Գրադարան
Դաս 23. 2 Նեփի 2 (Մաս 1)


Դաս 23

2 Նեփի 2 (Մաս 1)

Նախաբան

2 Նեփի 2 պարունակում է Լեքիի ուսմունքների շարունակությունը նրա մահից անմիջապես առաջ: Իր որդի Հակոբի հետ խոսելիս Լեքին վկայեց Տիրոջ կարողության մասին՝ սրբագործելու մեր չարչարանքները մեր օգտի համար: Խոսելով իր բոլոր որդիների հետ, նա ուսուցանեց Ադամի Անկման մասին՝ ինչու էր այն անհրաժեշտ և ինչ ազդեցություն ունի այն մարդկության վրա, և Հիսուս Քրիստոսի Քավության կարիքի մասին: (Լեքին նաև ուսուցանեց ազատության վարդապետության մասին: Այս վարդապետությանը կանդրադառնանք հաջորդ դասին:)

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 2.1-4

Լեքին խոսում է Հակոբի հետ փորձությունների և օրհնությունների մասին

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ 2 Նեփի 2 -ը վերաբերվում է իրենց կյանքին, խնդրեք նրանց մտածել իրենց ծանոթ մարդու մասին, ով հանդիպել է որոշակի դժվարությունների կամ չարչարանքների: Հրավիրեք նրանց խորհել, թե ինչ կարող են նրանք ասել այդ անձնավորությանը քաջալերելու համար: Խնդրեք նրանց պատրաստվել կիսվել իրենց մտքերով դասարանի հետ:

Բացատրեք, որ 2 Նեփի 2 պարունակում է Լեքիի հիշատակարանը, որտեղ նա խոսում է իր որդու հետ, ով դժվարություններ ուներ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 2.1: Խնդրեք նրանց ներկայացնել, թե որ որդուն է Լեքին ուսուցանել (Հակոբ) և ինչն է պատճառ դարձել այս որդու չարչարանքների համար (իր եղբայրների կոպտությունը): Այնուհետև թող ուսանողները մտքում կարդան 2 Նեփի 2.2–3: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք ընդգծեն բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչ կանի Տերը Հակոբի համար:

Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած արտահայտություններով: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը, որ օգնեք նրանց հասկանալ, որ Տերը կարող է նվիրագործել մեր չարչարանքները մեր օգտի համար.

  • Ի՞նչ նշանակություն ունի «կնվիրագործի քո չարչարանքները քո օգտի համար» արտահայտությունը ձեր համար: (Դուք կարող եք բացատրել, որ նվիրագործել նշանակում է օծել կամ սուրբ դարձնել:)

  • Ե՞րբ եք դուք տեսել, որ Տերը կարող է նվիրագործել մեր չարչարանքները մեր օգտի համար:

2 Նեփի 2.5-25

Լեքին ուսուցանում է իր որդիներին Անկման մասին և Հիսուս Քրիստոսի Քավության մասին

Բացատրեք, որ Լեքին ուսուցանեց Հակոբին և իր մյուս որդիներին Ադամի և Եվայի Անկման մասին: Դուք կարող եք բացատրել, որ «Անկում» արտահայտությունը վերաբերվում է պայմաններին, որում հայտնվեցին Ադամն ու Եվան և նրանց սերունդները այն պատճառով, որ Ադամն ու Եվան ընտրեցին Եդեմի պարտեզում ճաշակել արգելված պտղից:

  • Ի՞նչ ընտրություն տվեց Տերը Ադամին ու Եվային Եդեմի պարտեզում: (Նա թույլ տվեց նրանց ընտրել ուտել կամ չուտել արգելված պտուղը:)

  • Համաձայն 2 Նեփի 2.15, ինչո՞ւ Տերը տվեց նրանց այս ընտրության հնարավորությունը: («Իր հավերժական նպատակներն իրագործելու համար, մինչև մարդու վախճանը»: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին ընդգծել այս արտահայտությունը:)

  • Որո՞նք են մեր հետ կապված Աստծո հավերժական նպատակները: (Տալ մեզ հնարավորություն ստանալ հավերժական կյանք և դառնալ Նրա նման: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին սրա վերաբերյալ նշումներ անել իրենց սուրբ գրություններում «հավերժական նպատակներ» արտահայտության կողքին: Դուք կարող եք նաև խնդրել նրանց կարդալ Մովսես 1.39:)

Գրատախտակի վրա պատկերեք հետևյալ աղյուսակը՝ ներքևի երկու վանդակները դատարկ թողնելով:) (Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները գծեն այս աղյուսակը իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում:)

Առանց Անկման

Անկման պատճառով

Բոլոր բաները պետք է մնացած լինեին նույն վիճակում, որում եղել էին արարվելուց հետո (տես 2 Նեփի 2.22):

Ադամն ու Եվան երեխաներ չէին ունենա (տես 2 Նեփի 2.23):

Ադամն ու Եվան մնացած կլինեին անմեղության վիճակում, չկարողանալով ունենալ ուրախություն կամ թշվառություն, բարիք կամ մեղք (տես 2 Նեփի 2.23):

Ադամն ու Եվան դուրս քշվեցին Եդեմի պարտեզից՝ մշակելու հողը (տես 2 Նեփի 2.19):

Ադամն ու Եվան բերեցին երեխաներ՝ ողջ երկրագնդի ընտանիքը (տես 2 Նեփի 2.20):

Ադամն ու Եվան և նրանց սերունդները կունենային մահկանացու կյանքի փորձառությունը, ներառյալ թշվառությունը, ուրախությունը և բարիք ու մեղք գործելու ունակությունը (տես 2 Նեփի 2.23, 25):

Մենք ենթակա ենք ֆիզիկական և հոգևոր մահվան (տես 2 Նեփի 9.6, Հելաման 14.16):

Հրավիրեք մի ուսանողի մոտենալ գրատախտակին և դասարանի կողմից գրառումներ կատարել: Խնդրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել 2 Նեփի 2.19–25, պարզելով (1) հետևանքները, որոնք կլինեին, եթե Ադամն ու Եվան չուտեին արգելված պտղից և անկում չապրեին, և (2) հետևանքները, որ եղան Անկման արդյունքում: Խնդրեք ուսանողին պատասխանները գրել աղյուսակում: Պատասխանները պետք է ներառեն վերևում թվարկվածները (բացի ֆիզիկական և հոգևոր մահվան վերաբերյալ տեղեկությունից, որը կավելացվի ավելի ուշ):

Հրավիրեք ուսանողներին վերանայել «Առանց Անկման» վերնագրի ներքո գրված իրենց պատասխանները:

  • Եդեմի պարտեզի պայմանները ինչպե՞ս կխոչընդոտեին Երկնային Հոր փրկության ծրագրում Ադամի և Եվայի զարգացմանը: (Տես 2 Նեփի 2.22–23:)

Հրավիրեք ուսանողներին վերանայել «Անկման պատճառով» վերնագրի ներքո եղած ցուցակը: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ քանի որ մենք Ադամի և Եվայի սերունդներն ենք, մենք ենթակա ենք այն պայմաններին, որոնցում հայտնվեցին նրանք Անկումից հետո (տես 2 Նեփի 2.21):

  • «Մշակել հողը» արտահայտությունը նշանակում է, որ այն բանից հետո, երբ Ադամն ու Եվան դուրս քշվեցին Եդեմի պարտեզից, նրանք պետք է աշխատեին, որպեսզի ուտելիք ձեռք բերեին: Ձեր կարծիքով, աշխատանքը ինչպե՞ս է մեզ օգնում զարգանալ Երկնային Հոր ծրագրի համաձայն:

  • Երեխաներ ունենալը ինչպե՞ս կօգներ Ադամին ու Եվային ավելի շատ նմանվել Երկնային Հորը: Երկնային Հոր ծրագրում ընտանիքներն ինչո՞ւ են կարևոր:

  • Ուրախություն և թշվառություն ունենալու հնարավորությունը ինչպե՞ս կարող է օգնել մեզ զարգանալ Երկնային Հոր ծրագրի համաձայն:

Այս հարցերը քննարկելուց հետո նշեք, որ Ադամի ու Եվայի Անկումը Երկնային Հոր երջանկության ծրագրի առանցքային մասն է:

Նշեք, որ 2 Նեփի 2.25 սերտելու համար նախատեսված սուրբ գրության հատված է: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին ընդգծել այն: Քանի որ այն կարճ է, դուք կարող եք ժամանակ տրամադրել և օգնել ուսանողներին այն անգիր սովորել:

Բացատրեք, որ չնայած Անկումը ուղի բացեց մեր զարգացման համար, այն նաև աշխարհ բերեց ցավ, չարչարանք, մեղք և մահ: Որպեսզի օգնեք ուսանողներին ներկայացնել իրենց հասկացողությունը այս ճշմարտության վերաբերյալ, խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 9.6: Ապա խնդրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Հելաման 14.15–17: Դասարանին խնդրեք փնտրել այս հատվածներում նկարագրված Անկման հետևանքները:

  • Ի՞նչ են ուսուցանում այս հատվածները Անկման վերաբերյալ: (Այն բերեց ֆիզիկական մահ, որը մարմնի մահն է, և հոգևոր մահ, որը Աստծո ներկայությունից վտարված լինելու վիճակն է: Գրատախտակի վրա «Անկման պատճառով» արտահայտության տակ գրեք Մենք ենթակա ենք ֆիզիկական և հոգևոր մահվան:)

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես են նրանք փորձառություն ունեցել գրատախտակին նշված Անկման հետևանքների հետ, խրախուսեք նրանց լուռ խորհել հետևյալ հարցերի շուրջ: (Դանդաղ կարդացեք հարցերը և ընդմիջում տվեք դրանց միջև, որպեսզի ուսանողներին բավականաչափ ժամանակ տաք մտածելու համար:)

  • Որո՞նք են այս կյանքի տառապանքների որոշ պատճառները:

  • Ինչո՞ւ է մահը փրկության ծրագրի անհրաժեշտ մասը:

  • Ինչպե՞ս կարող են դժվարությունները և վիշտը օգնել մեզ սովորել և զարգանալ:

Բացատրեք, որ երբ մենք հասկանանք, թե Անկումը ինչ ազդեցություն ունի մեր վրա, մենք կհասկանանք, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսի Քավության կարիքը: Կարդացեք Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ միտքը.

Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

«Ճիշտ ինչպես մարդը ուտելու ցանկություն իսկապես չի ունենում նախքան սովածանալը, այդպես էլ նա չի փափագում Քրիստոսի փրկությունը, մինչև նա չի իմանում, թե ինչու նա ունի Քրիստոսի կարիքը:

Ոչ ոք բավականաչափ և պատշաճորեն չգիտի, թե ինչու նա ունի Քրիստոսի կարիքը, մինչև որ նա չի հասկանում և ընդունում Անկման վարդապետությունը և դրա ազդեցությունը ողջ մարդկության վրա: Եվ աշխարհում ոչ մի ուրիշ գիրք այդքան լավ չի բացատրում այս կարևոր վարդապետությունը, ինչպես Մորմոնի Գիրքը» (“The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, May 1987, 85):

Այն բանից հետո, երբ ուսանողները բավականաչափ ժամանակ կունենան այս հարցերի շուրջ խորհելու համար, ցուցադրեք Փրկչի հետևյալ նկարը: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը ազատում է մեզ Անկման ազդեցություններից և առաջարկում է ազատում մեր մեղքերից:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 2 Նեփի 2.5–10, 21 և Ալմա 7.11–13: Դասարանին խնդրեք ներկայացնել այս հատվածների այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչ է արել Փրկիչը, որ ազատի մեզ Անկման ազդեցություններից և մեր անձնական մեղքերից: (Հատված 9-ի հետ կապված դուք կարող եք բացատրել, որ «կբարեխոսի» արտահայտությունը նշանակում է խնդրել մեկ այլ անձնավորության համար կամ գործել մեկ այլ անձնավորության փոխարեն:) Որպեսզի օգնեք ուսանողներին վերլուծել իրենց ներկայացրած արտահայտությունները, հարցրեք.

  • Այս հատվածների ո՞ր արտահայտություններն են նշում, որ Քավության շնորհիվ Փրկիչը կազատի մեզ ֆիզիկական մահից:

  • Ո՞ր արտահայտություններն են նշում, որ Փրկիչը կազատի մեզ հոգևոր մահից (Աստծո ներկայությունից վտարված լինել):

  • Ո՞ր արտահայտություններն են նշում, որ Փրկիչը կարող է ազատել մեզ մեր մեղքերից:

  • Ո՞ր արտահայտություններն են նշում, որ Փրկիչը կարող է օգնել մեզ հաղթահարել այնպիսի փորձություններ, ինչպիսին են հիվանդություններն ու ցավը:

Համաձայն 2 Նեփի 2.7–9, 21, ի՞նչ պետք է մենք անենք, որ ստանանք բոլոր օրհնությունները, որոնք հնարավոր են դարձել Քավության միջոցով: (Հատված 7-ի հետ կապված դուք կարող եք բացատրել, որ անձնավորությունը, ով ունի «կոտրված սիրտ և փշրված հոգի» խոնարհ է և պատրաստ հետևելու Աստծո կամքին: Այդպիսի անձնավորությունը խորը ցավ է զգում մեղքի համար և անկեղծորեն ցանկանում է ապաշխարել:)

Այս հարցերը քննարկելուց հետո թող ուսանողները լուռ քննեն հանձնարարված հատվածները, փնտրելով արտահայտություններ, որոնք հատկապես մեծ նշանակություն ունեն իրենց համար: Ուսանողներին խնդրեք բաժանվել զույգերի և իրար հետ կիսվել իրենց ընտրած արտահայտություններով: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչու են այս արտահայտությունները նշանակալից նրանց համար:

Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների դասարանի համար ամփոփել, թե ինչու է Անկումը հանդիսանում Երկնային Հոր փրկության ծրագրի առանցքային մասը: Այնուհետև խնդրեք նրանց կիսվել իրենց զգացմունքներով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը ազատում մեզ Անկումից:

սուրբ գրության սերտելու համար նախատեսված հատվածՍերտելու համար նախատեսված սուրբ գրություն՝ 2 Նեփի 2.25

Նշում. Խորհեք հետևյալ վարժությունը օգտագործելու մասին, որ օգնեք ուսանողներին օգտագործել 2 Նեփի 2.25, երբ նրանք ուսուցանեն ավետարանը: Ելնելով այսօրվա դասի էությունից և երկարությունից, դուք կարող եք օգտագործել այս վարժությունը մեկ այլ օր, երբ դուք ավելի շատ ժամանակ կունենաք:

Հրավիրեք ուսանողներին դաս պատրաստել Անկման վարդապետության վերաբերյալ՝ օգտագործելով 2 Նեփի 2.25: Նրանք կարող են սովորեցնել այս դասը ընտանեկան երեկոյի կամ այլ միջոցառման ժամանակ: Հարցրեք մի քանի ուսանողների, թե արդյոք նրանք կկամենան սովորեցնելուց հետո կիսվել իրենց փորձառություններով: Թույլ տվեք ուսանողներին սկսել իրենց նախապատրաստությունները դասի ընթացքում, որքան որ ժամանակը թույլ կտա:

Բացատրական և պատմական տեղեկություն

2 Նեփի 2.15: Արգելված պտուղը

Տերը հարգեց Ադամի ու Եվայի ընտրության իրավունքը այն բանից հետո, երբ ուսուցանեց նրանց արգելված պտղից ճաշակելու հետևանքների մասին: Աստված ասաց. «Դու կարող ես ընտրել քեզ համար»(Մովսես 3.17): Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն օգնում է մեզ հասկանալ արգելված պտղի վերաբերյալ Ադամին ու Եվային տրված Տիրոջ հրահանգները.

«Թե ինչու Տերն ասաց Ադամին, որ նա արգելում էր նրան ճաշակել այդ ծառի պտղից, պարզ չի տրվում Աստվածաշնչում տես Ծննդոց Բ.17, սակայն բնագրում, ինչպես այն տրված է մեզ Մովսեսի Գրքում տես Մովսես Գ.17, այն տրված է միանգամայն պարզ ձևով: Դա այն է, որ Տերն ասաց Ադամին, որ եթե նա ցանկանում էր պարտեզում մնալ այնպիսին, ինչպիսին կար, ապա նա չպետք է ուտեր պտուղը, սակայն եթե նա ցանկանում էր ուտել այն և ճաշակել մահ, նա ազատ էր անելու դա» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 4:81).

2 Նեփի 2.14, 25-26: Արարումը, Անկումը և Քավությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է.

«Ամենակարևոր իրադարձությունները, որ երբևէ տեղի են ունեցել կամ տեղի կունենան ողջ հավերժության մեջ … Արարումը, Անկումը և Քավությունն են:

Նախքան մենք կկարողանանք նույնիսկ սկսել հասկանալ բոլոր բաների ժամանակավոր արարումը, մենք պետք է իմանանք, թե ինչպես և ինչ ձևով են այս երեք հավերժական ճշմարտությունները՝ Արարումը, Անկումը և Քավությունը, անբաժանելիորեն միահյուսված միմյանց հետ, որ կազմեն մեկ փրկության ծրագիր: Դրանցից ոչ մեկը չի առանձնանում, դրանցից յուրաքանչյուրը կապված է մյուս երկուսի հետ, և այդ ամենի մասին գիտելիք չունենալով հնարավոր չէ իմանալ ճշմարտությունը դրանցից որևէ մեկի մասին:…

… Պետք է հիշել, որ Քավությունը եկավ Անկման պատճառով: Քրիստոսը վճարեց Ադամի օրինազանցության փրկագինը: Եթե եղած չլիներ Անկումը, չէր լինի Քավությունը՝ անմահության և հավերժական կյանքի իր հետևանքներով: Այսպիսով, ճիշտ ինչպես փրկությունը գալիս է Քավության շնորհիվ, ուստի, փրկությունը նաև գալիս է Անկման շնորհիվ» (“Christ and the Creation,” Ensign, June 1982, 9):

2 Նեփի 2.24: «Նրա իմաստությամբ, ով գիտի բոլոր բաները»

Նախագահ Բրիգամ Յանգն ուսուցանել է, որ Ադամի ու Եվայի Անկումը Երկնային Հոր փրկության ծրագրի մի մասն է.

«Արդյո՞ք [Ադամն ու Եվան] ընդդեմ դուրս եկան Աստծուն և նրա իշխանությանը: Ոչ: Սակայն նրանք զանց առան Տիրոջ պատվիրանը, և այդ օրինազանցության միջոցով մեղքն աշխարհ եկավ: Տերը գիտեր, որ նրանք կանեին սա, և նախատեսել էր, որ նրանք պետք է դա անեին» (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 103):