Գրադարան
Դաս 25. 2 Նեփի 3


Դաս 25

2 Նեփի 3

Նախաբան

2 Նեփի 3 պարունակում է Լեքիի խոսքերը ուղղված իր կրտսեր որդուն՝ Հովսեփին: Լեքին շարադրում է Եգիպտոսի Հովսեփի մարգարեությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի դերի վերաբերյալ, Մորմոնի Գրքի առաջ գալը և ավետարանի Վերականգնվելը:

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 3.1–25

Լեքին շարադրում է Եգիպտոսի Հովսեփի մարգարեությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ

Նախքան դասը գրատախտակի վրա գծեք հետևյալ գծապատկերը:

4 Stick Figures

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին հասկանալ 2 Նեփի 3 ուսմունքները, տեղեկացրեք նրանց, որ այս գլուխը ներառում է տեղեկություն նույն անունն ունեցող չորս մարդկանց մասին: Հրավիրեք ուսանողներին արագ ուսումնասիրել գրատախտակի վրա յուրաքանչյուր կերպարի տակ գրված սուրբ գրության հատվածը, որպեսզի պարզեն, թե ով է ներկայացված յուրաքանչյուր պատկերում: Երբ ուսանողը գտնի պատասխանը, թող նա այն գրի գրատախտակի վրա: (Առաջին պատկերը ներկայացնում է Լեքիի որդի Հովսեփին: Երկրորդը ներկայացնում է մարգարե Հովսեփին, ով վաճառվել էր Եգիպտոս մոտավորապես 1700 տարի առաջ նախքան Հիսուս Քրիստոսի ծնվելը: Երրորդը ներկայացնում է Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Չորրորդը ներկայացնում է Ջոզեֆ Սմիթ Ավագին:)

Ցուցադրեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի նկարը, ինչպես օրինակ՝ Եղբայր Ջոզեֆը (62161; Gospel Art Book [2009], no. 87): Տեղեկացրեք ուսանողներին, որ 2 Նեփի 3 մեծ մասը կենտրոնանում է Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ Եգիպտոսի Հովսեփի վկայության վրա:

Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Հրավիրեք երեք ուսանողների հերթով կարդալ 2 Նեփի 3.6–8: Խնդրեք դասարանին ներկայացնել բառեր և արտահայտություններ, որ օգտագործել է Եգիպտոսի Հովսեփը Ջոզեֆ Սմիթին և նրա կողմից կատարվելիք աշխատանքը նկարագրելու համար: (Դուք կարող եք բացատրել, որ երբ Եգիպտոսի Հովսեփն օգտագործում էր «իմ երանքի պտուղը» արտահայտությունը, նա ի նկատի ուներ իր ժառանգներին:) Գրատախտակի վրա, այն պատկերի ներքո, որը ներկայացնում է Ջոզեֆ Սմիթին, գրառեք ուսանողների գտած բառերն ու արտահայտությունները: Նրանք պետք է ներկայացնեն այնպիսի արտահայտություններ, ինչպես օրինակ «մի ընտրյալ տեսանող՝ իմ երանքի պտղի համար», «բարձր կգնահատվի», «բերելով նրանց ուխտերի իմացությանը» և «ես կդարձնեմ նրան մեծ իմ աչքում»:

  • Մինչ մենք ուսումնասիրեցինք 2 Նեփի 3.6–8, դուք ի՞նչ սովորեցիք Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերը բարձրացրեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ օգներ առաջ բերել ավետարանի վերականգնումը):

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 3.11–15: Խնդրեք նրանց փնտրել լրացուցիչ արտահայտություններ այն բանի վերաբերյալ, թե ինչ պետք է Աստված իրականացներ Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ: Այս հատվածներն ուսումնասիրելու համար նրանց բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հարցրեք, թե ինչ են նրանք գտել: Նրանց պատասխաններն ավելացրեք գրատախտակին այն պատկերի տակ, որը ներկայացնում է Մարգարե Ջոզեֆ Սմիթին: (Պատասխանները կարող են ներառել «առաջ բերելու իմ խոսքը», «տկարությունից նա կդարձվի ուժեղ», «նրանք, ովքեր կփնտրեն կործանել նրան, կկործանվեն» և «կկոչվի … իր հոր անվամբ» արտահայտությունները:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի շատ հասկանալ և խորհել ավետարանի Վերականգնման գործում Մարգանե Ջոզեֆ Սմիթի դերի մասին, բարձրաձայն կարդացեք 2 Նեփի 3.11, առանձնակիորեն ընդգծելով «զորություն՝ առաջ բերելու իմ խոսքը» արտահայտությունը:

  • Որո՞նք են Աստծո խոսքի որոշ օրինակները, որոնք առաջ բերեց Ջոզեֆ Սմիթը: (Պատասխանները կարող են ներառել Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը, Թանկագին Մարգարիտը, Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը և Մարգարեի քարոզները:)

Այս քննարկման ընթացքում անպայման նշեք, որ Եգիպտոսի Հովսեփը մարգարեացել է, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը առաջ կբերեր Մորմոնի Գիրքը: Դուք կարող եք բացատրել, որ 2 Նեփի 3.12 նշում է երկու գրքերի մասին՝ Եգիպտոսի Հովսեփի սերունդների կողմից գրվածը Մորմոնի Գիրքն է, Հուդայի սերունդների կողմից գրվածը Աստվածաշունչն է: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները այս բացատրությունները գրեն իրենց սուրբ գրություններում:

Հրավիրեք ուսանողներին 2 Նեփի 3.12 փնտրել արտահայտություններ, որոնք նկարագրում են ազդեցությունը, որ Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը կունենան աշխարհի վրա, երբ դրանք «սերտաճեն»: (Օրինակ, ուսանողները կարող են նշել «ի հերքումն կեղծ վարդապետությունների», «դադարեցնելով հակառակությունները» և «հաստատելով խաղաղություն» արտահայտությունները:)

Որպեսզի օգնեք ուսանողներին անդրադառնալ այն բանին, թե ինչ ազդեցություն է թողնում Մորմոնի Գիրքը իրենց կյանքի վրա, հարցրեք.

  • Երբ եք դուք ձեր կյանքում զգացել Մորմոնի Գրքի զորությունը կամ տեսել դրա ազդեցությունը ընկերների կամ ընտանիքի անդամների կյանքում:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 3.15: Խնդրեք դասարանին հատուկ ուշադրություն դարձնել «կբերի իմ ժողովրդին փրկության» արտահայտության վրա:

  • Ի՞նչ եղանակներով է օգնում Մորմոնի Գիրքը մարդկանց բերել դեպի փրկություն:

  • Ի՞նչ փոփոխություն է մտցրել ձեր կյանքում Մորմոնի Գիրքը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ և գնահատել Մարգարե Ջոզեֆ Սմիթի նախասահմանված առաքելությունը, խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Բրիգամ Յանգի հետևյալ խոսքերը.

Բրիգամ Յանգ

«Դա որոշված էր հավերժության խորհրդում, նախքան երկրի հիմքերը դնելը շատ ժամանակ առաջ, որ նա՝ Ջոզեֆ Սմիթը, պետք է լինի այս աշխարհի վերջին տնտեսության այն մարդը, ով առաջ կբերի Ասռծո խոսքը մարդկանց մեջ և կստանա Աստծո Որդու Քահանայության բոլոր բանալիները և զորությունը: Տերը պահում էր իր աչքը նրա վրա և նրա հոր վրա, և նրա հոր հոր վրա, և նրանց նախնիների վրա՝ նույնիսկ մինչև … Ադամը: Նա հսկել է այդ ընտանիքին և այդ արյանը, մինչ այն շրջապտույտ է գործել իր սկզբնաղբյուրից մինչև այդ մարդու ծնունդը: Նա նախապես կարգվել էր հավերժության մեջ, որպեսզի նախագահեր այս վերջին տնտեսության վրա» (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 108):

Ամփոփեք 2 Նեփի 3.16–24, բացատրելով, որ Եգիպտոսի Հովսեփը համեմատել է Ջոզեֆ Սմիթին Մովսեսի հետ: Թող ուսանողները փնտրեն բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են Մարգարե Ջոզեֆ Սմիթին 2 Նեփի 3.24 հատվածում: Մինչ նրանք կիսվեն իրենց գտած բառերով և արտահայտություններով, ավելացրեք նրանց պատասխանները գրատախտակի վրա:

Կարդացեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերը: Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով հայտնի դարձված ճշմարտությունների վրա.

«Թույլ տվեք ինձ նշել բազմաթիվ վարդապետություններից և սահմանված կարգերից մի քանիսը, որոնց միջոցով մենք տարբերվում ենք մնացած բոլոր եկեղեցիներից, և որոնցից յուրաքանչյուրը եկել է պատանի Մարգարե [Ջոզեֆ Սմիթին] տրված մարգարեության միջոցով: …

Աստվածության վերաբերյալ գիտելիքը: …

Մորմոնի Գիրքը: …

… Վերականգնված քահանայությունը: …

… Ընտանիքի հավերժական կյանքի վերաբերյալ ծրագիրը: …

Փոքր երեխաների անմեղությունը: …

… Մահացածների փրկության վերաբերյալ հրաշալի վարդապետությունը: …

Մարդու հավերժական էությունը: …

… Ժամանակակից հայտնության սկզբունքը: …

… Իր կյանքի 38 ու կես կարճ տարիների ընթացքում նրա միջոցով առաջ եկան անհամեմատելի նշանակության գիտելիքներ, պարգևներ և վարդապետություն» (“The Great Things Which God Has Revealed,” Ensign or Liahona, May 2005, 80–83):

Հրավիրեք մի ուսանողի ավելացնել Նախագահ Հինքլիի ցուցակը գրատախտակին գրված ցուցակին:

Թող մի ուսանող բարձրաձայն կարդա Վարդապետություն և Ուխտեր 135.3: Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոն Թեյլորը, ով ավելի ուշ դարձավ Եկեղեցու երրորդ Նախագահը, այս խոսքերը գրել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից անմիջապես հետո: Խնդրեք ուսանողներին այս հատվածում գտնել բաներ, որ նրանք կարող են ավելացնել գրատախտակին գրված ցանկին: Ցանկում ավելացրեք նրանց պատասխանները:

Ուսանողներին ժամանակ տվեք գրատախտակին գրված ցանկը վերանայելու համար: Հրավիրեք նրանց խորհել, թե ինչ իրենք սովորեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի դերի վերաբերյալ: Հրավիրեք նրանց անդրադառնալ այն բաներին, ինչ նրանք գիտեն և զգում են Մարգարեի մասին, գրելով հետևյալ հարցերից մեկի պատասխանը իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում.

  • Ի՞նչ եք դուք սովորել կամ զգացել այսօր, որ ամրացրել է ձեր վկայությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ:

  • Ի՞նչ է արել, ուսուցանել կամ վերականգնել Ջոզեֆ Սմիթը, որ դուք զգացել եք, որ ձեր համար «մեծ արժեք» ունի (2 Նեփի 3.7):

Ուսանողներին զույգերի բաժանեք: Խրախուսեք նրանց միմյանց հետ կիսվել իրենց վկայություններով Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ: Եթե դուք ժամանակ ունեք, դուք կարող եք խրախուսել մի քանի ուսանողների կիսվել ողջ դասարանի հետ: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Աստված բարձրացրեց Ջոզեֆ Սմիթին, որ առաջ բերեր Վերականգնումը: Հրավիրեք ձեր ուսանողներին աղոթքով փնտրել եղանակներ, որ կարողանան կիսվել իրենց վկայություններով Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի վերաբերյալ ուրիշների հետ, հատկապես իրենց ընկերների և ընտանիքի հետ:

Բացատրական և պատմական տեղեկություն

2 Նեփի 3.12: Ինչպես «կսերտաճեն» Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը

Թագավոր Հակոբոսի Աստվածաշնչի Վերջին Օրերի Սրբերի հրատարակության տպագրումից կարճ ժամանակ անց, որը ներառում էր Սուրբ Գրությունների Ուղեցույցը և դրա տողատակերի հղումները կատարված բոլոր կանոնիկ գրքերին, Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը բացատրեց. «Հին Կտակարանը և Նոր Կտակարանը … և … Մորմոնի Գիրքը … այժմ միահյուսվել են իրար հետ այնպես, որ երբ դուք խորհում եք մեկի շուրջ, այն ձեզ տանում է դեպի մյուսը, մինչ դուք սովորում եք մեկից, դուք լուսավորվում եք մյուսով: Դրանք, իրոք, մեկ են մեր ձեռքում» (“Scriptures,” Ensign, Nov. 1982, 53):

2 Նեփի 3.18: Ո՞վ է խոսողը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին մեկնաբանություններ է կատարել այն մարդկանց վերաբերյալ, ում մասին խոսվում է 2 Նեփի 3.18-ում: Փակագծերի մեջ առնված բառերը Երեց Մակքոնկիին են պատկանում: «Ուշադրություն դարձրեք Տիրոջ այս խոսքերին. «Եվ ես, ահա, կտամ նրան [Մորմոնին], որ նա գրի քո երանքի պտղի [նեփիացիների] գրվածքները՝ քո երանքի պտղի [լամանացիների] համար. և խոսողը՝ քո երանքի [Ջոզեֆ Սմիթը], կհայտարարի դա»: Դա նշանակում է, որ Մորմոնը գրել է Մորմոնի Գիրքը, սակայն այն, ինչ նա գրել է, վերցված է նեփիացի մարգարեների գրվածքներից. և այս գրվածքները՝ հավաքված մի գրքի մեջ, թարգմանվել են Ջոզեֆ Սմիթի կողմից և նրա միջոցով ուղարկվել լամանացիներին» (A New Witness for the Articles of Faith [1985], 426):