Գրադարան
Դաս 24. 2 Նեփի 2 (Մաս 2)


Դաս 24

2 Նեփի 2 (Մաս 2)

Նախաբան

2 Նեփի 2 վերաբերյալ նախորդ դասը կենտրոնացած էր Ադամի ու Եվայի Անկման և Հիսուս Քրիստոսի Քավության վրա: Այս դասը կենտրոնանում է ազատ ընտրության վարդապետության վերաբերյալ Լեքիի ուսմունքների վրա, ներառյալ ճշմարտությունը, որ մենք ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք՝ Հիսուս Քրիստոսի միջոցով:

Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ուսուցանելու մեկը մյուսին: Նախքան դասը նախապատրաստեք թերթիկներ, որոնք պարունակում են այս դասի առաջադրանքները: Ծանոթացեք յուրաքանչյուր առաջադրանքին, որպեսզի դուք կարողանաք օգնել ուսանողներին, մինչ նրանք կպատրաստվեն ուսուցանելու համար:

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 2.11–18, 25–30

Լեքին ուսուցանում է ազատ ընտրության և մեր ընտրությունների հետևանքների մասին

Հակիրճ ձևով հիշեցրեք ուսանողներին, որ նախորդ դասի ընթացքում նրանք ուսումնասիրել են 2 Նեփի 2 Լեքիի ուսմունքները Ադամի ու Եվայի Անկման և Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունների վերաբերյալ: Ադամի ու Եվայի ընտրությունը մեզ թույլ տվեց գալ աշխարհ (տես 2 Նեփի 2.25), որտեղ մենք ունենում ենք վիշտ, ցավ և մահ: Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսը ազատում է մեզ Անկումից և փրկություն է առաջարկում մեր մեղքերից (տես 2 Նեփի 2.26): Քավության շնորհիվ մենք ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք կամ գերություն և մահ (տես 2 Նեփի 2.27):

Բացատրեք, որ մինչ ուսանողները շարունակեն ուսումնասիրել 2 Նեփի 2 այս դասի ընթացքում, նրանք հնարավորություն կունենան մեկը մյուսին սովորեցնել ազատ ընտրության սկզբունքները, որոնք Լեքին ուսուցանեց իր որդի Հակոբին: Ուսանողներին բաժանեք չորս խմբի: Յուրաքանչյուր խմբի տվեք հետևյալ առաջադրանքներից մեկը, որ օգնեք նրանց ուսուցանել (նախքան դասը պատրաստեք թերթիկներ, որոնք պարունակում են այս առաջադրանքները): Եթե դասարանում կան չորսից քիչ աշակերտներ, յուրաքանչյուր ուսանողի տվեք մեկական առաջադրանք և մնացած առաջադրանքներում պարունակվող նյութը ինքներդ ուսուցանեք:

Յուրաքանչյուր առաջադրանք բաղկացած է հինգ կետերից: Խրախուսեք բոլոր ուսանողներին մասնակցել՝ համոզվելով, որ յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր անձնավորություն առաջադրանք է ստանում: Հինգից ավելի ուսանող ունեցող խմբերում ուսանողները կարող են կիսվել հանձնարարությամբ: Հինգից քիչ ուսանող ունեցող խմբերում որոշ անհատներ պետք է կատարեն մեկից ավելի հանձնարարություններ: Տեղեկացրեք ուսանողներին, որ պատրաստվելու համար նրանք կունենան մոտավորապես երեք րոպե և որ յուրաքանչյուր խումբ ուսուցանելու համար կունենա մոտավորապես հինգ րոպե:

Խումբ 1. Աստված ստեղծել է մեզ, որ գործենք

  1. Դասարանին մի քար ցուցադրեք: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 2.14: Նախքան նրա կարդալը դասարանին խնդրեք փնտրել Լեքիի նկարագրությունը երկու տեսակի բաների վերաբերյալ, որոնք Աստված ստեղծել է երկինքներում և երկրի վրա: («Բաներ՝ գործելու, և բաներ՝ ներգործվելու»:) Հարցրեք. Ի՞նչ առնչություն ունի այս հատվածը մեր և քարի հետ: (Մենք ստեղծվել ենք գործելու համար, մինչդեռ քարը ստեղծված է, որ ներգործվի: Քարը, ինչպես այլ բազմաթիվ ստեղծագործություններ, չեն կարող ինքնուրույն գործել:)

  2. Խնդրեք մի ուսանողի կարդալ 2 Նեփի 2.16 առաջին նախադասությունը: Դասարանին հարցրեք. Երկնային Հոր փրկության ծրագրում, ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք ինքնուրույն գործենք: Ուսանողների պատասխանները լսելուց հետո հարցրեք. Ինչպե՞ս ենք մենք երբեմն սպասում, որ ներգործվենք ինքնուրույն գործելու փոխարեն:

  3. Գրատախտակին գրեք ՎևՈՒ 58.26–28: Հրավիրեք դասարանին անդրադառնալ այս հատվածին: Առաջնորդեք նրանց այն միասին բարձրաձայն կարդալիս:

  4. Հարցրեք. Ի՞նչ կարող ենք մենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 58.26–28 ինքնուրույն գործելու մասին: Ինչպե՞ս մենք կարող ենք ձգտել լինել ջերմեռանդորեն ներգրավված բազում արդար գործեր կատարելու մեջ: Ե՞րբ եք դուք տեսել, որ ձեր ջանասիրությունը առաջ բերի շատ արդարություն: (Մեկ կամ երկու ուսանողների պատասխանելուց հետո դուք նույնպես կարող եք կիսվել փորձառությամբ:)

  5. Կիսվեք ձեր վկայությամբ ինքնուրույն գործելու և բազում արդար գործեր կատարելու ձգտում ունենալու կարևորության վերաբերյալ:

Խումբ 2. Բարի հրապուրանք և չար հրապուրանք

  1. Հրավիրեք մի ուսանողի կարդալ 2 Նեփի 2.16 երկրորդ նախադասությունը: Հարցրեք դասարանին. Ի՞նչ է նշանակում հրապուրել բառը: (Հրավիրել, համոզել կամ գրավել:)

  2. Հարցրեք դասարանին. Ի՞նչ եղանակներով է Երկնային Հայրը հրապուրում մեզ անել բարին: (Ուսանողները կարող են նշել Սուրբ Հոգու հուշումները, պատվիրաններին հնազանդվելու համար տրված խոստումները և վերջին օրերի մարգարեների ուսմունքները:)

  3. Բարձրաձայն կարդացեք 2 Նեփի 2.17–18, և հրավիրեք ուսանողներին հետևել իրենց սուրբ գրություններում: Խնդրեք նրանց ներկայացնել, թե ինչ է դևը փնտրում մեզ բոլորիս համար: (Նա ցանկանում է, որ մենք լինենք թշվառ:)

  4. Հարցրեք. Ինչպե՞ս կարող եք դուք իմանալ, թե որ հրապուրանքներն են գալիս Աստծուց և որոնք են գալիս դևից: (Որպես այս քննարկման մի մաս, դուք կարող եք անդրադառնալ Մորոնի 7.16–17:) Դասարանի պատասխանները լսելուց հետո հարցրեք. Ի՞նչ օրինակներ կարող եք բերել բաների վերաբերյալ, որոնք հրապուրում են մարդկանց չարիք գործել և առաջնորդում են դեպի թշվառություն:

  5. Կիսվեք ձեր վկայությամբ Աստծո հրապուրանքների մասին, որոնք տանում են դեպի բարին ու երջանկությունը և դևի հրապուրանքների մասին, որոնք տանում են դեպի չարն ու թշվառություն: Որպես ձեր վկայության մի մաս, դուք կարող եք կիսվել փորձառությամբ, որպեսզի ցույց տաք, թե ինչպես դուք գիտեք, որ սա ճիշտ է:

Խումբ 3. Մենք պատասխանատու ենք մեր ընտրությունների համար

  1. Հետևյալ մեջբերումը կարդացեք դասարանի համար.

    «Դուք ազատ եք ընտրելու և գործելու մեջ, սակայն դուք ազատ չեք ընտրելու ձեր արարքների հետևանքները: Հետևանքները կարող են անմիջապես չգալ, սակայն դրանք միշտ կհետևեն արարքներին» (True to the Faith: A Gospel Reference [2004], 12):

    Հարցրեք. Որո՞նք են հետևանքների որոշ օրինակները, որոնք միգուցե անմիջապես չգան, սակայն կարող են գալ: (Հնարավոր պատասխաններից է քաղցկեղը՝ որպես ծխելու արդյունք:)

  2. Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 2.26–27, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս հետագա հետևանքներն այն ընտրությունների, որոնք մենք կատարում ենք այժմ: Խնդրեք ուսանողներին զեկուցել, թե ինչ են իրենք գտել: (Պատասխանները կարող են ներառել «օրենքի պատժով՝ այն մեծ և վերջին օրը», «ազատություն», «հավերժական կյանք», «գերություն», «մահ» և «թշվառ»:) Պատասխանները գրեք գրատախտակին:

  3. Հարցրեք. Ձեր կարծիքով ինչո՞ւ է կարևոր, որ մենք հասկանանք մեր ընտրությունների հետևանքները այս կյանքում: Ուսանողների պատասխանները լսելուց հետո հարցրեք. Ինչպե՞ս կարող է այս հետևանքներն իմանալը դրդել մեզ կատարելու արդար ընտրություններ:

  4. Նշեք, որ 2 Նեփի 2.27 Լեքին ասում է, որ մենք «ազատ ենք ընտրելու ազատություն»: Հարցրեք. Ձեր փորձից ելնելով՝ ինչպե՞ս են արդար ընտրությունները օգնում մեզ ազատ մնալ, որ ընտրենք: Կարո՞ղ եք առաջարկել սրա վերաբերյալ օրինակներ: (Պատրաստ եղեք կիսվելու ձեր սեփական օրինակով:)

  5. Կիսվեք ձեր վկայությամբ, որ մենք պատասխանատու ենք Աստծո առաջ մեր ընտրությունների համար և որ հետևանքները միշտ հետևում են մեր ընտրություններին:

Խումբ 4. Ընտրել բարի բաժինը

  1. Թող մի ուսանող բարձրաձայն կարդա 2 Նեփի 2.28: Խնդրեք դասարանին փնտրել չորս բաներ, որ Լեքին ցանկանում էր իր որդիների համար: Հատվածը կարդալուց հետո հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ նրանք գտան:

  2. Հարցրեք. Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք նայել մեծ Միջնորդին՝ Հիսուս Քրիստոսին, որը կօգնի մեզ կատարել արդար ընտրություններ:

  3. Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 2.29: Դասարանին հարցրեք. Ինչպե՞ս կարող են մեր ընտրությունները դևին զորություն տալ մեզ գերի վերցնելու համար: Որպես այս քննարկման մի մաս նշեք, որ Սատանայի շատ գայթակղությունների թիրախ են դառնում «մարմնի կամքը» կամ մեր ֆիզիկական ցանկությունները: Երբ մարդիկ տեղի են տալիս այս գայթակղություններին, նրանք կարող են կախվածություն ձեռք բերել վնասակար բաներից և սովորություններից: Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.

    «Առաջին փորձին, չնայած, որ այն կարող է աննշան լինել, կարող է հետևել կատաղի ոլորապտույտը: Փորձարկումից առաջ է գալիս սովորությունը: Սովորությունից առաջ է գալիս կախվածություն: Կախվածությունից առաջ է գալիս հակվածություն: Այն շատ դանդաղ ամուր կառչում է մեզանից: Սովորության ստրկացնող շղթաները չափազանց փոքր են զգալու համար, մինչև որ դրանք չափազանց ամուր են դառնում կոտրելու համար: … Հակվածությունը զրկում է մեզ ընտրելու հետագա ազատությունից» (“Addiction or Freedom,” Ensign, Nov. 1988, 6–7):

    Կիսվեք ձեր վկայությամբ, որ արդարությունը տանում է դեպի ազատություն վնասակար սովորություններից և հակումներից:

  4. Դասարանի համար կարդացեք 2 Նեփի 2.30: Մինչ նրանք հետևում են, հրավիրեք նրանց կենտոնանալ այս բառերի վրա. «Ես ընտրեցի բարի բաժինը»: Հարցրեք. Ի՞նչ է այս նախադասությունը սովորեցնում Լեքիի մասին:

  5. Ուսանողներին խնդրեք խորհել հետևյալ հարցերի շուրջ. Ո՞ւմ գիտեք դուք, որ Լեքիի նման «ընտրել է բարի բաժինը»: Ի՞նչ եղանակներով դուք կցանկանաք հետևել այս անձնավորության օրինակին: Ուսանողներին խորհելու համար բավականաչափ ժամանակ տալուց հետո խնդրեք մեկին կամ երկուսին կիսվել իրենց մտքերով: Այնուհետև կիսվեք ձեր սեփական մտքերով:

Նշում ուսուցչի համար. Որպես վերջաբան հրավիրեք ուսանողներին խորհել, թե նրանց ընտրությունները տանում են իրենց դեպի ազատություն և հավերժական կյանք, թե դեպի գերություն, հոգևոր մահ և թշվառություն: Վստահեցրեք ուսանողներին, որ ցանկացած վատ ընտրություն, որը նրանք արդեն իսկ կատարել են, կարող է հաղթահարվել Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով և ապաշխարությամբ: Վկայեք Փրկչի, Նրա Քավության և մեզ ամրացնելու Նրա կարողության մասին, երբ մենք ջանում ենք կատարել ընտրություններ, որոնք կտանեն դեպի երջանկություն և հավերժական կյանք:

սերտման սուրբ գրությունՍերտման սուրբ գրություն. 2 Նեփի 2.27

Որպեսզի օգնեք ուսանողներին անգիր սովորել 2 Նեփի 2.27, գրատախտակին գրեք յուրաքանչյուր բառի առաջին տառը հետևյալ կերպ. Ու, մ ա ե՝ ը մ. և բ բ, ո ա ե մ, տ ե ն: Ե ն ա ե՝ ը ա և հ կ, բ մ մ Մ մ, կ ը գ և մ, ը դ գ և զ. ք ն ջ է, ո բ մ լ թ, ի ի: (Դուք կարող եք նաև քաջալերել ուսանողներին ընդգծել այս հատվածը առանձնակի ձևով, որպեսզի նրանք կարողանան արագ գտնել այն):

Թող ուսանողները միասին անգիր ասեն 2 Նեփի 2.27 (անհրաժեշտության դեպքում օգտվելով իրենց սուրբ գրություններից), մինչև որ նրանք կկարողանան անգիր ասել ամբողջ հատվածը՝ որպես օգնություն օգտագործելով միայն առաջին տառերը: Այնուհետև ջնջեք տառերից մի քանիսը և թող նրանք նորից միասին կրկնեն սուրբ գրությունը: Շարունակեք այս գործընթացն այնքան ժամանակ, մինչև բոլոր տառերը կջնջվեն և դասարանը կկարողանա անգիր ասել ամբողջ հատվածը: Որպես այս վարժության մի մաս դուք կարող եք կիսվել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ մտքով. «Մտապահված սուրբ գրությունը դառնում է հավերժական ընկեր, որի զորությունը չի պակասում ժամանակի ընթացքում» («Սուրբ գրության զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 6):

Նշում. Դուք կարող եք ժամանակ ունենալ օգտագործելու այս վարժությունը այս դասի որոշակի ժամանակահատվածում: Եթե դուք ժամանակ չունեք, խորհեք մեկ այլ դասի ժամանակ այն օգտագործելու մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

2 Նեփի 2.29: «Մարմնի կամքի ու չարության, որը նրանում է»

Այս հատվածը չի նշանակում, որ մեր մարմինները չար են: Այլ այն նկարագրում է մեր ընկած վիճակին բնորոշ մի գիծ: Հավատքին հավատրիմ գրքույկում կա այս բացատրությունը. «Այս ընկած իրավիճակում մենք հակամարտության ենք հանդիպում ինքներս մեր մեջ: Մենք Աստծո հոգևոր զավակներն ենք` ունենալով ներուժ լինելու «հաղորդակից աստվածային բնությանը» (Բ Պետրոս Ա.4): Այնուամենայնիվ, «մենք [Աստծո] առաջ անարժան ենք. անկման պատճառով մեր էությունները շարունակ չար են դարձել» (Եթեր 3.2): Մենք պետք է շարունակաբար ձգտենք հաղթահարել անարդար հետաքրքրություններն ու ցանկությունները» (True to the Faith: A Gospel Reference [2004], 57)։