Դաս 52
Մոսիա 2
Նախաբան
Երբ Բենիամին թագավորը մոտեցավ իր կյանքի մայրամուտին, նա ցանկացավ մի վերջին քարոզ հղել իր ժողովրդին: Նրա քարոզը, որը գրված է Մոսիա 2–5–ում, այս դասի և 53-55 դասերի թեման է: Քարոզի սկզբում նա պատմեց ժողովրդի մեջ իր ծառայության մասին, նշելով, որ երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք Աստծուն: Նա նաև վկայեց նրանց երջանիկ վիճակի մասին, ովքեր պահում են Աստծո պատվիրանները:
Ուսուցանման առաջարկներ
Նշում. Հետևյալ ամփոփումը կարող է օգտակար լինել, եթե դուք ընտրեք տալ Բենիամին թագավորի քարոզի ընդհանուր պատկերացումն այս դասի սկզբում:
Իր կյանքի մայրամուտին Բենիամին թագավորը Զարահեմլայի տաճարի մոտակայքում դիմեց իր թագավորության մարդկանց: Նա ժողովրդին մատուցած ծառայության և Աստծո առաջ իր մաքուր խղճմտանքի հաշվետվությունը տվեց, և նա ներկայացրեց իր որդի Մոսիային որպես մարդկանց նոր թագավոր: Այս վերջին քարոզի ժամանակ, որը գտնվում է Մոսիա 2–5-ում, Բենիամին թագավորը կիսվեց մի շարք թեմաների, այդ թվում ուրիշներին ծառայելու կարևորության, առ մեր Երկնային Հայրը մեր հավերժական պարտականության, Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության և Քավության, բնական մարդուն հանելու անհրաժեշտության, փրկության համար Աստծուն հավատալու, աղքատներին օգնելու նպատակով ունեցվածքից բաժին հանելու, մեղքերի թողության, հավատքի և շարունակ բարի գործերի շնորհիվ Քրիստոսի որդիներ և դուստրեր դառնալու մասին ուղերձներով: Հատկապես նշենք, որ Մոսիա 3-ը պարունակում է ուղերձ, որը Բենիամին թագավորը ստացել էր հրեշտակից:
Մոսիա 2.1–9
Ընտանիքները հավաքվում և պատրաստվում են, որ ստանան Բենիամին թագավորի խոսքերը
Գրատախտակի վերևում գրեք հետևյալ հարցերը. Ո՞վ, որտե՞ղ, ի՞նչ, ինչո՞ւ:
Խնդրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Մոսիա 2.1–6, փնտրելով մանրամասներ, որոնք կպատասխանեն գրատախտակի հարցերին: Նրանց կարդալուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների, որ գրատախտակին յուրաքանչյուր հարցի տակ գրեն որքան մանրամասներ, որ կարող են: (Դուք կարող եք բացատրել, որ մարդիկ պատրաստվել էին լսելու Բենիամին թագավորի ուղերձը՝ Մովսեսի օրենքի հետ կապված զոհաբերություններ մատուցելով: Այս զոհաբերություններն անելիս մարդիկ երախտագիտություն էին հայտնել Աստծուն և իրենց նվիրաբերել էին Նրան:)
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 2.9, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նշում են, թե ինչ էր Բենիամին թագավորն ուզում, որ մարդիկ անեին, երբ նրանք լսում էին նրա խոսքերը:
-
Ըստ ձեր գտած բառերի և արտահայտությունների, ձեր կարծիքով, Բենիամին թագավորն ի՞նչ զգացողություններ ուներ իր ուղերձի հետ կապված:
-
Համաձայն Մոսիա 2.9–ի վերջին մասի, Բենիամին թագավորի կարծիքով ի՞նչ կպատահեր, եթե մարդիկ բացեին իրենց ականջները և իրենց սրտերը իր ուղերձի համար:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում բացել մեր ականջները և սրտերը նրանց համար, ովքեր կանչված են սովորեցնելու:
Խրախուսեք ուսանողներին մտքում պահել Բենիամին թագավորի հրավերը, երբ նրանք ուսումնասիրեն նրա ուղերձը և երբ նրանք լսեն վերջին օրերի մարգարեների խոսքերը:
Մոսիա 2.10–28
Բենիամին թագավորն ուսուցանում է Աստծուն և միմյանց ծառայելու կարևորության մասին և Աստծուն հավերժորեն պարտական լինելու մասին
Ուսանողներին ցույց տվեք Բենիամին թագավորը դիմում է իր ժողովրդին նկարը (62298; Gospel Art Book [2009], no. 74): Հիշեցրեք ուսանողներին, որ Բենիամին թագավորը կանչել էր իր ժողովրդին, որ հայտարարեր, որ իր որդի Մոսիան կգրավեր իր տեղը որպես թագավոր և որ նրանց տար «մի անուն, որ դրանով նրանք կարողանան տարբերվել բոլոր այն ժողովուրդներից, որոնց Տեր Աստված դուրս է բերել Երուսաղեմի հողից» (see Մոսիա 1.9–12):
Դասարանի համար բարձրաձայն կարդացեք Մոսիա 2.10–15: Ուսանողներին խնդրեք ներկայացնել այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս Բենիամին թագավորի անհանգստությունը ոչ թե իր սեփական դիրքի կամ ճանաչման, այլ մարդկանց ծառայելու համար: Հրավիրեք նրանց բարձրացնել իրենց ձեռքերը, երբ նրանք լսեն այս արտահայտություններից մեկը: Երբ նրանք բարձրացնեն իրենց ձեռքերը, դադարեցրեք կարդալը և խնդրեք նրանց բացատրել, թե ինչ են իրենք գտել և ինչ է դա հայտնում Բենիամին թագավորի մասին:
Որպես այս քննարկման մի մաս, կիսվեք Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ խոսքերով.
«Չափից շատ մի անհանգստացեք հասարակական դիրքի համար: … Կարևոր է գնահատվելը: Սակայն մեր ուշադրությունը պետք է լինի ոչ թե ճանաչվելու, այլ արդարության վրա, ոչ թե դիրքի, այլ ծառայության վրա,» (“To the Women of the Church,” Ensign, Nov. 1992, 96):
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 2.16–17–ը և ներկայացնել, թե ինչ էր ուզում Բենիամին թագավորը, որ իր ժողովուրդը սովորեր: Օգնեք նրանց տեսնել, որ երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք Աստծուն: Այս նախադասությունը գրեք գրատախտակին: Նշեք, որ Մոսիա 2.17-ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին առանձնակի ձևով նշել այս հատվածը, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ գտնել այն:
Հրավիրեք ուսանողներին մտածել այնպիսի ժամանակների մասին, երբ նրանք ծառայել են այլ մարդկանց:
-
Երբ դուք այս ծառայությունը մատուցում էիք ուրիշներին, ինչպե՞ս էիք դուք նաև ծառայում Աստծուն:
-
Ե՞րբ են ուրիշներն օրհնել ձեր կյանքը ծառայության միջոցով: Երբ նրանք ծառայել են ձեզ, ինչպե՞ս են նրանք նաև ծառայել Աստծուն:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 2.18–24, 34-ը:
-
Ինչո՞ւ էր Բենիամին թագավորը իրեն և իր ժողովրդին կոչում «անպիտան ծառաներ»: (Դուք կարող եք բացատրել, որ մարդիկ օգուտ են քաղում, երբ նրանք ստանում են ավելին, քան տալիս են: Մենք անպիտան ծառաներ ենք մեր Երկնային Հոր համար, քանի որ Նրա կողմից մեզ տրված օրհնությունների արժեքը միշտ էլ մեծապես կգերազանցի մեր կողմից Նրան տրված ծառայության արժեքին:)
-
Ի՞նչ օրհնություններ եք դուք ստացել, որոնց համար դուք Աստծուն պարտական եք զգում:
-
Ինչո՞ւ է կարևոր գիտակցելը, որ մենք «հավերժ պարտական» ենք Աստծուն: (Պատասխանները կարող են ներառել, որ երբ մենք գիտակցում ենք, որ մենք պարտական ենք Աստծուն, մեր երախտագիտությունը մեծանում է, մենք ցանկանում ենք պահել պատվիրանները, և մենք ավելի շատ ենք ուզում ծառայել ուրիշներին:)
Բացատրեք, որ Մոսիա 2.34-ում մատուցել բառը նշանակում է տալ կամ ներկայացնել: Հրավիրեք ուսանողներին անդրադառնալ այն բանին, թե ինչպես նրանք կարող են «մատուցել [Երկնային Հորը] բոլորը, ինչ [նրանք ունեն և են]»: Վկայեք, որ երբ մենք պահում ենք Աստծո պատվիրանները և ձգտում ենք անկեղծորեն ծառայել, Նա օրհնում է մեզ:
Մոսիա 2.29–41
Բենիամին թագավորը հորդորում է իր ժողովրդին հնազանդվել Աստծուն
Գրատախտակին գրեք ԶԳՈՒՇԱՑԵՔ: Խնդրեք ուսանողներին պատմել ժամանակների մասին, երբ նրանք տեսել են մի նշան, որտեղ օգտագործվել է այս բառը կամ հաղորդվել է այս իմաստը: Նշեք, որ այսպիսի նախազգուշացումները կարող են պաշտպանել մեզ կամ փրկել մեր կյանքը:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 2.32–33, 36–38, փնտրելով, թե Բենիամին թագավորն ինչ էր նախազգուշացնում իր ժողովրդին: Դուք կարող եք բացատրել, որ Մոսիա 2.33-ում վայ բառը վերաբերվում է վշտին և թշվառությանը:
-
Ի՞նչ նախազգուշացումներ տվեց Բենիամին թագավորն իր ժողովրդին:
-
Ինչպե՞ս մենք կարող ենք իմանալ, երբ սկսում ենք հետևել սխալ հոգուն: Ինչո՞ւ է կարևոր սա վաղ հասկանալը:
-
Համաձայն Մոսիա 2.38-ի, ի՞նչ հետևանքների են հանդիպում նրանք, ովքեր մահանում են իրենց մեղքերի մեջ:
Դուք կարող եք նշել Մոսիա 2.36-ի ուսմունքը, որ անհատն իր սեփական վարքով կարող է հեռանալ Տիրոջ Հոգուց: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը կարևորել է Հոգուց մեր հեռանալը նկատելը.
«Մենք պետք է … ջանք գործադրենք, որ նկատենք, երբ մենք «[ինքներս մեզ] ետ կքաշենք Տիրոջ Հոգուց, այնպես որ այն չի կարող տեղ ունենալ [մեզանում]՝ առաջնորդելու [մեզ] իմաստության ուղիներով, որ [մենք] կարողանանք լինել օրհնված, բարգավաճ և պահպանված» (Մոսիա 2.36):…
… Եթե մի բան, որը մենք մտածում, նայում, լսում կամ անում ենք, հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա մենք պետք է դադարենք մտածել, նայել, լսել կամ այդ բանն անել: Եթե այն, ինչը նախատեսված է, օրինակ, զվարճացնելու համար, հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա հաստատ այդ տեսակ զվարճանքը մեզ համար չէ: Քանի որ Հոգին չի կարող տանել այն, ինչը գռեհիկ է, կոպիտ կամ անպարկեշտ, ապա նման բաները հաստատ մեզ համար չեն: Քանի որ մենք հեռացնում ենք Տիրոջ Հոգին, երբ մենք մասնակցում ենք միջոցառումների, որոնցից գիտենք, որ պետք է խուսափենք, ապա նման բաները հաստատ մեզ համար չեն» (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign or Liahona, May 2006, 30):
-
Ըստ Երեց Բեդնարի, ի՞նչը մեզ կհեռացնի Սուրբ Հոգուց:
-
Ինչպե՞ս մենք կարող ենք իմանալ, թե երբ ենք մենք հեռացրել մեզ Սուրբ Հոգուց:
Գրեք ՀԻՇԵՔ և ԽՈՐՀԵՔ գրատախտակին ԶԳՈՒՇԱՑԵՔ բառի կողքին:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 2.40–41: Խնդրեք դասարանին ներկայացնել, թե ինչ էր Բենիամին թագավորը ցանկանում, որ իր ժողովուրդը խորհեր և ինչ էր նա ցանկանում, որ նրանք հիշեին: Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք ընդգծել Բենիամին թագավորի ուսմունքը՝ գրատախտակին գրելով հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք պահենք պատվիրանները, մենք կօրհնվենք ֆիզիկապես և հոգեպես:
-
Ե՞րբ եք դուք ականատես եղել կամ ունեցել երջանկություն, որը գալիս է Տիրոջ պատվիրաններին հնազանդ լինելուց:
Վկայեք այն բաների ճշմարտացիության մասին, որոնք ուսանողներն այսօր քննարկել են: Վերջում խրախուսեք ուսանողներին հատուկ նպատակներ դնել, որ լինեն ավելի հնազանդ այն հարցերում, որոնք դժվար են նրանց համար կամ ձգտեն կատարելագործվել մի ոլորտում, որը նշված է Անձնական Զարգացում (երիտասարդ կանանց համար) կամ Պարտականություն Աստծո առաջ (երիտասարդ տղամարդկանց համար) գրքույկներում: