Գրադարան
Դաս 27. 2 Նեփի 5


Դաս 27

2 Նեփի 5

Նախաբան

Ականջ դնելով Տիրոջ նախազգուշացմանը՝ Նեփին և նրա հետևորդները առանձնացան Լամանից, Լեմուելից և Իսմայելի որդիներից: Նրանք ապրեցին արդար ու երջանիկ, մինչ Լամանի և Լեմուելի հետևորդները հեռացրեցին իրենց Տիրոջից:

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 5.1–8

Տերը առանձնացնում է Նեփիի հետևորդներին Լամանի և Լեմուելի հետևորդներից

Հրավիրեք ուսանողներին խորհել իրենց հանդիպած որոշ դժվարին խնդիրների և որոշումների մասին: Խրախուսեք նրանց իրենց մտքում պահել այս անձնական խնդիրները, մինչ նրանք կուսումնասիրեն, թե ինչպես Նեփին արձագանքեց դժվարություններին: Հիշեցրեք նրանց, որ երբ Լեքին մահացավ, Նեփին մնաց որպես ընտանիքի հոգևոր առաջնորդ: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 5.1–4, որ տեսնեն դժվարությունը, որին հանդիպեց Նեփին:

  • Համաձայն 2 Նեփի 5.1, ի՞նչ արեց Նեփին, որ օգներ լուծում տալ իր խնդրին:

  • Նույնիսկ այն բանից հետո, երբ Նեփին աղոթել էր օգնության համար, ի՞նչ էին փնտրում անել Լամանը և Լեմուելը:

Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք նշել, որ մեր աղոթքները կարող են ոչ միշտ անհապաղ կամ մեր ցանկացած ձևով պատասխանվել:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 5.5–8: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ արեց Տերը Նեփիին և նրա հետևորդներին օգնելու համար:

Խնդրեք ուսանողներին ամփոփել, թե ինչ են նրանք սովորել 2 Նեփի 5.1–8 հատվածներից: Մի ճշմարտություն, որը դուք կարող եք նշել այն է, որ Տերը առաջնորդում է նրանց, ովքեր հավատարմորեն փնտրում են Նրան աղոթքով: Այս հատվածների հետ կապված տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է կարևոր շարունակել հավատարիմ լինել, երբ մեր աղոթքները անմիջապես կամ մեր ուզած ձևով չեն պատասխանվում:

  • Ի՞նչ եղանակներով կարող է Տերը մեզ նախազգուշացումներ տալ:

Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, կարող եք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը.

«Մենք չենք կարող ընտրել սխալ ուղղություն, առանց նախօրոք նախազգուշացումն անտեսելու» (quoted in Kenneth Johnson, “Yielding to the Enticings of the Holy Spirit,” Ensign, Nov. 2002, 90):

  • Ինչպե՞ս մենք կարող ենք հետևել Նեփիի օրինակին, երբ մենք հանդիպում ենք դժվարությունների:

Որպես ուսանողների կողմից 2 Նեփի 5.1–8 քննարկման մի մաս նշեք, որ նեփիացիների առանձնացումը լամանացիներից Նեփիի հանդեպ Լամանի և Լեմուելի ատելության արդյունքն էր: Այս բաժանումը շարունակվեց դարերով՝ մինչ Լամանի և Լեմուելի սերունդները ուսուցանում էին իրենց զավակներին ատել Նեփիի սերունդներին (տես Մոսիա 10.12–17):

2 Նեփի 5.9–18, 26–27

Նեփիացիները ապրեցին երջանիկ

Ուսանողներին առաջնորդեք 2 Նեփի 5.27 միասին կարդալիս: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն այդ հատվածները: Գրատախտակին գրեք երջանիկ բառը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ապրել «երջանիկ»:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Մարլին Կ. Ջենսենի հետևյալ խոսքերը.

Երեց Մարլին Կ. Ջենսեն

«Որոշակի անփոփոխ սկզբունքներ և ճշմարտություններ երջանկություն են բերում մեր կյանք: Այս թեման երկար տարիներ հետաքրքրական է եղել ինձ համար, քանի որ չնայած ես մեծապես օրհնված եմ և ունեմ յուրաքանչյուր պատճառը երջանիկ լինելու համար, ես երբեմն պայքարի մեջ եմ լինում և միշտ չէ, որ ունենում եմ բնական հակում երջանկության նկատմամբ և ուրախ բնավորություն, որ որոշ մարդիկ թվում է վայելում են:

Այդ իսկ պատճառով, մի քանի տարի առաջ Մորմոնի Գրքի մի հատված գրավեց իմ ուշադրությունը: … Նեփին հիմնեց ավետարանի ճշմարտությունների վրա հիմնված հասարակություն. և այդ հասարակության մասին նա ասում է. «Եվ եղավ այնպես, որ մենք ապրեցինք երջանիկ» (2 Նե. 5.27): Հատվածը խորապես տպավորվեց ինձ մեջ: … Ես մտածեցի … որոնք կարող են լինել իսկապես երջանիկ հասարակության և կյանքի առանձնահատուկ տարրերը, և ես սկսեցի ուսումնասիրել Նեփիի գրառումները հուշող գաղափարներ գտնելու համար: Ես … հրավիրում եմ ձեզ կատարել ձեր սեփական ուսումնասիրությունը: Այն կարող է լինել ամբողջ կյանքում տևող և կարևոր որոնում: …

… Ամենօրյա կյանքի օրինաչափությունները և տարրերը, որոնք հնարավորություն տվեցին Նեփիին և նրա ժողովրդին երջանիկ լինել Քրիստոսից 560 տարի առաջ, նույն հաջողությամբ գործում են այսօր» (“Living after the Manner of Happiness,” Ensign, Dec. 2002, 56, 61):

Քաջալերեք ուսանողներին ընդունել Երեց Ջենսենի հրավերը: Խնդրեք նրանց մտքում կարդալ 2 Նեփի 5.6, 10–18, 26–27, փնտրելով «իսկապես երջանիկ հասարակության և կյանքի տարրերը»: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք նշեն սկզբունքները, որ նպաստում էին նեփիացիների երջանկությանը: Մի քանի րոպե հետո հրավիրեք մի քանի ուսանողների գրատախտակին գրել այն, ինչ իրենք գտել են: (Պատասխանները կարող են ներառել, որ Նեփին և նրա հետնորդները գնացին իրենց ընտանիքների հետ [տես հատված 6]. հնազանդվեցին Տիրոջը [տես հատված 10]. ջանասիրաբար աշխատեցին իրենց ապահովելու համար [տես հատվածներ 11, 15-17]. իրենց հետ տարան սուրբ գրությունները [տես հատված 12]. Տաճար կառուցեցին [ տես հատված 16] և հետևեցին արդար առաջնորդներին [տես հատվածներ 18, 26]:)

Հրավիրեք ուսանողներին ընտրել գրատախտակին գրված սկզբունքներից մեկը կամ երկուսը և կիսվել, թե ինչպես են այս սկզբունքներն օգնել նրանց «երջանիկ» ապրել:

Կախված այն բանից, թե ինչ կնշեն ուսանողները, դուք կարող եք տալ մի քանի նմանատիպ հարցեր.

  • Համաձայն 2 Նեփի 5.10–11, 16, ի՞նչ օրհնություններ ստացան մարդիկ Տիրոջ պատվիրանները պահելու արդյունքում: Ե՞րբ եք դուք զգացել, որ Տերը ձեզ հետ է: Ինչպե՞ս է Տիրոջ ազդեցությունը ձեր կյանքի վրա նպաստել ձեր երջանկությանը:

  • Ինչպե՞ս կարող էր տաճարը օգնել մարդկանց «երջանիկ» ապրել: Ինչպե՞ս է տաճարը ավելի մեծ երջանկություն բերել ձեզ կամ մեկին, ում դուք ճանաչում եք:

  • Ի՞նչ եղանակներով է ջանասիրությունը նպաստում երջանկությանը:

Հրավիրեք ուսանողներին ամփոփել, թե ինչ են իրենք սովորել այն բանի վերաբերյալ, թե ինչպես դառնան ավելի երջանիկ: Չնայած ուսանողները կարող են կիսվել տարբեր սկզբունքներով, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ երբ Հիսուս Քրիստոսի ավետարանը դառնում է մեր կյանքի ապրելակերպը, մենք ավելի երջանիկ ենք դառնում: Դուք կարող եք գրատախտակին գրել այս սկզբունքը:

Հրավիրեք ուսանողներին քննել իրենց կյանքը և որոշել մի բան, որ նրանք պետք է անեն, որպեսզի նրանք ավելի լիարժեք ձևով ապրեն «երջանիկ»: Խրախուսեք նրանց գրել այդ գործողությունը իրենց սուրբ գրությունների օրագրերում կամ դասարանային տետրերում: Կիսվեք ձեր վկայությամբ սկզբունքների և փորձառությունների վերաբերյալ, որոնք երջանկություն են բերել ձեր կյանքում:

2 Նեփի 5.19–25

Լամանացիները անիծվել են իրենց անհնազանդության պատճառով

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 5.19–24, փնտրելով տարբերություններ լամանացիների ապրելակերպի և նեփիացիների ապրելակերպի միջև:

  • Համաձայն 2 Նեփի 5.20, ի՞նչ հետևանք ունեցավ լամանացիների անհնազանդությունը:

  • Ինչպե՞ս է 2 Նեփի 5.21 օգնում ձեզ հասկանալ, թե ինչու էին լամանացիները հեռացել Տիրոջից: (Դուք կարող եք բացատրել, որ կայծքարը ամուր քար է: Ասելով, որ լամանացիները «դարձել էին կայծքարի պես», Նեփին նշում է լամանացիների սրտերի կարծրությունը:)

  • Ի՞նչ նախազգուշացում տվեց Տերը նեփիացիների ամուսնանալու վերաբերյալ լամանացիների հետ, ովքեր մերժել էին ավետարանը: (Տես 2 Նեփի 5.23:)

  • Ինչո՞ւ է կարևոր խուսափել ժամադրվել և ամուսնանալ նրանց հետ, ովքեր չեն լսում Տիրոջը: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող են ավետարանով ապրելու ձեր ջանքերի վրա ազդել նրանք, ում հետ դուք հանդիպում եք և ի վերջո կամուսնանաք: (Կարող է օգտակար լինել ուսանողներին հիշեցնելը, որ Առաջին Նախագահությունը խորհուրդ է տվել «Ժամադրվեք միայն նրանց հետ, ովքեր ունեն բարձր չափանիշներ, և ում ընկերակցությամբ դուք կարող եք պահպանել ձեր չափանիշները» [Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2011), 24] :)

  • Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորել 2 Նեփի 5.20–24: (Երբ ուսանողները կիսվեն սկզբունքներով, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ երբ մարդիկ կարծրացնում են իրենց սրտերը Տիրոջ դեմ, նրանք իրենց բաժանում են Նրանից:)

Նշեք, որ 2 Նեփի 5 ներկայացնում է մեծ տարբերություն նեփիացիների և լամանացիների միջև: Մենք կարող ենք ընտրել, թե որ օրինակին մենք կհետևենք: Խրախուսեք ուսանողներին հիշել, թե ինչ են նրանք որոշել անել, որ ավելի լիարժեք ձևով «երջանիկ» ապրեն: Հայտնեք ձեր վստահությունը, որ նրանք կարող են հետևել նեփիացիների օրինակին և լինել իսկապես երջանիկ:

Բացատրական և պատմական տեղեկություն

2 Նեփի 5.5–9: Մեր անձերը հեռու պահենք ամբարշտությունից

Լինում են ժամանակներ, երբ անհրաժեշտ է լինում ֆիզիկապես հեռու փախչել չարից, ինչպես արեցին Նեփին և նրա հետևորդները: Այնուամենայնիվ, մենք միգուցե ոչ միշտ կարողանանք հեռացնել մեզ ամբարշտությունից: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը բացատրել է, թե ինչպես մենք կարող ենք պաշտպանել մեզ նման իրավիճակներում.

«Աստված ուղի է նախապատրաստել այս աշխարհում ապրելու և բարոյալքող ճնշումներից չապականվելու համար, որոնք չարի գործակալները սփռում են աշխարհով մեկ: Դուք կարող եք ապրել առաքինի, արդյունավետ, արդար կյանքով, հետևելով մեր Երկնային Հոր ստեղծած պաշտպանության ծրագրին՝ Նրա երջանկության ծրագրին: Այն պարունակվում է սուրբ գրություններում և Նրա մարգարեների ոգեշնչված հայտարարություններում:…

Խուսափեք աշխարհիկ ամբարշտությունից: Իմացեք, որ Աստված վերահսկում է ամեն բան: Իր ժամանակին Սատանան ամբողջովին ցած կընկնի և կպատժվի իր կամակոր չարության համար: Աստված առանձնահատուկ ծրագիր ունի ձեր կյանքի համար: Նա ձեզ հայտնի կդարձնի այդ ծրագրի մասերը, երբ դուք հավատքով և շարունակական հնազանդությամբ փնտրեք դրանք: Նրա Որդին ձեզ ազատել է ոչ թե ձեր արարքների հետևանքներից, այլ ազատություն է տվել ընտրություն կատարելու համար: Աստծո հավերժական նպատակն է, որ դուք հաջողությունների հասնեք այս մահկանացու կյանքում: Անկախ այն բանից, թե որքան ամբարիշտ է դառնում այս աշխարհը, դուք կարող եք ձեռք բերել այդ օրհնությունը: Փնտրեք և ուշադրություն դարձրեք այն անհատական առաջնորդությանը, որը ձեզ հասանելի է Սուրբ Հոգու միջոցով: Շարունակեք արժանի լինել այն ստանալու համար: Օգնության հասեք ուրիշներին, ովքեր սխալվում են և շփոթված են, վստահ չլինելով, թե որ ճանապարհով գնան» (“How to Live Well amid Increasing Evil,” Ensign or Liahona, May 2004, 100, 102):

2 Նեփի 5.11, 13: «Մենք չափազանց բարգավաճեցինք»

2 Նեփի 5.11, 13-ում Նեփին պատմում է իր ժողովրդի բարգավաճման և հոտեր, նախիրներ բազմացնելու և հացահատիկային բույսեր աճեցնելու հաջողության մասին: Հաճախ մենք բարգավաճելը կապում ենք շոշափելի օրհնությունների հետ: Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը ուսուցանել է, որ իսկական բարգավաճումը ներառում է ավելին, քան հարստությունը կամ աշխարհի նյութական բաները.

«Երբ ես ասում եմ բարգավաճում, ես նկատի չունեմ լոկ դոլարներն ու ցենտերը:… Այլ ես իսկական բարգավաճում եմ համարում այն, ինչը բոլոր բաներից ամենաարժեքավորն է յուրաքանչյուր կենդանի տղամարդու և կնոջ համար, որը Աստծո գիտության և վկայության և ավետարանով ապրելու զորության և նույնը անելու համար մեր ընտանիքներին ոգեշնչելու աճն է: Դա իսկական բարգավաճում է» (Teachings of Presidents of the Church: Heber J. Grant 2002, 124):

2 Նեփի 5.10–18, 26–27: «Երջանիկ»

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է, որ կա ուղի, որը տանում է երջանկության. «Երջանկությունը մեր գոյության նպատակն ու ձևն է. և կլինի դրա վերջը, եթե մենք հետևենք ուղուն, որը տանում է դրան. և այդ ուղին առաքինությունը, ազնվությունը, հավատարմությունը, սրբությունը և Աստծո բոլոր պատվիրանները պահելն է» (History of the Church, 5:134–35):

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «Երջանկությունը գալիս է արդարակեցությունից: «Երջանկությունը գալիս է արդարակեցությունից:(Ալմա 41.10:) (Ալմա 41.10:) Մեղքը երբեք երջանկություն չի եղել: Եսասիրությունը երբեք երջանկություն չի եղել: Ագահությունը երբեք երջանկություն չի եղել: Երջանկությունն ընկած է Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկզբունքներով ապրելու հիմքում» (in “Fast-Paced Schedule for the Prophet,” Church News, Apr. 20, 1996, 3):

2 Նեփի 5.16: «Ես՝ Նեփիս, տաճար կառուցեցի»

Յոթանասունից Երեց Մարլին Կ. Ջենսենը բացատրել է, թե ինչպես է տաճար հաճախելը առաջնորդում դեպի երջանկություն.

«Նեփին գրում է. «Եվ ես՝ Նեփիս, տաճար կառուցեցի» (2 Նեփի 5.16): Նեփիի տաճարը միգուցե ինչ-որ ձևով տարբերվում էր մեր վերջին օրերի տաճարներից, սակայն դրա հիմնական նպատակը նույնն էր՝ ուսուցանել և հրահանգներ տալ Աստծո զավակներին Նրա ծրագրի մասին՝ նրանց իսկ երջանկության համար, և կատարել արարողությունները և ուխտերը, որոնք կարևոր են այդ երջանկությանը հասնելու համար:

Այս լավ աշխարհում հինգ տասնամյակից ավելի ապրելուց հետո ես կարող եմ անկեղծորեն ասել, որ իմ իմացած հոգևորապես ամենահասուն և ամենաերջանիկ մարդիկ ջերմեռանդորեն տաճար գնացողներն են: Դրա համար լավ պատճառ կա: Տաճարում է, որ մեզ համար նախատեսված Աստծո ծրագիրն ամբողջությամբ ասվում և կրկնվում է, ամեն անգամ բերելով ավելի մեծ հասկացողություն և պարտավորություն կյանքը Նրա նշած ուղով ապրելու համար:…

Որպեսզի ստուգենք, թե որքանով է մեզ հաջողվում գալ դեպի Քրիստոսը, մենք պետք է քննենք, թե ինչ ենք զգում տաճարի և այնտեղ ունեցած փորձառությունների հանդեպ: Տաճարը կարող է հոմանիշ հանդիսանալ երջանկություն և ուրախություն բառերի համար: Դա այդպես էր Նեփիի և նրա ժողովրդի համար» (“Living after the Manner of Happiness,” Ensign, Dec. 2002, 60):

2 Նեփի 5.20–25: Անեծք լամանացիների վրա

2 Նեփի 5.20–25-ում մենք գտնում ենք լամանացիների վրա եկած անեծքի վերաբերյալ ամենաքիչը չորս հարցերի պատասխաններ.

1. Ո՞րն էր անեծքը:

Անեծքը պարզ ձևով սահմանված է 2 Նեփի 5.20-ում որպես «Տիրոջ ներկայությունից» կտրված լինել: Լամանացիների սևամաշկությունը չէր անեծքը:

2. Ի՞նչն էր անեծքի պատճառը:

Համաձայն 2 Նեփի 5.21, անեծքը լամանացիներին եկավ «նրանց անօրինության պատճառով» և քանի որ «նրանք կարծրացրել էին իրենց սրտերը Աստծո դեմ»: Ադամի Անկումից սկսած ամբարշտության հետևանքը միշտ էլ եղել է Տիրոջ ներկայությունից կտրված լինելը, (տես 1 Նեփի 2.21, 2 Նեփի 4.4, 9.6, Ալմա 9.13, Եթեր 10.11):

3. Ինչո՞ւ լամանացիներին տրվեց սևամաշկության նշանը:

Սա հատուկ նշան էր հատուկ պայմանների համար: Նեփին բացատրել է. Նեփին բացատրել է. «Որպեսզի նրանք լամանացիները չկարողանային հրապուրիչ լինել իմ ժողովրդի համար, Տեր Աստված արեց այնպես, որ սևամաշկություն գար նրանց վրա» (2 Նեփի 5.21): Ալման տվել է նմանատիպ բացատրություն. «Լամանացիների մաշկը մուգ էր որպեսզի դրա միջոցով Տեր Աստված կարողանար պահպանել իր ժողովրդին, որ նրանք չկարողանային խառնվել և հավատալ թյուր ավանդություններին» (Ալմա 3.6, 8): Այս բացատրությունները համահունչ են սուրբ գրությունների այլ նախազգուշացումների հետ, որ Տիրոջ ժողովուրդը չպիտի ամուսնանան անհավատների հետ, քանի որ դա անելը հաճախ հանգեցնում էր այն բանին, որ արդարները հեռանում էին Տիրոջից (տես Երկրորդ Օրինաց Է.2–4, Գ Թագավորաց ԺԱ.4, Բ Կորնթացիս Զ.14, ՎևՈՒ 74.5):

4. Ի՞նչ եղավ անեծքի արդյունքում:

Անեծքի` Տիրոջ ներկայությունից կտրված լինելու արդյունքում, լամանացիները «դարձան մի ծույլ ժողովուրդ` լի չարությամբ ու նենգությամբ» (2 Նեփի 5.24):

Այս անեծքը տևում էր միայն այնքան ժամանակ, որքան մարդիկ ամբարիշտ էին լինում: Երբ լամանացիները ապաշխարեցին և ընտրեցին ապրել ավետարանով, «Աստծո անեծքն այլևս չէր հետապնդում նրանց» (Ալմա 23.18): Մորմոնի Գիրքը ներառում է լամանացիների բազմաթիվ օրինակներ, ովքեր ապաշխարեցին և ստացան Տիրոջ Հոգու առաջնորդությունը: Հելամանի գիրքը պատմում է մի ժամանակաշրջանի մասին, երբ լամանացիներն ավելի արդարակյաց էին, քան նեփիացիները (տես Հելաման 13.1):