Դաս 49
Ենովս
Նախաբան
Իր հոր խոսքերին անդրադառնալուց հետո Ենովսը աղոթեց և ներում ստացավ իր մեղքերից: Նա այնուհետև աղոթեց նեփիացիների և լամանացիների հոգևոր բարօրության համար և իր կյանքն անցկացրեց նրանց փրկության համար աշխատելով:
Ուսուցանման առաջարկներ
Ենովս 1.1–8
Իր հոր խոսքերին անդրադառնալուց հետո Ենովսն աղոթում է և ներում է ստանում իր մեղքերից
Գրատախտակին գրեք Իմ հոգին քաղցում էր բառերը: Հրավիրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ իրենք շատ քաղցած էին:
-
Որո՞նք են այն բառերը, որոնք դուք կօգտագործեք, որ նկարագրեք, թե ինչ եք զգում, երբ քաղցած եք: (Ուսանողները կարող են քաղցի զգացումը նկարագրել որպես դատարկություն, ցավ, թուլություն և ուտելու ցանկություն:)
-
Ի՞նչ կարող է մարդ ի նկատի ունենալ «իմ հոգին քաղցում էր» արտահայտությամբ: (Հոգևոր դատարկության, ցավի կամ թուլության զգացողություն կամ հոգևորապես լցվելու ցանկություն:)
Հրավիրեք ուսանողներին մտածել այն ժամանակի մասին, երբ նրանց հոգիները քաղցում էին: Բացատրեք, որ այսօր նրանք կուսումնասիրեն մի մարդու փորձառությունը, ում հոգին քաղցում էր: Ցուցադրեք Ենովսն աղոթում է նկարը (62604; Gospel Art Book [2009], no. 72):
-
Դուք ի՞նչ գիտեք նկարի վրա պատկերված մարդու մասին: (Եթե ուսանողները վստահ չեն, բացատրեք, որ սա Ենովսի նկարն է, ով Լեքիի և Սարիայի թոռն է և Հակոբի որդին: Նրան հանձնվեցին փոքր թիթեղները իր հոր մահից կարճ ժամանակ անց [տես Հակոբ 7.27]:)
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ենովս 1.1, 3: Դասարանին խնդրեք փնտրել, թե ինչ ազդեցություն է ունեցել Հակոբը Ենովսի վրա: Հրավիրեք մի քանի ուսանողների ասել դասարանին, թե ինչ են գտել:
Գրատախտակին գրեք հետևյալ ցանկը: (Ժամանակ խնայելու համար դուք կարող եք նախքան դասը սկսելը ցանկը գրել գրատախտակին:) Ցանկը նախատեսված է ուսանողների խմբերին օգնելու համար կենտրոնանալ Ենովսի փորձառության տարբեր մանրամասների վրա, երբ նրանք ուսումնասիրեն Ենովս 1.2–8:
Ի՞նչ էր ցանկանում Ենովսը |
Ի՞նչ արեց Ենովսը |
Ենովսի գործողությունների արդյունքները |
---|---|---|
Բացատրեք, որ երբ Ենովսը սովորեցրեց իր հոր ուսմունքների մասին, նա ունեցավ հոգևոր զգացողություններ, որ առաջնորդեցին նրան անել որոշակի բաներ, որոնք իրենց հերթին առաջ բերեցին որոշակի արդյունքներ իր կյանքում:
Դասարանը բաժանեք երեք խմբի: Բարձրաձայն կարդացեք Ենովս 1.2–8: Մինչ դուք կարդաք, թող առաջին խումբը փնտրի արտահայտություններ, որոնք ցույց են տալիս Ենովսի ցանկությունները: Հրավիրեք երկրորդ խմբին փնտրել, թե ինչ արեց Ենովսը: Խնդրեք երրորդ խմբին փնտրել Ենովսի ցանկությունների և արարքների արդյունքները: (Նշեք, որ ցուցակում գտնվող հատվածները պարունակում են յուրաքանչյուր խմբի հանձնարարությունների վերաբերյալ տեղեկություններ:)
Ենովս 1.2–8-ը կարդալուց հետո հրավիրեք առաջին խմբի ուսանողներին զեկուցել արտահայտությունները, որոնք նրանք գտել են Ենովսի ցանկությունների վերաբերյալ: Երբ ուսանողները նշեն այս արտահայտությունները, թող նրանք գրատախտակին գրեն դրանք: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել այս արտահայտություններն իրենց սուրբ գրություններում: Ուսանողները կարող են նշել արտահայտություններ, ինչպիսին են՝ «իմ մեղքերի թողությունը», «հավերժական կյանք» և «սրբերի ուրախությունը»:
Առաջին սյունակը լրացնելուց հետո հրավիրեք դասարանին աչքի անցկացնել Ենովս 1.4-ի սկիզբը: Թող նրանք ներկայացնեն, թե ինչ զգաց Ենովսը իր հոր հետևյալ խոսքերի շուրջ՝ «հավերժական կյանքի և սրբերի ուրախության մասին, խորը ընկղմվել էին [իր] սրտում» (Ենովս 1.3): Ուսանողները պետք է նշեն «և իմ հոգին քաղցում էր» արտահայտությունը: (Դուք կարող եք խրախուսել ուսանողներին սուրբ գրություններում նշել այս արտահայտությունը:)
-
Ինչպե՞ս կարող է հավերժական կյանքի և Սրբերի ուրախության վերաբերյալ մարգարեի ուսմունքներին անդրդառնալը դրդել մարդկանց քաղցել: (Դա կարող է օգնել անհատին ցանկանալ արժանի լինել Տիրոջ հետ լինելուն և ցանկանալ երջանկություն, որն առաջ է գալիս ավետարանով ապրելուց:)
Նշեք, որ Ենովսը նույնպես ցանկանում էր թողություն իր մեղքերին: Բացատրեք, որ «իմ հոգին քաղցում էր» արտահայտությունը կարող է լինել հոգու դատարկության զգացում, որը մեղքի հետևանք է: Դա նաև կարող է ցույց տալ Տիրոջը մոտ լինելու և Նրանից սովորելու անհատի փափագը:
-
Ինչո՞ւ է մեղքը դրդում, որ մենք մեզ զգանք հոգեպես դատարկ: (Մեղքի պատճառով Սուրբ Հոգին հեռանում է մեզանից և մենք մեզ Տիրոջից հեռու ենք զգում:)
Որպեսզի օգնեք ուսանողներին Ենովսի փորձառությունը կապել իրենց հետ, խնդրեք նրանց լուռ խորհել, թե արդյոք իրենք ունեցել են հոգևոր քաղցի որոշ նմանատիպ զգացողություններ, որոնք նկարագրել է Ենովսը:
Որպեսզի օգնեք դասարանին տեսնել, թե ինչ արեց Ենովսը իր հոգու քաղցը բավարարելու համար, հրավիրեք երկրորդ խմբի ուսանողներին զեկուցել իրենց գտածը և գրառել իրենց պատասխանները գրատախտակի վրա: Պատասխանները պետք է ներառեն հետևյալը. «գոտեմարտ … Աստծո առաջ», «աղաղակեցի առ նա՝ զորեղ աղոթքով» և «Քրիստոսի հանդեպ հավատք [գործադրել]»:
-
Ինչպե՞ս կարող է «գոտեմարտ … Աստծո առաջ» արտահայտությունը նկարագրել մեղքերի թողություն ստանալու անհատի ջանքերը : (Նշեք, որ Ենովսը չի գոտեմարտել Աստծո հետ, այլ Աստծո առաջ՝ աղոթքով: Այս գոտեմարտը ցույց է տալիս Ենովսի ջանքերը, որ ցույց տա Երկնային Հորը իր անկեղծ ցանկությունները և ապաշխարելու ցանկությունը՝ կատարելով անհրաժեշտ փոփոխություններ իր կյանքում:) Ինչո՞ւ է գոտեմարտելը լավ բառ ապաշխարելու մեր ջանքերը նկարագրելու համար:
-
Ենովս 1.4-ում ի՞նչ փաստարկ եք դուք տեսնում, որ Ենովսն անկեղծ էր, երբ նա փնտրում էր թողություն իր մեղքերից: (Դուք կարող եք օգնել ուսանողներին հասկանալ, որ աղաչանք նշանակում է խոնարհաբար և մեծ ցանկությամբ խնդրել:)
-
Ինչպե՞ս մենք կարող ենք ցույց տալ մեր անկեղծությունը, երբ փնտրում ենք Տիրոջ ներողամտությունը: (Դուք կարող եք նշել, որ մեր աղոթքները կարիք չունեն լինելու այնքան երկար, որքան Ենովսինն էին, սակայն դրանք պետք է լինեն անկեղծ:)
Որպեսզի օգնեք դասարանին տեսնել Ենովսի արարքների արդյունքները, հրավիրեք երրորդ խմբի ուսանողներին զեկուցել իրենց գտածները և գրել իրենց պատասխանները գրատախտակին: Պատասխանները պետք է ներառեն «քո մեղքերը ներված են քեզ», «իմ հանցանքը սրբվեց» և «քո հավատքը քեզ ողջ դարձրեց» արտահայտությունները: (Դուք կարող եք բացատրել, որ ողջ դարձվել նշանակում է բժշկվել կամ մաքրվել մեղքից:)
-
Համաձայն Ենովս 1.7–8-ի, ի՞նչը հնարավորություն տվեց Ենովսին ներվել և ողջ դարձվել: (Հիսուս Քրիստոսի հանդեպ նրա հավատքը:)
-
Ի՞նչ դասեր մենք կարող ենք քաղել Ենովսից մեր մեղքերին թողություն ստանալու գործընթացի մասին: (Ուսանողների նշած ճշմարտություններին ի լրացում համոզվեք, որ նրանք հասկանում են, որ երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոսը, մեր մեղքերը կարող են ներվել և մենք կարող են ողջ դարձվել:) Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելը կարևոր մեզ համար, որ ստանանք այս օրհնությունները: (Հիսուս Քրիստոսը քավեց մեր մեղքերը: Միայն Նրա Քավության շնորհիվ է, որ մենք կարող ենք ողջ դարձվել:)
-
Համաձայն Ենովս 1.5–6, ինչպե՞ս Ենովսն իմացավ, որ ներվել էր: (Դուք կարող եք նշել, որ Ենովս 1.5-ում նշված ձայնը եկել էր Ենովսի մտքի մեջ [տես Ենովս 1.10]:)
-
Ինչպե՞ս դուք կարող եք իմանալ, որ ձեր մեղքերը ներվել են ձեզ:
Որպես վերևում տրված վերջին հարցի քննարկման մաս, կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը.
«Երբ մենք անկեղծորեն ապաշխարենք, Քրիստոսը կվերցնի մեր մեղքերի համար զգացած մեղավորության ծանրությունը: Մենք ինքներս կիմանանք, որ մենք ներվել ենք և մաքրվել: Սուրբ Հոգին կհաստատի սա մեզ: Նա է Մաքրագործողը: Ներման ոչ մի այլ վկայություն չի կարող ավելի մեծ լինել» (”Point of Safe Return,” Ensign կամ Liahona, May 2007, 101):
-
Ինչո՞ւ է օգտակար իմանալը, որ Քրիստոսը կվերցնի մեր մեղքերի բեռը այն բանից հետո, երբ մենք անկեղծորեն ապաշխարենք:
Խնդրեք ուսանողներին լուռ մտածել հետևյալ հարցերի շուրջ.
-
Ե՞րբ եք դուք զգացել, որ Տերը ներել է ձեր մեղքերը:
-
Ինչպե՞ս եք դուք հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոսի Քավությունը:
-
Ինչպե՞ս եք դուք իմացել, որ դուք ներված եք:
-
Դուք վերջերս զգացե՞լ եք Տիրոջ ներողամտությունը:
Վկայեք, որ մենք կներվենք, երբ հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը և անկեղծորեն ապաշխարենք մեր մեղքերից: Փրկչի շնորհիվ մեր մեղքի զգացումը կարող է մաքրվել և մենք կարող ենք ողջ դառնալ:
Ենովս 1.9–27
Ենովսն աղոթում է նեփիացիների և լամանացիների հոգևոր բարօրության համար, և նա ջանասիրաբար աշխատում է նրանց փրկության համար
Գրատախտակին գծեք հետևյալ գծապատկերը: Բացատրեք, որ իր համար աղոթելուց հետո Ենովսը ընդլայնեց իր աղոթքը՝ ներառելով խնդրանքներ ուրիշների բարօրության համար: Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով: Հրավիրեք յուրաքանչյուր զույգ ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ Ենովս 1.9–14: Խնդրեք նրանց ներկայացնել երկու խումբ մարդկանց, ում համար Ենովսն աղոթեց և յուրաքանչյուր դեպքում՝ ինչի համար աղոթեց: Երբ ուսանողները զեկուցեն իրենց սովորածը, գծապատկերի հարցական նշանների փոխարեն գրեք Նեփիացիներ և Լամանացիներ բառերը:
-
Համաձայն Ենովս 1.14-ի, ինչպե՞ս էին լամանացիները տրամադրված նեփիացիների հանդեպ:
-
Ի՞նչ ենք մենք սովորում Ենովսի մասին լամանացիների համար նրա աղոթքից:
Կարդացեք Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ խոսքերը: Խնդրեք ուսանողներին լսել, թե ինչ առնչություն այն ունի Ենովսի փորձառության հետ.
«Ցանկացած պահի, երբ մենք մեր կյանքում զգում ենք Քավության օրհնությունները, մենք չենք կարող զսպել մեր մտահոգությունը մեր եղբայրների բարօրության համար: …
Մարդու դարձի գալու մեծ վկա է հանդիսանում ավետարանով ուրիշների հետ կիսվելու նրա ցանկությունը» (The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams [1997], 248–49):
-
Ի՞նչ առնչություն ունի սա Ենովսի փորձառության հետ: (Ենովսը ցույց է տալիս, որ երբ մենք փորձառություն ունենանք Հիսուս Քրիստոսի Քավության հետ կապված, մենք ցանկություն կզգանք օգնելու ուրիշներին ստանալ փրկություն: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին գրել այս սկզբունքները իրենց սուրբ գրություններում:)
Խնդրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Ենովս 1.12, 15–20, փնտրելով, թե ինչ ցուցադրեց Ենովսը աղոթքի, հավատքի և ջանասիրության միջև եղած կապի մասին:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հավատքով աղոթելը:
-
Համաձայն Ենովս 1.12, 19–20-ի, ինչպե՞ս էր Ենովսը ջանասիրություն ցուցաբերում իր աղոթքի ընթացքում և աղոթքից հետո:
-
Ի՞նչ կարող ենք մենք սովորել աղոթքի մասին Ենովսի օրինակից: (Ուսանողները պետք է կարողանան տեսնել, որ Տերը պատասխանում է մեր աղոթքներին համաձայն մեր հավատքի և ջանասիրության:)
Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել այն ուղիների մասին, որոնցով նրանք կարող են հետևել Ենովսի օրինակին, գրեք հետևյալ նախադասությունները գրատախտակին կամ թերթիկների վրա և բաժանեք: Հրավիրեք ուսանողներին ընտրել մեկ նախադասություն և պատասխանել դրան իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
Այն բանից հետո, երբ ուսանողներն ավարտեն գրելը, խնդրեք մի ուսանողի կարդալ Ենովս 1.26–27: Հրավիրեք դասարանին փնտրել ուրախության նշաններ, որոնք Ենովսն ունեցավ իր ջանքերի շնորհիվ: Այն բանից հետո, երբ ուսանողները զեկուցեն իրենց գտածը, խրախուսեք նրանց իրականացնել այն, ինչ իրենք գրել են իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Վկայեք, որ երբ մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը, մենք կարող ենք ներման և ուրախության փորձառություն ունենալ, և կմեծանան ուրիշներին դեպի Քրիստոս բերելու մեր ցանկությունները: