Դաս 54
Մոսիա 4
Նախաբան
Տպավորված լինելով Բենիամին թագավորի ուսուցանածից՝ մարդիկ ապաշխարեցին և ներում ստացան իրենց մեղքերին: Նրանք «լցվեցին ուրախությամբ» և ունեցան «խղճմտանքի խաղաղություն» (Մոսիա 4.3): Բենիամին թագավորը շարունակեց սովորեցնել նրանց, օգնելով նրանց հասկանալ, թե ինչ պետք է անեն, որ «պահպանեն [իրենց] մեղքերին թողություն» (Մոսիա 4.12): Սա անելով նա համեմատեց նրանց մուրացկանների հետ, ովքեր կախման մեջ են գտնվում Աստծուց փրկության համար: Նա նաև նախազգուշացրեց նրանց իրենց մտքերին, խոսքերին և գործերին չհետևելու վտանգի մասին:
Ուսուցանման առաջարկներ
Մոսիա 4.1–8
Բենիամին թագավորի մարդիկ ներում են ստանում իրենց մեղքերին և լցվում են ուրախությամբ և խաղաղությամբ
Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.
-
Ինչպե՞ս կարող ենք մենք իմանալ, որ մեր մեղքերը ներված են:
Կարդացեք Նախագահ Հարոլդ Բ. Լիի հետևյալ խոսքերը.
«Երբ գալիս է ժամանակը, երբ դուք ձեր մեղքերից ապաշխարելու համար արել եք այն ամենը, որ դուք կարող եք, ով էլ դուք լինեք, որտեղ էլ դուք լինեք, և ձեր հնարավորության սահմաններում փոխհատուցել եք դրանց դիմաց, եթե դա մի այնպիսի բան է, որը կարող է ազդել ձեր Եկեղեցու անդամ մնալու վրա, և դուք գնացել եք համապատասխան իշխանավորների մոտ, ապա դուք կցանկանաք այդ հաստատող պատասխանը, թե արդյոք Տերն ընդունում է ձեզ, թե ոչ: Ձեր հոգու պրպտումներում, եթե դուք փնտրեք և գտնեք այդ խղճմտանքի խաղաղությունը, այդ խորհրդանիշի շնորհիվ դուք կարող եք իմանալ, որ Տերն ընդունել է ձեր ապաշխարությունը» (“Stand Ye in Holy Places,” Ensign, July 1973, 122):
Հիշեցրեք ուսանողներին, որ Բենիամին թագավորը կիսվել էր հրեշտակի խոսքերով, այն մասին, թե ինչպես ստանալ մեղքերի թողություն: Դուք կարող եք հիշեցնել նրանց հատկապես հրեշտակի խոսքերն այն մասին, որ բնական մարդը Աստծո մի թշնամի է և հետևանքների մասին, որոնք սպասում են նրանց, ովքեր մահանում են առանց իրենց մեղքերի համար ապաշխարելու (տես Մոսիա 3.19, 23–27):
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 4.1–2, փնտրելով արտահայտություններ, որոնք նշում են, թե ինչպես են Բենիամին թագավորի ժողովուրդը արձագանքում հրեշտակի խոսքերին: Մի քանի ուսանողներ թող կիսվեն իրենց գտած պատասխաններով: Եթե ուսանողները օգնության կարիք ունեն «մարմնական վիճակում» արտահայտությունը հասկանալու համար, բացատրեք, որ մարմնական բառը հոգևորի հականիշն է: Այն վերաբերվում է մեր ֆիզիկական ցանկություններին, և ոչ թե Տիրոջը մոտենալու համար մեր հոգևոր ցանկություններին: Դուք կարող եք խնդրել ուսանողներին կարդալ Ալմա 41.11 և այնուհետև իրենց սեփական բառերով բացատրել «մարմնական վիճակում» արտահայտությունը: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «ավելի չնչին, քան հողի փոշին» արտահայտությունը, հրավիրեք նրանց կարդալ Հելաման 12.4–8: Ապա խնդրեք նրանց իրենց սեփական բառերով բացատրել, թե ինչպես մեկը, ով մերժում է հետևել Տիրոջ խորհրդին, կարող է նկարագրվել որպես ավելի չնչին, քան հողի փոշին: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Երկնային Հայրը Իր զավակներին չի համարում, որ նրանք ավելի ցածր են, քան հողի փոշին:
Նշեք, որ երբ մարդիկ ընդունում են իրենց մեղավորությունը, նրանք ապաշխարում են՝ արտահայտելով իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 4.3: Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչպես մարդիկ գիտեին, որ իրենց մեղքերը ներվել էին:
-
Համաձայն Մոսիա 4.3, ի՞նչ զգացմունքներ են ունենում նրանք, ովքեր ներում են ստանում Տիրոջից:
-
Մարդիկ ներում ստացան իրենց մեղքերին «այն արտասովոր հավատքի շնորհիվ, որ նրանք ունեին Հիսուս Քրիստոսում»: Ո՞ր արարքներն էին ներկայացնում նրանց հավատքը: (Տես Մոսիա 4.1–2.)
-
Ձեր սեփական բառերով ասած, ի՞նչ կարող ենք մենք սովորել Մոսիա 4.1–3–ից մեր մեղքերին թողություն ստանալու մասին: (Հնարավոր պատասխաններից մեկն այն է, որ երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոսը և անկեղծորեն ապաշխարում ենք, մենք ներում ենք ստանում մեր մեղքերին: Դուք կարող եք հրավիրել ուսանողներին նշել Մոսիա 4.1–3-ի գլխավոր բառերը և արտահայտությունները, որոնք ներկայացնում են այս սկզբունքը:)
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ ելույթը, ամփոփելով, թե ինչ պետք է մենք անենք, որ մեղքերի թողություն ստանանք.
«Երբ մենք ազնվորեն խոստովանում ենք մեր մեղքերը, ուղղում, ինչ կարող ենք, և թողնում ենք մեր մեղքերը, պահելով պատվիրանները, ապա մենք գտնվում ենք ներում ստանալու ընթացքում: Ժամանակի հետ մենք կզգանք, ինչպես է մեր ցավը մարում, վերցնելով «հանցանքը մեր սրտերից» (Ալմա 24.10) և պարգևելով «խղճմտանքի խաղաղություն» (Մոսիա 4.3):
Նրանց, ովքեր իսկապես ապաշխարում են, սակայն չեն կարողանում հանգստություն զգալ, ես ասում եմ՝ շարունակեք պահել պատվիրանները: Ես խոստանում եմ ձեզ, հանգստությունը կգա ըստ Տիրոջ ժամանակի: Բուժումը նույնպես ժամանակ է պահանջում» («Ապաշխարեք, … որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 40):
Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրել, թե ինչ սովորեցին ապաշխարության մասին, երբ նրանք քննարկեցին Մոսիա 4.1–3: Նաև խնդրեք նրանց գրել այն մասին, թե ինչպես կարող են հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոսը, երբ նրանք ներում փնտրեն իրենց մեղքերից:
Բացատրեք, որ ժողովրդի ապաշխարող վերաբերմունքին ականատես լինելուց հետո, Բենիամին թագավորը հիշեցրեց նրանց Տիրոջից ունեցած կախման մասին: Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 4.4–8: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչ էր ուզում Բենիամին թագավորը, որ իր ժողովուրդը հասկանար այն բանից հետո, երբ նրանք ստացան մեղքերի թողություն:
-
Համաձայն այս հատվածների, որո՞նք են այն միակ «պայմանները, որոնցով [մենք] կկարողանանք փրկվել»:
Այն բանից հետո, երբ ուսանողները կպատասխանեն այս հարցին, հրավիրեք նրանց լուռ վերանայել Մոսիա 4.4–8, փնտրելով արտահայտություններ, որոնք նկարագրում են մարդկանց, ովքեր փրկություն են ստանում: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք նշեն այս արտահայտությունները: Խորհեք հետևյալ հարցերը տալու շուրջ.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ջանասեր [լինել Տիրոջ] պատվիրանները պահելիս»:
-
Որո՞նք են այն արարքները, որ ցույց են տալիս, որ մարդը «կդնի իր վստահությունը Տիրոջ վրա»:
-
Ի՞նչ ճանապարհներով եք դուք տեսել «Աստծո բարությունը» և Նրա «անզուգական զորությունը»:
Նշեք, որ ապաշխարությունը և հնազանդությունը մեզանից պահանջում են շատ աշխատանք և ջանքեր: Այնուամենայնիվ, անկախ այն բանից, թե որքան ջանասիրաբար ենք մենք աշխատում, մենք երբեք չէինք կարողանա ստանալ մեղքերի թողություն և փրկության պարգև՝ առանց Հիսուս Քրիստոսի Քավության:
Մոսիա 4.9-30
Բենիամին թագավորը սովորեցնում է, թե ինչպես պահել մեղքերի թողություն
Գրատախտակին գրեք պահել մեր մեղքերի թողությունը: Տեղեկացրեք ուսանողներին, որ այն բանից հետո, երբ մարդիկ թողություն ստացան իրենց մեղքերից, Բենիամին թագավորը սովորեցրեց նրանց, թե ինչպես պահել կամ պահպանել այդ մաքուր և անարատ վիճակը:
-
Ինչո՞ւ է կարևոր, որ մեզանից յուրաքանչյուրը իմանա սա:
Հրավիրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Մոսիա 4.9–11, փնտրելով, թե ինչ պետք է մենք անենք, որ պահենք մեր մեղքերի թողությունը: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո թող ուսանողները կիսվեն, թե ինչ են գտել: Նրանց պատասխանները գրեք գրատախտակին: Պատասխանները կարող են ներառել, որ մենք պետք է հիշենք Աստծո մեծությունը, խոնարհեցնենք մեզ, ամեն օր աղոթենք և անսասան կանգնենք հավատքում:
Խորհեք հետևյալ հարցերը տալու մասին, որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը և կիրառեն իրենց կարդացածը.
-
Բենիամին թագավորը սովորեցրել է, որ մենք պատք է «հավատանք Աստծուն» (Մոսիա 4.9): Նա նաև խոսել է Աստծո սիրուց ճաշակելու և «Աստծո մեծությունը» (Մոսիա 4.11) միշտ հիշելու մասին: Ի՞նչ փորձառություններ եք դուք ունեցել, որոնք օգնել են ձեզ հասկանալ, որ Աստված իսկապես կա և զորեղ է և որ Նա սիրում է ձեզ:
-
Ինչպե՞ս է Աստծո զորությունը, բարությունը և սերը հիշելն ազդում Նրան հնազանդվելու մեր ցանկության վրա:
Ուսանողների համար բարձրաձայն կարդացեք Մոսիա 4.12: Խնդրեք նրանց այս հատվածներում գտնել օրհնությունները, որոնք տրվում են նրանց, ովքեր անում են այն, ինչ ուսուցանվել է Մոսիա 4.5–11–ում:
Բացատրեք, որ Մոսիա 4.13–16-ը պարունակում է Բենիամին թագավորի նկարագրությունն այն մարդկանց մասին, ովքեր պահում են իրենց մեղքերի թողությունը: Դասարանը բաժանեք երեք խմբերի: Խնդրեք առաջին խմբին ուսումնասիրել Մոսիա 4.13–ը, երկրորդ խմբին ուսումնասիրել Մոսիա 4.14–15–ը, և երրորդ խմբին ուսումնասիրել Մոսիա 4.16–ը: Յուրաքանչյուր ուսանող թող անձամբ կարդա իրենց հանձնարարված հատվածը կամ հատվածները և ներկայացնի վերաբերմունքը և որակները, որոնք Բենիամին թագավորը նկարագրում է նրանց մեջ, ովքեր ձգտում են պահել իրենց մեղքերի թողությունը:
Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին զեկուցել, թե ինչ են իրենք գտել: Երբ նրանք անեն դա, նշեք այն ճշմարտությունը, որ եթե մենք խոնարհեցնենք մեզ Աստծո առաջ և փորձենք զարգացնել քրիստոսանման հատկանիշներ, մենք կարող ենք պահել մեր մեղքերի թողությունը: Օգնեք ուսանողներին կիրառել այն, ինչ իրենք սովորում են, տալով նրանց հետևյալ մեկ կամ երկու հարցերն էլ, ինչպես որ յուրաքանչյուր հատկանիշը կամ չափանիշը նշված է.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այս հատկանիշը (կամ չափանիշը) օգտակար մեր մեղքերի թողությունը պահելու համար:
-
Ե՞րբ եք դուք տեսել այս հատկանիշի (կամ չափանիշի) օրինակներ:
Բենիամին թագավորն օգտագործեց զորեղ այլաբանություն, որը կարող է օգնել ուսանողներին գնահատել օրհնությունները, որ նրանք ստացել են Տիրոջից և մղել նրանց զարգացնել այն հատկանիշները, որ նրանք սովորել են Մոսիա 4.13–16–ում: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 4.16–23:
-
Համաձայն Բենիամին թագավորի, ինչպե՞ս ենք մենք բոլորս մուրացկաններ:
-
Ինչպե՞ս կարող է այս հասկացողությունն օգնել մեզ լինել ավելի կարեկցող ուրիշների նկատմամբ:
-
Նրանց, ովքեր հնարավորություն չունեն մուրացկաններին որևէ բան տալ, կամ նրանց, ովքեր քիչ կարող են տալ, ի՞նչ խորհուրդ է տալիս Բենիամին թագավորը Մոսիա 4.24–26–ում:
-
Այսօր Եկեղեցում ծոմապահության նվիրատվություններ տալը ինչպե՞ս է մեզ օգնում հետևել Մոսիա 4.26–ի խորհրդին: Ինչպե՞ս կարող են պատանիները մասնակցել ծոմապահության նվիրատվություններին: (Պատասխանները կարող են ներառել, որ նրանք կարող են ծոմ պահել, ոմանք կարող են ծոմի նվիրատվություններ տալ, և Ահարոնյան Քահանայություն կրողները աշխարհի որոշ մասերում հավաքում են ծոմի նվիրատվություններ ծխի կամ ճյուղի անդամներից:)
Նշեք, որ բոլոր լավ բաները, որոնք մեզ խնդրել են անել, երբեմն կարող են դժվարությամբ գտնել իրենց ուրույն տեղը մեր կյանքում: Ուսանողներից մեկը թող բարձրաձայն կարդա Մոսիա 4.27:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում բոլոր բաներն անել «իմաստությամբ և կարգով»:
-
Ինչպե՞ս կարող է այս խորհուրդն օգնել ձեզ:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 4.29–30: Նշեք, որ Մոսիա 4.30–ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին առանձնակի ձևով ընդգծել այդ հատվածը, որ կարողանան հեշտությամբ այն գտնել:
-
Ի՞նչ կապ կա մեր մտքերի, խոսքերի և արարքների միջև: Ի՞նչ կարող ենք մենք անել, որ հետևենք ինքներս մեզ: Ինչպե՞ս մենք կարող ենք օգնել միմյանց:
Խորհեք ուսանողներին մի քանի րոպե տալու մասին, որ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրեն այն մասին, թե ինչպես կարող են Մոսիա 4.9–30–ի սկզբունքներն օգնել իրենց, երբ նրանք ձգտեն պահել իրենց մեղքերի թողությունը: Վկայեք նրանցից յուրաքանչյուրի հանդեպ Տիրոջ սիրո մասին և Նրա ցանկության մասին, որ նրանք ապաշխարեն և պահեն իրենց մեղքերի թողությունը: