Դաս 39
2 Նեփի 29–30
Նախաբան
Նեփին մարգարեանում է վերջին օրերում Ավետարանի վերականգնման մասին, որը Տերն ասում է, որ լինելու է «մի զարմանալի գործ» (2 Նեփի 29.1): Նեփին վկայում է, որ վերջին օրերում բոլոր սուրբ գրությունները միասին կգործեն, որ ցույց տան, որ Աստված հիշում է Իր զավակներին: Նա մարգարեանում է, որ շատերը կմերժեն Մորմոնի Գիրքը, բայց ովքեր հավատան, կհավաքվեն Եկեղեցում: Նա նաև սովորեցրեց, որ Աստծո ուխտյալ ժողովուրդը նրանք են, ովքեր ապաշխարում են և հավատում Աստծո Որդուն:
Ուսուցանման առաջարկներ
2 Նեփի 29
Նեփին մարգարեանում է, որ վերջին օրերում շատերը կմերժեն Մորմոնի Գիրքը
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ դպրոցում մի ընկեր անկեղծորեն հարցնում է. «Ինչո՞ւ մորմոններն ունեն մեկ այլ Աստվածաշունչ»: Դուք կարող եք խնդրել ուսանողներին ձեռք բարձրացնել, եթե նրանց տվել են նմանատիպ հարց: Ապա հրավիրեք մի քանիսին կիսվել, թե ինչպես են նրանք պատասխանել հարցին:
Բացատրեք, որ Նեփին որոշ պատասխաններ է տալիս այս հարցին, արձանագրելով Տիրոջ խոսքերը Մորմոնի Գրքի դերի վերաբերյալ վերջին օրերում ավետարանի Վերականգնման գործում, որը Տերը անվանում է «մի զարմանալի գործ»: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 29.1–2 և ներկայացնել, թե ինչ կանեն Տիրոջ խոսքերը վերջին օրերում: (Նրանք «առաջ կգնան» Նեփիի սերունդների կամ հետնորդների մեջ, և նրանք նաև «առաջ կսլանան մինչև աշխարհի ծայրերը»:) Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը բացատրել է, որ «մենք՝ Եկեղեցու անդամներս, և հատկապես միսիոներները, պետք է լինենք մինչև աշխարհի ծայրերը «առաջ սլացողները» կամ Մորմոնի Գրքի մասին պատմողները և վկայողները» (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, May 1975, 65):
Բացատրեք, որ դրոշ բառը 2 Նեփի 29.2 –ում վերաբերվում է մի առարկայի, որն օգտագործվում է մարդկանց հավաքելու և միավորելու համար: Դրոշը համապատասխան նշանակություն ունի: (Տես դրոշ բառի բացատրությունը դաս 32-ում:)
-
Համաձայն 2 Նեփի 29.2, ի՞նչն է «դրոշը», որ առաջ կգնա «մինչև աշխարհի ծայրերը», որ հավաքի Տիրոջ ժողովրդին: (Մորմոնի Գիրքը՝ Նեփիի սերնդի կամ հետնորդների խոսքերը:)
-
Համաձայն 2 Նեփի 29.1–2, ի՞նչ նպատակով է Տերը պատրաստել լրացուցիչ սուրբ գրություն, որն է՝ Մորմոնի Գիրքը: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերը տալիս է սուրբ գրությունները որպես երկրորդ վկա և Իր ուխտում ժողովրդին հավաքելու համար:)
Գրատախտակին գրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը (from Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 4.):
Բացատրեք, որ 2 Նեփի 29-ում Հեթանոսներ բառը վերաբերվում է մարդկանց, ովքեր Իսրայելի տնից չեն: Հրեաներ բառը վերաբերվում է մարդկանց, ովքեր Իսրայելի տնից են, ներառյալ Լեքիի ընտանիքը և ժառանգները: Թող ուսանողները մտքում կարդան 2 Նեփի 29.3–6, փնտրելով, թե ինչպես կարձագանքեն որոշ հեթանոսներ լրացուցիչ սուրբ գրությունների հանդեպ:
-
Ինչպե՞ս ոմանք կարձագանքեն լրացուցիչ սուրբ գրություններին:
-
Ի՞նչ է Տերն ասել այն մարդկանց մասին, ովքեր կարձագանքեն այս ձևով:
Բացատրեք, որ Նեփին մարգարեացել է Մորմոնի Գրքի հանդեպ մարդկանց արձագանքները նկարագրելիս: Մարդիկ այսօր հաճախ կասկածներ են արտահայտում Մորմոնի Գրքի հանդեպ, քանի որ նրանք արդեն իսկ ունեն Աստվածաշունչը:
Հանձնարարեք ուսանողներին զույգերով ուսումնասիրել 2 Նեփի 29.7–11: Հրավիրեք նրանց գտնել Տիրոջ նպատակները, բացի Աստվածաշնչից, լրացուցիչ սուրբ գրություն տալու համար: Մի քանի րոպե հետո խնդրեք նրանց կիսվել, թե ինչ են նրանք գտել: Հնարավոր պատասխանները ներառում են, որ (1) Տերը հիշում է բոլոր մարդկանց և ուղարկում է Իր խոսքը բոլոր ազգերին (տես հատված 7). (2) Տերը բոլոր ազգերին հայտնում է նույն ուղերձը, և Մորմոնի Գիրքը Աստվածաշնչի ճշմարտությունների երկրորդ վկան է (տես հատված 8). (3) Տերը միշտ նույնն է, և Նա խոսում է Իր սեփական կամքով (տես հատված 9). (4) Աստծո գործը ավարտված չէ, և Նա կշարունակի խոսել, որ իրականացնի Իր գործը (տես հատված 9). (5) մարդիկ չպետք է ենթադրեն, որ Աստվածաշունչը պարունակում է Տիրոջ բոլոր խոսքերը, կամ որ Տերը գրել չի տվել ավելին (տես հատված 10). և (6) Տերը պատվիրում է բոլոր ազգերի մարդկանց գրի առնել Իր խոսքերը (տես հատված 11): Որպեսզի օգնեք ուսանողներին ամփոփել և կիրառել դասի այս մասում իրենց սովորածը, տվեք այս հարցերից մի քանիսը կամ բոլորը.
-
Ինչպե՞ս կարող ենք օգտագործել 2 Նեփի 29-ը որպես լրացուցիչ սուրբ գրություն Մորմոնի Գրքի հետ կապված մտահոգությունները լուծելու համար:
-
Ինչպե՞ս են այս հատվածները մեծացրել ձեր երախտագիտությունը Մորմոնի Գրքի հանդեպ:
Ուսանողներին կրկին բաժանեք զույգերի: Խնդրեք նրանց փորձել պատասխանել՝ «Ինչո՞ւ մորմոններն ունեն մեկ այլ Աստվածաշունչ» հարցին: Հրավիրեք մեկին տալ հարցը և մյուսը թող պատասխանի հարցին: Այնուհետև խնդրեք նրանց փոխվել դերերով և կրկնել զրույցը: Այս վարժության վերջում դուք կարող եք խրախուսել ուսանողներին մտածել իրենց ճանաչած մարդկանց մասին, ում համար կարող է օգտակար լինել այս սկզբունքների շուրջ զրուցելը և առաջնորդություն փնտրել Սուրբ Հոգու կողմից, թե ինչպես խոսեն այդ մարդկանց հետ:
Երբ դուք ավարտեք դասի այս մասը, համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Տերը հիշում է բոլոր մարդկանց և նրանց կուղարկի Իր խոսքերը:
2 Նեփի 30.1–8
Նեփին մարգարեանում է վերջին օրերում Մորմոնի Գրքի դերի վերաբերյալ
Բացատրեք, որ ուսուցանելուց հետո, որ Աստված կհիշի Իսրայելի տանը, Նեփին զգուշացրեց իր ժողովրդին չմտածել, որ իրենք ավելի արդարակյաց էին, քան Հեթանոսները կլինեն: Նա նաև հիշեցրեց նրանց, որ բոլոր մարդիկ կարող են դառնալ Աստծո ուխտյալ ժողովուրդ: Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 30.2, և հրավիրեք դասարանին փնտրել երկու բան, որ մենք պետք է անենք Աստծո ուխտյալ ժողովրդի մասը կազմելու համար: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ մենք դառնում ենք Աստծո ուխտյալ ժողովրդի մի մասը, երբ մենք ապաշխարում ենք և հավատում Հիսուս Քրիստոսին:
Բացատրեք, որ 2 Նեփի 30.3 –ում Նեփին նկարագրում է մի ուղի, որով Տերը ուխտի մեջ հավաքում է իր ժողովրդին վերջին օրերում: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 30.3 և ներկայացնել այս գործընթացը: (Տերն առաջ է ուղարկում Մորմոնի Գիրքը: Շատերը հավատում են դրան և կիսվում են դրանով ուրիշների հետ:) Դուք կարող եք նշել, որ Նեփին առանձնակի ձևով նշել է, որ Մորմոնի Գրքի բառերը առաջ կտարվեն դեպի «մեր սերնդի մնացորդը», նկատի ունենալով Լեքիի սերունդներին:
Խրախուսեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 30.4–8, փնտրելով արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես մարդիկ կօրհնվեն, երբ նրանք ստանան Մորմոնի Գիրքը:
-
Ի՞նչ եղանակներով կօրհնվեն Լեքիի սերունդները, երբ նրանք իմանան իրենց նախնիների մասին:
-
Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն ազդեցության մասին, որ Մորմոնի Գիրքը կարող է ունենալ բոլոր մարդկանց վրա:
Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Մորմոնի Գիրքը կարող է օգնել բոլոր մարդկանց ճանաչել Հիսուս Քրիստոսին և ապրել Նրա ավետարանով: Այս նախադասությունը դուք կարող եք գրել գրատախտակին:
-
Ի՞նչ կարող ենք մենք անել, որ օգնենք ուրիշներին ճանաչել Հիսուս Քրիստոսին Մորմոնի Գրքի միջոցով:
-
Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնել ձեզ, որ ճանաչեք Փրկչին:
Հրավիրեք ուսանողներին պատմել Մորմոնի Գրքով կիսվելու իրենց ունեցած փորձառության մասին: Խրախուսեք ուսանողներին աղոթել ուրիշների հետ Մորմոնի Գրքով կիսվելու հնարավորությունների համար:
2 Նեփի 30.9–18
Նեփին մարգարեանում է Հազարամյակի ժամանակ աշխարհի իրավիճակի մասին
Բացատրեք, որ Նեփին նաև մարգարեացել է Հազարամյակի՝ Փրկչի Երկրորդ Գալստին հաջորդող 1000 տարիների մասին:
Ամփոփեք 2 Նեփի 30.9–10, բացատրելով, որ Տիրոջ Երկրորդ Գալստյան ժամանակ ամբարիշտները կկործանվեն: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 30.12–18, փնտրելով Հազարամյակի ընթացքում կյանքի նկարագրություններ: Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք նորություններ են գրում Հազարամյակի վերաբերյալ, նկարագրելով իրավիճակը, որը իրենք են գտել: Խնդրեք նրանց գրել վերնագրեր հոդվածի համար և կիսվել իրենց վերնագրերով միմյանց հետ:
-
2 Նեփիում Հազարամյակին վերաբերվող ձեր սովորած պայմաններից որի՞ն եք դուք ամենաշատը սպասում: Ինչո՞ւ:
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք 2 Նեփի 30.18–ի հետևյալ նախադասության վրա. «Սատանան այլևս զորություն չի ունենա մարդկանց զավակների սրտերի վրա երկար ժամանակի ընթացքում»: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողներն ընդգծեն այս նախադասությունը իրենց սուրբ գրություններում:
-
Ինչպե՞ս է մեզ օգնում այն գիտելիքը, որ արդարությունը վերջապես կհաղթի ամբարշտությանը:
Ուսանողների պատասխաններից հետո վկայեք, որ ն Հազարամյակի ընթացքում Սատանա զորություն չի ունենա մարդկանց զավակների սրտերի վրա, և արդարություն ու խաղաղություն կտիրի: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջորջ Ք. Քեննոնի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել պատճառների վրա, թե ինչու Սատանան Հազարամյակի ընթացքում զորություն չի ունենա:
«Մենք խոսում ենք Սատանայի կապված լինելու մասին: Սատանան կկապվի Աստծո զորությամբ. սակայն նա նաև կապված կլինի նրան չլսելու, նրա կողմից չկառավարվելու Աստծո ժողովրդի վճռականությամբ: Տերը չի կապի նրան և վերցնի նրա զորությունը երկրի վրայից, եթե դեռևս կան տղամարդիկ և կանայք, ովքեր կամենում են կառավարվել նրա կողմից: Դա հակառակ է փրկության ծրագրին: Մարդկանց իրենց ազատությունից զրկելը հակառակ է մեր Աստծո նպատակներին: Այս աշխարհամասում եղել է մի ժամանակ, որի մասին մենք հիշատակարան ունենք, երբ մարդիկ եղել են այնքան արդարակյաց, որ Սատանան զորություն չի ունեցել նրանց մեջ: Մոտավորապես չորսը սերունդներ անցել են արդարության մեջ: Նրանք ապրել են մաքուր կյանքով և մահացել առանց մեղքի: Դա եղել է Սատանային տեղի չտալու նրանց որոշման արդյունքում: Չկա այնպիսի արձանագրություն, որ Սատանան զորություն չի ունեցել աշխարհի այլ մասերում այդ ժամանակահատվածի ընթացքում: Մեր ունեցած ողջ պատմության համաձայն՝ Սատանան նույն զորությունն է ունեցել մարդկանց վրա, ովքեր կամեցել են լսել իրեն: Բայց այս երկրում նա զորություն չի ունեցել, և նա բառիս բուն իմաստով կապված է եղել: Ես հավատում եմ, որ հազարամյակի ժամանակ էլ այդպես կլինի. և ես հենվում եմ դրա վրա այնպես, ինչպես այն երջանիկ վիճակի վրա, որը նկարագրվում է այն հիշատակարանում, որի մասին ես խոսեցի: Ես ենթադրում եմ, որ նախքան Սատանայի ամբողջությամբ կապվելը ամբարիշտները կկործանվեն» (in Conference Report, Oct. 1897, 65):
-
Ինչպե՞ս Սատանան կկապվի Հազարամյակի ընթացքում:
Խրախուսեք ուսանողներին արդար ապրել, որպեսզի հակառակորդը զորություն չունենա նրանց վրա: