Տնային ուսումնասիրության դաս
2 Նեփի 4–10 (Մաս 6)
Նախաբան
Կարևոր շատ ճշմարտությունների հետ մեկտեղ, որ ուսանողները սովորեցին այս շաբաթ, շեշտեք Հիսուս Քրիստոսի Քավության կարևորությունը: Աղոթեք առաջնորդության համար, որպեսզի կարողանաք լավագույնս օգնել նրանց հասկանալ Քավությունը և ապավինել դրան: Ուսումնասիրելիս, խրախուսեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ պետք է անեն Փրկչի Քավության օրհնությունները ստանալու համար:
Նշում. Երբ աղոթքով պատրաստում եք ձեր դասը, հաշվի առեք ձեր ուսանողների կարիքները, հատկապես նրանց, ովքեր դժվարանում են: Երբ աղոթեք առանձին ուսանողների համար՝ սուրբ գրությունների վարդապետությունները և սկզբունքները նրանց լավագույնս ուսուցանելու համար, Սուրբ Հոգին կոգեշնչի ձեզ և դուք կիմանաք, ինչպես ուսուցանել ըստ նրանց կարիքների:
Ուսուցանման առաջարկներ
2 Նեփի 4–5
Նեփին արտահայտում է Իր վստահությունը Տիրոջ հանդեպ, Տերը բաժանում է Նեփիացիներին Լամանացիներից, Նեփիացիները ապրում են երջանիկ:
Գրեք հետևյալ գծանկարի տեղեկությունը գրատախտակին, կամ պատրաստեք տպագիր թերթիկներ:
|
|
Դասարանը բաժանեք երկու մասի: Ուսանողների մի կեսին խնդրեք պատրաստվել ուսուցանել 2 Նեփի 4-ի նյութը, իսկ մյուսին՝ պատրաստվել ուսուցանել 2 Նեփի 5-ի նյութը:
Յուրաքանչյուր ուսանողի, որին հանձնարարված էր 2 Նեփի 4-ը, խնդրեք թիմ կազմել մեկ ուսանողի հետ, որին հանձնարարված էր 2 Նեփի 5: Ուսանողներին հրավիրեք կիսվել իրենց զուգընկերների հետ իրենց պատրաստած նյութով:
2 Նեփի 6–8
Հակոբը մարգարեանում է Իսրայելի ցրման և հավաքման մասին և մեջբերում է Եսայիայի մարգարեություները ուխտի ժողովրդի հանդեպ Փրկչի հավատարմության մասին:
Հիշեցրեք ուսանողներին, որ 2 Նեփի 6–9-ը ներկայացնում է իր ժողովրդին տված Հակոբի քարոզի առաջին օրը: Նրա ուսմունքի երկրորդ օրը շարունակվում է 2 Նեփի 10-ում: 2 Նեփի 6-ում Հակոբը մարգարեանում է այն մասին, որ հրեաները պետք է մերժեին Տիրոջը և ցրվեին: Ուսանողներին խնդրեք կարդալ 2 Նեփի 7.1–2, և հրավիրեք նրանց վերաձևակերպել դրա նշանակությունը իրենց խոսքերով:
2 Նեփի 9
Հակոբը ուսուցանում է, թե ինչպես է Փրկչի Քավությունը ազատում մեզ Անկման ազդեցությունից և մեղքի հետևանքներից:
Կիսվեք Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերով.
«Ինչպես մարդը չի ցանկանում ուտել, քանի դեռ քաղցած չէ, այնպես էլ նա չի ցանկանում Քրիստոսի փրկությունը, քանի դեռ չգիտի, թե ինչու ունի Քրիստոսի կարիքը:
«Ոչ ոք պատշաճ և ճշգրիտ չգիտի, թե ինչու ունի Քրիստոսի կարիքը, քանի դեռ չի հասկանում և ընդունում Անկման վարդապետությունը և դրա ազդեությունը ողջ մարդկության վրա: Եվ աշխարհում ոչ մի գիրք չի բացատրում այս կենսական վարդապետությունը այնքան լավ, որքան Մորմոնի Գիրքը» (“The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, May 1987, 85):
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենց ընկերը հարցնում է. «Ինչո՞ւ է մեզ հարկավոր Փրկիչը»: Խնդրեք դասարանին պատրաստել այդ հարցի պատասխանը, հիմնվելով իրենց սովորածի վրա 2 Նեփի 9-ից: Նրանց խնդրեք պատասխանի համար վերանայել 2 Նեփի 9.7–10, 19–22: Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց պատասխաններով:
Օգնելու համար ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես Հիսուս Քրիստոսը կարող է փրկել մեզ Անկման հետևանքներից, կարդացեք Նախագահ Ֆիլդինգ Սմիթի բերված անալոգիան 2 Նեփի 9.10–27 դասի նյութում, Մաս 6. Օր 3, ուսանողի ձեռնարկ: Կարող եք հրավիրել ուսանողներին գրատախտակին կամ թղթի վրա նկարել Նախագահ Սմիթի նկարագրածը: Դա անելու դեպքում, կարող եք հրավիրել ուսանողին նաև բացատրել իր նկարածը:
Ուսանողներին հրավիրեք մտածել, թե ինչ զգացմունքներ կունենային իրենց ընտրությունների պատճառով խորը հորի մեջ ընկած լինելու և Աստծուց բաժանված լինելու դեպքում: Բացատրեք, որ չլիներ Հիսուս Քրիստոսի Քավությունը, չէր լինի ապաշխարության հնարավորություն, չէր լինի հույս, և ոչ ոք չէր ազատվի մեղքի հետևանքներից:
Ուսանողներից մեկին խնդրեք կարդալ 2 Նեփի 9.21–23, և խնդրեք մի քանի ուսանողի բացատրել դա իրենց բառերով: Թեև նրանք կարող են տարբեր ձևով ասել, հետևեք, որ հետևյալ ճշմարտությունը հստակ լինի. Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք հաղթահարել մեր մեղքերի հետևանքները:
Բացատրեք, որ խմբով հավաքվելու մեծ առավելություններից է զգացմունքներով և վկայություններով կիսվելու հնարավորությունը: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց զգացմունքներով և վկայություններով Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության վերաբերյալ: Եթե նրանք դժվարանում են կիսվել, խնդրեք նրանց կարդալ իրենց օրագրի գրառումները օր 3-ի համար, առաջադրանք 4: Կարող եք ավելացնել ձեր վկայությունը:
Դասարանին խնդրեք պատկերացնել, որ ինչ-որ մեկը հիվանդ է սաստիկ հիվանդությամբ: Ապա քննարկեք հետևյալ հարցերը.
-
Ինչո՞ւ է կարևոր, որ անձը հասկանա օգնություն հայցելու կարիքը:
-
Ինչո՞ւ է կարևոր, որ անձը նաև հասկանա, թե ինչ է պետք անել օգնություն ստանալու համար:
-
Ի՞նչ կլինի, եթե անձը հասկանա օգնության կարիքը, սակայն չիմանա, թե ինչպես կարող է ստանալ այն:
Հարցրեք ուսանողներին, թե արդյոք իրենք գիտեն, թե ինչ պետք է անեն Քավության օրհնութունները ստանալու համար: Հիշեցրեք նրանց, որ իրենք ուսումնասիրել են 2 Նեփի 9.23, 42–52 և գտել են այն գործողությունները և մոտեցումները, որոնք օգնում են մեզ գալ դեպի Քրիստոսը և հրավիրել Նրա քավող զոհաբերության զորությունը մեր կյանք: Խնդրեք նրանց վերանայել իրենց նշած սուրբ գրությունները և այն գործողությունների ցուցակը, որը կազմել են իրենց օրագրերում, որոնք տանում են մեզ դեպի Փրկիչը (օր 4, առաջադրանք 1): Հրավիրեք ուսանողներին պատմել, թե ինչպես են այդ գործողություններից և մոտեցումներից մեկը կամ մի քանիսը մոտեցրել իրենց Փրկչին: Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ այդ տողերում ուսուցանված սկզբունքներին հետևելը կօգնեն մեզ ստանալ Քավության լրիվ օրհնությունները:
2 Նեփի 10
Հակոբը խրախուսում է իր ժողովրդին ուրախանալ և գալ դեպի Տերը
Ուսանողների հետ կարդացեք 2 Նեփի 10.23–24: Հիշեցրեք ուսանողներին, որ օր 3, առաջադրանք 6-ում իրենց խնդրվել էր որոշել կատարել որևէ բան, որը իրենց կհաշտեցներ Աստծո կամքի հետ: Խրախուսեք նրանց հետևել այդ հրավերին:
Խնդրեք ուսանողներին կիսվել լրացուցիչ ներշնչումներով, որոնք ունեցել են այս շաբաթվա գլուխները ուսումնասիրելիս: Եթե ժամանակը թույլ է տալիս, ավարտեք այս շաբաթվա դասը, երգելով «Ես մնում եմ զարմացած» կամ կարդալով միասին այդ օրհներգի բառերը (Hymns, no. 193), կամ մեկ այլ օրհներգ Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Կիսվեք Փրկչի մոտ գալու կարևորության և Քավության օրհնությունների իրականության մասին ձեր վկայությամբ:
Հաջորդ Մաս (2 Նեփի 11–25)
Մինչ ուսանողները հաջորդ շաբաթ ուսումնասիրեն 2 Նեփի 11–25, նրանք կհասկանան Եսայիայի որոշ խոսքերը և թե ինչպես է նա տեսնում մեր օրը և նախազգուշացնում մեզ ըստ իր տեսածի: Նրա նախազգուշացումներից շատերը վերաբերում են մեր լրատվամիջոցներին, մեր հագուստին, մեր ապրելու ոճի և մեր վերաբերմունքներին: Խրախուսեք ուսանողներին կարդալ 2 Նեփի 11–25 և տեսնել ինչ կարող են ընկալել, եթե անգամ չեն հասկանում ամեն մի բառը: