Դաս 29
2 Նեփի 9.1–26
Նախաբան
Նեփիացիներին տրված առակում Հակոբը սկսեց Եսայիայի մարգարեություններից որոշները մեջբերելով, որոնք այն մասին էին, թե ինչպես է Տերը փրկում Իր ուխտյալ ժողովրդին: Հակոբի քարոզի այս մասը գտնվում է 2 Նեփի 6–8-ում (տես այս ձեռնարկի 28 դասը): Այս երկու օրվա քարոզի շարունակությունը գտնվում է 2 Նեփի 9–10-ում: Եսայիայից մեջբերում անելուց հետո Հակոբը կիսվեց իր իսկ վկայությամբ Հիսուս Քրիստոսի Քավության, Անկման ազդեցություններից և մեր մեղքերի հետևանքներից մեզ ազատելու Փրկչի զորության մասին: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է, որ 2 Նեփի 9 պարունակում է «քավության վերաբերյալ երբևէ տրված ամենալուսավորող ճառերից մեկը»: Նա ասել է. «Այն պետք է ուշադիր կարդա յուրաքանչյուր անձնավորություն, ով փնտրում է փրկություն» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 4:57):
Ուսուցանման առաջարկներ
2 Նեփի 9.1–9
Հակոբը բացատրում է Անկման ազդեցությունները
Նախքան դասի սկսվելը գրատախտակի կենտրոնում գրեք սարսափելի հրեշ:
Սկսեք դասը՝ բացատրելով, որ 2 Նեփի 9 պարունակում է քարոզի շարունակությունը, որն ուսանողները սկսեցին ուսումնասիրել նախորդ դասին: Հիշեցրեք ուսանողներին, որ քարոզի առաջին մասում, որը գտնվում է 2 Նեփի 6–8–ում, Հակոբը մեջբերեց Եսայիայի խոսքերը, որ ուսուցանի Փրկչի ողորմության և Իր ուխտի ժողովրդին իրենց կորած ու ցրված վիճակից ազատելու Նրա զորության մասին: Մինչ Հակոբը շարունակեց իր քարոզը, նա ուսուցանեց, թե ինչպես է Փրկիչն ազատում մեզ մեր ընկած և մեղքերով լի վիճակից:
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք արտահայտության վրա, որը դուք գրել եք գրատախտակին:
-
Ի՞նչ եք պատկերացնում, երբ մտածում եք սարսափելի հրեշի մասին:
Այս հարցին ի պատասխան ուսանողները կարող են նշել երևակայական էակների: Եթե նրանք անեն դա, բացատրեք, որ որոշ բաներ, որոնք իրական են, կարող են ավելի սարսափելի լինել, քան երևակայական էակները, քանի որ նրանք ի վիճակի են առաջ բերել երկարատև վնասներ: Տեղեկացրեք ուսանողներին, որ Հակոբն օգտագործում էր «սարսափելի հրեշ» արտահայտությունը, որ նկարագրեր պայմանները, որոնց մենք բոլորս էլ հանդիպում ենք, և հավերժական վնասը, որ կարող է առաջ գալ դրա արդյունքում: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 9.10, փնտրելով հրեշի երկու տարրերը, որոնք նկարագրել է Հակոբը: Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, պատասխաններն ավելացրեք գրատախտակի վրա ինչպես ցուցադրված է ներքևում.
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հակոբի կողմից մահ և դժոխք, տերմինների օգտագործումը, բացատրեք, որ երկու տերմիններն էլ վերաբերվում են բաժանման մի տեսակի: Երբ Հակոբն այս քարոզում օգտագործեց մահ բառը, նա նկատի ուներ «մահը մարմնի», որը ֆիզիկական մարմնի բաժանումն է հոգուց: Երբ նա օգտագործեց դժոխք բառը, նա նկատի ուներ «մահը հոգու», որը անձի բաժանումն է Աստծո ներկայությունից: Սուրբ գրություններում այս բաժանումը հաճախ նկարագրվում է որպես «հոգևոր մահ»:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 9.6: Խնդրեք նրանց փնտրել ֆիզիկական մահվան և հոգևոր մահվան պատճառները:
-
Ո՞ր իրադարձությունը ֆիզիկական մահ և հոգևոր մահ բերեց մեզ բոլորիս: (Դուք կարող եք բացատրել, որ որպես Անկման արդյունք, բոլոր մարդիկ կտրված են Աստծո ներկայությունից և բոլոր մարդիկ էլ ի վերջո պետք է ֆիզիկապես մահանան:)
Բացատրեք, որ 2 Նեփի 9.7–9-ում Հակոբն ուսուցանում է, թե ինչ կպատահեր մեզ հետ, եթե չլիներ Քավությունը և Անկման հետևանքները հավերժ մնային: Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրել այս հատվածները, դուք կարող եք տալ 7–րդ հատվածի որոշ տերմինների սահմանումները: Երբ Հակոբը խոսում էր «առաջին դատաստանի [վերաբերյալ], որը եկավ մարդու վրա», նա նկատի ուներ Ադամի և Եվայի Անկման հետևանքները: Երբ նա խոսում էր «ապականության» մասին, նա նկատի ուներ մեր մահկանացու մարմինները, որոնք կմահանան: Երբ նա խոսում էր «անապականության» մասին, նա նկատի ուներ մեր հարություն առած մարմինները, որոնք հավերժ կապրեն:
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 9.7–9: Հրավիրեք դասարանին փնտրել արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ կպատահեր մեր մարմինների և հոգիների հետ, եթե ֆիզիկական և հոգևոր մահը հավերժ մնար:
-
Եթե չլիներ Քավությունը, ի՞նչ կպատահեր մեր մարմինների հետ:
-
Եթե չլիներ Քավությունը, ի՞նչ կպատահեր մեր հոգիների հետ:
Որպեսզի շեշտեք, թե ինչպիսին կլիներ մեր հավատքն առանց Հիսուս Քրիստոսի Քավության, խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը:
«Եթե Աստծուց բաժանվելը և մեր ֆիզիկական մահը հարատև լիներ, բարոյական ազատությունը ոչ մի իմաստ չէր ունենա: Այո, մենք ազատ կլինեինք կատարելու ընտրություններ, սակայն ո՞րը կլիներ դրա նպատակը: Վերջնական արդյունքը միշտ էլ նույնը կլիներ՝ անկախ մեր գործերից՝ մահ առանց հարության հույսի և ոչ մի հույս երկնքի համար: Որքան լավ կամ որքան վատ էլ մենք ընտրեինք լինել, մենք բոլորս էլ ի վերջո կդառնայինք «դևի համար հրեշտակներ»: [2 Նեփի 9.9]» (“Moral Agency,” Ensign, June 2009, 50):
2 Նեփի 9.10–26
Հակոբն ուսուցանում է, որ Քավության շնորհիվ Փրկիչն ազատում է մեզ Անկման հետևանքներից և առաջարկում է մեզ ներում մեր մեղքերից
Խնդրեք մի ուսանողի կարդալ 2 Նեփի 9.10:
-
Համաձայն այս հատվածի, ի՞նչ է Աստված պատրաստել մեզ համար:
Նշեք, որ այս քարոզում Հակոբի հիմնական ուղերձն այն է, որ Աստված «մեր փախուստի համար ուղի է պատրաստում … մահի ու դժոխքի» ճանկից: Անկման բերած ֆիզիկական և հոգևոր մահից փախուստը հնարավոր է դարձվում Հիսուս Քրիստոսի փրկող զոհաբերության շնորհիվ:
Երեխաներին երկու խմբի բաժանեք: Հրավիրեք առաջին խմբին մտքում կարդալ 2 Նեփի 9.5, 19–21, փնտրելով մեզ համար կատարած Փրկչի զոհաբերության նկարագրությունները: Հրավիրեք երկրորդ խմբին մտքում կարդալ 2 Նեփի 9.11–12, 15, 22, փնտրելով արտահայտություններ, որտեղ նկարագրվում է, որ Հիսուս Քրիստոսը փրկում է մեզ ֆիզիկական մահից: (Այս արտահայտությունները գրատախտակին գրելը կարող է օգտակար լինել:)
Կարդալու համար ուսանողներին ժամանակ տրամադրելուց հետո առաջին խմբին տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ էր պատրաստ զոհաբերել Փրկիչը, որ Նա կարողանար ազատել մեզ ֆիզիկական և հոգևոր մահից: Ի՞նչ նկարագրություններ դուք գտաք, որոնք իմաստալից են ձեզ համար:
-
Հակոբը նշում է, որ Հիսուս Քրիստոսը կրեց բոլոր մարդկանց ցավերը: Ի՞նչ է սա նշանակում ձեզ համար: Ինչպե՞ս է այս գիտելիքն ազդում Փրկչի հանդեպ ունեցած ձեր զգացմունքների վրա: (Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել Փրկչի զոհաբերության կարևորության վերաբերյալ, դուք կարող եք դադարեցնել քննարկումը և նշել, որ Փրկիչը կրեց բոլորի ցավերը, ովքեր ապրել են և դեռ կապրեն աշխարհում: Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել Փրկչի զոհաբերության էության վերաբերյալ, հրավիրեք նրանց գրել իրենց անունները 2 Նեփի 9.21–ի կողքի լուսանցքում որպես հիշեցում, որ Փրկիչը կրեց նրանց ցավերը:)
Երկրորդ խմբին տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ արտահայտություններ դուք գտաք այն բանի վերաբերյալ, որ Հիսուս Քրիստոսը փրկել է մեզ ֆիզիկական մահից:
-
Համաձայն 2 Նեփի 9.22-ի, ո՞վ հարություն կառնի և ետ կբերվի Աստծո ներկայություն:
Կրկին անդրադարձեք գրատախտակին գրված «սարսափելի հրեշ» արտահայտությանը: Հրավիրեք ուսանողներին իրենց սեփական բառերով ասել, թե ինչ է Հակոբն ուսուցանել այն բանի վերաբերյալ, թե ինչպես մենք կարող ենք փրկվել այս «հրեշից»: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսը ազատում է ողջ մարդկությանը ֆիզիկական և հոգևոր մահից, որ բերել էր Անկումը: Հրավիրեք մի ուսանողի գրատախտակին գրել այս ճշմարտությունը:
Հիշեցրեք ուսանողներին, որ Անկման պատճառով առաջ եկած ֆիզիկական և հոգևոր մահից բոլոր մարդկանց ազատելուց բացի Հիսուս Քրիստոսը կարող է ազատել մեզ հոգևոր մահից, որն առաջ է գալիս մեր սեփական մեղքերի պատճառով:
Բացատրեք, որ Հակոբը նկարագրել է այն մարդկանց վիճակը, ովքեր հայտնվում են Աստծո առաջ իրենց մեղքերում: Հրավիրեք ուսանողներին փնտրել այդ նկարագրությունները, մինչ մի ուսանող բարձրաձայն կարդում է 2 Նեփի 9.15–16, 27:
-
Ինչպե՞ս էր Հակոբը նկարագրում այն մարդկանց վիճակը, ովքեր կհայտնվեն Աստծո առաջ իրենց մեղքերում:
Բացատրեք, որ Հակոբը նաև նկարագրում է այն մարդկանց վիճակը, ովքեր հայտնվում են Աստծո առաջ մաքուր վիճակում: Հրավիրեք ուսանողներին փնտրել այդ նկարագրությունները, մինչ մի ուսանող բարձրաձայն կարդում է 2 Նեփի 9.14, 18:
-
Ինչպե՞ս էր Հակոբը նկարագրում այն մարդկանց վիճակը, ովքեր մաքուր կհայտնվեն Աստծո առաջ:
Նշեք, որ մինչդեռ Անկումից ազատվելը բոլոր մարդկանց պարգևն է, մեր մեղքերի հետևանքներից ազատվելը մասամբ կախված է մեր ցանկություններից և արարքներից: Գրատախտակին գրեք հետևյալը. Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք հաղթահարել մեր մեղքերի հետևանքները, եթե մենք …
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 9.21, 23–24: Խնդրեք դասարանին փնտրել արտահայտություններ, որ լրացնեն գրատախտակին գրված նախադասությունը:
-
Համաձայն այս հատվածների, դուք ինչպե՞ս կլրացնեիք այս նախադասությունը: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն նախադասության հետևյալ լրացումը. Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք հաղթահարել մեր մեղքերի հետևանքները, եթե մենք հավատանք Հիսուս Քրիստոսին, ապաշխարենք, մկրտվենք և համբերենք մինչև վերջ: Երբ նրանք կիսվեն իրենց պատասխաններով, լրացրեք գրատախտակին գրված նախադասությունը:)
Այս դասն ավարտեք ընտրելով հետևյալ վարժություններից մեկը: Երկու վարժություններն էլ օգնում են ուսնողներին անդրադառնալ այն բանին, թե ինչ նշանակություն ունի իրենց համար Փրկչի Քավությունը և կիսվել Նրա հանդեպ իրենց զգացմունքներով:
-
Խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել 2 Նեփի 9.1–22 և գտնել բոլոր հատվածները, որոնք սկսվում են Օհ բառով: Հրավիրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ այդ հատվածների առաջին նախադասությունները:
Հրավիրեք ուսանողներին գրել նմանատիպ նախադասություններ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում՝ նկարագրելով Փրկչի և իրենց համար Նրա կատարած զոհաբերության հանդեպ երախտագիտության իրենց անձնական զգացմունքները: Խնդրեք նրանց հետևել Հակոբի օրինակին, յուրաքանչյուր նախադասությունը սկսելով Օհ բառով և երկարացման նշանով: Խնդրեք մի քանի ուսանողների հարմարության դեպքում կիսվել իրենց նախադասություններով: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ իրենք պարտավոր չեն կիսվել զգացմունքներով կամ փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:
-
Ամբողջ դասարանով երգեք կամ կարդացեք «Ես մնում եմ զարմացած» (Օրհներգեր, հ. 193) օրհներգի կամ մեկ այլ օրհներգի բառերը Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ: Հրավիրեք ուսանողներին օրհներգից ընտրել տողեր, որոնք արտացոլում են իրենց զգացմունքները Փրկչի և Նրա քավիչ զոհաբերության վերաբերյալ: Նրանց թույլ տվեք դասարանի հետ կիսվել իրենց ընտրած տողերով և բացատրել, թե ինչու են նրանք երախտապարտ այդ տողերի համար: