Գրադարան
Դաս 59. Մոսիա 12.18–14.12


Դաս 59

Մոսիա 12.18–14.12

Նախաբան

Երբ Նոյ թագավորը և նրա քահանաները հարցեր տվեցին Աբինադիին, մարգարեն հանդիմանեց նրանց պատվիրանները չուսուցանելու կամ չպահելու համար: Նոյ թագավորը պատվիրեց իր քահանաներին սպանել Աբինադիին, սակայն Աստված պաշտպանեց Աբինադիին և զորություն տվեց նրան, որ շարունակեր իր ուղերձը: Մեջբերելով Եսայիային, Աբինադին վկայեց Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին:

Ուսուցանման առաջարկ

Մոսիա 12.18–13.26

Աբինադին հանդիմանեց Նոյ թագավորին և նրա քահանաներին պատվիրանները չպահելու և չուսուցանելու համար

Դասը սկսելու համար գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունները.

Ես ԳԻՏԵՄ, թե ինչ է նշանակում ապրել համաձայն Հիսուս Քրիստոսի ավետարանի:

Ես ԱՊՐՈՒՄ ԵՄ Հիսուս Քրիստոսի ավետարանի համաձայն:

Խնդրեք ուսանողներին լուռ խորհել, թե որքանով են նախադասությունները նկարագրում իրենց՝ օգտագործելով 1-10 միավորները (որտեղ 10-ը ներկայացնում է, որ նախադասությունը շատ լավ է իրենց նկարագրում):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր կարողանալ անկեղծորեն իրագործել այս երկու նախադասությունները:

Բացատրեք, որ երբ ուսանողները քննարկեն Աբինադիի խոսքերը, նրանք ավելի շատ բան կսովորեն ավետարանն իմանալու և ապրելու կարևորության մասին: Հիշեցրեք նրանց, որ նախորդ դասի ժամանակ նրանք քննարկել են Նոյ թագավորի և նրա քահանաների պատմությունը, թե ինչպես նրանք բանտ գցեցին Աբինադիին՝ իրենց դեմ արված մարգարեությունների պատճառով (տես Մոսիա 12.1–17): Ամփոփեք Մոսիա 12.18–24, բացատրելով, որ Աբինադին ավելի ուշ բերվեց Նոյ թագավորի և նրա քահանաների առջև: Քահանաները հարցեր տվեցին նրան, փորձելով շփոթեցնել նրան ասելու մի բան, որը նրանք կկարողանային օգտագործել իր դեմ: Ապա նրանցից մեկը խնդրեց նրան բացատրել մի սուրբ գրության հատված:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 12.25–30, փնտրելով Աբինադիի դրդապատճառները Նոյին և նրա քահանաներին հանդիմանելու համար: Այն բանից հետո, երբ ուսանողները կզեկուցեն իրենց գտածը, հարցրեք.

  • Աբինադին ասաց, որ Նոյը և նրա քահանաները խեղաթյուրել են Տիրոջ ուղիները (տես Մոսիա 12.26): Այլ կերպ ասած, նրանք ապականել են սուրբ բաները և շեղվել են ճիշտ ապրելու ուղուց: Ինչպե՞ս էին Նոյը և քահանաները խեղաթյուրել Տիրոջ ուղիները:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, դուք կարող եք նշել, որ քահանաները հայտարարում էին, որ փրկությունը գալիս էր Մովսեսի օրենքի միջոցով (տես Մոսիա 12.32): Այնուամենայնիվ, նրանք չէին պահում Տասը Պատվիրանները, որոնք այդ օրենքի մի մասն էին, և նրանք չէին սովորեցնում ժողովրդին պահել պատվիրանները (տես Մոսիա 11.1–15, 12.27–29, 37, 13.25–26):

Ցույց տվեք գրատախտակին գրված նախադասությունները:

  • Գնահատելով 1-10 միավորներով, ձեր կարծիքով որքա՞ն լավ էին նախադասություններից յուրաքանչյուրը նկարագրում Նոյին և նրա քահանաներին:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 12.31-33: Խնդրեք դասարանին ներկայացնել սկզբունքը, որն Աբինադին սովորեցրեց Նոյին և նրա քահանաներին: (Նա սովորեցրեց, որ եթե մենք պահենք Աստծո պատվիրանները, մենք կփրկվենք:)

Կիսվեք Յոթանասունից Երեց Ֆ. Մելվին Համմոնդի տված հետևյալ օրինակով: Խրախուսեք ուսանողներին լսել պատվիրանները իմանալու և պահելու կարևորության մասին:

«Շատ տարիներ առաջ մի վերադարձած միսիոներ կանգնած էր հաղորդության ժողովին և բարձրաձայն հայտարարում էր, որ նա գիտեր սուրբ գրությունների ուսումնասիրություններից, որ ավետարանը ճիշտ է և որ նա կտա իր կյանքը Տիրոջ և Նրա Եկեղեցու համար: Երկու շաբաթ անց նա կանգնել էր իր ուսանողական ծխի եպիսկոպոսի առաջ, խոնարհված և վախեցած, երբ նա խոստովանեց, որ թուլության պահին նա կորցրել էր իր առաքինությունը: Ինչ-որ կերպ նրա հայտարարած նվիրվածությունը առ Փրկիչը մոռացվել էր բուռն զգացմունքների շրջապտույտում: Չնայած լինելով Աստծո խոսքն ուսումնասիրող, նա չէր կապել իր սովորածը ամենօրյա, աշխարհիկ, քրիստոսանման ապրելակերպի պրակտիկ կիրառման հետ:

Մի գեղեցիկ աղջիկ աշխատում էր բավարարել բոլոր պահանջները, որ ստանար Երիտասրդ Կանանց Արժևորումը: Նրա անձնական նպատակները մտածված գրի էին առնված և զգուշությամբ դրված էին նրա նոթատետրում: Անհողդողդ լինելով, նա գրել էր, որ նա կժամադրվեր միայն արժանավոր երիտասարդ տղաների հետ և կգտներ այն հատուկ մեկին, ով իրեն տաճար կտաներ: Երբ նա տասնութ տարեկան էր, նրա նպատակները մոռացվեցին: Նա փախավ մի երիտասարդ տղայի հետ, ով եկեղեցու անդամ չէր: Շատ արցունքներ հոսեցին նրանց աչքերից, ովքեր ամենաշատն էին սիրում նրան՝ նրա ծնողները, ուսուցիչները և ընկերները: Նա գլորվել էր օրենքի պահանջների և ճշմարիտ աշակերտության իրականության միջև եղած սարսափելի անդունդը» (“Eliminating the Void between Information and Application,” CES satellite training broadcast, Aug. 2003, 17, si.lds.org):

  • Ինչո՞ւ պատվիրաններն իմանալը բավական չէ փրկությանը արժանանալու համար:

Abinadi before King Noah

Ցուցադրեք Աբինադին Նոյ թագավորի առջև նկարը (62042; Gospel Art Book [2009], no. 75): Խնդրեք ուսանողներին նկարագրել, թե ինչ է տեղի ունենում նկարում: (Թագավորը պատվիրել էր, որ Աբինադին սպանվեր: Տերը պաշտպանում է Աբինադիին:) Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս պատմությունը, թող երեք ուսանող կանգնեն և ներկայացնեն տպավորիչ ընթերցանություն: Ուսանողներից մեկը կլինի հեղինակը: Երկրորդ ուսանողը կկարդա Նոյ թագավորի խոսքերը: Երրորդ ուսանողը կկարդա Աբինադիի խոսքերը: Առաջինը, խնդրեք հեղինակին և Նոյի դերը խաղացողին կարդալ իրենց մասերը Մոսիա 13.1–2–ում: Ապա թող Աբինադիի դերը խաղացող ուսանողն ի պատասխան կարդա Մոսիա 13.3–4-ը: Ապա հեղինակը կկարդա Մոսիա 13.5–6–ը: Ապա Աբինադիի դերը խաղացող ուսանողը կավարտի Մոսիա 13.7–11–ի խոսքերով:

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք Մոսիա 13.11–ի վրա:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում պատվիրանները գրված ունենալ ձեր սրտի վրա: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ պատվիրանները մեր սրտի վրա գրված ունենալու համար, մենք պետք է իմանանք և ապրենք ավետարանով:)

Նշեք, որ նախքան Նոյը կհրամայեր սպանել Աբինադիին, Աբինադին սկսել էր անգիր ասել մի սուրբ գրության հատված, որը հավանաբար ծանոթ էր թագավորին և նրա քահանաներին և որը վկայում էր նրանց ամբարշտության մասին: Դասարանը թող մտքում կարդա Մոսիա 12.34–36, որ տեսնի, թե արդյոք այն սուրբ գրությունը, որն Աբինադին կարդաց Նոյ թագավորի և նրա քհանաների համար, ծանոթ է թվում: Օգնեք նրանց հասկանալ, որ Աբինադին սկսել էր անգիր ասել Տասը Պատվիրանները:

Գրատախտակին նկարեք երկու մեծ, դատարկ քարե տախտակներ: Հրավիրեք ուսանողներից մեկին գրել Տասը Պատվիրաններից մեկն այս տախտակներից մեկի վրա: Ուսանողը թող կավիճը փոխանցի մեկ այլ ուսանողի, որպեսզի նա գրի Տասը Պատվիրաններից ևս մեկը: Կրկնեք այս գործընթացը, մինչև ուսանողները կգրեն այն բոլոր պատվիրնները, որոնք կարող են հիշել: Հրավիրեք նրանց ստուգել իրենց պատասխանները Մոսիա 12.34–36 և 13.12–24–ում: Դուք կարող եք խրախուսել նրանց ընդգծել Տասը Պատվիրաններն այս հատվածներում և Ելից 20.3–17-ում (սերտման սուրբ գրության հատված):

դատարկ քարե տախտակներ

Կիսվեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերով.

«Տասը Պատվիրանները գրվել են Եհովայի մատով քարե տախտակների վրա փրկության և ապահովության համար, Իսրայելի զավակների ապահովության և երջանկության համար, և բոլոր սերունդների համար, որոնք պիտի գային նրանցից հետո» (“Our Solemn Responsibilities,” Ensign, Nov. 1991, 51):

Խրախուսեք ուսանողներին վերանայել Տասը Պատվիրանները և լուռ խորհել դրանք պահելու իրենց անձնական ջանքերի շուրջ:

Մոսիա 13.27–14.12

Աբինադին սովորեցնում է փրկության մասին Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով

Գրատախտակին գրեք հետևյալը (դուք կարող եք գրել այն նախքան դասի սկսվելը): Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարելի է գրել դատարկ մասում:

«Մեր ողջ հնազանդությունից և բարի գործերից հետո, մենք չենք կարող փրկվել մահից կամ մեր անձնական մեղքերի ազդեցություններից առանց …»

Բարձրաձայն կարդացեք Երեց Դալլին Հ. Օքսի հետևյալ խոսքերը.

«Մեր ողջ հնազանդությունից և բարի գործերից հետո, մենք չենք կարող փրկվել մահից կամ մեր անձնական մեղքերի ազդեցություններից առանց շնորհի, որ տրվում է Հիսուս Քրիստոսի քավությամբ: Մորմոնի Գիրքը սա շատ պարզ է դարձնում: Այն սովորեցնում է, որ «փրկությունը չի գալիս միայն օրենքով» (Մոսիա 13.28): Այլ կերպ ասած, փրկությունը չի գալիս պարզապես պատվիրանները պահելով: … Նույնիսկ նրանք, ովքեր փորձում են հնազանդվել և ծառայել Աստծուն իրենց ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով, «անպիտան ծառաներ» են (Մոսիա 2.21): Մարդը չի կարող վաստակել իր սեփական փրկությունը» (“Another Testament of Jesus Christ,” Ensign, Mar. 1994, 67):

Լրացրեք գրատախտակի նախադասությունը, գրելով Հիսուս Քրիստոսի քավության շնորհով: Ապա խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 13.28, 32–35: Խնդրեք դասարանին փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք առնչվում են Երեց Օքսի ելույթի հետ: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են իրենք գտել: (Հնարավոր պատասխանները ներառում են «քավություն», «Աստծո քավության», «Մեսիայի գալստյան» արտահայտությունները և խոստումը, որ «Աստված ինքը պիտի [գար] ներքև՝ մարդկանց զավակների մեջ»:)

Բացատրեք, որ Մոսիա 13.28 և 32-ում Աբինադիի նշած «օրենքը» վերաբերվում է Մովսեսի օրենքին, որը ներառում էր հստակ պատվիրաններ զոհաբերությունների, տոների և այլ միջոցառումների մասին: Օրենքը տրվել էր, որ օգներ իսրայելացիներին հիշել Աստծուն և սպասել Հիսուս Քրիստոսի Քավությանը: Ժամանակի ընթացքում շատ իսրայելացիներ սկսեցին չհասկանալ Հիսուս Քրիստոսի դերը որպես իրենց Փրկիչ, մտածելով, որ իրենք կարող էին փրկվել պարզապես Մովսեսի օրենքին հնազանդվելու միջոցով:

  • Աբինադին վկայեց, որ որևէ մարդ չի կարող փրկվել, մինչև դա չլինի Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով (տես Մոսիա 13.28, 32): Ինչո՞ւ է մեզ համար կարևոր հասկանալ այս ճշմարտությունը:

Բացատրեք, որ երբ Աբինադին խոսեց Նոյի և քահանաների հետ, նա մեջբերեց Եսայիայի որոշ մարգարեությունները Հիսուս Քրիստոսի մասին: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 14.3–12: Խնդրեք նրանց փնտրել բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ է արել Փրկիչը նրանց փրկություն բերելու համար:

Այս հատվածների ուսումնասիրությանը մի քանի րոպե տրամադրելուց հետո խնդրեք նրանց կիսվել, թե ինչ են իրենք գտել: Դուք կարող եք նրանց պատասխանները գրել գրատախտակին: Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել ցավի ու վշտի մասին, որոնք Փրկիչը տարավ նրանց փոխարեն և որպեսզի օգնեք նրանց մտածել իրենց մեղքերի համար Նրա տարած չարչարանքների մասին, նրանց համար կարդացեք հետևյալ նախադասությունները: Հրավիրեք նրանց իրենց մտքում լրացնել այս նախադասությունները.

Հիսուս Քրիստոսը տարել է իմ տառապանքները, ինչպիսին են …

Հիսուս Քրիստոսը վիրավորվեց և հարվածվեց իմ օրինազանցությունների համար, ինչպիսին են …

Հարցրեք ուսանողներին, թե իրենց համար ինչ նշանակություն ունի հետևյալ նախադասությունը. «Նրա վերքերով ենք մենք բժշկված» (Մոսիա 14.5): Դուք կարող եք բացատրել, որ վերքեր բառը հատկապես վերաբերվում է այն վերքերին, որոնք մնացին Փրկչի մարմնի վրա, երբ նրան պատժեցին կամ մտրակեցին (տես Հովհաննես ԺԹ.1): Ընդհանուր առմամբ, բառը վերաբերվում է Նրա բոլոր տառապանքներին:

Այն բանից հետո, երբ ուսանողները կկիսեն իրենց զգացմունքներն այս նախադասության մասին, վկայեք, որ Փրկչի տառապանքների և պատվիրանները պահելու համար մեր սեփական ջանքերի միջոցով մենք կարող ենք խաղաղություն և ներում ստանալ այս կյանքում և փրկություն գալիք կյանքում (տես ՎևՈՒ 59.23, Հավատո Հանգանակ 1.3): Հրավիրեք ուսանողներին ցուցադրել իրենց սերը և երախտագիտությունը Փրկչի հանդեպ պատվիրանները պահելու միջոցով:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մոսիա 13.34: «Աստված ինքը պիտի գա ներքև»

Աստված տերմինը հիմնականում վերաբերվում է մեր Երկնային Հորը, սակայն Մոսիա 13.34-ում այն վերաբերվում է Հիսուս Քրիստոսին: Հին Կտակարանի ժամանակաշրջանի սրբերը գիտեին Հիսուս Քրիստոսին որպես Եհովա և որպես Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստված: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմեջն ուսուցանել է, որ սուրբ գրություններն օգնում են մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը և Նրա դերը որպես Աստված.

«Սուրբ գրքի իշխանությամբ մենք հաստատում ենք այն հիմնավորումը, որ Հիսուս Քրիստոսը եղել է և է Արարիչ Աստված, Աստված, ով Իրեն հայտնեց Ադամին, Ենովսին և բոլոր հայրապետներին և մարգարեներին մինչև Նոյը. Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը. Իսրայելի` որպես միացյալ ժողովրդի Աստված, և Եփրեմի և Հուդայի Աստված եբրայեցի ազգի ցրվելուց հետո. Աստված, ով Իրեն հայտնեց մարգարեներին` Մովսեսից մինչև Մաղաքիա. Հին Կտակարանի Աստվածը. և նեփիացիների Աստվածը: Մենք հաստատում ենք, որ Հիսուս Քրիստոսը Եհովան էր և է` Հավերժական Աստվածը» (Jesus the Christ, 3rd ed. 1916, 32):

Մոսիա 13.27–35: Մովսեսի և Հիսուս Քրիստոսի օրենքը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է, թե ինչ առնչություն ունի Մովսեսի օրենքը Հիսուս Քրիստոսի ավետարանի հետ.

«Ժամանակակից կարդացողը չպետք է տեսնի Խճանկարային պայմանանիշը՝ հնադարյան կամ ժամանակակաից ժամանակաշրջանի, ինչպես պարզապես կրոնական ծեսերի ձանձրալի առաջադրանք, որոնց ստիպողաբար հետևել են խստապարանոց մարդիկ, ովքեր չեն ընդունել Քրիստոսին և նրա ավետարանը: Այս պատմական ուխտը, որը տրվել է հենց Աստծո ձեռքով և երկրորդը միայն ավետարանի լրության համար որպես արդարության ուղի, պետք է համարել որպես տարատեսակների, ստվերների, խորհրդանիշների և Քրիստոսի այլակերպության անզուգական հավաքածու: Այդ իսկ պատճառով մի ժամանակ այն եղել է հոգևոր լինելու առաջնորդ (և շարունակում է լինել իր էությամբ և մաքրությամբ), Քրիստոսի մոտ գալու դարպաս, պատվիրանները պահելու հստակ ուղի, որը, պարտականությունների և պարկեշտության օրենքների միջոցով, առաջնորդում է դեպի սրբության ավելի բարձր օրենքները անմահության և հավերժական կյանքի ճանապարհին: …

Շատ կարևոր է հասկանալը, որ Մովսեսի օրենքը դրված էր Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա և այդպիսով իսկ ընդգրկում էր դրա շատ հիմնական մասերը, որոնք գոյություն ունեին դրանից առաջ: Այն երբեք նախատեսված չի եղել լինելու ինչ-որ առանձին բան կամ առանձնացվելու, և հաստատ չի հակադրվել Հիսուս Քրիստոսի ավետարանին:… Դրա նպատակը երբեք չի տարբերվել բարձրագույն օրենքից: Երկուսն էլ պետք է մարդկանց բերեին դեպի Քրիստոսը» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 136–37, 147; տես նաև 2 Նեփի 11․4; Մոսիա 16․14–15):

Մոսիա 14.5: Բժշկվել Քավության միջոցով

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը վկայել է բժշկման մասին, որը մենք կարող ենք ստանալ Փրկչի տառապանքների շնորհիվ` Նրա Քավության ընթացքում.

«Ինչպիսի խաղաղություն, ինչպիսի սփոփանք է այս մեծ պարգևը, որը գալիս է Հիսուս Քրիստոսի` բոլոր մարդկանց Փրկչի և Քավչի սիրող շնորհի միջոցով: …

…Չնայած որ Նրա կյանքը մաքուր էր և առանց մեղքի, Նա վճարեց առավելագույն պատիժը մեղքի համար`ձեր, իմ և յուրաքանչյուրի, ով երբևէ ապրել է: Նրա մտավոր, էմոցիոնալ և հոգևոր տառապանքներն այնքան մեծ էին, որ դրանք ստիպեցին Նրան արյունահոսել ամեն մի ծակոտիից (տես Ղուկաս 22․44; ՎևՈւ 19․18): Եվ սակայն Հիսուսը տառապեց կամավոր, որպեսզի մենք բոլորս էլ կարողանանք հնարավորություն ունենալ մաքրվելու, Նրան հավատալու, մեր մեղքերից ապաշխարելու, համապատասխան քահանայության իշխանությամբ մկրտվելու, հաստատման միջոցով Սուրբ Հոգու մաքրող պարգևը ստանալու և մնացած բոլոր մյուս կարևոր արարողություններն ընդունելու միջոցով: Առանց Տիրոջ Քավության այս օրհնություններից ոչ մեկն էլ հնարավոր չէր լինի մեզ համար, և մենք չէինք կարողանա արժանի և պատրաստ լինել վերադառնալու Աստծո ներկայության մեջ ապրելու համար» (“The Atonement and the Value of One Soul,” Ensign or Liahona, May 2004, 84–85):