Դաս 58
Մոսիա 11–12.17
Նախաբան
Քանի որ Նոյ թագավորի հպարտ և վայրագ ապրելակերպը տարավ իր ժողովրդից շատերին ամբարշտության, Տերն ուղարկեց Աբինադի մարգարեին, որ նախազգուշացներ Նոյին և իր ժողովրդին: Աբինադին նախազգուշացրեց նրանց, որ նրանք ճորտության կտարվեին, եթե չապաշխարեին: Ժողովուրդն ընտրեց ականջ չդնել նախազգուշացումներին, և Նոյ թագավորը պատվիրեց, որ Աբինադին բանտ նետվեր:
Ուսուցանման առաջարկներ
Մոսիա 11.1–19
Նոյ թագավորն իր ժողովրդին տանում է դեպի ամբարշտություն
Նախքան դասը գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.
Հրավիրեք ուսանողներին մտքում խորհել այս հարցերի շուրջ: Ապա հարցրեք.
-
Ինչո՞ւ են այս իրավիճակները դժվարին:
-
Ի՞նչ կարող եք դուք անել, որ նման իրավիճակներում հետևեք ձեր ծնողների կամ ղեկավարների խորհրդին:
-
Ինչո՞ւ են արդար մարդիկ հոժար հետևել խորհրդին նույնիսկ այն ժամանակ, երբ այն պահանջում է դժվար փոփոխություն իրենց կյանքում:
Բացատրեք, որ այս դասի ժամանակ ուսանողները կիմանան մի խումբ մարդկանց մասին, ովքեր չկամեցան հետևել մարգարեի խորհրդին:
Դասի ենթատեքստը տալու համար, հիշեցրեք ուսանողներին, որ Զենիֆն առաջնորդեց մի խումբ մարդկանց դեպի Նեփիի երկիրը, որտեղ նրանք ճորտության բերվեցին լամանացիների կողմից: Չնայած Զենիֆը չափից ավելի գերեռանդ լինելու պատճառով խաբվեց լամանացիների կողմից, նա լավ մարդ էր և նա սովորեցրեց իր ժողովրդին իրենց հույսը դնել Տիրոջ վրա: Նախքան մահանալը Զենիֆը իր որդուն՝ Նոյին, հաստատեց որպես թագավոր: (Տես Մոսիա 9-10:)
Բացատրեք, որ Նոյը ամբարիշտ մարդ էր: Որպեսզի ցույց տաք, թե ինչպես նրա ամբարշտությունն ազդեց իր ժողովրդի վրա, բաժանեք դասարանին երկու խմբի: Խնդրեք առաջին խմբին կարդալ Մոսիա 11.1–2, 5–7, և խնդրեք երկրորդ խմբին կարդալ Մոսիա 11.14–19: Հրավիրեք երկու խմբերին էլ փնտրել մանրամասներ, թե ինչպես Նոյ թագավորի ամբարշտությունն ազդեց ժողովրդի վրա: Օգնեք ուսանողներին վերլուծել այս հատվածները՝ տալով նմանատիպ հարցեր.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր ժողովուրդը հոժար աջակցել Նոյին իր ամբարշտությունում:
-
Ինչո՞ւ «սին ու շողոքորթ խոսքերը» ժողովրդին մոլորության մեջ գցեցին: (Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, դուք կարող եք նշել, որ շողոքորթումը կեղծ գովասանքն է, որը սովորաբար տրվում է գովաբանվող անձին հմտորեն բանեցնելու համար:)
-
Նոյի ժողովրդի այս պատմությունից ի՞նչ կարող ենք մենք սովորել այն մասին, թե ինչպես մենք պետք է արձագանքենք սին ու շողոքորթ խոսքերին: (Երբ մենք հավատում ենք ուրիշների սին և շողոքորթ խոսքերին, մենք թույլ ենք տալիս, որ մեզ շեղեն:)
-
Ի՞նչ կարող ենք մենք անել, երբ մեր շուրջը գտնվող բոլոր մարդիկ մեղսավոր կյանքով են ապրում:
Մոսիա 11.20–12.17
Աբինադին նախազգուշացնում է ժողովրդին, որ նրանք ճորտության կբերվեն, եթե չապաշխարեն
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 11.20:
-
Ի՞նչ արեց Տերը Նեփիի ժողովրդին օգնելու համար: (Նա մարգարե ուղարկեց, որ ապաշխարության կանչեր նրանց:)
Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Աստված ուղարկում է մարգարեներ, որ օգնի մեզ ապաշխարել և խուսափել թշվառությունից: Բացատրեք, որ Տերը երկու անգամ ուղարկեց Աբինադիին, որ նախազգուշացնի ժողովրդին:
Գրատախտակին գրեք հետևյալ ցանկը: Յուրաքանչյուր սուրբ գրության հղման տակ թողեք բավականաչափ տեղ, որ գրեք դրա ամփոփումը:
Աբինադիի ուղերձը |
Մարդկանց վերաբերմունքը | |
---|---|---|
Առաջին նախազգուշացումը | ||
Երկրորդ նախազգուշացումը |
Որպեսզի օգնեք հասկանալ Աբինադիի ուղերձը, խնդրեք ուսանողների կեսին կարդալ Մոսիա 11.20–25, որը պատմում է Աբինադիի առաջին նախազգուշացման մասին, և խնդրեք մյուս կեսին կարդալ Մոսիա 12.1–8, որը պատմում է նրա երկրորդ նախազգուշացման մասին: Հրավիրեք յուրաքանչյուր խմբի ուսանողներին ամփոփել Աբինադիի ուղերձը, մինչ ուսանողներից մեկը գրի կառնի նրանց ամփոփումները գրատախտակին՝ համապատասխան հղումների տակ:
-
Ի՞նչ տարբերություն եք դուք տեսնում Աբինադիի երկու նախազգուշացումների միջև:
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել այս տարբերությունները, նրանց ուշադրությունը հրավիրեք Մոսիա 11.20–25 հատվածների վրա և «եթե նրանք չապաշխարեն» և «եթե այս ժողովուրդը չապաշխարի» կրկնվող արտահայտությունների վրա: Դուք կաող եք խրախուսել նրանց նշել այս արտահայտությունները: Ապա խրախուսեք նրանց գտնել այս արտահայտությունների ձևակերպան և Մոսիա 12.1–8-ի ձևակերպման միջև եղած տարբերությունը: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները հատուկ ուշադրություն դարձնեն ապառնի ժամանակով օգտագործված բառերին: (Օգնեք ուսանողներին տեսնել, որ ժողովուրդը կարող էր խուսափել այս հետևանքներից, եթե նրանք ապաշխարեին առաջին նախազգուշացումից հետո: Քանի որ ժողովուրդը հրաժարվեց ապաշխարել, հետևանքները դարձան հաստատուն և ավելի խիստ Աբինադիի երկրորդ նախազգուշացման մեջ:)
-
Ի՞նչ են ձեզ սովորեցնում այս տարբերությունները մարգարեի նախազգուշացմանը ականջ չդնելու հետևանքների մասին:
-
Ի՞նչ վտանգ կա մեր մեղքերը շարունակելու և չապաշխարելու մեջ:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ ժողովրդի արձագանքն առ Աբինադիի ուղերձները, խնդրեք ուսանողների կեսին կարդալ Մոսիա 11.26–29, նշելով ժողովրդի և նրանց թագավորի արձագանքն առ Աբինադիի առաջին ուղերձը: Խնդրեք ուսանողների մյուս կեսին կարդալ Մոսիա 12.9–17, նշելով Աբինադիի երկրորդ ուղերձին տրված արձագանքը: Խնդրեք յուրաքանչյուր խմբի ուսանողներին ամփոփել արձագանքները, մինչ ուսանողներից մեկը գրի է առնում ամփոփումները ցանկում:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ ժողովուրդը բարկությամբ արձագանքեց Աբինադիին, ով փորձում էր օգնել իրենց: Ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանք պաշտպանեցին Նոյ թագավորին, ով առաջնորդում էր նրանց դեպի թշվառություն:
-
Մոսիա 11.29-ում մենք կարդում ենք, որ «ժողովրդի աչքերը կուրացված էին»: Ինչպե՞ս էր այդ ժողովուրդը կուրացել և չէին տեսնում ճշմարտությունը:
Երբ ուսանողները քննարկեն այս հարցերը, օգնեք նրանց հասկանալ հետևյալ սկզբունքը. Մեղքը կարող է կուրացնել մեզ, որ չհասկանանք մարգարեի խոսքերի ճշմարտությունը: Բացատրեք, որ իրենց կուրության մեջ մարդիկ մտածեցին, որ Նոյն իրենց ընկերն էր և Աբինադին իրենց թշնամին էր, երբ հակառակն էր ճշմարիտ: Խնդրեք ուսանողներին լուռ խորհել հետևյալ հարցերի շուրջ.
-
Դուք երբևէ բարկացե՞լ եք կամ փորձել արդարացնել ձեր սխալները, երբ որևէ մեկը ուղղել է ձեզ, չնայած, որ դուք հասկացել եք, որ նրանք ճիշտ էին:
-
Ի՞նչ կարող եք դուք անել, որ ընդունեք ընտանիքի անդամի, տեղային Եկեղեցու ղեկավարների և մարգարեների խորհուրդը, երբ նրանք ձեզ խորհուրդ են տալիս, թե ինչպես հետևել Աստծո խոսքին:
Նշեք, որ շատ մարդիկ խրախուսում են մեզ ապրել համաձայն Աստծո խոսքի: Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե ինչպես հետագայում պատշաճ ձևով արձագանքել նրանց, ովքեր մեզ խորհուրդ են տալիս փոխվել կամ ապաշխարել, կրկին անդրադարձեք այն երեք հարցերին, որոնք մինչև դասի սկսվելը գրել էիք գրատախտակին: Խնդրեք ուսանողներին պատասխանել հարցերից մեկին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում: Երբ նրանք բավականաչափ ժամանակ ունենան գրելու համար, հրավիրեք նրանցից մի քանիսին պատմել մի ժամանակահատվածի մասին, երբ նրանք օրհնվել են, քանի որ նրանք հետևել են ծնողների կամ ղեկավարների խորհուրդին: Խրախուսեք նրանց փնտրել և հետևել ծնողների, տեղային Եկեղեցու ղեկավարների և մարգարեների խորհուրդին: