Դաս 67
Մոսիա 27
Նախաբան
Ալմա Կրտսերը և Մոսիա թագավորի որդիները ապստամբեցին իրենց հայրերի և Տիրոջ դեմ և փորձեցին կործանել Աստծո Եկեղեցին: Նրանց ջանքերին վերջ դրվեց, երբ մի հրեշտակ, ուղարկված լինելով արդարների աղոթքներին ի պատասխան, կանչեց նրանց ապաշխարության: Որպես այս հրաշք փորձառության արդյունք, նրանք վերածնվեցին Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, և նրանք շրջեցին Զարահեմլայի երկրով մեկ, որ քարոզեին ավետարանը և հատուցեին վնասները, որ իրենք հասցրել էին:
Ուսուցանման առաջարկներ
Մոսիա 27.1–22
Հրեշտակը ապաշխարության է կանչում Ալմա Կրտսերին և Մոսիայի որդիներին
Այս դասին ենթատեքստ ապահովելու համար ամփոփեք Մոսիա 27.1–7, բացատրելով, որ Զարահեմլայում անհավատներից շատերը սկսեցին հալածել նրանց, ովքեր պատկանում էին Եկեղեցուն: Այն բանից հետո, երբ Մոսիա թագավորը մի հրովարտակ ուղարկեց, որը արգելում էր նման արարքները, մարդկանց մեծամասնությունը հնազանդվեցին և խաղաղությունը վերականգնվեց: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ շարունակեցին փորձել կործանել Եկեղեցին: Այդ մարդկանցից հինգը Ալմայի որդի Ալման էր և Մոսիայի որդիներ Ամմոնը, Ահարոնը, Օմները և Հիմնին: Ալմայի որդի Ալմային հաճախ կոչում են Ալմա Կրտսեր:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 27.8–10: Խնդրեք դասարանին ներկայացնել բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են Ալմա Կրտսերին և Մոսիայի որդիներին:
-
Ալմայի և Մոսիայի որդիների նկարագրության ո՞ր մասն է ամենաշատը տպավորվել ձեր մեջ: Ինչո՞ւ: (Գրատախտակին իրար տակ գրեք բառեր և արտահայտություններ, մինչ ուսանողները ներկայացնում են դրանք: Գրատախտակին տեղ թողեք, որպեսզի ավելի ուշ դասի ընթացքում կազմեք երկրորդ սյունակը:)
Խնդրեք ուսանողներին լուռ խորհել հետևյալ հարցերի շուրջ.
-
Եթե դուք այդ ժամանակ ապրեիք Զարահեմլայում, ձեր կարծիքով, դուք ինչպե՞ս կարձագանքեիք Ալմայի և Մոսիա թագավորի որդիների արարքներին:
Ցուցադրեք Ալմա Կրտսերի դարձի գալը նկարը (Gospel Art Book [2009], no. 77): Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 27.11–13, որն այս նկարում ներկայացված պատմությունն է: Ապա հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 27.14: Խնդրեք դասարանին փնտրել պատճառները, որոնք տվեց հրեշտակը, Ալմայի և Մոսիայի որդիների մոտ գալու համար:
-
Ի՞նչ է սովորեցնում այս հատվածն այն մասին, թե ինչպես մենք կարող ենք օգնել ուրիշներին, ովքեր դժվարություններ են ունենում: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Տերը պատասխանում է ուրիշների համար ասված մեր հավատարիմ աղոթքներին: Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին և խորհուրդ տալ, որ ուսանողները գրեն այն իրենց սուրբ գրություններում Մոսիա 27.14–ի կողքին: Դուք կարող եք նաև խորհուրդ տալ, որ նրանք ավելացնեն մի հղում՝ Հակոբոս Ե.16: Նշեք, որ Տերը պատասխանում է մեր աղոթքներին ոչ միայն նրանց համար, ովքեր հոգևոր դժվարությունների են հանդիպում, այլ նաև նրանց համար, ովքեր ունեն այլ դժվարություններ և կարիքներ:)
-
Ե՞րբ են մեկ ուրիշի աղոթքները փոխել ձեր կյանքը:
-
Ե՞րբ եք դուք զգացել, որ ձեր աղոթքները փոխել են մեկ ուրիշի կյանքը:
Խրախուսեք ուսանողներին շարունակել աղոթել ուրիշների համար: Վկայեք, որ Ալմա Կրտսերի և Մոսիայի որդիների պատմությունը ապացուցում է, որ Տերը լսում է ուրիշների համար հղված մեր աղոթքները: Նա չի անտեսի նրանց ազատ ընտրությունը, ում համար մենք աղոթում ենք, սակայն Նա կլսի մեր աղոթքները և Նա կպատասխանի Իր ճանապարհով և Իր ժամանակին:
Հրավիրեք ուսանողներից մեկին կանգնել դասարանի առաջ և բարձրաձայն կարդալ Մոսիա 27.15–16: Բացատրեք, որ սրանք Ալմային և Մոսիայի որդիներին ուղղված հրեշտակի խոսքերն են: Նշեք, որ հրեշտակը խոսեց «որոտի ձայնով, որից գետինը ցնցվեց» (Մոսիա 27.11):
-
Հրեշտակի արածներից և ասածներից ի՞նչն է տպավորություն գործում ձեզ վրա: Ինչո՞ւ է դա տպավորություն գործում ձեզ վրա:
Ամփոփեք Մոսիա 27.19–22, բացատրելով, որ այն բանից հետո, երբ հրեշտակը կիսվեց իր ուղերձով, Ալման պապանձվեց, թուլացավ և անօգնական տարվեց իր հոր մոտ (տես Մոսիա 27.19): Երբ Ալմայի հայրը լսեց, թե ինչ էր պատահել, նա «ուրախացավ, քանզի նա գիտեր, որ դա Աստծո զորությունն էր» (Մոսիա 27.20): Նա ի մի հավաքեց մարդկանց, «որ նրանք կարողանային վկա լինել, ինչ որ Տերն արել էր իր որդու համար» (Մոսիա 27.21): Նա նաև ի մի հավաքեց քահանաներին, և նրանք ծոմ պահեցին ու աղոթեցին, որ նրա որդին կարողանար ստանալ իր ուժը և կարողանար խոսել (տես Մոսիա 27.22):
Մոսիա 27.23–31
Ալմա Կրտսերն ապաշխարում է և վերստին ծնվում
Վերադարձեք Ալմային և Մոսիայի որդիներին բնութագրող ցանկին, որը դուք գրել էիք գրատախտակին: Այդ ցուցակն անվանեք Առաջ: Գրատախտակի մյուս կողմում գրեք Հետո: Հրավիրեք ուսանողներին կարդալ Մոսիա 27.23–24, 28–29, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Ալման փոխվել: Մի քանի ուսանողների հնարավորություն տվեք գրել այս բառերը և արտահայտությունները գրատախտակին:
-
Համաձայն Մոսիա 27.24 և 28-ի, ի՞նչ արեց Ալման, որը հանգեցրեց այս փոփոխությանը: Ի՞նչ արեց Տերը: Երբ մենք ձգտում ենք փոխվել և հետևել Փրկչին, ինչո՞ւ է կարևոր հասկանալ, թե ինչ պետք է մենք անենք: Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, թե ինչ կանի մեզ համար Տերը:
-
Ինչպե՞ս կարող է Ալմայի փորձառության մասին սովորելն օգնել ինչ-որ մեկին, ով կարծում է, որ ինքը չի կարող ներվել:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 27.25–26: Խնդրեք դասարանին ներկայացնել վարդապետությունը, որը Տերը սովորեցրեց Ալմային: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է վերածնվի Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Դուք կարող եք այս ճշմարտությունը գրել գրատախտակին:)
Բացատրեք, որ վերածնվել նշանակում է, որ Տիրոջ Հոգին մի զորեղ փոփոխություն է առաջացրել մարդու սրտում, այնպես որ մարդը այլևս ցանկություն չունի չարիք գործելու, այլ ցանկանում է փնտրել Աստծո բաները (տես Մոսիա 5.2):
Դուք կարող եք նաև բացատրել, որ չնայած սրտի զորեղ փոփոխությունը ըստ երևույթին արագ տեղի ունեցավ Ալմայի և Մոսիայի որդիների համար, մեզանից շատերը Քավության միջոցով փոխվում են ավելի դանդաղ: Դա ավելի շուտ գործընթաց է, քան իրադարձություն: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս վարդապետությունը, հրավիրեք նրանցից մեկին կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ ելույթը.
«Մենք պետք է զգույշ լինենք, երբ մենք ձգտում ենք դառնալ ավելի ու ավելի աստվածանման, որ մենք չհուսահատվենք և չկորցնենք մեր հույսը: Քրիստոսանման դառնալը ողջ կյանքի ընթացքում շարունակվող ձգտում է և շատ հաճախ ներառում է աճ և փոփոխություն, որը դանդաղ, գրեթե աննկատ է տեղի ունենում: Սուրբ գրություններում արձանագրված են նշանակալից պատմություններ մարդկանց մասին, որոնց կյանքը փոխվեց տպավորիչ ձևով, ակնթարթորեն, ինչպես օրինակ Ալմա Կրտսերը, Պողոսը Դամասկոսի ճանապահին, Ենովսը մինչև գիշեր աղոթելիս, Լամոնի թագավորը: Նման ապշեցուցիչ օրինակները, երբ նույնիսկ նրանք, ովքեր ընկղմված են մեղքի մեջ, կարող են փոխվել զորությամբ, վստահություն է տալիս, որ Քավությունը կարող է հասնել նույնիսկ նրանց, ովքեր խորը հուսահատության մեջ են:
Սակայն մենք պետք է զգույշ լինենք, երբ քննարկում ենք այս նշանակալից օրինակները: Չնայած դրանք իրական են և զորեղ, դրանք ավելի շատ բացառություն են, քան օրենք: Ամեն Պողոսի, ամեն Ենովսի և ամեն Լամոնի թագավորի համեմատությամբ կան հարյուր հազարավոր մարդիկ, ում համար ապաշխարության գործընթացը շատ ավելի աննկատ է տեղի ունենում, շատ ավելի աննշմարելի: Օր օրի նրանք ավելի են մոտենում Տիրոջը, մի փոքր ավելին հասկանալով նրանք կառուցում են աստվածանման կյանք: Նրանք ապրում են բարության, ծառայության և նվիրվածության հանդարտ կյանք» (“A Mighty Change of Heart,” Ensign, Oct. 1989, 5):
Այն բանից հետո, երբ ուսանողները կկիսվեն, թե ինչ են իրենք սովորել այս հայտարարությունից, հրավիրեք նրանց մի քանի րոպե տրամադրել, որ պատասխանեն հետևյալ հարցերից մեկին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: (Դուք կարող եք այս հարցերը գրել գրատախտակին նախքան դասի սկսվելը, պատրաստել հարցերը տպված թերթիկների վրա կամ հարցերը դանդաղ կարդալ, որպեսզի ուսանողները կարողանան գրել դրանք իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:)
-
Ինչպե՞ս եք դուք փոխվել Քավության միջոցով, երբ դուք ապաշխարել եք և արել եք լավագույնը Փրկչին հետևելու համար:
-
Ի՞նչ կարող եք դուք անել, որ ավելի լիովին գաք Տիրոջ մոտ, որպեսզի դուք կարողանաք փոխվել Քավության միջոցով:
Հրավիրեք մի քանի ուսանողների, որ կիսվեն, թե ինչ են իրենք գրել և ասել փոփոխության մասին, որը կարող է պատահել մեր մեջ, երբ մենք ապաշխարենք և հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը և Քավությունը: (Հիշեցրեք ուսանողներին, որ կարիք չկա կիսվել որևէ բանով, որը խիստ անձնական է կամ գաղտնի: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ չպետք է խոսեն իրենց նախկին մեղքերի մասին:)
Մոսիա 27.32-37
Ալմա Կրտսերը և Մոսիայի որդիները շրջում են ողջ երկրով մեկ, ձգտելով փոխհատուցել վնասը, որ հասցրել են և ամրացնել Եկեղեցին
Բացատրեք, որ ճշմարիտ ապաշխարությունը սրտի փոփոխությունն է, ոչ թե պարզապես որևէ սխալ բան անելը դադարեցնելու ցուցադրումը: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 27.32–37: Խնդրեք դասարանին ներկայացնել, թե ինչ արեցին Ալման և Մոսիայի որդիները, որն ավելին էր, քան պարզապես դադարելն անել մի բան, ինչը նրանք սխալ էին անում:
-
Ի՞նչ փաստեր եք դուք տեսնում, որ Ալման և Մոսիայի որդիները իսկապես փոխվել էին:
-
Ի՞նչ կարող ենք մենք սովորել այս օրինակից:
Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալը.
Նույնիսկ նրանք, ովքեր ապստամբել են Տիրոջ և Նրա ուսմունքների դեմ, կարող են ներվել:
Իսկապես ապաշխարելու համար մարդը պետք է անի ամեն հնարավոր բան, որ փոխհատուցի վնասը, որը նա հասցրել է: (Դուք կարող եք բացատրել, որ մենք երբեմն օգտագործում ենք հատուցել բառը, նկատի ունենալով վնասը փոխհատուցելը, որը հասցվել էր և մեր ոչ խելամիտ ընտրությունները ուղղելը:)
Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք փոխվել արդար մի վիճակի:
Վերջում վկայեք, որ Ալմայի և Մոսիայի որդիների պատմությունը մի օրինակ է, որ Հիսուս Քրիստոսի Քավության զորությունը կարող է մեզ փոխել: Վկայեք Փրկչի ցանկության մասին ներելու բոլորին, ովքեր այս երիտասարդ տղամարդկանց նման հավատք կգործադրեն առ Նա և կձգտեն հետևել Իրեն: