Դաս 68
Մոսիա 28–29
Նախաբան
Դարձի գալուց հետո Մոսիա թագավորի որդիները մեծ ցանկություն զգացին քարոզելու ավետարանը լամանացիներին: Տիրոջ հետ խորհուրդ անելուց և հավաստիացում ստանալուց հետո, որ նրանք կօրհնվեին հաջողությամբ և պաշտպանությամբ, Մոսիան նրանց թույլ տվեց գնալ: Այս նույն ժամանակ Մոսիան աշխատում էր հոգ տանել այն սուրբ հիշատակարանների համար, որոնք հանձնվել էին իրեն: Նա թարգմանեց հարեդացիների հիշատակարանները և այնուհետև բոլոր հիշատակարանները տվեց Ալմա Կրտսերին: Քանի որ նրա որդիները հրաժարվել էին թագավոր լինելու հնարավորությունից, նա հիմնեց դատավորների համակարգ, որպես երկրում նոր կառավարման ձև:
Ուսուցանման առաջարկներ
Մոսիա 28.1–9
Մոսիայի որդիները ցանկանում են քարոզել լամանացիներին
Նախքան դասը գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունները.
Դասը սկսելու համար խնդրեք ուսանողներին օգտագործել գրատախտակին գրված նախադասությունները, որ մտքում գնահատեն իրենք իրենց: Թող նրանք օգտագործեն 1-10 միավորների համակարգը, որտեղ 1-ը ցույց կտա, որ նախադասությունը իրենց լավ չի նկարագրում և 10-ը ցույց կտա, որ նախադասությունը իրենց շատ լավ է նկարագրում:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 27.8–10:
-
Ինչպե՞ս Ալման և Մոսիայի որդիները իրենց կյանքի այս պահին նույն գնահատականը կստանան:
Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 28.1–4:
-
Ինչպե՞ս Մոսիայի որդիները նույն գնահատականին կարժանանան իրենց դարձի գալուց հետո: Մոսիա 28.1–4-ի ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս, թե որքան են նրանք փոխվել:
-
Ինչո՞ւ փոխվեցին Մոսիա թագավորի որդիների ցանկությունները: (Նրանք հավատք գործադրեցին առ Հիսուս Քրիստոսը, ապաշխարեցին իրենց բոլոր մեղքերից և դարձի եկան. տես Մոսիա 27.34–36: Դուք կարող եք նաև անդրադառնալ Մոսիա 28.4, որ ցույց տաք, թե ինչպես Տիրոջ Հոգին ազդեց նրանց վրա:)
-
Ելնելով այն ամենից, ինչ դուք իմացաք լամանացիների մասին իրենց պատմության այս շրջանում, ի՞նչ դժվարությունների կարող են հանդիպել միսիոներները նրանց մեջ:
-
Համաձայն Մոսիա 28.2, Մոսիայի որդիների կարծիքով ի՞նչ փոփոխություն կարող էր տեղի ունենալ լամանացիների կյանքում նրանց քարոզների միջոցով:
-
Մոսիայի որդիների դարձի գալն ինչպե՞ս ազդեց ավետարանով կիսվելու նրանց ցանկության վրա: Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորել նրանց փորձառությունից: (Ամփոփեք ուսանողների պատասխանները՝ գրատախտակին գրելով հետևյալ նախադասությունը. Երբ մեր դարձի գալը խորանում է, ավետարանը քարոզելու մեր ցանկությունը մեծանում է:)
Խնդրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ ելույթը: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին գրել այն իրենց սուրբ գրությունների լուսանցքում Մոսիա 28.1–4–ի կողքին:
«Ավետարանով կիսվելու մեր ցանկության մեծությունը մեր անձնական դարձի գալու աստիճանը որոշելու հրաշալի ցուցիչ է» (“Sharing the Gospel,” Ensign, Nov. 2001, 7):
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես է ուրիշների հետ ավետարանով կիսվելու նրանց ցանկությունը մեծացել, երբ նրանք ավելի են մոտեցել Տիրոջը:
-
Ձեր կյանքի ո՞ր փորձառություններն են մղել ձեզ ցանկանալ կիսվել ավետարանով ուրիշների հետ:
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք գիտեն մի երիտասարդ տղամարդու, ով Եկեղեցու անդամ է, սակայն քիչ ցանկություն ունի ծառայելու լիաժամկետ միսիա:
-
Ի՞նչ կարող է անել այս երիտասարդ տղամարդը, որ մեծացնի ավետարանով կիսվելու իր ցանկությունը: (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, խրախուսեք նրանց վերհիշել, թե ինչն է նրանց խորապես դարձի բերել առ Հիսուս Քրիստոսի ավետարանը և հիմնվելով իրենց փորձառությունների վրա, ինչ խորհուրդներ կարող են տալ այդ երիտասարդ տղամարդուն: Օգնեք նրանց տեսնել, որ լրջորեն դարձի գալը մեծացնում է ուրիշների հետ ավետարանով կիսվելու մեր ցանկությունը:)
Դուք կարող եք բացատրել, թե ինչպես եք դուք ցանկություն ստացել ուսուցանելու ավետարանը ուրիշներին: Երբ դուք անեք դա, խորհեք ձեր վկայությամբ կիսվելու մասին, որ երբ մենք մոտենանք Տիրոջը և զգանք Նրա Հոգին, ուրիշների հետ ավետարանով կիսվելու մեր ցանկությունը կմեծանա:
Ուսանողները թող կարդան Մոսիա 28.5–8 և ներկայացնեն, թե ինչու Մոսիան թույլ տվեց իր որդիներին կատարել այսպիսի վտանգավոր առաքելություն:
-
Ի պատասխան Մոսիայի աղոթքների, ի՞նչ օրհնություններ Տերը խոստացավ Մոսիայի որդիներին:
Մոսիա 28.10–20
Մոսիան թարգմանում է Հարեդական թիթեղները և սուրբ հիշատակարանները տալիս է Ալմային
Գրատախտակին նկարեք հետևյալը.
Ցույց տվեք թագի նկարը և թող ուսանողներից մեկը կարդա Մոսիա 28.10: Խնդրեք դասարանին փնտրել խնդիրը, որը թագավորն ունեցավ, երբ նրա որդիները գնացին միսիայի: (Նա պետք է գտներ մեկին, ով կգրավեր իր տեղը որպես թագավոր:)
Ամփոփեք Մոսիա 28.11–19, բացատրելով, որ Մոսիան ծերանում էր և նա իր ուշադրությունը դարձրեց սուրբ հիշատակարանների վրա, որոնք վստահվել էին իրեն. հիշատակարանները, որոնք իր հայրը տվել էր իրեն և ասել էր, որ պահեր, և հիշատակարանները, որոնք Լիմքի թագավորն էր տվել իրեն: Որպես տեսանող իր ունակությամբ նա թարգմանեց հարեդացիների հիշատակարանը, որը գտել էին այն խումբը, որին Լիմքի թագավորն ուղարկել էր գտնելու Զարահեմլայի երկիրը (տես Մոսիա 8.7–9): Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակին նկարված ոսկյա թիթեղների վրա:
Բացատրեք, որ բացի թագավորության համար ղեկավար ընտրելուց, Մոսիան նաև պետք է ընտրեր պահապան թիթեղների համար: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 28.20:
-
Ո՞վ ստացավ սուրբ հիշատակարանները:
-
Ինչո՞ւ էր Ալմային ընտրելը լավագույնը այս հիշտակարանների համար հոգ տանելու հարցում:
Մոսիա 29
Մարդիկ հետևում են Մոսիայի խորհրդին և հիմնում են դատավորների համակարգը որպես իրենց կառավարման ձև
Թող ուսանողները ձեռք բարձրացնեն, եթե նրանք կցանկանային լինել թագավոր կամ թագուհի: Ընտրեք այդ ուսանողներից մեկին առաջ գալ և կանգնել գրատախտակին նկարված թագի մոտ (կամ թղթե մի թագ դրեք նրա գլխին): Թող ուսանողները նկարագրեն, թե ինչ օգտակար փորձառություն նրանք կարող են ունենալ թագավոր կամ թագուհի լինելու դեպքում:
Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 29.1–3:
-
Ո՞ւմ էին ուզում մարդիկ, որ լիներ իրենց թագավորը:
-
Ինչի՞ց հրաժարվեցին Մոսիայի որդիները, որպեսզի նրանք կարողանային քարոզել լամանացիներին:
-
Ի՞նչ հնարավորություններ են երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք զոհաբերում կամ հետաձգում այսօր, որպեսզի նրանք կարողանան միսիա ծառայել:
Ամփոփեք Մոսիա 29.4–10, բացատրելով, որ Մոսիա թագավորը մտահոգված էր, որ նոր թագավոր ընտրելը կարող էր հակառակություն առաջ բերել, և նույնիսկ պատերազմ: Նա նաև նշեց այլ խնդիրներ, որոնք կարող էին առաջ գալ, եթե անարդար թագավոր լիներ: Ուսանողները թող կարդան Մոսիա 29.16–18 և ներկայացնեն այդ խնդիրները:
Բացատրեք, որ Մոսիա թագավորը առաջարկեց, որ նեփիացիների կառավարությունը այլևս չկատարվի թագավորի միջոցով: Այլ նա խորհուրդ տվեց դատավորների համակարգը, որտեղ դատավորները կընտրվեին ժողովրդի ձայնով:
Ուսանողները թող մտքում կարդան Մոսիա 29.11, 25, փնտրելով, թե ինչպես պետք է դատավորները դատեին ժողովրդին: («Աստծո պատվիրանների համաձայն» և «այն օրենքների համաձայն, որոնք տրվել են ձեզ մեր հայրերի կողմից»:)
Գրատախտակին գրեք Մոսիա 29.26–27, 30, 33–34, 37–38: Դասարանը բաժանեք զույգերի: Ուսանողները թող ուսումնասիրեն այս հատվածները և ներկայացնեն մարդկանց պարտականությունները Մոսիա թագավորի առաջարկած կառավարությունում: Ապա թող յուրաքանչյուր զույգը քննարկի հետևյալ հարցերը: (Դուք կարող եք նաև գրել այս հարցերը գրատախտակին կամ պատրաստել դրանք տպված թերթիկների վրա:)
-
Համաձայն Մոսիա թագավորի, ի՞նչ օգուտ կգար ժողովրդի ձայնի միջոցով որոշումներ կայացնելուց: (Նա ասաց, որ ժողովրդի ձայնը հիմնականում չի ցանկանում բաներ «հակառակ նրա, ինչը ճշմարիտ է»: Նա նաև խոսեց այն կարիքի մասին, որ բոլոր քաղաքացիները կիսեն իրենց կառավարության բեռը և ունենան «հավասար հնարավորություն»:)
-
Ի՞նչ հետևանքներ առաջ կգային, եթե ժողովրդի ձայնն ընտրեր անօրինություն: (Աստծո դատաստանները կգան նրանց վրա և նրանք կկործանվեն:)
-
Մոսիա 29.34-ում, ձեր կարծիքով, ո՞րն է «որ ամեն մարդ կարողանա կրել իր բաժինը» արտահայտության իմաստը: Ինչպե՞ս կարող է այս արտահայտությունը վերաբերվել քաղաքացիների պարտականություններին՝ մասնակցելու իրենց տարածքային և ազգային կառավարություններին:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ խոսքերը.
«Մշակութային անկման համար իրականում պատասխանատու են և ղեկավարները, և հետևորդները: … Հեշտ է քննադատել վատ ղեկավարներին, սակայն մենք չպետք է հետևորդներին ազատենք պատասխանատվությունից» (“Repent of [Our] Selfishness,” Ensign, May 1999, 24):
-
Ինչո՞ւ է կարևոր, որ թե ղեկավարները և թե հետևորդները պատասխանատու լինեն իրենց արարքների համար:
-
Ի՞նչ կարող եք դուք անել, որ աջակցեք արդար օրենքներին և ղեկավարներին: (Դուք կարող եք ուսանողների ուշադրությունը հրավիրել Հավատո Հանգանակ 1.12–ի վրա:)
Հայտնեք ձեր համոզվածությունը, որ չնայած աշխարհի ոչ բոլոր երկրներն ունեն իրենց ղեկավարներին ընտրելու հնարավորություն, Տերը միշտ կօգնի նրանց, ովքեր վստահում են Իրեն, անկախ այն բանից, թե որտեղ են նրանք ապրում:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 29.41–43:
-
Ո՞ւմ ընտրեց ժողովուրդը լինել առաջին գլխավոր դատավորը: Նա ապրո՞ւմ էր իր պարտականության համաձայն, որ լիներ արդար և առաքինի: Ի՞նչ հետևանքների հանգեցրեց նրա ղեկավարությունը:
Խնդրեք ուսանողներին բացատրել իրենց սեփական բառերով, թե ինչ նրանք սովորեցին Մոսիա 29–ից: Նրանք կարող են ներկայացնել հետևյալ ճշմարտություններից մի քանիսը.
Անարդար ղեկավարությունը կարող է հակառակություն և մեղք առաջ բերել:
Ընդունված չէ, որ ժողովրդի ձայնը ընտրի մի բան, որը ճիշտ չէ:
Եթե մարդիկ ընտրեն անօրինություն, Աստծո դատաստանները կգան նրանց վրա:
Յուրաքանչյուր անձ պարտավորություն ունի աջակցելու արդար օրենքներին և ղեկավարներին:
Վերջում բերեք ձեր վկայությունը այսօրվա դասի սկզբունքների վերաբերյալ:
Մոսիայի կրկնությունը
Որոշ ժամանակ տրամադրեք, որ օգնեք ուսանողներին կրկնել Մոսիայի գիրքը: Խնդրեք նրանց մտածել, թե ինչ են սովորել այս գրքից սեմինարիայի և իրենց անձնական սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ: Անհրաժեշտության դեպքում հրավիրեք նրանց արագ աչքի անցկացնել գիրքը, որ օգնեք նրանց հիշել: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով գրքից որևէ բանի մասին, ինչը տպավորություն է թողել իրենց վրա: