Դաս 40
2 Նեփի 31
Նախաբան
Հիսուս Քրիստոսի ծննդից շատ տարիներ առաջ Նեփին հայտնություն ստացավ Փրկչի մկրտության մասին: Երբ Նեփին իր ժողովրդին պատմեց այս հայտնության մասին, նա ուսուցանեց այն, ինչը կոչեց «Քրիստոսի վարդապետություն», որ հավերժական կյանք ստանալու համար, մենք պետք է հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը, ապաշխարենք մեր մեղքերի համար, մկրտվենք, ստանանք Սուրբ Հոգին և տոկանք մինչև վերջ:
Ուսուցանման առաջարկներ
2 Նեփի 31.1–13
Նեփին ուսուցանում է, որ երբ մենք մկրտվում ենք, մենք հետևում ենք Փրկչի օրինակին
Դասը սկսեք ուսանողներին տալով հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ եք դուք հիշում ձեր մկրտությունից: Ի՞նչ զգացողություն դուք ունեիք, երբ մկրտվում էիք:
Բացատրեք, որ երբ ուսանողները մկրտվել են, նրանք հետևել են մի օրինակի, որը միշտ եղել է Հիսուս Քրիստոսի ավետարանի մասը: Նեփին այս օրինակի մասին խոսելիս օգտագործել է որոշակի արտահայտություն: Հրավիրեք ուսանողներին փնտրել արտահայտությունը, որ գտնվում է 2 Նեփի 31.2 և 2 Նեփի 31.21-ում: Երբ նրանք կգտնեն «Քրիստոսի վարդապետություն» արտահայտությունը, հարցրեք.
-
2 Նեփի 31.2, 21-ում որ բառերը կամ արտահայտություններն են հուշում «Քրիստոսի վարդապետության» կարևորության մասին: (Պատասխանները կարող են ներառել «ես պետք է խոսեմ», «չկա ոչ մի այլ ճանապարհ» և «միակ և ճշմարիտ վարդապետություն» արտահայտությունները:)
Ցուցադրեք Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին նկարը (62133; Gospel Art Book [2009], no. 35): Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 31.5–9, փնտրելով արտահայտություններ, որոնք ներկայացնում են, թե ինչու է Հիսուս Քրիստոսը մկրտվել: (Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք նշեն այս հատվածները:) Մի քանի րոպե հետո խնդրեք ուսանողներին կարդալ իրենց գտած արտահայտությունները:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «կատարել ամեն արդարություն»: (Ուսանողների պատասխանից հետո դուք կարող եք բացատրել, որ դա նշանակում է պահել պատվիրանները: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ասել է. որ «կատարել ամեն արդարություն» նշանակում է «կատարել ամեն օրենք» [in Conference Report, Apr. 1912, 9]:)
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 31.10–12:
-
Ինչպե՞ս են այս հատվածները բացատրում մկրտության կարևորությունը: (Նեփին ուսուցանում է, որ մկրտությունը պատվիրան է Երկնային Հոր կողմից, որ այն պահանջվում է Սուրբ Հոգու պարգևը ստանալու համար, և որ այն անհրաժեշտ է Հիսուս Քրիստոսին հետևելու մեր ջանքերում:)
Խնդրեք ուսանողներին ամփոփել 2 Նեփի 31.5–12-ից սովորած վարդապետություններն ու սկզբունքները: Երբ նրանք կիսվեն իրենց մտքերով, համոզվեք, որ նրանք հասկանում են հետևյալ սկզբունքները.
Հիսուս Քրիստոսը հնազանդության կատարյալ օրինակ տվեց մեզ, որին պետք է հետևենք:
Մենք պետք է հետևենք Հիսուս Քրիստոսին, մկրտվենք և ստանանք Սուրբ Հոգին:
Հիսուս Քրիստոսը, լինելով անմեղ, մկրտվեց՝ կատարելու ամեն արդարություն:
Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ 2 Նեփի 31.13: Ուսանողների ուշադրությունը հրավիրեք «սրտի ողջ նվիրվածությամբ», «չգործելով ոչ կեղծավորություն, ոչ էլ խաբեություն Աստծո առաջ» և «իսկական վճռականությամբ» արտահայտությունների վրա: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք ընդգծեն այս արտահայտությունները:
-
Ի՞նչ նշանակություն ունեն այս արտահայտությունները ձեզ համար: (Դուք կարող եք նշել, որ այս բոլոր երեք արտահայտություններն էլ վերաբերվում են Փրկչի հանդեպ հավատք գործադրելու, մեր մեղքերի համար ապաշխարելու և Փրկչի օրինակին հետևելու մեր ջանքերում անկեղծ լինելու անհրաժեշտությանը:)
Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը, թե ինչպես հետևել Փրկչի օրինակին տարբեր իրավիճակներում, տվեք նմանատիպ հարցեր.
-
Ինչպե՞ս կարող են այս արտահայտությունները վերաբերվել այնպիսի գործողություններին, ինչպիսին են՝ ամենօրյա սուրբ գրությունների ընթերցանությունը և Եկեղեցի հաճախելը:
-
Ի՞նչ տարբերություն կա «աղոթք ասելու» և «սրտի ողջ նվիրվածությամբ» աղոթելու միջև:
-
Ի՞նչ տարբերություն կա հաղորդության հացն ուտելու և հաղորդության հացից «անկեղծ միտումով» ճաշակելու միջև:
-
Ի՞նչ տարբերություն կա ասելու միջև, որ դուք ցավում եք ինչ-որ բանի համար, որ արել եք, և «սրտի ողջ նվիրվածությամբ» ապաշխարելու միջև:
2 Նեփի 31.14–21
Նեփին ուսուցանում է, որ մկրտվելուց հետո մենք պետք է ստանանք Սուրբ Հոգին և շարունակենք հետևել Փրկչի օրինակին
Բացատրեք, որ Նեփին խոսում էր դռան մասին, որ բացվում էր դեպի արահետը: Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 31.17–18: Երբ ուսանողը կարդալն ավարտի, գրատախտակին նկարեք ահա այսպիսի մի պատկեր.
-
Ըստ 2 Նեփի 31.17-ի ո՞րն է դուռը: (Ապաշխարություն և մկրտություն: Դուռ բառի տակ գրեք Ապաշխարություն և Մկրտություն:) Ինչո՞վ են ապաշխարությունը և մկրտությունը նման դռան:
-
Համաձայն 2 Նեփի 31.18, ո՞ւր է տանում արահետը: (Հավերժական կյանք: Արահետի վերջում գրեք Հավերժական կյանք: Դուք կարող եք բացատրել, որ «հավերժական կյանք» արտահայտությունը վերաբերվում է սելեստիալ արքայությունում վեհացվելուն:)
-
Նեփին ուսուցանեց, որ մկրտությունից հետո մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը (տես 2 Նեփի 31.13–14): Համաձայն 2 Նեփի 31.17–18, ի՞նչ է Սուրբ Հոգին անում մեզ համար: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Սուրբ Հոգին վկայում է Հոր և Որդու մասին, և բերում է մեղքերի թողություն:)
-
Ինչո՞ւ է կարևոր, որ մենք վկայություն ստանանք Հոր և Որդու մասին Սուրբ Հոգու միջոցով:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Սուրբ Հոգու դերը մեղքերի թողության հարցում, դուք կարող եք բացատրել «կրակով և Սուրբ Հոգով մկրտությունը» արտահայտության իմաստը (2 Նեփի 31.13–14, տես նաև հատված 17): Հրավիրեք մի ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչ է նշանակում մկրտվել կրակով և Սուրբ Հոգով:
«Մկրտության դարպասը տանում է դեպի անձուկ ու նեղ ճանապարհը: …
Մեզ պատվիրված է ապրել այնպես, որպեսզի մեր ընկած էությունը փոխվի Սուրբ Հոգու մաքրող զորությամբ: Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին սովորեցրել է, որ Սուրբ Հոգու միջոցով կրակով մկրտվելը «մեզ աշխարհիկից փոխում է դեպի հոգևորը: Այն մաքրում է, բուժում և սրբում հոգին: … Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը, ապաշխարությունը և ջրով մկրտությունը նախադրյալներն ու պահանջներն են դրա համար, բայց վերջնակետը [կրակով մկրտվելն] է: [Կրակով մկրտվելու] համար մարդու հանդերձները պետք է լվացվեն Հիսուս Քրիստոսի քավող արյունով» (Learning for the Eternities, comp. George J. Romney [1977], 133; տես նաև 3 Նեփի 27.19–20):
Այսպիսով, երբ մենք ծնվում ենք կրկին և աշխատում Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենալ, Սուրբ Հոգին մաքրագործում և սրբագործում է մեր հոգիները կրակով (տես 2 Նեփի 31.13–14, 17): Ի վերջո, մենք պետք է անբիծ կանգնենք Աստծո առաջ» («Սուրբ ձեռքեր և անարատ սիրտ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 81):
-
Ըստ Երեց Բեդնարի և Նախագահ Ռոմնիի, ի՞նչ նշանակություն ունի մեզ համար «կրակով մկրտվելը»:
-
Ի՞նչ լրացուցիչ օրհնություններ մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգու ազդեցության շնորհիվ:
-
Ինչպե՞ս եք դուք «աշխատում Նրա Հոգին միշտ» ձեզ հետ ունենալ:
-
Ե՞րբ եք դուք զգացել, որ Սուրբ Հոգին գործում է ձեր կյանքում:
Բացատրեք, որ 2 Նեփի 31.18-ում նեղ բառը նշանակում է անձուկ, ճշգրիտ, մեծ ջանք ու հմտություն պահանջող և ոչ մի շեղում թույլ չտվող: Նեփին օգտագործել է այս բառը, որ նկարագրի արահետը, որով մենք պետք է գնանք մկրտվելուց հետո՝ հավերժական կյանք ստանալու համար: Խնդրեք ուսանողներին լուռ մտածել հետևյալ հարցի շուրջ.
-
Ի՞նչ պետք է մենք անենք մկրտվելուց հետո, որպեսզի մնանք դեպի հավերժական կյանք տանող արահետի վրա:
Մինչ ուսանողները խորհում են այս հարցի շուրջ, հրավիրեք նրանց պատասխաններ փնտրել 2 Նեփի 31.15–16, 19–21-ում: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք ընդգծեն բառեր կամ արտահայտություններ, որոնք բացատրում են, թե ինչ պետք է մենք անենքհավերժական կյանք ստանալու համար: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են նրանք ընդգծել: Երբ նրանք պատասխանեն, գրեք նրանց պատասխանները գրատախտակին: Ձեր նկարը պետք է նմանատիպ տեսք ունենա.
Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ եթե մենք ապրում ենք համաձայն Քրիստոսի վարդապետության, մենք կստանանք հավերժական կյանք:
Դասի վերջում խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 31.20-ը: Նշեք, որ 2 Նեփի 31.19–20-ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք ուսանողներին խրախուսել նշել այս հատվածը առանձնակի ձևով, որպեսզի նրանք կարողանան այն հեշտությամբ գտնել: Հրավիրեք նրանց պատասխանել հետևյալ հարցերից մեկին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում.
-
Այս դասին սովորածի հիման վրա ի՞նչն է ձեզ հույս տալիս, որ դուք կարող եք ստանալ հավերժական կյանք:
-
Ի՞նչ ազդեցություն է ունեցել ձեր կյանքի վրա մկրտության ժամանակ կապած ուխտը: