Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 3


Տնային ուսումնասիրության դաս

1 Նեփի 7–14 (Մաս 3)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որը ուսանողները սովորեցին, երբ ուսումնասիրեցին 1 Նեփի 7–14 (Մաս 3), նախատեսված չէ ուսուցանելու որպես ձեր դասի մի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա:

Օր 1 (1 Նեփի 7)

Երբ ուսանողները սովորեցին, թե ինչպես Լեքիի որդիները վերադարձան Երուսաղեմ, որ Իսմայելի ընտանիքին բերեն իրենց հետ խոստումի երկիր, նրանք սովորեցին, որ Տերը պատվիրում է մեզ ամուսնանալ և երեխաներ մեծացնել Իր համար և որ Աստված պատասխանում է աղոթքներին համաձայն մեր հավատքի:

Օր 2 (1 Նեփի 8)

Ուսանողները ուսումնասիրեցին կենաց ծառի Լեքիի տեսիլքը: Նրանք սովորեցին, որ Հիսուս Քրիստոսի մոտ գալը և Նրա Քավությունից ճաշակելը բերում է երջանկություն և ուրախություն: Կարդալով երազի մի քանի խումբ մարդկանց և նրանց հաջողությունների և անհաջողությունների մասին դեպի կենաց ծառը գնալիս և պտուղը ճաշակելիս, նրանք նաև սովորեցին հետևյալ սկզբունքները. Հպարտությունը, աշխարհիկ լինելը և գայթակղություններին տեղի տալը կարող է մեզ հեռու պահել Քավության օրհնությունները ստանալուց: Եթե մենք ամուր բռնենք Աստծո խոսքից, այն կօգնի մեզ հաղթահարել փորձությունները և աշխարհիկ ազդեցությունները: Աստծո խոսքից ամուր բռնելը օգնում է մեզ ավելի մոտենալ Տիրոջը և ստանալ Քավության օրհնությունները:

Օր 3 (1 Նեփի 10–11)

Ուսանողները իմացան, թե ինչ պատահեց, երբ Նեփին նույնպես փափագեց «տեսնել և լսել, և իմանալ» (1 Նեփի 10.17) այն բաները, որ տեսել էր իր հայրը: Նեփիի օրինակի միջոցով նրանք տեսան, որ Աստված հայտնում է ճշմարտություններ նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են Իրեն: Նեփին տեսիլք տեսավ, որը սովորեցնում էր մեր հանդեպ Աստծո սիրո մասին, որն արտահայտվեց Նրա Որդու պարգևի միջոցով: Ուսանողները հնարավորություն ունեցան գրի առնելու, թե ինչ է սա նշանակում իրենց համար:

Օր 4 (1 Նեփի 12–14)

Իր տեսիլքի մնացած մասում Նեփին տեսավ, թե ինչպես Տերը ուղի պատրաստեց Վերականգնման համար: Նա իմացավ, որ պարզ և արժեքավոր ճշմարտությունները կհեռացվեն Աստվածաշնչից, սակայն Մորմոնի Գիրքը և վերջին օրերի սուրբ գրությունները կվերականգնեն պարզ և արժեքավոր ճշմարտությունները, որոնք օգնում են մեզ իմանալ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և օգնում են մեզ գալ Նրա մոտ: Նեփին նաև տեսավ վերջին օրերը: Ուսանողները խորհել են այն սկզբունքի վերաբերյալ, որ եթե մենք արդար ենք ապրում և պահում ենք սուրբ ուխտերը, Աստծո զորությունը կօգնի մեզ հաղթել չարին:

Նախաբան

Այս շաբաթվա դասի առանցքը 1 Նեփի 8 Լեքիի տեսիլքն է: Երբ դուք ուսուցանեք այս դասը, շեշտեք ուրախությունը, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը կարող է բերել մեր կյանք և ինչպես մենք կարող ենք ունենալ Քավության օրհնությունները Աստծո խոսքով ապրելով: Ուսանողները այս դասի ընթացքում կօգտագործեն իրենց սուրբ գրությունները, ուսանողների համար նախատեսված ուսուցման ուղեցույցերը և սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերը:

Ուսուցանման առաջարկներ

1 Նեփի 7

Տերը պատվիրում է Լեքիի որդիներին վերադառնալ Երուսաղեմ՝ Իսմայելին և նրա ընտանիքին բերելու

Ցուցադրեք ամուսնացած զույգի և նրանց երեխաների մի նկար, հավանաբար ձեր իսկ ընտանիքի նկարը կամ այն ուսանողի, ում դուք հրավիրեք էիք բերել այն:

Հարցրեք ուսանողներին. Ինչո՞ւ են ընտանիքները կարևոր Աստծո ծրագրում մեր փրկության համար:

Հրավիրեք ուսանողներին վերանայել և ամփոփել 1 Նեփի 7.1–5: Հարցրեք, թե ինչ սկզբունքներ են նրանք սովորել այս հատվածներից: (Ուսանողները կարող են կիսվել մի քանի սկզբունքներով: Ուսանողների ձեռնարկում նշված սկզբունքն այն էր, որ Տերը պատվիրում է մեզ ամուսնանալ և երեխաներ մեծացնել Նրա համար:)

Առաջին օրվա իրենց դասում ուսանողներին հանձնարարվել էր խնդրել ծնողի, Եկեղեցու ղեկավարի կամ ուսուցչի առաջարկել երեք ուղիներ, որոնցով երիտասարդ մարդիկ այսօր կարող են նախապատրաստվել ամուսնանալուն և երեխաներ մեծացնելուն «Տիրոջ համար»: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են իրենք սովորել:

1 Նեփի 8

Լեքին տեսնում է կենաց ծառի տեսիլքը

Հիշեցրեք ուսանողներին, որ այն բանից հետո, երբ Նեփին ու իր եղբայրները բերեցին Իսմայելին ու նրա ընտանիքին անապատ, Լեքին երազ տեսավ: Մինչ մի ուսանող բարձրաձայն կկարդա 1 Նեփի 8.10–13, թող մեկ այլ ուսանող գրատախտակի կամ թղթի վրա նկարի այն, ինչ նկարագրում են հատվածները: Եթե կարծում եք, որ ձեր դասարանի համար ավելի նպատակահարմար կլինի, դուք կարող եք ցուցադրել Լեքիի Երազը նկարը (62620; Gospel Art Book [2009], no. 69) և թող ուսանողները ցույց տան հատվածներում նկարագրված զանազան կերպարներին:

Հարցրեք ուսանողներին. Լեքիի նկարագրածից ի՞նչն է ծառի պտուղը ձեր համար դարձնում հրապուրիչ:

Հիշեցրեք նրանց, որ ծառի պտուղը խորհրդանշում է «ամենամեծը Աստծո բոլոր պարգևներից» (1 Նեփի 15.36)՝ Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները: Եթե դուք ունեիք ուսանող, ով նկարել էր նկար, դուք կարող եք պիտակ կպցնել, ցույց տալով, թե ինչ է նկարում ներկայացնում պտուղը:

Հարցրեք ուսանողներին. Ի՞նչ կարող ենք մենք սովորել 1 Նեփի 8.10–13-ում Քավության օրհնությունները ստանալու վերաբերյալ: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր այն նկարագրելու համար, համոզվեք, որ հետևյալ սկզբունքը պարզ է. Հիսուս Քրիստոսի մոտ գալը և Նրա Քավությունը ճաշակելը բերում է երջանկություն և ուրախություն: Դուք կարող եք այս սկզբունքը գրել գրատախտակին:)

Երկրորդ օրվա դասում ուսանողներին խնդրել էիք պատասխանել «Ե՞րբ է Փրկչի Քավությունը երջանկություն և ուրախություն բերել ձեր կյանքում» հարցին: Հրավիրեք ուսանողներին անդրադառնալ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերին և մտքում կարդալ իրենց պատասխանները:

Որպեսզի օգնեք ուսանողներին իրար հետ կիսվել իմաստալից ճշմարտություններով և վկայություններով, խրախուսեք նրանցից մի քանիսին կարդալ կամ խոսել այն մասին, թե ինչ էին իրենք գրել: Դուք կարող եք նաև պատմել այն ժամանակների մասին, երբ Քավությունը երջանկություն և ուրախություն է բերել իրենց կյանքում:

Բացատրեք, որ Լեքիի տեսիլքը ոչ միայն սովորեցնում է, որ Քավությունը բերում է մեծ ուրախություն, այլ նաև թե մենք ինչ պետք է անենք, որ ստանանք Քավության օրհնությունները: Հրավիրեք ուսանողներին վերանայել 1 Նեփի 8.19–26 և նկարել Լեքիի տեսիլքի մյուս խորհրդանիշները, կամ թող նրանք ներկայացնեն Լեքիի Երազը նկարի մյուս խորհրդանիշները: Մինչ նրանք նկարեն կամ ներկայացնեն խորհրդանիշները, հրավիրեք նրանց բացատրել, թե տարբեր խորհրդանիշներ ինչ նշանակություն ունեն: (Եթե նրանք օգնության կարիք ունեն, խրախուսեք նրանց օգտագործել ցանկը, որը նրանք լրացրել են ուսանողների ուսուցման ուղեցույցում:)

Թող մի ուսանող բարձրաձայն կարդա 1 Նեփի 8.30: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.

  • Ո՞րն էր երկաթյա ձողի՝ Աստծո խոսքի դերը Լեքիի տեսիլքում:

  • Երբ դուք ուսումնասիրում էիք 1 Նեփի 8, ի՞նչ սովորեցիք Աստծո խոսքի կարևորության մասին:

  • 1 Նեփի 8.30 ո՞ր արտահայտությունն է նշում, թե մենք ինչ պետք է անենք, որ ստանանք Քավության օրհնությունները:

  • Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «առաջ մղվել [ձեր] ճանապարհով, անընդհատ ամուր բռնած երկաթյա ձողից»:

Գրատախտակին գրեք երկու այլ ավետարանի սկզբունքներ, որոնք նրանք ուսումնասիրել են ուսանողների ուսուցման ուղեցույցից. Եթե մենք ամուր բռնենք Աստծո խոսքից, դա կօգնի մեզ հաղթահարել փորձությունը և աշխարհիկ ազդեցությունները: Աստծո խոսքից ամուր բռնելը օգնում է մեզ ավելի մոտենալ Տիրոջը և ստանալ Քավության օրհնությունները:

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք միսիոներներ են և հնարավորություն ունեն վկայելու Աստծո խոսքը կարդալու և դրա սկզբունքներով ապրելու կարևորության մասին: Թող նրանք կիսվեն, թե ինչ կասեին՝ իրենց իսկ փորձից ելնելով: Խորհեք ձեր զգացմունքները կիսելու մասին սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի զորության վերաբերյալ, երբ դրանք օգնում են ձեզ ավելի մոտենալ Փրկչին:

1 Նեփի 10–14

Իր հավատքի ու ջանասիրության շնորհիվ Նեփին ստանում է անձնական հայտնություն իր հոր սովորեցրածի և շատ այլ բաների վերաբերյալ

Թող մի ուսանող բարձրաձայն կարդա 1 Նեփի 10.17, 19: Թող դասարանը ներկայացնեի օրհնությունները, որոնք գալիս են, երբ մենք ջանասիրաբար փնտրում ենք Տիրոջ առաջնորդությունը: Թող մեկ կամ երկու ուսանողներ կիսվեն, թե, իրենց կարծիքով, ինչ է նշանակում «ջանասիրաբար փնտրել»: (Օր 3 դասում նրանց խնդրել էին գրել, թե ինչ է սա նշանակում իրենց սուրբ գրությունների ուսուցման ուղեցույցում:)

Ամփոփեք 1 Նեփի 11–14՝ նշելով, որ Նեփին անձնական հայտնություն ստացավ, քանի որ նա ջանասիրաբար փնտրում էր Տիրոջը: Նա տեսավ Հիսուս Քրիստոսի ծառայությունը և Քավությունը (1 Նեփի 11), իր ժողովրդի հետագա կործանումը իրենց հպարտության և ամբարշտության պատճառով (1 Նեփի 12), խոստումի երկրի վաղ շրջանի հեթանոս գաղթականներին և պարզ ու արժեքավոր ճշմարտությունների վերականգնումը (1 Նեփի 13), և արդար մարդկանց պայքարը մեծ ու պիղծ եկեղեցու գործերի դեմ վերջին օրերում (1 Նեփի 14):

Նշում. Հետևյալ վարժությունը նախապատրաստելու համար դուք կարող եք վերանայել այս ձեռնարկի համապատասխան դասերը և ուսանողների ուսուցման ուղեցույցի այս բաժնի օր 4-ի նյութերը:

Ուսանողներին խնդրեք ընտրել 1 Նեփի 11–14 գլուխներից մեկը և անել հետևյալը: (Նրանք սա կարող են անել գրատախտակի կամ թերթիկների վրա:)

  • Գրեք ընտրված գլխի ամփոփումը:

  • Գրեք այդ գլխում ուսուցանված ավետարանի սկզբունքներից մեկը: (Նրանք կարող են օգտագործել ուսուցման ուղեցույցում նշված սկզբունքը կամ ներկայացնել իրենց իսկ ընտրածը:)

  • Գրեք, թե ինչպես է այդ սկզբունքը վերաբերվում մեզ այսօր:

Այն բանից հետո, երբ նրանց բավականաչափ ժամանակ կտրամադրվի նախապատրաստվելու համար, հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ են նրանք գրել: Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողի կիսվել իրենց վկայություններով այն սկզբունքների վերաբերյալ, որոնք նրանք սովորել են մինչ ուսումնասիրել են 1 Նեփի 7–14 այս շաբաթ:

Նախքան դասն ավարտելը հիշեցրեք հավաքել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերը և կատարել հանձնարարություններին:

Հաջորդ Մաս (1 Նեփի 15–19)

Հաջորդ մասում ուսանողները ավելի շատ կսովորեն Լեքիի ու նրա ժողովրդի փորձությունների մասին, մինչ նրանք շարունակում են իրենց ճամփորդությունը անապատում և նավարկում դեպի խոստումի երկիր: Պատկերացրեք նրանց զարմանքը, երբ նրանք արթնացան մի առավոտ և հայտնաբերեցին «զարմանալի վարպետության մի կլոր գունդ»՝ Լիահոնան: Ինչպե՞ս էր աշխատում Լիահոնան և ինչպե՞ս էր այն առաջնորդում նրանց: Ինչո՞ւ Նեփին հանդիմանեց իր եղբայրներին նավի վրա: Ինչպե՞ս Նեփին նկարագրեց խոստումի երկիրը: