Գրադարան
Դաս 37. 2 Նեփի 27


Դաս 37

2 Նեփի 27

Նախաբան

Հաճախ հղում կատարելով Եսայիայի խոսքերին, Նեփին մարգարեանում էր, որ Տերը վերջին օրերին կանի «զարմանալիք և զարմանք»: Այդ զարմանալի գործը կլինի Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը: Նեփիի մարգարեության առանցքը Մորմոնի Գրքի աշխարհ գալն է: Նեփին կանխատեսում էր, որ վկաները կտեսնեն Մորմոնի Գիրքը և կվկայեն դրա ճշմարտացիության մասին: Նա նաև մարգարեացավ Մորմոնի Գրքի հիմնարար դերի մասին վերջին օրերին Տիրոջ աշխատանքում, որ դա զարմանալի պարգև է լինելու աշխարհին: (Նշում. 2 Նեփի 27 սերտորեն զուգահեռ է գնում Եսայիա 29-ին: Աստվածաշնչի Վերջին Օրերի Սրբերի հրատարակման մեջ Եսայիա 29-ի էջատակի ծանուցումները օգտակար մտքեր են տրամադրում երկու այդ գլուխներն ուսումնասիրելու համար:)

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 27.1–5

Նեփին մարգարեանում է, որ վերջին օրերին երկիրը կլցվի ամբարշտությամբ:

Ցուցադրեք հետևյալ առարկաները. Օծանելիքի անոթ, ատամի մածուկ և օճառ: Բացատրեք, որ յուրաքանչյուր առարկան ծառայում է որպես մի խնդրի լուծում: Խնդրեք ուսանողներին գտնել խնդիրը, որի լուծման համար նախատեսված է յուրաքանչյուր առարկան: (Կարող եք ընտրել այլ առարկաներ, որոնք լուծումներ կհանդիսանան որոշակի խնդիրների համար:)

Բացատրեք, որ Նեփիի մարգարեությունը 2 Նեփի 27-ում այն խնդիրների մասին է, որոնք գոյություն կունենան մեր օրերում: Նա ուսուցանում էր, որ մարդիկ կսայթակեն հոգեպես իրենց ամբարշտության պատճառով, որ նրանք կտառապեն հոգևոր կուրությունից, և որ նրանք կմերժեն մարգարեներին: Նեփին նաև մարգարեացավ այն մասին, թե ինչ կանի Աստված՝ այդ խնդիրները լուծելու համար:

Մի քանի ուսանողի խնդրեք հերթով բարձրաձայն կարդալ 2 Նեփի 27.1–5: Դասարանին խնդրեք գտնել խոսքերը և արտահայտությունները, որոնք նկարագրում են վերջին օրերի որոշ խնդիրները: Մի քանի ուսանողի խնդրեք կիսվել իրենց գտած արտահայտություններով: Օգնելու համար ուսանողներին վերլուծել այդ արտահայտությունները, կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «հարբած անօրինությամբ»:

  • 2 Նեփի 27.3-ում վերջին օրերի որոշ մարդիկ նմանեցվում են սոված մարդու, որը երազում է ուտելու մասին, կամ ծարավ մարդու, որը երազում է խմելու մասին, սակայն արթնանում է և տեսնում, որ իր հոգին դատարկ է: Ի՞նչ մենք կարող ենք սովորել սրանից: (Երազում ուտելը կամ խմելը չի տալիս տևական բավարարվածություն և ոչինչ չի տալիս, քանի որ քաղցը կամ ծարավը մնում են երազից հետո: Նմանապես, նրանք, ովքեր «կռվում են Սիոնի դեմ» չեն ունենա տևական բավարարվածություն, ոչ էլ կհասնեն որևէ իմաստալից բանի:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «դուք փակել եք ձեր աչքերը» արտահայտությունը:

Օգնելու համար ուսանողներին գտնել ավետարանի ճշմարտությունները 2 Նեփի 27.1–5-ում, խնդրեք նրանց անփոփել այն, ինչ իրենք սովորեցին այդ հատվածներից: Նրանց պատասխանները գրեք գրատախտակին: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ վերջին օրերին շատ մարդիկ լցված կլինեն ամբարշտությամբ և կմերժեն մարգարեներին:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր իմանալ այդ մարգարեության և դրա իրականացման մասին:

2 Նեփի 27.6–23

Նեփին մարգարեանում է Մորմոնի Գրքի աշխարհ գալու մասին

Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ 2 Նեփի 27.6–7: Խնդրեք նրանց գտնել, թե ինչ է Տերը տալու որպես օգնություն մարդկանց՝ վերջին օրերին հոգևոր խնդիրները լուծելու համար:

  • Ի՞նչ է տալու Տերը:

  • Ի՞նչ է պարունակելու գիրքը:

  • Ձեր կարծիքով, ո՞ր գիրքն է նկարագրվում այս տողերում: (Օգնելու համար ուսանողներին պատասխանել այս հարցին, կարող եք առաջարկել, որ նրանք օգտվեն սուրբ գրությունների հղումներից 2 Նեփի 27.6-ում, էջատակի ծանուցում բ: Կարող եք նաև բացատրել, որ «նրանց, որոնք ննջել են» արտահայտությունը վերաբերում է մահացած մարգարեներին, ովքեր վարում էին հիշատակարանները, որոնք հետագայում դարձան Մորմոնի Գիրքը:)

Ցույց տվեք Մորմոնի Գիրքը: Բացատրեք, որ Տերը աշխարհին տալիս է այդ գիրքը՝ օգնելու համար շտկել վերջին օրերի խնդիրները և լույս պարգևել խավարած աշխարհին: Տերը հնադարյան մարդկանց հայտնել է Մորմոնի Գրքի աշխարհ գալու մանրամասները: Նեփին գրի է առել այդ մանրամասները 2 Նեփի 27-ում: Բացատրեք, որ նմանատիպ մարգարեություն կարելի է գտնել Եսայիա 29-ում: (Կարող եք բացատրել, որ որոշ մարդիկ հարցականի տակ էին դնում Մորմոնի Գիրքը, հարցնելով, թե ինչու Աստվածաշնչում այն չի նշվում: Նշեք, որ Եսայիա 29-ի մարգարեությունը ցույց է տալիս, որ Աստվածաշունչը իրականում վկայում է Մորմոնի Գրքի մասին:)

Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 27.12–14: Դասարանին խնդրեք գտնել, թե ում թույլ կտրվեր տեսնել գիրքը, ըստ Նեփիի խոսքերի:

  • Ովքե՞ր էին երեք վկաները, որոնց թույլ տրվեց տեսնել Մորմոնի Գիրքը՝ «Աստծո զորությամբ»: (Օլիվեր Քաուդերի, Դեյվիդ Վիթմեր և Մարտին Հարիս: Տես «Երեք վկաների վկայությունը», Մորմոնի Գիրք:)

Նշեք, որ Նեփին հիշատակում է «մի քանի» այլոց, որոնց նույնպես թույլ տրվեց տեսնել գիրքը:

  • Ձեր կարծիքով, ովքե՞ր էին այդ մյուս վկաները: (Կարող եք հիշեցնել ուսանողներին Մորմոնի Գրքի ութ լրացուցիչ վկաների մասին: Տես «Ութ վկաների վկայությունը», Մորմոնի Գիրք:)

Նշեք, որ 2 Նեփի 27.14 նշում է, որ Տերը «կհաստատի իր խոսքն այնքան շատ վկաների բերանով, որքան նրան բարի կթվա»:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Նեփին, ասելով, որ վկաները կհաստատեն Աստծո խոսքը: (Նրանք, ովքեր ստանում և ընդունում են Աստծո խոսքը Մորմոնի Գրքի միջոցով, կկիսվեն մյուսների հետ և կվկայեն դրա ճշմարտացիության մասին:)

  • Ովքե՞ր կարող են լինել այդ վկաները:

  • Օգնելու համար ուսանողներին հասկանալ, որ իրենց նույնպես կարող են լինել Մորմոնի Գրքի ճշմարտացիության վկաները, կարող եք նրանց հրավիրել գրել իրենց անունները 2 Նեփի 27.14-ի կողքին՝ լուսանցքում: Ինչպե՞ս կարող է Եկեղեցու յուրաքանչյուր անդամ, դուք այդ թվում, օգնել հաստատել Մորմոնի Գրքի մասին ճշմարտությունը:

  • Ե՞րբ եք կիսվել Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությամբ ուրիշների հետ:

Նախորդ դասերից մեկում, դուք, հնարավոր է, խրախուսել եք ուսանողներին կիսվել որևէ մեկի հետ Մորմոնի Գրքի մասին վկայությամբ: Եթե այդպես է, ապա ստուգեք, թե ինչպես է կատարվել այդ հանձնարարությունը, հրավիրելով մի քանի ուսանողի կիսվել իրենց կատարած գործերով: Խրախուսեք ուսանողներին շարունակել փնտրել հնարավորություններ Մորմոնի Գրքի մասին ուրիշների հետ իրենց վկայություններով կիսվելու համար, ներառյալ նրանց հետ, ովքեր այլ հավատքների են պատկանում:

Հետևյալ աղյուսակը արտագրեք գրատախտակին: (Ժամանակ խնայելու համար կարող եք անել դա դասը սկսելուց առաջ:)

Նեփիի մարգարեությունը այն մասին, թե ինչ կանի մարդը

Մարդու անունը

Մարգարեության իրականացումը

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.63–65

1-ին մարդ («չսովորեց»)

2 Նեփի 27.9, 15, 19

2-րդ մարդ («այլ»)

2 Նեփի 27.15, 17

3-րդ մարդ («սովորեց»)

2 Նեփի 27.15–18

Բաժանեք ուսանողներին զույգերի: Բացատրեք, որ յուրաքանչյուր զույգ կուսումնասիրի մի մարգարեություն Մորմոնի Գրքի աշխարհ գալու, ինչպես նաև այդ մարգարեության իրականացման մասին: Խնդրեք ուսանողներին արտագրել աղյուսակը իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերի մեջ կամ դասարանային տետրերի մեջ, և գրեք պատասխանները, օգտվելով տրված սուրբ գրությունների հղումներով: (Կարող եք բացատրել, որ գրեր բառը Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.63–65-ում, վերաբերում է գրառումներին, որոնք փորագրվել էին ոսկե թիթեղների վրա, որոնցից թարգմանվել է Մորմոնի Գիրքը:) Երբ ուսանողները ավարտեն, խնդրեք նրանց կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ:

  • Համաձայն 2 Նեփի 27.15-ի և Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.64-ի, ո՞վ է կրթված մարդը, ում Մարտին Հարիսը տարավ գրքի խոսքերը: (Չարլզ Էնթոն)

  • Ինչպե՞ս կարող է մեկն առանց կանոնավոր կրթության, ինչպես Ջոզեֆ Սմիթն էր, ավելի լավ համապատասխաներ Մորմոնի Գրքի թարգմանության համար, քան Չարլզ Էշթոնի նման գիտակ մի մարդ:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 27.20–21, փնտրելով ամեն տողում կրկնվող արտահայտությունը: («Ես ի վիճակի եմ անելու իմ սեփական գործը»:)

  • Ի՞նչ է նշանակում «Ես ի վիճակի եմ անելու իմ սեփական գործը» արտահայտությունը ձեզ համար:

  • Ինչպե՞ս է ավետարանի Վերականգնումը և Մորմոնի Գրքի աշխարհ գալը հավաստիացում ծառայում, որ Աստված ունակ է անելու Իր աշխատանքը:

  • Ի՞նչ սկզբունքներ են ուսուցանվում այդ տողերում: (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, շեշտեք, որ Մորմոնի Գրքի աշխարհ գալը մի եղանակ է, որով Աստված կկատարի Իր աշխատանքը վերջին օրերին:)

  • Ինչպե՞ս է այդ մարգարեության իրականացումը ամրացնում ձեր վկայությունը Մորմոնի Գրքի և դրա դերի մասին Տիրոջ Եկեղեցու Վերականգնման մեջ:

2 Նեփի 27.24–35

Նեփին մարգարեանում է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի և Մորմոնի Գրքի դրական ազդեցության մասին

Բարձրաձայն կարդացեք 2 Նեփի 27.24–26, մինչ ուսանողները կհետևեն իրենց սուրբ գրություններում:

  • Դուք լսե՞լ եք այս խոսքերը նախկինում: Եթե այո, որտե՞ղ: (Եթե ուսանողները դժվարանում են պատասխանել, բացատրեք, որ Տերը նմանատիպ խոսքեր է օգտագործել, երբ խոսել է Ջոզեֆ Սմիթի հետ Սուրբ Պուրակում; տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.19:)

Պահեք այն իրերից մեկը, որը ցուցադրել եք այս դասի սկզբին, և հիշեցրեք ուսանողներին, որ այն ստեղծվել է որոշակի խնդիր լուծելու համար:

  • 2 Նեփի 27.25-ում, ըստ Տիրոջ, ի՞նչ խնդիրներ գոյություն կունենան մարդկանց մեջ վերջին օրերին: (Կարող եք գրել ուսանողների պատասխանները գրատախտակին:)

Հիշեցրեք ուսանողներին վերջին օրերի հոգևոր այլ խնդիրների մասին, որոնք նշված են 2 Նեփի 27.5-ում: (Կարող եք ավելացնել գրատախտակի ցանկին ամբարշտություն, հոգևոր կուրություն և մարգարեներին մերժելը:)

  • Ինչպե՞ս են օգնել Մորմոնի Գիրքը և Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը լուծել այդ խնդիրները:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 27.29–30, 34–35, գտնելով, թե ինչ է Տերն ասել այն մասին, թե ինչպես վերականգնված ավետարանը և Մորմոնի Գիրքը կօրհնեն մարդկանց վերջին օրերին: Մի ուսանողի խնդրեք գրել այդ օրհնությունները գրատախտակին:

  • Համաձայն 2 Նեփի 27.29-ի Մորմոնի Գիրքը կօգնի, որ «կույրերի աչքերը տեսնեն մթությունից և խավարից»: Ձեր կարծիքով, ի՞նչ է սա նշանակում:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Մորմոնի Գիրքը և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը ուրախություն և հասկացողություն են բերում նրանց, ովքեր կուսումնասիրեն և կընդունեն դրանք:Ուսանողներին խրախուսեք գտնել իրենց խնդիրների լուծումները Մորմոնի Գրքում և կիսվել Մորմոնի Գրքի մասին իրենց վկայություններով մյուսների հետ:

Բացատրական և պատմական տեղեկություն

2 Նեփի 27.1–2: «Անօրինություն և ամեն ձևի պղծություններ»

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերն արտահայտել է իր մտահոգությունը լայն տարածում գտած բարոյալքման և հոգևոր վտանգի վերաբերյալ, որոնք շրջապատում են մեզ վերջին օրերին.

«Եկեղեցու կամ աշխարհի պատմության մեջ ես չգիտեմ որևէ ժամանակ, որը կարելի է համեմատել մեր ներկա պայմանների հետ: Սոդոմում և Գոմորում չկար ավելի մեծ անբարշտություն և անօրինություն, քան մեր շրջապատում է:

Անեծք, գռեհիկ և զրպարտող խոսքեր լսվում են ամենուրեք: Աննկարագրելի ամբարշտությունն ու կեղծարարությունը, որոնք թաքնված են եղել մութ տեղերում, այժմ բացեիբաց են տարածված, անգամ պահպանված օրենքով:

Սոդոմում և Գոմորում այդ ամենը տեղայնացված էր: Այժմ դրանք տարածված են աշխարհով մեկ և նաև մեր մեջ են» (“The One Pure Defense” [address to CES religious educators, Feb. 6, 2004], 4, si.lds.org):

2 Նեփի 27.10–11: «Գիրքը կնքված կլինի»

Երեց Նիլ Ա. Մաքսվելը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, խոսել է սուրբ գրությունների մասին, որ դեռ պետք է տրվեն.

«Դեռ շատ սուրբ գրություններ կտրվեն մեզ, ներառյալ Ենովքի գրվածքները (տես ՎևՈւ 107.57), Հովհաննես Առաքյալի բոլոր գրվածքները (տես Եթեր 4.16), Իսրայելի կորած ցեղերի հիշատակարանները (տես 2 Նեփի 29.13), և մոտավորապես Մորմոնի Գրքի թիթեղների երկու-երրորդը, որ կնքված են. «Եվ գալիս է օրը, երբ գրքի խոսքերը, որոնք կնքված էին, կկարդացվեն տների կտուրների վրա. և դրանք կկարդացվեն Քրիստոսի զորությամբ. և բոլոր բաները կբացահայտվեն մարդկանց զավակներին, որոնք երբևէ եղել են մարդկանց զավակների մեջ, և որոնք երբևէ կլինեն, նույնիսկ մինչև աշխարհի վերջը» (2 Նեփի 27.11): Այսօր մենք կրում ենք մեզ հետ չորսհատորանի հարմարավետ սուրբ գրությունները, բայց մի օր, քանզի էլ ավելի շատ սուրբ գրություններ կտրվեն, մենք կարիք կունենանք քշել գրքերով լցված փոքր կարմիր սայլակներ» (A Wonderful Flood of Light [1990], 18):

2 Նեփի 27.14: Վկաները կհաստատեն Տիրոջ խոսքը

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, կիսվել է Մորմոնի Գրքի իր անսասան վկայությամբ.

«Ես վկայում եմ, որ ոչ ոք չի կարող գալ լիարժեք հավատքի վերջին օրերում, … մինչև չընդունի աստվածային էությունը Մորմոնի Գրքի և Տեր Հիսուս Քրիստոսի, որի մասին այն վկայում է:…

…Ես Նեփիացիների մեջ չէի, երբ ամբոխը դիպչեց հարություն առած Տիրոջ վերքերին:… Սակայն իմ վկայությունը այդ հիշատակարանի և այն խաղաղության մասին, որ այն տալիս է մարդկային սրտին, կապող և անխախտ է, ինչպես նրանցը: Նրանց նման, ես հայտնում եմ իմ անունը աշխարհին, վկայելով աշխարհին այն մասին, ինչ ես տեսա: Եվ նրանց նման, ես չեմ ստում. Աստված վկա է դրան: [«Ութ վկաների վկայությունը», Մորմոնի Գիրք, շեշտադրումն ավելացված է:]

Ես խնդրում եմ, որ իմ վկայությունը Մորմոնի Գրքի և նրա մասին, ինչ այն ենթադրում է, որ տրվել է այսօր իմ երդման և կոչման ներքո, գրանցվի մարդկանց կողմից երկրի վրա և հրեշտակների կողմից երկնքում:… Ես ցանկանում եմ, որ լիովին հստակ լինի, երբ ես կանգնեմ Աստծո դատարանի առաջ, որ ես հայտարարեմ աշխարհին, առավել ուղղակի լեզվով, որ կարող եմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, որ այն ի հայտ է եկել այն ճանապարհով, որով ասել է Ջոզեֆը» (“Safety for the Soul,” Ensign կամ Liahona, Nov. 2009, 89–90):