Դաս 15
1 Նեփի 14
Նախաբան
1 Նեփի 14-ը եզրափակում է Նեփիի տեսիլքը: Տեսիլքի այս մասում Նեփիին ասվեց օրհնությունների մասին, որոնք խոստացված են նրանց, ովքեր ապաշխարում և ականջ են դնում Տիրոջը, և անեծքի մասին, որ կգա չարերի վրա, ովքեր կարծրացնում են իրենց սրտերը Տիրոջ դեմ: Նեփիին նաև ցույց տրվեց, որ Տերը կօգնի և կպաշտպանի նրանց, ովքեր արդար են ապրում և պահում են իրենց ուխտերը և որ Նա կկործանի դևի մեծ ու պիղծ եկեղեցին:
Ուսուցանման առաջարկներ
1 Նեփի 14.1–7
Նեփին տեսավ Տիրոջը հնազանդվելու կամ չհնազանդվելու հետևանքները հետագա սերունդների համար
Հրավիրեք ուսանողներին բացել իրենց սուրբ գրությունները 1 Նեփի 14 հատվածի վրա: Բացատրեք, որ այսօր նրանք շարունակելու են ուսումնասիրել Նեփիի տեսիլքը: Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես նրանք կավարտեն հետևյալ նախադասությունները.
-
Եթե ես հետևեմ Տիրոջը, ապա …
-
Եթե ես մերժեմ Տիրոջը հետևել, ապա …
Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, նշեք, որ եթե բառը ընտրություն է ենթադրում: Կախված այն բանից, թե ինչ ենք մենք ընտրում, մենք ունենում ենք տարբեր արդյունքներ: Բացատրեք, որ Նեփին տեսավ հետագա սերունդներին և նկատեց, որ եթե նրանք լինեն արդար, նրանք կլինեն օրհնված, կամ եթե նրանք ընտրեն ամբարշտություն, նրանք կանիծվեն: Հրավիրեք դասարանին դասի ընթացքում խորհել, թե Տիրոջը հնազանդ լինելու ընտրությունը ինչպես նրանց օրհնություններ բերեց:
Գրատախտակին գծեք հետևյալ գծապատկերը.
Թող մի ուսանող բարձրաձայն կարդա 1 Նեփի 14.1–2: Խնդրեք դասարանին ներկայացնել (1) ընտրությունը, որը Նեփին նշեց, որ հեթանոսները կարող էին կատարել և (2) օրհնությունները, որ Նեփին տեսավ, որոնք կարող էին գալ Հեթանոսներին, եթե նրանք կատարեին այդ ընտրությունը: Երբ ուսանողները կիսվեն նրանով, ինչ կգտնեն, լրացրեք գրատախտակին եղած բացթողումները, որպեսզի այն ունենա մոտավորապես հետևյալ տեսքը.
Դուք կարող եք բացատրել, որ սուրբ գրություններում «գայթակղության քարեր» (1 Նեփի 14.1) արտահայտությունը հաճախ վերաբերվում է գայթակղություններին, որոնք մարդկանց հեռու են պահում Տիրոջը հետևելուց: «Համարվել Իսրայելի տան թվում» (1 Նեփի 14.2) նշանակում է համարվել Տիրոջ ուխտյալ ժողովրդի թվում:
-
Ինչո՞ւ է կարևոր լինել Տիրոջ ուխտյալ ժողովրդի թվում: (Աբրահամի ուխտի [տես ՎևՈՒ 132.30–31] օրհնությունները ստանալու համար):
-
Ի՞նչ է նշանակում «ականջ դնել Աստծո Գառին»:
-
Գրատախտակին գրված հնազանդության համար տրվող պարգևներից որո՞նք են ամենակարևորը ձեր համար: Ինչո՞ւ:
-
Ե՞րբ եք դուք ականջ դրել Տիրոջը և տեսել Նրա օրհնությունները ձեր կյանքում: (Հիշեցրեք ուսանողներին, որ կարիք չկա, որ նրանք կիսվեն փորձառություններով, որոնք շատ անձնական են կամ գաղտնի:)
Գրատախտակի մեկ այլ մասում գծեք հետևյալ գծագիրը.
Թող մի ուսանող բարձրաձայն կարդա 1 Նեփի 14.5–7: Դասարանին խնդրեք փնտրել (1) օրհնությունները, որոնք տրվում են նրանց, ովքեր ապաշխարում են, և (2) բացասական հետևանքները, որոնց հանգում են նրանք, ովքեր կարծրացնում են իրենց սրտերը: Լրացրեք գծագիրը, ինչպես դուք արեցիք նախորդ վարժությունում: (Եթե մարդիկ ապաշխարեն, «դա նրանց համար լավ կլինի» [1 Նեփի 14.5] և նրանք կստանան «խաղաղություն և հավերժական կյանք» [1 Նեփի 14.7]: Եթե մարդիկ կարծրացնեն իրենց սրտերը, նրանք «կկորչեն» [1 Նեփի 14.5] և «գերության կտարվեն» և «կկործանվեն» [1 Նեփի 14.7]:)
Մինչ ուսանողները պատասխանում են, դուք կարող եք բացատրել, որ 1 Նեփի 14.7-ում նշված «մեծ ու զարմանալի գործը» վերաբերվում է քահանայության, ավետարանի և Տիրոջ Եկեղեցու վերականգնմանը վերջին օրերում:
-
Ինչո՞վ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին «մեծ ու զարմանալի» ձեզ համար: Ինչպե՞ս է այն ձեզ խաղաղություն բերում: Ինչպե՞ս է այն ձեզ հույս բերում հավերժական կյանքի համար:
Ուսանողներին ժամանակ տրամադրեք, որ խորհեն, թե գրատախտակին պատկերված որ ուղուն են նրանք ներկայումս հետևում: Վկայեք, որ Տիրոջը հնազանդվելը և մեր մեղքերից ապաշխարելը առաջնորդում է դեպի մեծ օրհնություններ: Դուք նաև կարող եք վկայել, որ մեր սրտերը Տիրոջ և Նրա Եկեղեցու դեմ կարծրացնելը առաջնորդում է դեպի հոգևոր գերություն և կործանում:
1 Նեփի 14.8–17
Նեփին տեսնում է Աստծո Գառի Եկեղեցու և մեծ ու պիղծ եկեղեցու միջև տեղի ունեցող պատերազմը
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք հենց նոր զորակոչվել են պատերազմում կռվելու համար:
-
Ի՞նչ կանեք դուք ճակատամարտին պատրաստվելու համար:
Բացատրեք, որ հրեշտակը սովորեցրեց Նեփիին մեծ ճակատամարտի մասին, որը տեղի էր ունենալու վերջին օրերում:
Հրավիրեք երեք ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 14.9–11: Խնդրեք դասարանի մյուս անդամներին ներկայացնել պատերազմող երկու խմբերին: (Դուք կարող եք հիշեցնել ուսանողներին, որ մեծ ու պիղծ եկեղեցին ներկայացնում է ցանկացած անհատի կամ խմբի, որ մարդկանց առաջնորդում է Աստծուց և Նրա օրենքներից հեռու:)
-
Ի՞նչ բառեր և արտահայտություններ են օգտագործվել «մեծ ու պիղծ եկեղեցին» նկարագրելու համար:
-
Համաձայն Նեփիի տեսիլքի, որտե՞ղ պիտի գտնվեր «մեծ ու պիղծ եկեղեցին» վերջին օրերում:
Խնդրեք ևս երեք ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 14.12–14: Հրավիրեք դասարանին փնտրել պատճառները, թե ինչու մենք կարող ենք հույս ունենալ ապագայի հետ կապված:
-
Համաձայն 1 Նեփի 14.12-ի, ո՞ր եկեղեցին ավելի շատ մարդիկ կունենա:
-
Ինչո՞ւ Գառի Եկեղեցին ավելի քիչ մարդիկ կունենա, քան մեծ ու պիղծ եկեղեցին:
-
Համաձայն 1 Նեփի 14.13-ի, ի՞նչ նպատակով մեծ ու պիղծ եկեղեցին բազմություններ կհավաքի:
Վկայեք, որ մենք ներգրավված ենք այն պատերազմում, որը Նեփին նկարագրում է որպես վերջին օրերի հոգևոր պատերազմ չարի դեմ: Որպես Գառի Եկեղեցու անդամներ մեք գերազանցում ենք, և մենք օգնության կարիք ունենք, եթե մենք ուզում ենք հաղթանակ տանել չարի ուժերի դեմ:
-
Ի՞նչ եք դուք կարդում 1 Նեփի 14.14-ում, որ ձեզ հույս է տալիս:
Նշեք, որ այս սուրբ գրություններում տրված խոստումները հատուկ վերաբերվում են նրանց, ովքեր Տիրոջ հետ կապում և պահում են ուխտեր: Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք Տիրոջ հետ ուխտի մեջ են մտել մկրտվելիս: Ուսանողների ուշադրությունը հրավիրեք 1 Նեփի 14.14-ում «զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» արտահայտության վրա:
-
Ի՞նչ նշանակություն ունի «զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» արտահայտությունը ձեզ համար:
-
Ինչպե՞ս կարող է «արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» զինված լինելը նման լինել սպառազինություն և զենքեր ունենալուն չարի դեմ մեր պայքարում:
-
Ե՞րբ եք դուք զգացել, որ զինված եք «արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»: Ի՞նչ զգացողություն է այն ձեզ տվել:
Հարցրեք ուսանողներին, թե նրանք ինչպես ամփոփ կներկայացնեն 1 Նեփի 14.1–14-ի ուղերձը: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ եթե մենք արդար ապրենք և պահենք մեր ուխտերը, Աստծո զորությունը կօգնի մեզ հաղթանակ տանել չարի դեմ:
Հրավիրեք ուսանողներին գնահատել իրենց կյանքը և խորհել, թե ինչ կարող են նրանք անել արդարությամբ ավելի լավ զինված լինելու համար: Հորդորեք նրանց գործել համաձայն ցանկացած հուշման, որ նրանք կստանան: Վստահեցրեք նրանց, որ եթե նրանք հավատարիմ մնան, նրանք հնարավորություն կունենան մտնել սուրբ տաճարներ և լրացուցիչ ուխտեր կապել Տիրոջ հետ: Խոստումները և ուխտերը, որ նրանք այնտեղ կկապեն, մեծ զորություն և պաշտպանություն կբերեն իրենց կյանքում:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 14.3–4: Խնդրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 14.15–17:
-
Ի՞նչ կպատահի մեծ ու պիղծ եկեղեցու հետ:
-
Ինչպիսի՞ն կլինի Գառի Եկեղեցու (Աստծո թագավորության) և դևի ուժերի միջև պատերազմի վերջնական արդյունքը:
-
Ինչպե՞ս կարող է այս պայքարի արդյունքն իմանալը օգնել ձեզ:
Դասարանի համար կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը.
«Մենք [Եկեղեցու անդամներս] փոքրիկ մասնիկ ենք, երբ համեմատվում ենք աշխարհի միլիարդավոր մարդկանց հետ: Սակայն մենք գիտենք, թե ով ենք մենք, և մենք գիտենք այն, ինչ մենք գիտենք, և մենք պետք է առաջ գնանք և քարոզենք ավետարանը:
Մորմոնի Գիրքը պարզաբանում է, որ մենք երբեք չենք գերակշռի մեր քանակով: Սակայն մենք ունենք քահանայության զորությունը [տես 1 Նեփի 14.14]: …
Մենք կարող ենք, և իր ժամանակին, հաստատ կազդենք բոլոր մարդկության վրա: Կիմացվի, թե ով ենք մենք և ինչու մենք կանք: Սա կարող է անհույս թվալ, դա չափազանց դժվար է, սակայն սա ոչ միայն հնարավոր է, այլ հաստատ է, որ մենք պետք է հաղթենք Սատանայի դեմ կռվում» (“The Power of the Priesthood,” Ensign կամ Լիահոնա, Մայիս 2010, 7):
Վստահեցրեք ուսանողներին, որ Աստծո թագավորությունը մեծ հաղթանակ կտանի վերջին օրերում: Վստահություն հայտնեք, որ նրանք կարող են վստահել Աստծուն և որ Նրա զորությունը կարող է հաղթել ողջ չարին: Խրախուսեք նրանց գործել ի բարին ուրիշների վրա ազդելիս:
1 Նեփի 14.18–27
Նեփին տեսնում է Հովհաննես Հայտնիչին
Գրատախտակի վրա գրեք հետևյալ հարցերը.
Ուսանողներին հրավիրեք լուռ կարդալ 1 Նեփի 14.18–27: Այնուհետև հակիրճ քննարկեք գրատախտակին գրված հարցերի պատասխանները:
Բացատրեք, որ այս հատվածներից ոմանք վերաբերվում են Հովհաննեսի Հայտնության գրքի գրածներին: Այդ գրքի մեծամասնությունը այն մասին է, որ Աստված կհաղթի դևի ուժերին: Ինչպես Հովհաննեսը, այնպես էլ Նեփին, տեսավ աշխարհի վերջին վերաբերվող տեսիլք, սակայն Նեփիին պատվիրվեց գրի չառնել այն, որովհետև Հովհաննեսին էր տրված դա անելու պարտականությունը: Եթե ժամանակը թույլ տա, դուք կարող եք ավարտել դասը կարճ քննարկումով այն մասին, թե ինչպես Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը, միասին աշխատելով, «կհաստատեն ճշմարտացիությունը» իրար վերաբերյալ և «մեկ» կլինեն (1 Նեփի 13.40–41):