Դաս 8
1 Նեփի 3–4
Նախաբան
Տերը պատվիրեց Լեքիին հետ ուղարկել իր որդիներին Երուսաղեմ, որպեսզի Լաբանից ձեռք բերեին արույրե թիթեղները: Լամանը և Լեմուելը չէին պատկերացնում, թե ինչպես կարող էին նրանք կատարել այդ պատվիրանը, սակայն Նեփին հավատում էր, որ Տերը ճանապարհ կպատրաստեր նրանց համար, որպեսզի նրանք իրականացնեն այն, ինչ Նա պահանջում էր: Չնայած, որ անընդհատ բախվում էր դժվարությունների, Նեփին հավատարմորեն շարունակում էր անել այն, ինչ Տերը ուզում էր, որ նա աներ: Դրա արդյունքում նա առաջնորդվեց Սուրբ Հոգով և հաջողությամբ ձեռք բերեց թիթեղները:
Ուսուցանման առաջարկներ
1 Նեփի 3.1–9, 19–20
Լեքիի որդիները վերադառնում են Երուսաղեմ արույրե թիթեղները ձեռք բերելու համար
Հետևյալ նախադասությունները գրեք գրատախտակին նախքան դասի սկսվելը: Խնդրեք ուսանողներին ընտրել այն նախադասությունը, որը լավագույնս նկարագրում է, թե ըստ իրենց, ինչպես է Տերը օգնում մեզ, երբ Նա պատվիրում է մեզ անել դժվար բաներ:
Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց ընտրած պատասխանով և պատճառաբանել, թե ինչու են դա ընտրել:
Բացատրեք, որ կան շատ ճանապարհներ, որոնցով Տերը կարող է օրհնել նրանց, ովքեր ձգտում են կատարել Իր պատվիրանները: Երբ ուսանողները ուսումնասիրեն 1 Նեփի 3–4 Նեփիի արձանագրությունները, հրավիրեք նրանց փնտրել այս սկզբունքի օրինակներ: Նաև քաջալերեք ուսանողներին նշել, թե ինչպես Նեփին ու նրա եղբայրները տարբեր ձևով արձագանքեցին դժվարություններին:
Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 3.1–9: Դասարանին հրավիրեք լսել և գտնել պատճառները, թե ինչու էր Նեփին կամենում անել այն, ինչ խնդրում էր նրա հայրը:
Լամանը և Լեմուելը զգացին, որ արույրե թիթեղների համար Երուսաղեմ վերադառնալը, «ինչ պահանջում է նրանցից [Լեքին], դժվար բան է» (1 Նեփի 3.5): Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ որոշ պատճառները, թե ինչու էին Լամանը և Լեմուելը այդպես զգում, դուք կարող եք նրանց հիշեցնել, որ նրանք արդեն իսկ երկար ճանապարհ էին անցել Երուսաղեմից:
-
Ձեր կարծիքով, ինչու՞ էր Նեփին պատրաստ առանց տրտնջալու անել այն, ինչ իր հայրը պատվիրում էր:
Հրավիրեք ուսանողներին ներկայացնել 1 Նեփի 3.7 հատվածի սկզբունքը «եթե-ապա» նախադասության տեսքով: Օրինակ, ուսանողները կարող են ասել, որ, եթե մենք փնտրենք անել այն, ինչ Տերն է պատվիրում, ապա Նա ճանապարհ կպատրաստի մեզ համար, որ մենք կատարենք դա: Նշեք, որ 1 Նեփի 3.7-ը սերտելու համար նախատեսված սուրբ գրություն է: Բացատրեք, որ ուսանողները տարվա ընթացքում պետք է կենտրոնանան սերտելու համար նախատեսված 25 սուրբ գրությունների հատվածների վրա (լրացուցիչ տեղեկությունների համար տես այս ձեռնարկի ցուցիչը): Սերտելու համար նախատեսված 25 սուրբ գրությունների հատվածները նշված են սեմինարիայի էջանշանի հակառակ կողմում: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին այնպես նշել սերտելու համար նախատեսված սուրբ գրությունների հատվածները, որ նրանք կարողանան հեշտությամբ գտնել հատվածների տեղը:
-
Ե՞րբ եք դուք զգացել, որ Տերը «ուղի է պատրաստել» ձեր համար Իր պատվիրաններից մեկը պահելու համար:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 3.3, 19–20: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել այն արտահայտությունների վրա, որոնք ասում են, թե ինչու էին արույրե թիթեղները այդքան արժեքավոր Լեքիի ընտանիքի և նրանց սերունդների համար: (Դուք կարող եք ուսանողներին խորհուրդ տալ, որ իրենց սուրբ գրություններում նշեն այս արտահայտությունները:) Այն բանից հետո, երբ ուսանողները կկիսվեն նրանով, ինչ իրենք գտել են, բացատրեք, որ արույրե թիթեղները արժեքավոր հնադարյան սուրբ գրություններ էին, որոնք պարունակում էին Հին Կտակարանի նույն գրություններից ու տեղեկություններից շատերը:
-
Ձեր կարծիքով, ինչու՞ էր արույրե թիթեղների բովանդակությունն այնքան կարևոր, որ այն ձեռք բերելու համար Նեփին ու նրա եղբայրները պետք է վերադառնային Երուսաղեմ:
-
Ի՞նչ են պարունակում սուրբ գրություններն այսօր, որ արժեքավոր է ձեր համար: Ինչու՞ է այն արժեքավոր ձեր համար:
1 Նեփի 3.10–31
Լաբանը գողանում է Լեքիի ունեցվածքը և փորձում է սպանել Նեփիին ու նրա եղբայրներին
Հրավիրեք դասարանի կեսին ուսումնասիրել արույրե թիթեղները ձեռք բերելու Նեփիի և նրա եղբայրների առաջին փորձը (տես 1 Նեփի 3.10–18): Հրավիրեք մյուս կեսին ուսումնասիրել երկրորդ փորձը (տես 1 Նեփի 3.21–31): Թող յուրաքանչյուր ուսանող ինքնուրույն աշխատի և պատասխանի հետևյալ հարցերին: Դուք կարող եք նրանց հանձնարարել, որ ավարտեն այս հանձնարարությունը իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում: Հարցերը գրեք գրատախտակին կամ յուրաքանչյուր ուսանողի համար պատրաստեք առանձին թերթիկներ այդ հարցերով:
-
Ովքե՞ր գնացին:
-
Ի՞նչ արեցին նրանք:
-
Ի՞նչ նրանք արեցին, երբ փորձը ձախողվեց:
-
Առաջին փորձը ուսումնասիրողների համար. Նեփին ու իր եղբայրները սկսեցին «չափազանց վշտանալ» այն բանից հետո, երբ նրանց չհաջողվեց ձեռք բերել արույրե թիթեղները (տես 1 Նեփի 3.14): Ինչպե՞ս էր Նեփիի արձագանքը այս ձախողմանը տարբեր իր եղբայրների արձագանքից: (Տես 1 Նեփի 3.15–16:)
Երկրորդ փորձը ուսումնասիրողների համար. Լամանը և Լեմուելը բարկացած էին Նեփիի վրա այն բանից հետո, երբ նրանց երկրորդ փորձը ձախողվեց: Նրանք ծեծեցին նրան և կոպիտ խոսքեր ասացին նրան: Նույնիսկ այն բանից հետո, երբ հրեշտակը խոստացավ նրանց, որ Տերը Լաբանին կհանձներ նրանց ձեռքը, նրանք շարունակեցին տրտնջալ և կասկածել, որ կկարողանային հաջողության հասնել: Ինչպե՞ս կարող էր Լամանի և Լեմուելի բարկությունը ազդել հրեշտակի խոստումին հավատալու նրանց կարողության վրա: Ինչպե՞ս են բարկությունը, վիճաբանությունը, տրտնջալը և անհավատությունը խոչընդոտ հանդիսանում մեզ համար՝ Աստծո ուղերձները հասկանալու հարցում: (Տես 1 Նեփի 3.28–31, 3 Նեփի 11.29:)
-
Ի՞նչ տպավորություններ դուք ստացաք ձեր ուսումնասիրած հատվածներից:
Պատասխանելու համար ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանիսին կիսվել իրենց պատասխաններով:
1 Նեփի 4.1–38
Նեփին ձեռք է բերում արույրե թիթեղները
Խնդրեք ուսանողներին ներկայացնել հարցերը, որոնք Լամանը և Լեմուելը տվեցին 1 Նեփի 3.31 հատվածում:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 4.1–3: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե Նեփին ինչպես է պատասխանում իր եղբայրների հարցերին:
-
Ի՞նչ առնչություն ուներ Մովսեսի պատմությունը Լամանի և Լեմուելի հարցերի հետ:
Եթե ուսանողներին օգնություն է անհրաժեշտ այս հարցին պատասխանելու համար, բացատրեք, որ Մովսեսը հանդիպեց նմանատիպ դժվարությունների, երբ նրան պատվիրվեց Եգիպտոսից դուրս բերել Իսրայելի զավակներին: Չնայած Մովսեսը շարունակ փորձում էր, նա չէր կարողանում համոզել Փարավոնին ազատել ժողովրդին ստրկությունից: Այնուամենայնիվ, Մովսեսը շարունակում էր անել այն, ինչ Տերը պատվիրել էր նրան, և Տերը ճանապարհ պատրաստեց նրա համար, որ ազատեր Իսրայելի զավակներին: Նեփին կիրառեց Մովսեսի օրինակը իր ընտանիքի պայմաններում: Նա վստահ էր, որ Աստված նաև ճանապարհ կպատրաստեր նրանց համար:
-
Ի՞նչ սկզբունք եք դուք սովորել իր եղբայրներին տված Նեփիի պատասխանից:
Չնայած ուսանողները կարող են մի փոքր այլ կերպ ձևակերպել իրենց պատասխանները, նրանք պետք է արտահայտեն, որ եթե մենք հավատարմորեն շարունակենք անել այն, ինչ Տերն է պահանջում, չնայած դժվարություններին, Նա ճանապարհ կպատրաստի մեր համար, որ կատարենք այն, ինչ Նա պատվիրում է: (Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակի վրա:)
Անդրադարձեք այն նախադասություններին, որոնք դուք գրել էիք գրատախտակին դասի սկզբում:
-
Այժմ, երբ դուք ուսումնասիրել եք Նեփիի օրինակը, ո՞ր նախադասությունն է ձեր կարծիքով ամենալավը ամփոփում այն սկզբունքը, որը դուք նոր ներկայացրեցիք:
Մինչ ուսանողները ուսումնասիրեն Նեփիի հիշատակարանի մնացած մասը, խրախուսեք նրանց փնտրել այս սկզբունքի հաստատումը Նեփիի հաստատակամության արդյունքներում:
Թող մի ուսանող բարձրաձայն կարդա 1 Նեփի 4.4–6: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն 1 Նեփի 4.6 իրենց սուրբ գրություններում:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերը կարող է ոգեշնչել մեզ անել մի բան առանց անմիջապես հայտնելու, թե ինչպես, երբ կամ ինչու մենք պետք է դա անենք: Նեփին իմացավ ինչպես, երբ և ինչու Տերը կօգներ իրեն միայն այն բանից հետո, երբ նա թույլ տվեց Սուրբ Հոգուն առաջնորդել իրեն, և այն բանից հետո, երբ նա որոշեց առաջ գնալ հավատքով:
Ասեք ուսանողներին, որ Նախագահ Հարոլդ Բ. Լին նկատել է, որ մենք հաճախ ցանկանում ենք տեսնել «վերջը սկզբից», կամ արդյունքը, նախքան մենք կհետևենք Տիրոջ նշած ուղուն: Նա խորհուրդ է տվել.
«Դուք պետք է սովորեք քայլել մի փոքր լույսի ներքո, և գուցե մի քանի քայլ անեք խավարի մեջ [անիմանալին], և դուք կտեսնեք, որ լույսը կհայտնվի և կառաջնորդի ձեզ վերևից» (in Lucile C. Tate, Boyd K. Packer: A Watchman on the Tower [1995], 137–38):
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 4.7:
-
1 Նեփի 4.7 հատվածում ի՞նչն է կարևոր «այնուամենայնիվ, ես առաջ գնացի» արտահայտությունում:
-
Ի՞նչ է ուսուցանում Նեփիի օրինակը «գնալ և անել» մեր պատրաստակամ լինելու և Տիրոջ կողմից առաջնորդվելու մեր կարողության կապի վերաբերյալ:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 4.8–18:
-
Ի՞նչ պատճառներ բերեց Հոգին Նեփիին Լաբանին սպանելու Տիրոջ պատվիրանի հետ կապված:
Ամփոփեք թիթեղները հաջողությամբ ձեռք բերելու Նեփիի պատմության մնացած մասը (տես 1 Նեփի 4.19–38), կամ հրավիրեք մի ուսանողի, ով ծանոթ է պատմության մնացած մասին, անել դա: Խնդրեք ուսանողներին ներկայացնել սկզբունքները, որոնք նրանք տեսնում են թիթեղները ձեռք բերելու այս վերջին ջանքերում: Այն բանից հետո, երբ նրանք կկիսվեն իրենց մտքերով, ավելացրեք ձեր վկայությունը, որ, երբ մենք հավատք ենք ցուցաբերում առ Աստված և փնտրում ենք անել այն, ինչ Նա պատվիրում է, նույնիսկ երբ մենք չենք կարողնում ելք տեսնել, Նա կառաջնորդի մեզ Սուրբ Հոգու ազդեցությամբ:
Որպեսզի օգնենք խորացնել ուսանողների վկայությունը այս սկզբունքի վերաբերյալ, հրավիրեք նրանց կիսվել փորձառություններով, երբ նրանք գործել են հավատքով, առանց նախապես իմանալու, թե ինչպես և երբ է Աստված օգնելու իրենց:
Հրավիրեք ուսանողներին խորհել մի իրավիճակի մասին, որում նրանք գտնվում են այժմ, որտեղ Տիրոջ պահանջները դժվար են իրենց համար: Խնդրեք նրանց իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե ինչ կանեն նրանք, որ ցույց տան Տիրոջը իրենց պատրաստակամությունը «գնալ և անել» այն, ինչ Նա պատվիրել է: Երբ նրանք ավարտեն գրելը, արտահայտեք ձեր վստահությունը, որ երբ մենք ցուցադրենք մեր հավատքը, Տերը կօրհնի մեզ կատարել այն, ինչ Նա պատվիրել է մեզ: