եկեղեցուն: (Մենք ունենք ծխեր և ճյուղեր, որոնք նման են Մոսիա 25.21–ում նշված «տարբեր խմբերին»: Ճյուղի նախագահները, եպիսկոպոսները և ցցի նախագահները նման են քահանաներին և ուսուցիչներին, ովքեր ղեկավարում էին Եկեղեցին Ալմայի օրերում:)
-
Համաձայն Մոսիա 25.15–16, 22, որ ճշմարտությունների վրա էին հատուկ ուշադրություն դարձնում Մոսիայի օրերի Եկեղեցու քահանաները և ուսուցիչները: (Դուք կարող եք նշել, որ Տերը տվել է նմանատիպ հրահանգ ծնողներին, Եկեղեցու ղեկավարներին և միսիոներներին վերջին օրերում: [Տես ՎևՈՒ 15.6, 19.31, 68.25:])
-
Ինչո՞ւ է կարևոր շարունակ ուսուցանել ապաշխարություն և հավատք առ Աստված:
Խնդրեք ուսանողներին կարդալ Մոսիա 25.23–24, փնտրելով արտահայտություններ, որոնք նկարագրում են օրհնությունները, որոնք ստացել են Աստծո Եկեղեցուն միացողները:
-
Ինչպե՞ս էին մարդիկ օրհնվել մկրտվելու և Աստծո Եկեղեցուն միանալու արդյունքում:
-
Ի՞նչ եղանակներով է Տերն օրհնել ձեզ Եկեղեցու անդամության միջոցով:
Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Երբ մենք մեր վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը և ապրում համապատասխան ձևով, Տերը դուրս կթափի Իր Հոգին մեզ վրա:
Վկայեք ուսանողներին, որ օրհնությունները, որոնք նրանք ունեցել են որպես Եկեղեցու անդամներ, կարող են շատանել, երբ նրանք պահեն իրենց ուխտերը և ստանան Հոգին: